Հույն-գերմանական հարաբերություններ
Գերմանիա |
Հունաստան |
Հույն-գերմանական հարաբերություններ (գերմ.՝ Deutsch-griechische Beziehungen, հուն․՝ Σχέσεις Ελλάδα-Γερμανία), դիվանագիտական հարաբերությունները Հունաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև։
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 20-րդ դարում՝ 1961 թվականի սեպտեմբերի 2-ին՝ երկարատև բանակցություններից հետո։
Ներկայումս` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործում է Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ Համբուրգ, Քյոլն, Լայպցիգ, Մյունխեն, Դյուսելդորֆ, Շտուտգարտ և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում՝ պատվո հյուպատոսարաններ։
Գերմանիան ունի դեսպանատուն Աթենքում և գլխավոր հյուպատոսարան Սալոնիկում։
Ե՛վ Հունաստանը, և՛ Գերմանիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Եվրոպական Միության և Եվրագոտու լիիրավ անդամներ են։
Վերջիններս անդամակցում են նաև Միավորված ազգերի կազմակերպությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի անկախ թագավորության առաջին դրածո թագավորը՝ Օտտոն, ունեցել է գերմանական ծագում։ Դրանով պայմանավորված շատ գերմանացիներ հաստատվել են նորանկախ երկրում։
Հունաստանի և Պրուսիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1834 թվականին և նույն տարում երկու պետությունները փոխանակվել են դեսպանատներով[1]։
Հունաստանը և Նացիստական Գերմանիան եղել են հակառակորդներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Գերմանիան և իր «առանցքի գործընկերները» պատերազմի ընթացքում ռազմախուժել են Հունաստան՝ ավերելով պատմամշակութային գլուխգործոց հանդիսացող Ակրոպոլիսի Պարթենոնը։
Այդ շրջանում Գերմանիայում ապրում էր գրեթե 300,000 հույն։ 1960-ական թվականներին նրանք վերադառնում են հայրենիք։
1950–2010 թվականներին երկու երկրները վայելում էին հրաշալի դիվանագիտական հարաբերություններ։ Գերմանացիները առաջատարն էին Հունաստան մեկնած զբոսաշրջիկների թվով։ Բացի այդ, Հունաստանը սատարում էր նաև Գերմանիայի վերամիավորմանը և գերմանական հարցի լուծմանը։
Եվրոպական Միության կազմում երկրների համագործակցության ոլորտներն էին մշակույթը, ռազմական ուժերը և տեխնոլոգիան։
Հունաստանի ժգնաժամի տարիներին երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին։ Պատճառը Հունաստանի վերցրած մեծածավալ վարկն էր, որը կասեցնում էր երկրի տնտեսական առաջխաղացմանը։ Արդյունքում՝ Հունաստանը հասավ Եվրոպական գոտուց դուրս գալու շեմին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հույն-գերմանական հարաբերությունների մասին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Գերմանիայի ներկայացրած եվրոյի սպառնալիքը Հունաստանին, մայիսի 8, 2012.