Հոտը կառավարող շներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոտը կառավարող շներ
Տեսակշան տեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
Ավստրալիական Շեֆերդ Բրուտուս

Հոտը կառավարող կամ առաջնորդող շներ, հովվական շների ցեղատեսակներ, որոնք օգտագործվում են ընտանի կենդանիների խմբերը՝ նախիրը կամ հոտը ղեկավարելու համար։ Այս շների նպատակն է ստիպել հոտին, կենդանիների խմբին կամ առանձին կենդանիներին շարժվել, գնալ այս կամ այն ուղղությամբ, փոխել ուղղությունը կամ կանգ առնել։ Ի տարբերություն հովվաշների, որոնք անընդհատ նախիրի հետ են, այս տիպի շները մշտապես գտնվում են անձի հետ և աշխատում են հոտի հետ միայն նրա ներկայությամբ և նրա հրամանով։ Հովվաշները ասիական ծագման խոշոր շներ են, որոնք մշտապես ապրում են նախիրի հետ և պահպանում են անասուններին արոտավայրերում։ Իսկ հոտը ղեկավարող շները եվրոպական ծագման միջին և փոքր շներ են։

Հովվաշներն օգտագործվել են հոտերը պաշտպանելու համար ավելի քան հինգ հազար տարի, հովվաշների պատմական տարիքը մոտ վեց հարյուր տարի է։ Նախիրը պաշտպանելու կամ կառավարելու շների կարողությունը ձևավորվել է երկար՝ տասնյակ և հարյուրավոր տարիների ընթացքում, բնական ընտրության միջոցով, հատկանիշներն ամրագրված են ցեղատեսակների գենոտիպերում և փոխանցվում են Ժառանգաբար. Մնացած ժամանակ նրանք կարող են կատարել այլ աշխատանքներ բակում, տան շուրջը, բազմաֆունկցիոնալ են, ունեն անասուններ արածեցնելու հատուկ կարողություն[1][2]:.

Ավստրալիական քելպին քայլում է ոչխարների միջով

Գյուղատնտեսության մեջ օգտագործվող այլ շներից նրանք տարբերվում են իրենց բնազդով, որը նրանց մղում է կենդանիներին կենտրոնացնել մի տեղում կամ քշել նրանց իրենց առջևից։ Առավել արդյունավետ գործելու համար պետք է, որ շունը լավ վարժեցված լինի[3]։ Որոշ դեպքերում այդ շները պիտի լավ վարժեցվեն, որպեսզի կանխարգելվի հնարավոր հարձակումը կենդանիների վրա[4]։

Ինն ամսական Բորդըր քոլլին հսկում է բադերին

Նախիրը կառավարող շների հովվական վարքագիծը բարդ բնույթ ունի, որը հիմնված է ժառանգական հովվության բնազդի, ընտանեկան ավանդույթների, մոր և այլ հարազատների կողմից լակոտին վաղ և երիտասարդ տարիքում փոխանցված ընտանեկան ավանդույթների, հատուկ պատրաստվածության և վարժեցման վրա։ Հովվության հմտությունների ամբողջությունը, ըստ երևույթին, միակն է, որը ստեղծվել է մարդու կողմից իր շահերի համար[5]։

Քանդակի հատված սարկոֆագի վրա. Հռոմեական կայսրություն, 2-րդ դար

Հովվաշների առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվաշների առաջացումը կապված է անասնապահության ծագման և զարգացման հետ։ Սկսած Ք.ա. 8-7-րդ հազարամյակներում Արևմտյան Ասիայում՝ ժամանակակից Իրանի և Իրաքի տարածքում սկսվել է ոչխարի և այծի բուծումը։ Սա բավականի դժվար գործ էր հովիվների համար, նրանք ձիեր չունեին, ուստի հոտերը արածեցնում էին ոտքով։ Այս սմբակավոր կենդանիները դեռ լիովին ընտելացված չէին, ուստի շները, որ նախկինում օգնում էին մարդկանց որսորդության մեջ, դարձան անասնապահների օգնականներ։ Անասնապահության վաղ շրջանում շների հիմնական խնդիրը նախիրների պաշտպանությունն էր վայրի գիշատիչներից, որոնց թիվը այդ ժամանակ շատ մեծ էր։ Այս ֆունկցիան կանխորոշում էր հովիվ շների տեսակը. նրանք պետք է լինեին ուժեղ, խիզախ, վճռական, ընդունակ միայնակ դիմակայելու մեծ գիշատչին ևվբ ամենակարևորը՝ պատրաստ լինեին պաշտպանելու իրենց հոտը[6]։

Հովվաշների նախնիների պատմությանը կարելի է հետևել մինչև մեզանից վեց հազար տարի առաջ։ Ոչխարների և շների համատեղ մնացորդների հնագիտական ​​գտածոները թվագրվում են մ.թ.ա. 3685 թվականով։ Նրանց հայտնվելու վայրը համարվում է ժամանակակից Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի տարածքը։ Հովվաշները հիշատակվում են Հին Կտակարանում, Կատոն Ավագի և Մարկուս Վարրոյի ստեղծագործություններում։ Շները օգտագործվել են նաև ռազմական նպատակներով։

Արևմտյան Ասիայի շրջաններից անասնապահությունը տարածվեց դեպի արևմուտք և հյուսիս՝ ուղեկցվելով ընտանի կենդանիների թվի աճով։ Եվրոպայի տարածքում հովվաշների նախնիները հայտնվել են մ.թ.ա. 7-6-րդ դարերում։ Ըստ հնագիտական հետազոտությունների, անասնապահությունը և երկրագործությունը տարածվել են Եվրոպայում տարբեր ձևերով՝ Դանուբի և Հռենոսի երկայնքով դեպի ժամանակակից Գերմանիայի տարածք, հյուսիսային Ֆրանսիա և Նիդեռլանդներ։ Միջերկրական ծովով, Ալպյան լեռներով, Հռենոս գետով դեպի կենտրոնական և հարավ-արևմտյան Ֆրանսիա[6]։

Գյուղատնտեսության զարգացումը, բնակավայրերի թվի ավելացումը և քաղաքների առաջացումը հանգեցրին գիշատիչների թվի նվազմանը։ 16-17-րդ դարերում Եվրոպայում խոշոր գիշատիչների ոչնչացումից հետո լայնորեն տարածվեց ոչխարաբուծությունը, աճեց մշակովի և բնակեցված հողերի մասնաբաժինը։ Այս իրավիճակում հովվաշների հիմնական խնդիրն է դարձել տարածքների պաշտպանությունը հոտերը արածեցնելիս և տեղափոխելիս։ Այս առումով ավելի փոքր շներն ավելի ակտիվ էին և հոտը կառավարում էին մեծ շներից ավելի լավ։ Այդպիսի շները հսկում էին մանր և խոշոր անասուններին, ինչպես նաև կիրառվում թռչնաբուծության մեջ։ Բացի կենտրոնական Եվրոպայի հովվաշան տեսակից, առաջացավ շների մեկ այլ տեսակ՝ հաճախ գանգուր մազերով, ավելի հարմարեցված ցուրտ տարածքների համար։ Այս շները ցույց տվեցին ոչ միայն նախիրը կառավարելու, այլև պաշտպանելու կարողություն։ Հյուսիսային ժողովուրդների մոտ, եղջերաբուծության տարածման հետ սկսեցին կիրառվել շպից տեսակի որսորդական շները։

Հովվաշները առաջացել են տարբեր նախնիներից։ Բրածո շների գանգերի կառուցվածքի համեմատական ​​վերլուծության հիման վրա Ն․Բոգոլյուբսկին բացահայտեց հնագույն նախնիների տեսակները, որոնցից առաջացել են բոլոր ցեղատեսակները, ներառյալ հովվաշները։ Այսպիսով, մաստիֆ շները գալիս են ընտելացված գայլից, Կենտրոնական Եվրոպայի հովվաշները սերում են Բրոնզի դարիցև կառուցվածքով մոտ են դինգո Պուտյատինի շանը։ Շպից տիպի շները և որոշ հասկիներ սերում են տորֆ շնից (տորֆ շպից)։ Հավանաբար հովվաշների և որոշ որսորդական շների նախահայրը եղել է Ինոստրանցևի շունը։ Բնական ընտրությունը առանցքային դեր է խաղացել հովվաշների ցեղատեսակների ձևավորման գործում՝ հիմնականում աշխատանքային որակներով պայմանավորված։ Անասնաբուծական ցեղատեսակների արտաքին տեսքի և հմտությունների բազմազանությունը պայմանավորված է այլ շների ցեղատեսակների հետ խաչասերմամբ[7]։

Անատոլական հովվաշուն

Կենտրոնական Եվրոպայի հովվաշների ցեղատեսակները՝ ուղիղ ականջներով և գլխի կարճ մազերով, որոնք նման են գայլերի, հիմնականում առաջացել են 16-17-րդ դարերում, իսկ հյուսիսեվրոպական տիպի գանգուր մազերով շների ցեղատեսակները՝ ավելի ուշ։ Մեծ հովվաշները, որոնք հսկում են հոտերը հարավային և հատկապես լեռնային շրջաններում, հազար տարով ավելի հին են։ Անասնապահության համար օգտագործվող շների գրեթե բոլոր ցեղատեսակներն իրենց ժամանակակից տեսքը ձեռք են բերել 19-20-րդ դարերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guthrie A. M. Working with a Stockdog. — Outrun Press, 2009. — 164 p. — ISBN 978-0-9794690-6-0
  2. Rorem L. «The Way They Work». Herding on the Web (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին.
  3. Hartnagle-Taylor J. J., Taylor T. Herding Dogs // Stockdog Savvy. — Dogwise Publishing, 2010. — 308 p. — ISBN 978-1-61781-250-7
  4. Coppinger R., Schneider R. Evolution of working dogs(անգլ.) // The Domestic Dog: Its Evolution, Behaviour and Interactions with People. — Cambridge University Press, 1995. — С. 30. — ISBN 9780521425377. Архивировано из первоисточника 30 Հունիսի 2020.
  5. Мычко Е. Н. и др. Пастушеское поведение // Поведение собаки. Пособие для собаководов. — М.: Аквариум-Принт, 2009. — 400 с. — 2000 экз. — ISBN 978-5-98435-666-4
  6. 6,0 6,1 Hancock, David (2014 թ․ օգոստոսի 31). Dogs of the Shepherds: A Review of the Pastoral Breeds (անգլերեն). Crowood. ISBN 978-1-84797-809-7.
  7. «Блохин Г.И. и соавт. Кинология. Учебное пособие для вузов». Дрессировка собак (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոտը կառավարող շներ» հոդվածին։