Մելանիա Գաբյադինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանիա Գաբյադինի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1983(1983-08-28)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 164 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մելանյա Գաբյադինի (իտալ.՝ Melania Gabbiadini,օգոստոսի 28, 1983(1983-08-28)[1], Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի մարզուհի, մինի ֆուտբոլ խաղացող[3]։ 2017 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Հանդես է եկել Իտալիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ «Վերոնա» ակումբի կազմում Իտալիայի հնգակի չեմպիոն, Իտալիայի հավաքականի առաջատարներից մեկը անցկացրած հանդիպումների քանակով, Եվրոպայի երեք առաջնությունների մասնակից և Եվրոպայի 2013 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականի խաղացող[4]։ Իտալիայի 2012, 2013, 2014 թվականների առաջնությունների լավագույն ֆուտբոլիստ[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է 2000 թվականին «Բերգամո» ակումբում՝ 2002 թվականին նրա հետ հաղթելով Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Ակումբի սննկացումից հետո 2004 թվականին տեղափոխվել է «Վերոնա» ակումբ, որտեղ խաղացել է մինչև կարիերայի ավարտը[8]։ «Վերոնա» ակումբի կազմում հաղթել է Իտալիայի 2004/2005, 2006/2007, 2007/2008, 2008/2009 և 2014/2015 մրցաշրջանների առաջնություններում, Իտալիայի 2005/2006 և 2006/2007 գավաթի մրցաշրջաններում, Իտալիայի 2005, 2007 և 2008 թվականների Սուպերգավաթներում։ 2012, 2013 և 2014 թվականներին ճանաչվել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստ[9][10]։ Հասել է մինչև ՈւԵՖԱ կանանց գավաթ 2007/2008-ի կիսաեզրափակիչ[11]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանյան հինգ հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականում։ Հիմնական նորամուտը տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլի 16-ին Նիդեռլանդների դեմ ընկերական խաղում (հաղթանակ 5։ 0 հաշվով)[12]։ Իտալիայի հավաքականի կազմում խաղացել է 80-ից ավել խաղ։ 2005 թվականին Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությանը[13] նա 2 անգամ գրավել է Նորվեգիայի դարպասը (պարտություն 5։ 3 հաշվով), իսկ Իտալիայի հավաքականը դուրս չի եկել խմբից։ 2005 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունեցել Ֆինլանդիայում, խաղացել է բոլոր 4 խաղերը և գրավել է Ռուսաստանի դարպասը (հաղթել է 2։ 0 հաշվով), իսկ Իտալիայի հավաքականը դուրս է մնացել կիսաեզրափակչից[14]։

Մարզչի՝ Անտոնիո Կաբրինիի որոշմամբ Գաբիադին ներառվել է 2013 թվականի Եվրոպայի առաջնության հավաքականի կազմում, որը տեղի է ունեցել Շվեդիաում[15]։ Խաղում մեկական անգամ գրավել է Դանիայի[16] և Շվեդիայի[17] դարպասը, քառորդ եզրափակչում ամբողջ հանդիպումն անցկացրել է Գերմանիայի դեմ[18]։ Մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում[4]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանյան կարող է խաղալ կիսապաշտպանի, հարձակվողի և կենտրոնական հարձակվողի դիրքում[19]։ Հայտնի է իր տեխնիկայով և գնդակի կառավարմամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանյան ունի կրտսեր եղբայր՝ Մանոլոն, որը խաղում է «Սամպդորիա» սկումբի կազմում և Իտալիայի հիմնական հավաքականում[19]։ Մելանյան նաև պրոֆեսիոնալ դաջվածքի նկարիչ է[20]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Վերոնա[21]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի չեմպիոն՝ 2004/05, 2006/07, 2007/08, 2008/09, 2014/15
  • Իտալիայի կանանց գավաթի հաղթող՝ 2005/06, 2006/07
  • Իտալիայի կանանց Սուպերգավաթի հաղթող՝ 2005, 2007, 2008
Իտալիա Բերգամո[21]
  • Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 2001/02

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստ՝ 2012, 2013, 2014[5][6], 2015[22]
  • 2013 թվականի Եվրոպայի խորհրդական հավաքականի առաջնության խաղացող[4]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գոլեր Գոլեր Գոլեր Գոլեր Գոլեր Գոլեր
Վերոնա 2008/09 ? 16 0 0 0 0 0 16
2009/10 ? 20 0 0 2 0 2 20
2010/11 19 13 0 0 5 5 24 18
2011/12 19 17 0 0 0 0 19 17
2012/13 20 11 0 0 3 0 23 11
2013/14 30 31 0 0 0 0 30 31
2014/15 26 18 0 0 0 0 26 18
2015/16 14 12 1 0 3 4 18 16
2016/17 22 15 0 0 2 2 24 17
Ողջ կարիերայի ընթացքում 150 153 1 0 15 11 166 164

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. http://www.figc.it/it/106632/2535276/Impianti.shtml
  3. Donne, Melania Gabbiadini riparte dal futsal. E che "derby" con Riana... Արխիվացված 2018-01-19 Wayback Machine.(իտալ.) La Gazzetta dello Sport. (11 августа 2017).
  4. 4,0 4,1 4,2 Paul Saffer (2013 թ․ հուլիսի 28). «UEFA Women's EURO 2013 roll of honour» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 «Melania Gabbiadini migliore calciatrice italiana 2013» (իտալերեն). 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 Teo Lerro (2014 թ․ դեկտեմբերի 16). «Galà Aic: Conte miglior tecnico, Pirlo re dei calciatori» (իտալերեն). Il Quotidiano Italiano. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. Noemi Diamantini. «MELANIA GABBIADINI» (իտալերեն). Calcio Donna. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Luca Cirillo (2013 թ․ ապրիլի 18). «Gabbiadini, la sorella: "Mi ispiro a Pato ma anche ad un ex calciatore del Napoli"» (իտալերեն). Calcio Napoli 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Melania Gabbiadini» (իտալերեն). Verona Calcio Femminile. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. Gloria Callarelli (2015 թ․ հունվարի 11). «Melania Gabbiadini: "Verona bellissima, spero in un progetto con l'Hellas"» (իտալերեն). Verona Sera. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «ASD CF Bardolino Verona» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Italia Campionato Europeo Femminile Svezia 10 - 28 Luglio 2013» (PDF) (իտալերեն). Итальянская футбольная федерация. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Turner, Georgina (2005 թ․ մայիսի 26). «Italy An Azzurre masterclass» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Melania Gabbiadini». uefa.com (անգլերեն). UEFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «Cabrini finalises Italy's Women's EURO squad». uefa.com (անգլերեն). UEFA. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «L'Italia stende la Danimarca e «vede» i quarti» (իտալերեն). UEFA.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «Europeo femminile: vince la Svezia, ma l'Italia è ai quarti» (իտալերեն). Sky Sport. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. Sebastiano Vernazza (2013 թ․ հուլիսի 21). «Europeo donne, Italia eliminata nei quarti. Vince 1-0 la Germania» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. 19,0 19,1 Enea Zampoleri (2012 թ․ մայիսի 26). «Il senso dei Gabbiadini per il gol - Manolo e Melania si raccontano a Sportweek» (իտալերեն). Tutto Atalanta. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. Vernazza, Sebastiano (2012 թ․ հուլիսի 1). «Frasi, smile e corone: gli azzurri campioni di tatuaggi Tutti marchi garantiti» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. 21,0 21,1 «Melania Gabbiadini: Soccerway Profile» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. Oscar del Calcio, dominio Juve. Buffon: "Donnarumma ha doti da grande" Արխիվացված 2019-05-12 Wayback Machine(իտալ.) La Gazzetta dello Sport. (14 декабря 2015).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանիա Գաբյադինի» հոդվածին։