Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունաստանի և Թուրքիայի տեղագրական քարտեզ
Հունաստան և Թուրքիա

Հունաստան

Թուրքիա

Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն (հուն․՝ Ελληνική-Τουρκική διπλωματία σεισμού, թուրքերեն՝ Türk-Yunan deprem diplomasisi), աշխարհագրաքաղաքական իրադարձությունների շղթա, որը ուղեկցվեց Հունաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերածննդով, հույն և թուրք ժողովուրդների փոխադարձ համակրանքի առաջացմամբ։

Այս իրադարձությունները պայմանավորված էին 1999 թվականին միաժամանակ Թուրքիայի Իզմիթ քաղաքում և Հունաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկրաշարժերով, որից հետո երկու երկրների կառավարությունները անցյալում թողնելով հույն-թուրքական ատելությունը և լարված հարաբերությունները վերսկսեցին դիվանագիտական հարաբերությունները։

Այս հաջորդական իրադարձությունները ապշեցրել են շատ միջազգային դիտորդներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն-թուրքական հարաբերությունները ունեն բավականին երկար և լարված պատմություն։ Հույների ատելությունը թուրք էթնոսի նկատմամբ սկիզբ է առել 13-րդ դարից։

Նոր ձևավորված Օսմանյան կայսրությունը կարողանում է տապալել Բյուզանդական կայսրության վերջին կառավարչին՝ գրավելով Հունաստանը։ Երկար տարիներ Հունաստանը գտնվել է թուրքական ծանր լծի տակ։ 13-19-րդ դարերում հույները դարձել են թուրքերի կրոնահալած և ազգահալած քաղաքականության զոհ։

Հունաստանի ազգային-ազատագրական պատերազմի տարիներին երկու էթնոսների հակակրանքը և փոխադարձ ատելությունը հասավ գագաթնակետին։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կազմակերպելով Հայերի ցեղասպանությունը, թուրքերը մասսայական սպանություններ են կատարել նաև ասորիների և պոնտոսի հույների նկատմամբ։

Հունաստանի թագավորության անկախության հռչակումից հետո հունական պետական միավորումներից ոչ մեկը որևէ դիվանագիտական կապերի մեջ չէր Թուրքիայի հետ։ Երկու երկրների հարաբերությունները գտնվում էին լարված վիճակում։ Թուրքերի Կիպրոս ներխուժումից հետո Կիպրոսի հույները ևս սկսեցին ատելություն տածել թուրքերի նկատմամբ։

Երկրաշարժերի դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիթի ավերիչ երկրաշարժի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիթի երկրաշարժի արդյունքում առաջացած ավերակներ Թուրքիայում

1999 թվականի օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդի (Ռիխտերի սանդղակով) ուժգնությամբ երկրաշարժ, որը մեծապես վնաս է հասցրել Իզմիթ և Ստամբուլ քաղաքներին։

Երկրաշարժում զոհվել է 17 հազար մարդ և ավելի քան 300 հազար անձ մնացել են անօթևան։ Երկրաշարժից մի քանի ժամ հետո Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է թուրքական կողմին։ Նույն օրը Հունաստանից Իզմիթ և Ստամբուլ են ուղարկվել են առաջին փրկարարական խմբերը։

Դրանից անմիջապես հետո երկրաշարժից տուժած թուրքերի օգնությանն են միացել բազմաթիվ հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններ։

Հունաստանի քաղաքներից Թուրքիայի տուժած գոտիներ են ուղարկվել առաջին անհրաժեշտության պարագաներ։ Հունաստանից ժամանած օգնությունը ջերմ արձագանք է գտել Հունաստանի մամուլում։ Այդ մասին թուրքական մամուլում ներկայացրել են, որպես «ժամանակի բարեկամության»[1]։

Իզմիթի երկրաշարժից հետո միանգամից բարելավվել է երկու երկրների բնակչության հարաբերությունները[2]։

Աթենքի երկրաշարժի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան մեկ ամիս անց՝ նույն թվականի սեպտեմբերի 7-ին, ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Հունաստանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը Աթենքի արվարձաններն էին։ Երկրաշարժը գնահատվել է 5,9 մագնիտուդ հզորությամբ։

Որպես երկրաշարժի հետևանք՝ զոհվել են 143 մարդիկ, 12 հազար անձ վիրավորվել է կամ մնացել է անօթևան։ Չնայած համեմատաբար փոքրաթիվ մարդկային զոհերի, Հունաստանին հասցված տնտեսական վնասը շատ մեծ էր։

Թուրքիայի կառավարությունը արձագանքել է երկրաշարժին՝ օգնություն առաջարկելով Հունաստանին։ Մոտ 13 -ամվա ընթացքում Թուրքիայից Հունաստան են ժամանել բազմաթիվ փրկարարական խմբեր։

Շատ թուրքեր առաջարկել են իրենց օգնությունը, այդ թվում համաձայնել են դառնալ արյան դոնորներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dostluk zamanı Milliyet Dünya Sayfalari
  2. Le Monde diplomatique