Արաքսյա Գյուլզադյան
Արաքսյա Գյուլզադյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Արաքսյա Կարապետի Գյուլզադյան |
Ծնվել է | 1907 հունիսի 5 |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1980 | (տարիքը 73)
Ժանրեր | ժողովրդական, աշուղական երգեր |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա |
Արաքսյա Կարապետի Գյուլզադյան (հունիսի 5, 1907 - հոկտեմբերի 7, 1980), հայ մեծանուն երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը[1]։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փնջլիկ-Մնջլիկ
- Մարալ ջան հեզ արի
- Աչքդ Խումար
- Հալվեց սարերի ձյունը
- Ճամփորդ եմ
- Քեզանից մաս չունիմ
- Բլբուլ էիր
- Թառլան
- Դուն իմ մուսան ես
- Մարալ ջան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արաքսյա Գյուլզադյան
- Արաքսյա Գյուլզադյան. «Սիրեցի՝ աթոռներս տարան»
- Արաքսյա Գյուլզադյան - Օթյակ - Կենտրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 114)։ ![]() |