Անկախության երթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անկախության երթ
Atatürk schoolroom wall.jpg
Թուրքիայի օրհներգի բառերը, Քեմալ Աթաթուրքի նկարը և նրա խոսքը թուրք երիտաարդությանը և Թուրքիայի դրոշը երկրի դպրոցներից մեկում
Տեսակ օրհներգ
Բառերի հեղինակ Մեհմեդ Ակիֆ Էրսոյ
Երգահան Էդգար Մանաս
Երկիր Թուրքիա Թուրքիա
Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
Հաստատված Մարտի 12, 1921
İstiklâl Marşı Վիքիպահեստում

Անկախության երթ (թուրք.՝ İstiklâl Marşı), Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ազգային օրհներգ։ Բառերի հեղինակը թուրք բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյն (թուրք.՝ Mehmet Akif Ersoy, 1922) է[1]։ Երաժշտությունը գրվել է 1924 թվականին՝ հայազգի երգահան, դիրիժոր և դաշնակահար Էդգար Մանասի (1875-1964) կողմից։

Անկախության երթ
Անկախության երթ

Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

թուրք.՝ Korkma, sönmez bu şafaklarda yüzen al sancak;
Sönmeden yurdumun üstünde tüten en son ocak.
O benim milletimin yıldızıdır, parlayacak;
O benimdir, o benim milletimindir ancak.
Çatma, kurban olayım çehreni ey nazlı hilâl!
Kahraman ırkıma bir gül! Ne bu şiddet bu celâl?
Sana olmaz dökülen kanlarımız sonra helâl,
Hakkıdır, Hakk'a tapan milletimin istiklâl!

[2]

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի՛ վախեցիր, չի՛ մարի արևացայտ դրոշը ալ՝
Հայրենիքիս երկնքում ծփացող օջախն անմար,
Այն աստղն է իմ ազգի, այն պիտի հա՜ր շողշողա
Այն ի՛մն է ու իմ ազգինն է միայն։

Մի՛ թեքիր, մատաղ լինեմ, երեսդ, քնքուշ մահիկ,
Հերոս ցեղիս ժպիտ բաշխիր... ի՞նչ է սա՝ ցավ ու չարիք․․․
Մեր թափած արյունը քեզ երբեք չի բերի բարիք,
Անկախությունն արդար վաստակն ու իրավունքն է ազգիս,
Լոկ Արդարին երկրպագող, նրան խոնարհվող Ազգիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ապրիլի 23-ին բացվեց Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, որը ստեղծված թուրքական պետության քայլերգ ունենալու համար հայտարեց բանաստեղծության մրցույթ։ Վեց ամսում Թուրքիայի լուսավորության (կրթության) նախարարությանը ներկայացվեց 724 բանաստեղծություն։ Մրցույթի արդյունքում հաղթեց Անկարայում ապրող պատգամավոր, ճանաչված բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյի «Մեր հերոս բանակին» բանաստեղծությունը։ 1921 թվականի մարտի 12-ին հաստատվում է հիմնի խոսքերը և հայտարարվում է երաժշտության մրցույթ։ 1924 թվականին հատուկ խորհուրդը ընդունում է Ալի Ռֆաթ Չաղաթայի երաժշտությունը, որը հնչում է մինչև 1930 թվականը։ 1930թ․-ին փոխվում է այն և ընտրվում է հայազգի կոմպոզիտոր Էդգար Մանասի գործիքավորած երաժշտությունը, որը հնչում է մինչև այսօր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]