Շպից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական շպից
Շպից
Finnish Spitz 600.jpg
ՏեսակՇան ցեղատեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Շպից (գերմ.՝ spitz, նշանակում է սրածայր), ընտանի շան ցեղատեսակ, բնորոշվում է երկար, հաստ և հաճախ սպիտակ մորթիով, սուր ականջներով և դնչիկով։ Պոչը հաճախ պտտվում է շան մեջքին կամ ուղղված է դեպի վերև։ Թեև բոլոր ցեղատեսակները հիշեցնում են պարզունակ շներ, ավելի փոքր ցեղատեսակները հիշեցնում են աղվեսներ, մինչդեռ ավելի մեծ ցեղատեսակները հիշեցնում են շնագայլեր և գայլեր։ Շպիցերի հստակ ծագումը հայտնի չէ, չնայած մերօրյա շպիցերը գալիս են Սիբիրի Արկտիկական շրջանից[1]։ Այս ցեղատեսակը նկարագրվել է որպես Պոմերանյան Կանիս 1788 թվականին Յոհան Ֆրիդրիխ Գմելինի խմբագրությունում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցը լավ հարմարվում է Հյուսիսային ցուրտ կլիմայական պայմաններում ապրելու համար։ Նրանք հաճախ ունեն ջերմամեկուսիչ մորթե շերտ, որն ջերմությունն պահելու համար ավելի խիտ է, քան վերին շերտը։ Փոքր, ուղիղ ականջները օգնում են նվազեցնել ցրտահարության վտանգը, թաթերի վրա աճող հաստ մորթին պաշտպանում են շներին սառույցից։ Շպիցի շատ ցեղատեսակներ, ինչպիսիք են ճապոնական ակիտան և չաո-չաոն, պահպանում են գայլի հատկությունները, ինչպիսիք են անկախությունը, կասկածամտությունը և ագրեսիան անծանոթ մարդկանց և այլ շների նկատմամբ։ Դեռ վաղ տարիքից նրանք պահանջում են շատ մարզումներ և սոցիալականացում։ Շպիցի մի քանի ցեղատեսակներ (օրինակ ՝ հասկի) բուծվում են միայն մեկ նպատակով։ Այնուամենայնիվ, շպիցի շատ ցեղատեսակներին (օրինակ ՝ ռուսական լայկա) բնորոշ են որսորդությունը, բեռների փոխադրումը, անասունների արածեցումը և պաշտպանությունը[3]։

Ուղեկիցներ և խաղալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցերը, իրենց խիտ, փափուկ մորթիով, ոլորված պոչերով, փոքրիկ դնչերով ու ականջներով, բուծվել են որպես ոչ ակտիվ շներ, որոնք նախատեսված են ծառայել որպես ուղեկիցներ կամ խաղալիքներ։ Այս միտումն ավելի շատ նկարագրում է փոքրիկ պոմերանյան շպիցերին, որոնք ի սկզբանե մեծ շներ էին, ավելի մոտ էր կիշոնդների (գայլաշպիցեր) չափին։ Կիշոնդը գերմանական շպիցի տեսակ է՝ սիրալիր, նվիրված և շատ եռանդուն ընտանի կենդանի, որը բուծվել է որպես պահակ շուն բեռնանավերի համար։ Հաճախ այս ցեղատեսակները ճանաչվում են իրենց ժպտացող դեմքի շնորհիվ[4]։

Շպիցի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագավազ շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկյան հասկի Alaskan Husky-tb20080501-cropped.jpg Ծագումը։ Ալյասկա, Միացյալ Նահանգներ Ալյասկյան մալամուտ Alaskan Malamute.jpg Ծագումը։ Ալյասկա, Միացյալ Նահանգներ
Կանադական էսկիմո Spoonsced.jpg Ծագումը։ Հյուսիսային Կանադա Գրենլանդական շուն Greenland Dog.jpg Origin: Գրենլանդիա
Սիբիրյան հասկի Black-Magic-Big-Boy.jpg Ծագումը։ Սիբիր, Ռուսաստան Սամոյեդ Samoyed dog Ծագումը։ Ռուսաստանի հյուսիս-արևմուտք և Արևմտյան Սիբիր
Յակուտյան լայկա Yl01.jpg Ծագումը։ Սախա հանրապետություն

Որսորդական շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիական սև էլխաունդ BlackNorwegianElkhound.jpg Ծագումը։ Նորվեգիա Արևելասիբիրյան լայկա East Siberian Laika.jpg Ծագումը։ Ենիսեյ գետի արևելք
Ֆիննական շպից Finnish Spitz 600.jpg Ծագումը։ Ֆինլանդիա Հոկայդո Hokkaidou inu.jpg Ծագումը։ Հոկայդո, Ճապոնիա
Կորեական ջինդո Peeb the Korea Jindo Dog.jpg Ծագումը։ Ջինդո կղզի, Հարավային Կորեա Կայկեն Kai-front.jpg Ծագումը։ Ճապոնիա
Նորվեգիական էլխաունդ Norwegian Elkhound.jpg Ծագումը:Նորվեգիա Նորվեգական Լունդեհունդ Lundehund-2003.jpg Ծագումը։ Նորվեգիա
Ռուս-եվրոպական լայկա Russo European Laika 2.jpg Ծագումը։ Եվրոպական Ռուսաստան Շիբա ինու Taka Shiba.jpg Ծագումը։ Ճապոնիա
Շիկոկու Shikokuken.jpg Ծագումը։ Շիկոկու, Ճապոնիա Շվեդական էլխաունդ Jämthund.jpg Ծագումը։ Շվեդիա
Շվեդական սպիտակ էլխաունդ Swedish White Elkhound.jpg Ծագումը։ Շվեդիա Թայվանական շուն Formosan nina.jpg Ծագումը։ Թայվան
Արևմտասիբիրյան լայկա West Siberian Laika.jpg Ծագումը։ Ռուսաստան

Հովվաշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելշ կորգի Cardigan Welsh Corgi, Profile.png Ծագումը։ ՈՒելս Ֆիննական լապլանդացի Finnish Lapphund Glenchess Revontuli.jpg Ծագումը:Լապլանդիա, Ֆինլանդիա
Իսլանդական հովվաշուն Icelandic Sheepdog Alisa von Lehenberg.jpg Ծագումը։ Իսլանդիա Լապլանդական հովվաշուն Lapskvallhund.jpg Ծագումը։ Ֆինլանդիա
Նենեցյան լայկա Ненецкая лайка 7 Ծագումը։ Ռուսաստան Նորվեգական բուխունդ Norwegian Buhund 600.jpg Ծագումը։ Նորվեգիա
Վելշ կորգի Welchcorgipembroke.JPG Ծագումը։ Ուելս Շվեդական լապլանդացի Svensk lapphund.JPG Ծագումը։ Լապլանդիա, Շվեդիա

Ասիական ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիտա Fels.jpg Ծագումը։ Ճապոնիա Բաչհա Bắc Hà dog side.jpg Ծագումը։ Վիետնամ
Չաու-չաու ChowChow2Szczecin.jpg Ծագումը։ Չինաստան Հնդկական շպից Indian spitz adult.JPG Ծագումը։ Հնդկաստան
Ճապոնական շպից JapaneseSpitzPhoto1 - hiro.jpg Ծագումը։ Ճապոնիա Կինտամանի Kintamani dog black.jpg Ծագումը։ Կինտամանի, Բալի, Ինդոնեզիա
Շարպեյ Gorda - 100.jpg Ծագումը:Չինաստան

Ուղեկից շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան էսկիմո American Eskimo Dog 1.jpg Ծագումը։ Գերմանիա Դանիական շպից Danskspids.jpg Ծագումը։ Դանիա
Գերմանական շպից German Spitz Portrait.jpg Ծագումը։ Գերմանիա Կիշոնդ Keeshond Majic standing cropped.jpg Ծագումը։ Նիդերլանդներ
Գերմանական շպից կլեյն Wiki Münchie!!.jpg Ծագումը։ Գերմանիա Գերմանական շպից միտել Goldilocks.gif Ծագումը։ Գերմանիա
Պոմերանյան Pomeranian.JPG Ծագումը։ Գերմանիա Տոնյա ֆինոսու Tonya Finosu 03.png Ծագումը։ Թուրքիա

Անհետացած ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական նապաստակ (շուն) Hareindiandog.jpg Ծագումը։ Կանադա Սախալինյան հասկի Sakhalin Husky Jiro.JPG Ծագումը։ Սախալին, Ռուսաստան
Սալիշ բրդյա շուն PaulKane - A Woman Weaving a Blanket (ROM2005 5163).jpg Ծագումը։ Հյուսիսային Ամերիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spitz or Northern Group - Dog Breeds»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-15-ին 
  2. Linnaeus, C. (translated and revised by R. Kerr). 1792. The Animal Kingdom; or, zoological system of the celebrated Sir Charles Linnaeus. Class I. Mammalia and Class II. Birds. Being a translation of that part of the Systema Naturae, as lately published with great improvements by Professor Gmelin, together with numerous additions from more recent zoological writers and illustrated with copperplates. J. Murray, London, 644 pp.
  3. Presberg Carole (2014)։ «Herding Dogs of Asia: Russian Siberia»։ www.bordercolliemuseum.org։ Վերցված է 2022-02-12 
  4. Gest Jason (January 2016)։ «What Is a Spitz Type Dog?»։ Cute Pomsky։ Վերցված է 4 January 2016