Ֆիտոնցիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիտոնցիդներ, բույսերում առաջացող կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճումը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և բիոգենոցենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Ֆիտոնցիդները հայտնաբերել է խորհրդային գիտնական Բ․ Տոկինը, 1928 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png