Հրաշալի յոթնյակը (ֆիլմ, 2016)
Հրաշալի յոթնյակը (անգլ.՝ The Magnificent Seven), ամերիկյան վեստերն, որի ռեժիսորը Անտուանա Ֆուկուան է, 1960 թվականի համանուն ֆիլմի ռեմեյքն է։ Նկարահանման շրջանը սկսվել է 2015 թվականի մայիսի 18-ին Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքի հյուսիսում։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[11], Արգենտինայում՝ սեպտեմբերի 22-ին[12]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1879 թվականին բարոն ավազակ և ոսկու արդյունաբերության մագնատ Բարտոլոմյու Բոուգը վերահսկում է Ռոուզ-Կրիկ սահմանային քաղաքը և իր հանքահորում հարկադրաբար աշխատանքի է ենթարկում բնակչությանը։ Եկեղեցական ժողովից քննադատվելուց հետո Բուոգն այրում է եկեղեցին և սպանում մի խումբ ապստամբ բնակիչների և նրանց առաջնորդ Մեթյու Կալենին։ Այրի Մեթյուն, Էմմա Կալենը և նրա ընկեր Թեդի Կյուն ճանապարհորդում են որսորդ առաջնորդին գտնելու համար, որպեսզի օգնեն ազատել քաղաքը։ Նրանք ներգրավում են աֆրո-ամերիկացի մարշալ Սեմ Չիզեմին, որը Բոգուի մասին լսելով համաձայնում է նրանց օգնել։
Էմմիի և Թեդի Չիզեմի օգնությամբ ներգրավում են նաև թղթամոլ Ջոշուա Ֆարադեյային, մեքսիկացի փախստական Վասկեսային, Համադաշնային նահանգների նախկին հրաձիգ Ռոբիշոյին, նրա կորեացի ընկեր Բիլլի Ռոքսին և լեգենդար որսորդ Ջեք Հորնին։ Խումբը հանդիպում է կոմանչ զինվորականին՝ Կարմիր Հունձ անվամբ, որին նույնպես Չիզեմը համոզում է միանալ ջոկատին։
Յոթնյակը մտնում է Ռոուզ-Կրիկ և Բլեքսթոունից հեռացնում 34 մասնավոր ռազմական կապալառուների, որոնց վճարել էր Բոուգը։ Չիզեմը կաշառակեր շերիֆ միստր Հարփին ուղարկում է Բոուգին հայտնելու, որ այժմ նրանք են վերահսկում իր տարածքները Ռոուզ-Կրիկում։ Չիզեմը ենթադրում է, որ Բոուգը բանակի հետ վերադառնալու է յոթ օրից․ յոթնյակը (նաև Էմման) ճահճային հանքահորից ազատում է կախյալ աշխատավորներին և հաջորդ շաբաթվա ընթացքում ամրացնում է քաղաքն ու տեղի բնակիչներին սովորեցնում մարտավարություն։ Այդ ժամանակ Բոուգը իմանում է Ռոուզ-Կրիկի ազատման լուրը, սպանում Հարփին և իր մարտիկների հրամայում Կոմանչի Դենալից և նրա աջ ձեռք Մականից զորք հավաքել։ Ռոբիշոն հիշելով քաղաքացիական պատերազմի իր փորձը և վախենալով զրկվել սեփական կյանքից՝ (այն դեպքում, եթե նա նորից սկսի մարդ սպանել), Բոուգի գալուց մեկ գիշեր առաջ հեռանում է քաղաքից ․ Էմման կամավոր կերպով զբաղեցնում է նրա տեղը։
Հաջորդ առավոտ Բոուգը և իր զորքը գրոհում են Ռոուզ-Կրիկը, որը շրջապատված էր թակարդներով և դինամիտներով։ Քանի որ պատերազմը շարունակվում էր, Ֆարասեյը վիրավորվում է Մաքքենի կողմից, որին սպանում է Վասքեսը։ Պաշտպանական գծերը վերացված են, իսկ Ռոբիշոն վերադառնում է օգնելու համար։ Բոուգը և իր մոտ մնացած մարդիկ քաղաքին հարող բլրից կրակում են Գատլինգի հրացանից, սպանում Ռոուս-Կրիկի բազմաթիվ մարդկանց և վարձկաններին։ Հասկանալով, որ նրանք զինված են, Յոթնյակը տարհանում է քաղաքացիներին և տեղադրում իր վերջին ստենդը։ Հորնը վիրավորված Թեդի Կյուին պաշտպանում է կրակոցներից և նրան սպանում է Դենալին, որին հետո սպանում է Կարմիր Հունձը։
Ռոբիշոն և Բիլլին սպանվում են երկրորդ կրակոցից, իսկ միևնույն ժամանակ Ֆարադեյը բլրի վրա ինքնասպանություն է գործում և դինամիտով ոչնչացնում է Գատլինգի թնդանոթը՝ սպանելով Բոուգի մնացած մարդկանց մեծ մասին։ Բոուգը և նրա երկու փրկված վարձկանները փախչում են քաղաք, որպեսզի դիմադրեն Չիզեմին։ Երկու տղամարդկանց մահից հետո Չիզեմը Բոուգի հետ մտնում է հակասության մեջ և կրակում ձեռքին՝ զինաթափելով նրան։ Վիրավորված Բոուգը թաքնվում է եկեղեցում, որտեղ Չիզեմը պատմում է, որ 1867 թվականին նրա ընտանիքին Լինչի դատաստանի են ենթարկել նախկին կոնֆեդերատները, որոնց Բոուգը վարձել էր բնակիչներին Կանզասից վռնդելու համար։ Աստծուց ապաշխարհանք աղերսելով՝ Չիզեմը փորձում է խեղդել նրան։ Բոուգը հանում է երկարաճիտ կոշիկի մեջ պահած ատրճանակը, բայց Էմման սպանում է նրան։
Քաղաքացիները վերադառնում են Ռոուզ-Կրիկ և շնորհակալություն հայտնում Չիզեմին, Վասկեսին և Կարմիր Հունձին իրենց ծառայության համար․ այդ ժամանակ Ֆարադեյին, Ռոբիշոյին, Բիլլիին և Հորնին քաղաքից ոչ հեռու թաղում են և մեծարում որպես հերոսների։ Էմման, ըստ կադրից դուրս հնչող խոսքի, սիրով խորհրդածում է իրենց վեհանձն զոհողության մասին, որն իրենց դարձրել է «հիանալի»։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դենզել Վաշինգտոն — Սեմ Չիզեմ
- Քրիս Փրեթ — Ջոշուա Ֆարադեյ
- Իթան Հոուք — Հանգուցյալ Ռոբիշո
- Վինսենտ Դ’Օնոֆրիո — Ջեք Հորն
- Լի Բյոն Հոն — Բիլլի Ռոքս
- Մանուել Գարսիա Ռուլֆո — Վասքես
- Մարտին Սենսմայեր — Կարմիր Հունձ
- Լյուկ Գրայմս — Թեդի Կյու
- Հեյլի Բենեթ — Էմմա Կալեն
- Մեթ Բոմեր — Մեթյու Կալեն
- Փիթեր Սարսգաարդ — Բարտոլոմյու Բոուգ
- Ջոնաթան Ջոս — Դենալի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ռեմեյքը Թոմ Քրուզի հետ գլխավեր դերում պլանավորվել էր դեռևս 2012 թվականին։ Դերասանական կազմը պետք է համալրեին Քևին Քոսթներին, Մորգան Ֆրիմանին և Մեթ Դեյմոնին[13]։ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին մամուլում լուր է տարածվում այն մասին, որ Քրիս Փրեթը բանակցություններ է վարում Դենզել Վաշինգտնին ֆիլմի գլխավոր դերում հաստատելու համար[14]։ 2015 թվականի փետրվարի 20-ին Հեյլի Բենեթը հաստատվել է այրի կնոջ դերում, որը վարձում է յոթ մարդասպանների, որպեսզի վրեժ լուծի ամուսնու սպանության համար[15]։ 2015 թվականի մայիսի 20-ին Փիթեր Սարսգաարդը ստորագրել է պայմանագիր ֆիլմում չարագործի դերը խաղալու համար[16]։ Այդ օրերին Deadline-ից Մայք Ֆլեմինգ կրտսերը հաստատել է, որ Ջեյսոն Մամոան հեռացել է ֆիլմից Ակվամենին մարմնավորելու [17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.filmaffinity.com/es/film306209.html
- ↑ http://www.imdb.com/title/tt2404435/
- ↑ http://www.tomatazos.com/peliculas/42722/The-Magnificent-Seven
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt2404435/locations?ref_=tt_dt_dt
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=themagnificentseven.htm
- ↑ Kroll, Justin (2015-08-05)։ «Sony Dates 16 Films Including Two More ‘Bad Boys’ Sequels, ‘Jumanji’ Remake» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-09-30
- ↑ «El remake de The Magnificent Seven lanza su teaser trailern» (իսպաներեն)։ EL LADO G։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-08-13
- ↑ Snieder, Jeff. Tom Cruise attached to MGM’s 'Magnificent Seven'. Variety (May 21, 2012).
- ↑ Ford Rebecca, Kit Borys (դեկտեմբերի 4, 2014)։ «Chris Pratt in Talks for 'Magnificent Seven'»։ hollywoodreporter.com։ Վերցված է դեկտեմբերի 7, 2014
- ↑ Fleming Jr Mike (փետրվարի 20, 2015)։ «Haley Bennett Lands Female Lead In MGM’s ‘The Magnificent Seven’»։ deadline.com։ Վերցված է փետրվարի 21, 2015
- ↑ Kroll Justin (մայիսի 20, 2015)։ «Peter Sarsgaard to Play Villain in ‘Magnificent Seven’ Remake (EXCLUSIVE)»։ variety.com։ Վերցված է մայիսի 22, 2015
- ↑ Fleming Jr Mike (մայիսի 20, 2015)։ «Peter Sarsgaard Signs On To Play Outlaw In ‘The Magnificent Seven’ As Jason Momoa Exits»։ deadline.com։ Վերցված է մայիսի 22, 2015
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում