Մանասների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանասների ընտանիք, օսմանահայ ընտանիք, որը մինչև 19-րդ դարի վերջին կեսը կայսերական դիմանկարիչներ էր տրամադրում Օսմանյան կայսրության սուլթաններին[1][2]։ Ոմանք եղել են նաև Փարիզում Օսմանյան դեսպանատան գլխավոր քարտուղարներ, երաժշտական կոմպոզիտորներ[3]

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանասների ընտանիքը հայկական ընտանիք է եղել, որը 16-րդ դարում Ստամբուլում է հաստատվել։ Ենթադրվում է, որ ընտանիքը ծագումով Կապադովկիայից է եղել, որը գտնվել է Կեսարիայի մերձակայքում[2][4][5]։ Այն տվել է իրար հաջորդող կայսերական դիմանկարիչներ։ Ե՛վ Սեպուհ Մանասը (1816–1889) և՛ Ջոզեֆ Մանասը (1835–1916) ծառայել են որպես կայսերական արվեստագետներ Մահմուդ II-ի (1808–1839), Աբդուլ Մեջիդի (1839–1861), Աբդուլ Ազիզի (1861–1876) և Աբդուլ Համիդ II-ի օրօք (1876–1909)[2]: Քանի որ եղբայրները Փարիզում Օսմանյան դեսպանատանն են աշխատել, նրանց դիմանկարները բաժանվել են նաև Եվրոպայի այլ դեսպանատներին[1]։

Ռաֆայել Մանաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մանասը (1710–1780) իր ընտանիքի առաջին անդամն է եղել, որը հայտնի է դարձել։ Երիտասարդ տարիներին նա սովորել է Իտալիայում, իսկ Օսմանյան կայսրություն վերադառնալուց հետո դարձել է Օսման III-ի, Մուստաֆա III-ի և Մահմուդ I-ի թագավորական արքունիքի նկարիչ[6]։ Այսօր Ռաֆայելի տղամարդկանց և կանանց մի շարք դիմանկարներ պահվում են Թոփքափի թանգարանում[7]։

Նա թաղված է Էդիրնեկափի հայկական գերեզմանատանը։ Ռաֆայելի որդի Մանասը շարունակել է հոր գործը։ Իգնատիուս Մուրադջանյան դ'Օհսոն գրել է, որ Մանաս Մանասը եղել է արքունիքի գլխավոր նկարիչը Աբդուլ Համիդ I-ի գահակալության օրօք (1774–1789)[8]: Ընտանիքի ազգանունը փոխվել է Մանասի անունով[5]։

Զենոփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոփ Մանասը իր կրթությունը ստացել է Իտալիայում[5]։ 1840-ական թվականներին նա աշխատել է Վիեննայի Օսմանյան դեսպանատանը՝ որպես քարտուղար և թարգմանիչ[2]։

Ռուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մանասը Զենոփ Մանասի ավագ որդին է եղել[4]։ Նա 1874 թվականին եղել է Փարիզում Օսմանյան դեսպանատան գլխավոր թարգմանիչը[1]։

Ռուբենը 1854 թվականին ստացել է Մեջիդիե մեդալ[2]։ Սուլթան Մահմուդ II-ը նրան ուղարկել է Փարիզ՝ արվեստ սովորելու[9]։ Նա նկարել է իր դիմանկարը և այն ներկայացրել է Բարձր դուռ[2]։

Սեբուհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոփի երկրոդ որդին եղել է Սեպուհ Մանասը (1816–1889), որին նույնպես Մահմուդ II-ը ուղարկել է Փարիզ (ինչպես իր եղբորը՝ Ռուբենին) արվեստի ոլորտում ուսում ստանալու համար[10]։ 1858 թվականին նա աշխատել է Թուրինի Օսմանյան դեսպանատանը։ Այստեղ աշխատել է մոտավորապես երեսուն տարի[10]։ Սեփուհ Մանասը եղել է Աբդուլ Մեջիդի և Աբդուլ Ազիզի գլխավոր դիմանկարիչը[11]։ 1855 թվականին նա ստացել է Մեջիդիե մեդալ, իր եղբոր՝ Ռուբենի մեդալով պարգևատրվելուց մեկ տարի անց[2]։

Ջոզեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Մանասը ծնվել է 1835 թվականին և համարվում է Մանասների ընտանիքի վերջին նկարիչը[4]։ Նա Զենոփ Մանասի եղբոր՝ Մկրտիչի որդին է[4]։ Կրթությունը ստացել է Եվրոպայում՝ Աբդուլ Մեջիդ ի օրօք և զբաղեցրել է Սեպուհ Մանասի տեղը։ Ջոզեֆի ամենակարևոր աշխատանքներից մեկը եղել է Գերմանիայի վերջին կայսրուհու և Պրուսիայի թագուհի Ավգուստա Վիկտորիայի դիմանկարը։ Հատկանշական է նաև Դելի Ֆուադ փաշայի դիմանկարը։

Ջոզեֆ Մանասը մահացել 1916 թվականին[4]։

Էդգար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգար Մանասը ծնվել է 1875 թվականի ապրիլի 12-ին, Ստամբուլում։ Նա հայտնի է նրանով, որ եղել է Թուրքիայի ազգային օրհներգի ստեղծման համահեղինակ, քանի որ կրում էր նվագախմբի պատասխանատվությունը[12]։

Շնորհալի երիտասարդ Էդգարին 13 տարեկանում ուղարկել են Իտալիա՝ Մուրադ-Ռափայելյան հայկական վարժարանում սովորելու[13]։ Վենետիկում նա դաշնամուրի դասեր է ստացել պրոֆեսոր Տրիֆելլինի մոտ։ 1894 թվականին կրթությունը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք։ Երաժշտական ուսումը շարունակելու իր մղումը իրեն բերել է Իտալիա։ Նա ապրում էր Պադովայում և աշխատում էր Լուիջի Բոտացոյի հետ՝ կենտրոնանալով հարմոնիայի, կոնտրապունկտի և ֆուգայի վրա։ Դեռևս լինելով Կոստանդնուպոլսում, նա շարունակում էր երաժշտությամբ զբաղվել։ Հիմնականում ուսումնասիրում էր դասականների և ժամանակակից ֆրանսիացի վարպետների ստեղծագործությունները։ Նրան ոգևորել են Շոպենի ստեղծագործությունները։ Էդգար Մանասը գրել է մի շարք դաշնամուրային ստեղծագործություններ, այդ թվում նաև «Minuet-Valse»-ը, որը հրատարակվել է 1905 թվականին[14]։ Նույն թվականին Salle de fêtes de l'Union française-ում ացկացվող համերգի ժամանակ նա ղեկավարել է Gallia երգչախումբը, որի համար Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Ordre des Palmes académiques-ի շքանշանով։ 1912 թվականին Մանասը ծանոթացել է Կոմիտասի հետ։ Թեև Մանասի և Կոմիտասի միջև եղած հարաբերությունները ջերմ էին, սակայն այդքան էլ մտերիմ չէին։ Պատճառն այն էր, որ նրանք երկուսն էլ ապրում էին տարբեր գեղագիտական աշխարհներում[15]։

Էդգար Մանասը, թերևս, հիշվում է Թուրքիայի ազգային օրհներգի վրա իր կատարած աշխատանքով։ 1932 թվականին Թուրքիայի Հանրապետության կողմից նրան հանձնարարվել է աշխատել Zeki Üngör երաժշտության մեղեդու վրա։ 1933 թվականին 160 հոգուց կազմված երգչախումբը Ստամբուլում՝ Tepebaşı Tiyatrosu-ում կատարել է Մանասի Vatan Şarkısı-ը (ազգային երգ)։ Հաջորդ տարի նա գրել է ևս 5 թուրքական ազգային երաժշտություններ (5 Türk Halk Şarkısı), իսկ 1935 թվականին ստեղծել է դաշնամուրային թուրքական ժողովրդական պարեր (Danses populaires Turques), որոնք հրատարակվել են Փարիզում։

Մանասի ստեղծագործությունների մեծ մասը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Նա ունեցել է բազմաթիվ ուսանողներ, ներառյալ Օսմանյան պալատի անդամերը, թուրք երաժիշտներ և մի շարք հայ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Արա Պարթևյանը և Գոհարիկ Ղազարոսյանը։

Էդգար Մանասը մահացել է 1964 թվականի մարտի 9-ին և թաղվել է Ստամբուլի Շիշլի համայնքի հայկական կաթոլիկ գերեզմանատանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Shaw, Wendy M. K. (2010). Ottoman painting : reflections of western art from the Ottoman Empire to the Turkish Republic. London: I. B. Tauris. էջ 38. ISBN 978-1-84885-288-4.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600–1923. Istanbul: Matusalem publ. էջեր 587–589. ISBN 978-975-92015-3-1.
  3. Öztuncay, Bahattin (2003). The Photographers of Constantinople: Text & photographs. Aygaz. էջ 37. ISBN 978-975-296-051-0.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Family and People». minidev.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 KÜÇÜKHASKÖYLÜ, Nurdan. Osmanlı Sarayında Ermeni Ressamlar: Manas Ailesi (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  6. Armenag Sarkisian, Pages d'Art Armenien, (Paris, 1940)
  7. Renda, G. Batılılaşma dönemi Türk resim sanatı 1700–1850. Ankara: Hacettepe Üniversitesi Publications.
  8. Mouradja d'Ohsson. Tableau general de I'Empire Othoman, iv, 1791
  9. Germaner, Semra; İnankur, Zeynep (1989). Orientalism and Turkey. Beşiktaş, İstanbul: Turkish Cultural Service Foundation. էջ 81. ISBN 978-975-7522-01-0.
  10. 10,0 10,1 Rogers, J.M. (2000). Empire of the Sultans : Ottoman art from the Khalili collection (4th ed.). Alexandria, Va.: Art Services International. էջ 263. ISBN 978-0-88397-132-1.
  11. Cark, Y. G. (1953). Türk devleti hizmetinde Ermeniler, 1453–1953. Yeni Matbaa. էջ 302.
  12. www.kimkimdir.gen.tr https://web.archive.org/web/20120804023056/http://www.kimkimdir.gen.tr/kimkimdir.php?id=4981. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. Ս. Թէոդորեան։Պատմութիւն Մուրատեան վարժարանի։ Paris, 1857, Vol. I.
  14. Bülent Alaner (1986). Osmanlı İmparatorluğu'ndan Günümüze Belgelerle Müzik Yayıncılıǧı (1876-1986). Anadol Yayıncılık. / BÜLENT ALANER'İN BU KİTABI BAŞTAN SONA İNTİHÂLDİR. BU KONUDA BKZ. YAVUZ DALOĞLU, ORKESTRA DERGİSİ, 155. SAYI, TEMMUZ 1986. /
  15. Ցիցիլիա Բրուտեան (1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. p 406.