Հույն-եգիպտական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հույն-եգիպտական հարաբերություններ
Հունաստան և Եգիպտոս

Հունաստան

Եգիպտոս

Հույն-եգիպտական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հունաստանի և Եգիպտոսի միջև։ Երկու ժողովուրդների միջև ամուր մշակութային և պատմական կապերի շնորհիվ երկրները ներկայումս պահպանում են բարեկամական հարաբերություններ։ 1821 թվականին Հունաստանը դարձավ անկախ պետություն և շուտով դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Եգիպտոսի հետ[1]։ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Եգիպտոսը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է։ Երկրները Միջերկրածովյան, ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի և ԵԱՀԿ-ի միության անդամներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից ի վեր երկրների միջև հաստատվել է ուժեղ մշակութային և պատմական կապեր, ինչն իր արտացոլումն է գտել մակեդոնական Ալեքսանդր Մակեդոնացու՝ Միջերկրական ծովի արևելյան ափին Ալեքսանդրիա քաղաքի կառուցման մասին ցուցումի տեսքով։ Հարուստ մշակութային ժառանգությունը ավելի է ամրապնդել հարաբերությունները։ Ներկայումս երկրների միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել։ Եգիպտոսում կա զգալի հունական համայնք, հիմնականում Ալեքսանդրիայում, որը Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքն է, ինչպես նաև Ալեքսանդրիայի հունական ուղղափառ պատրիարքարանի նստավայրը։ 1832 թվականին հունական հեղափոխության ավարտից հետո հույն-եգիպտական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են, ստորագրվել են առևտրի, զբոսաշրջության, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցության մի շարք համաձայնագրեր, տեղի են ունենում պետությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ։ 2014 թվականին Հունաստանը Եգիպտոսի տնտեսության մեջ 6-րդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն էր[2][3]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանը Եգիպտոսի տնտեսության մեջ չորրորդ խոշորագույն եվրոպական ներդրողն է, ավելի քան 208 հունական ընկերություններ ներկայացված են եգիպտական շուկայում, իսկ Եգիպտոսը Հունաստանի վեցերորդ խոշորագույն առևտրային գործընկերն է[4]։

Եռակողմ գագաթաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի եռակողմ գագաթնաժողովը Կահիրեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ Հալիլ աս Սիսին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Կահիրեում եռակողմ գագաթնաժողով են անցկացրել 2014 թվականի նոյեմբերի 8-ին, որտեղ երեք երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի տարածաշրջանում առկա խնդիրները։ Պետությունների ղեկավարները համաձայնել են ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, անվտանգության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև սահմանել Միջերկրական ծովում ընդհանուր ծովային սահմաններն ու ԷՏԳ-ն[5]։

Կահիրեի գագաթնաժողովում Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները դատապարտել են ահաբեկչական գործողությունները Եգիպտոսի տարածքում, քաղաքական աջակցություն են հայտնել Եգիպտոսի կառավարությանը և պայմանավորվել միջազգային կազմակերպություններում և համաժողովներում փոխադարձ համագործակցության մասին։ Բացի այդ, Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը խոստացել են պաշտպանել Եգիպտոսի դիրքերը Եվրոպական միությունում։ Աբդուլ Ֆաթթահ Հալիլ աս Սիսին, Նիկոս Անաստասիադիսը և Անտոնիս Սամարասը պայմանավորվել են եգիպտական տնտեսության և ենթակառուցվածքներում օտարերկրյա ներդրումների հետագա խրախուսման մասին, որոնք տուժել են արաբական գարնան ընթացքում տեղի ունեցող ապստամբություններից[6]։

2015 թվականի եռակողմ գագաթաժողովը Նիկոսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոսիայում 2015 թվականի ապրիլի 29-ին կայացել է բարձր մակարդակի նոր գագաթաժողովը Կիպրոսի Հանրապետության, Եգիպտոսի և Հունաստանի կառավարությունների ղեկավարների միջև։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ Հալիլ աս-Սիսին և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որոնք հաստատել են երեք երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման ձգտումը և պայմանավորվել են միջազգային ասպարեզում հարցերում համագործակցության մասին։ Քննարկվող հարցերի թվում է եղել միջերկրածովյան արևելյան մասում ածխաջրածինների հանքավայրերի մշակումը երկրների միջև ծովային սահմանի երկայնքով՝ դրանց բացառիկ տնտեսական գոտիներում[7][8][9]։

2017 թվականի եռակողմ գագաթաժողովը Նիկոսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 21-ին Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ Հալիլ աս Սիսին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցություններ են վարել Նիկոսիայում[10][11][12]։ Նրանք քննարկել են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ածխաջրածինների հանքավայրերի մշակումը և փոխշահավետ էներգետիկ նախագծերը։ Երեք երկրների ղեկավարները աջակցել և ողջունել են մասնավոր հատվածի նախաձեռնությունները էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերի իրականացման ոլորտում, որոնք կարևոր են այդ պետությունների անվտանգության համար, ինչպիսիք են EuroAfrica Interconnector-ը[11][12][13]։

Պաշտոնական այցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 5-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Եվանգելոս Վենիզելոսը պաշտոնական այց կատարեց Եգիպտոս՝ երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակով։ Կահիրեում Եվանգելոս Վենիզելոսը հանդիպել է կառավարական պաշտոնյաների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, ինչպիսիք են՝ օտարերկրյա ներդրումները երկրում, առևտուրը և կարծիքների փոխանակումը Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակի վերաբերյալ, որը վերաբերում և շոշափում է այդ միջերկրածովյան երկրներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում և համաժողովներում կառավարությունների միջև համագործակցության հետագա զարգացումը[14]։

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը 2015 թվականի ապրիլի 24-ին պաշտոնական այց է կատարել Եգիպտոս՝ հույն-եգիպտական հարաբերությունների ամրապնդման և երկրների կառավարությունների միջև համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման նպատակով, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի իրադրությունը և անօրինական ներգաղթը, որը վերաբերում է երկու միջերկրածովյան երկրներին, ինչպես նաև պետությունների միջև ծովային սահմանների սահմանումը[15][16]։

Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանը Կահիրեում դեսպանատուն և Ալեքսանդրիայում գլխավոր հյուպատոսություն ունի[17]։
  • Եգիպտոսը դեսպանություն ունի Աթենքում[18].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Egypt, Cyprus, Greece leaders talk EU, Turkey, Palestine»։ Վերցված է 2016-04-08 
  2. «News Analysis: Egypt, Cyprus and Greece vow to expand cooperation at summit - Xinhua - English.news.cn»։ Վերցված է 2016-04-08 
  3. Saturday 08-11-2014 11:57 AM։ «Aswat Masriya - Sisi meets Greek PM ahead of Cairo tripartite summit»։ En.aswatmasriya.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-28-ին։ Վերցված է 2016-10-20 
  4. Kerry Kolasa-Sikiaridi։ «Greece's Ambassador to Egypt: 'Greece Is the Fourth Largest European Investor in Egypt' | News from Greeks in Africa, Asia, and South America»։ World.greekreporter.com։ Վերցված է 2016-10-20 
  5. «Greece, Cyprus to represent Egypt’s interests in EU»։ dailynewsegypt.com։ 2014-11-08։ Վերցված է 2016-04-08 
  6. «Egypt, Greece, Greek Cyprus pledge to boost cooperation - Cyprus - Worldbulletin News»։ World Bulletin։ Վերցված է 2016-04-08 
  7. «Sisi, Greek, Cypriot leaders to hold tripartite summit in Nicosia»։ Cairo Post։ Վերցված է 2016-04-08 
  8. Wednesday 29-04-2015 01:03 PM (2015-04-29)։ «Aswat Masriya - Sisi holds summit with Cypriot counterpart in Nicosia»։ En.aswatmasriya.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-27-ին։ Վերցված է 2016-10-20 
  9. «CyprusNewsReport.Com»։ CyprusNewsReport.Com։ Վերցված է 2016-04-08 
  10. Energy, peace focus of Tripartite Summit, Cyprus Mail, November 21, 2017
  11. 11,0 11,1 Joint Declaration following the 5th Cyprus – Egypt – Greece Trilateral Summit, PIO Cyprus,Nicosia, 21 November 2017
  12. 12,0 12,1 l Fattah el-Sisi, Anastasiades, Tsipras Trilateral Summit 21 November 2017
  13. «EuroAfrica interconnector»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-04-ին։ Վերցված է 2018-02-15 
  14. TO BHMA International (2013-09-05)։ «Venizelos to visit Egypt»։ TO BHMA International։ Վերցված է 2016-04-08 
  15. A. Makris (2015-04-24)։ «President Pavlopoulos meets Egyptian counterpart - GreekReporter.com»։ Վերցված է 2016-04-08 
  16. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին։ Վերցված է 2015-05-27 
  17. Embassy of Greece in Cairo
  18. [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]