Հույն-իրանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հույն-իրանական հարաբերություններ
Հունաստան և Իրան

Հունաստան

Իրան

Հույն-իրանական հարաբերություններ (հուն․՝ Ελληνικά-ιρανικές σχέσεις, պարս.՝ روابط یونانی و ایرانی), դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև։

Երկու երկրների համագործակցությունը ունի հազարամյակների պատմություն։ Նրանց միավորում է պատմական և մշակութային կապերը։

Ներկայումս Աթենքում գործում է Իրանի, իսկ Թեհրանում՝ Հունաստանի Հանրապետության դեսպանատներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են դեռևս մ.թ.ա. 432 թվականին, երբ Աթենքի պատվիրակությունը այց է կատարել Պարսկաստան։

Պարսից թագավոր Քսերքսեսի հրահրմամբ բռնկված հույն-պարսկական պատերազմները պատճառ են դարձել երկու ժողովուրդների միջև դարավոր թշնամանքի առաջացման։ Հույն-պարսկական պատերազմներից հետո երկու երկրների միջև կնքվել է հաշտության պայմանագիր։

Հին պատմության ընթացքում, երբ Աքեմենյան տերության վերահսկողությունը տարածվում էր Թուրքիայի ներկայիս տարածքի վրա՝ Հունաստանի և Պարսկաստանի միջև գտնվում էր ցամաքայիս և ծովային սահման։

Դա է պատճառը, որ շատ հաճախ Եգեյան ծովում բախվում են հունական և պարսկական նավատորմերը։

Հունաստանի և Պարսկաստանի ցամաքային սահմանը Փոքր Ասիայում կազմել է մոտ 75-90 կմ։ Կնքված խաղաղության պայմանագրով Հունաստանը պաշտոնապես ճանաչում էր Աքեմենյան վերահսկողությունը փոքրասիական հունական մի շարք քաղաքների վրա։

Սակայն այսուամենայնիվ երկու երկրների միջև հարաբերությունները պատմության ընթացքում բարելավվել են։ ՀունաստանըԻրանի Իսլամական Հանրապետության դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրոպական Միության պատժամիջոցների սանկցիայի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D. J. Mosley,Archipresbeutai, Hermes, Vol. 94, No. 3 (1966), pp. 377-381.