Ղանձիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ղանձիլ (այլ կիրառումներ)
Ղանձիլ
Ղանձիլ
Ծաղկող բույսերի խումբ
Գռոս Գռևի անտառի մոտ, Գեսսեն հողեր, Գերմանիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Ղանձիլ
Լատիներեն անվանում
Allium ursinum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 810202
NCBI 4684
EOL 1085089

IPNI529088-1

Ղանձիլ (լատ.՝ Állium ursínum), վայրի սխտոր, արջասխտոր, սխտորուկ, խալիար, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը՝ Օ. Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Տարածված են Հարավային Եվրոպայում (Ռումինիա, Բուլղարիա, Հարավսլավիա, Հունաստան, Իտալիա (այդ թվում, Սիցիլիա), Ֆրանսիայում (այդ թվում Կորսիկա), Իսպանիա), Ուկրաինայում, Բելառուսում, Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Կովկասի) և Թուրքիայում[1]: Վայրի վիճակում աճում է նաև տունդրայի գոտում[2]: Հիմնականում քաղցր են տերևները, որոնք աճեցված[3] են 12-17 °С ջերմաստիճանում։ 20 °С-ից բարձր ջերմաստիճանում համի որակը, ինչպես բոլոր սոխուկավորներինը վատանում է, հատկապես չոր եղանակին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Աճում է բարձրլեռնայինան գոտիներում (2600 մ բարձրություններում), խոտհարքներում, արոտավայրերում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տերևները անտառում

Ցողունը եռակող է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները նշտարաձև են։ Ծաղկաբույլը կիսագնդաձև հովանոց է, ծաղիկները՝ փոքրիկ ոտիկներով, սպիտակ։ Ծաղկում է ամռան առաջին կեսին, հունիսին։ Սոխուկն ունի սխտորին բնորոշ հոտ։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP, կարոտին (A նախավիտամին), գլիկոզիդ, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, ալանին, շաքարներ, եթերայուղեր, ֆիտոնցիդներ, յոդ և այլն։ Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործվում է որպես հակալնդախտային և հակակարծրախտային միջոց։ Ստանում են նաև ուրսալ և ուրսալին դեղամիջոցները։ Ղանձիլն օգտագործվում է սննդի մեջ (սոխուկը, տերևները, ցողունը)՝ հում, եփած, թթու և աղ դրած, որպես համեմունք։ Ղանձիլում պարունակվող ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  ավելի քան 24 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ավելի քան 870 տեսակ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     Դաս Սոխուկ     f1
               
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Շուշանազգիներ     տեսակ Ղանձիլ    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 300 դաս   f2
     

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանները կարծում են, որ այդ անունը՝ ղանձիլ, առնչվում մուրաբա անվանում հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Согласно данных GRIN. См. карточку растения
  2. А. Краснопевцева, В. Краснопевцева. Ещё один кандидат в Красную книгу? Черемша на Хамар-Дабане // Волна : экологический журнал. — 2004. — № 38 (1).
  3. Черемша на сайте kuking.net

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 157—160. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Введенский А. И. Род 267. Лук — Allium L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 142. — 760 + XXX с. — 5175 экз.
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения: Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.: Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0. Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 157—160. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4.
  • Губанов И. А. и др. 340. Allium ursinum L. — Лук медвежий, или Черемша // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 450. — ISBN 8-87317-091-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • baerlauch.net(գերմ.) — немецкий сайт, посвящённый черемше։ «Bärlauch — Ail des Ours — Allium ursinum — wilder Knoblauch»
  • Spice Pages
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png