Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Արամ Մերանգուլյանի անվան, պետական ժողովրդական գործիքների անսամբլ, կազմակերպվել է 1926 թվականին Երևանում, որպես ռադիոյի ժողգործիքների նվագախումբ, 1957-1996 թվականին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ժողգործիքների անսամբլ։ Առաջին գեղարվեստական ղեկավար՝ Արամ Մերանգուլյան (1927-1967), 1967-1971 թվականին՝ Ստեփան Ջրբաշյան, 1971-1973 թվականին՝ Արմեն Մանդակունյան, 1974-1993 թվականին՝ Մանվել Բեգլարյան, 1996 թվականից՝ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժորներ՝ Մանվել Բեգլարյան, Աշոտ Պետրոսյան։ 1956 թվականից՝ վաստակավոր կոլեկտիվ։ 1967 թվականից՝ Արամ Մերանգուլյանի անվան։ Կատարողացանկը ընդգրկում է հայկական ժողովրդական, աշուղական և գուսանական ,հայ և այլազգի կոմպոզիտորների, ԱՊՀ երկրների ժողովուրդների ժողովրդական ստեղծագործություններ։ Անսամբլի տարբեր տարիների մենակատարներից են դուդուկահարներ Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Խաչիկ Խաչատրյանը,Սերգեյ Կարապետյանը, Բենիկ Իգնաթյանը,Հարություն Գևորգյանը,Արսեն Գրիգորյանը, Հակոբ Հովսեփյանը, թառահարներ Սողոմոն Սեյրանյանը, Աշոտ Գասպարյանը, Արամ Նիկողոսյանը, Հրանտ Թորոսյանը,Շահեն Բեգլարյանը,Հովհաննես Դարբինյանը, քանոնահարներ Արտաշես Ֆիրջուլյանը, Զավեն Տերմենջյանը, Նշան Հոպյանը, Անժելա Աթաբեկյանը,Ապոլինա Աթաբեկյանը, Կարինե Հասասյանը,Փիրուզա Կարապետյանը,Անահիտ Նանագուլյանը,Անուշ Կիրակոսյանը, քամանչահարներ Արտեմ Մեջինյանը, Նորայր Հովհաննիսյանը, Խաչատուր Ներսիսյանը, Խաչատուր Շիրակյանը,Հակոբ Խաաթյանը,,ուդահարներ Սողոմոն Ալթունյանը, Կարո Արիստակեսյանը, Ալբերտ Ղազարյանը,Միհրան Դեմիրճյանը, շվիահարներ Անդրանիկ Ասկարյանը,Արմեն Սարգսյանը, Արարատ Պետրոսյանը,,բամբիռահարներ Համլետ Շտիկյանը,Նորայր Դավթյանը,Օնիկ Գալստյանը,թմբկահարներ Վլադիմիր Եգորյանը,Հարություն Կարապետյանը, երգչուհիներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Վարդուհի Խաչատրյանը, Ֆլորա Խորենյանը, երգիչներ Ա. Տեր-Աբրահամյանը, Գ. Գալոյանը, Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Նորայր Մնացականյանը,  Րաֆֆի Հովհաննիսյանը,Վալյա Սամվելյանը,Պապին Պողոսյանը,Ռիմա Սարիբեկյանը,Լենա Վարդանյանը,Մանիկ Գրիգորյանը և ուրիշներ։ Բացի ՀՀ ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող համերգներից ու բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններից, համույթը ելույթներ է ունեցել նաև ՀՀ, արտասահմանյան քաղաքներում։ 1997 թվականին անսամբլի նվագարանային խումբը Բելգիայում մասնակցել է ֆոլկլորային երաժշտության «Դրանուտեր» միջազգային փառատոնին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 366