Մարգար Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Մարգար Մարգարյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1894(1894-10-04)
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 20, 1941(1941-11-20) (47 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներաժիշտ

Մարգար Ավետիսի Մարգարյան (հոկտեմբերի 4, 1894(1894-10-04), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1941(1941-11-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի դուդուկահար։ Հայտնի է եղել Ուստա Մարգար անունով։

Ընտանիք

Կինը՝ Աստղիկ

Երեխաները՝ Աղվան, Զորիկ, Կոլյա, Հրաչ, Մարինե, Թեմզա (Թերեզա), Սիլվա,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Մարգարյանը ծնվել է 1894 թվականին Վաղարշապատում։ Նվագել է արևելյան գործիքների անսամբլում, այնուհետև Վարդան Բունու ղեկավարած Արևելյան Սիմֆոնիկ նվագախմբում։ 1926 թվականից դարձել է Հայաստանի ժողոգործիքների անսամբլի մենակատար (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)[1]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Մարգարյանը ունեցել է հարուստ երգացանկ՝ պարեղանակներ, հայկական ժողովրդական ու աշուղական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ; 1939 թվականին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակին։Ի.Ստալինը պարգևատրել է նրան Ոսկե Ժամացույց;որը ոչ միայն ընծա է եղել այլ Կրեմլ ազատ ել ու մուտ անելու այցեքարտ։Ժողգործիքների երաժիշտ կատարողների համամիութենական ստուգատեսում նա արժանացել է երրորդ մրցանակի։ Մարգարյանի կատարողական արվեստը բարձր է գնահատել Արամ Խաչատրյանը։ Մարգար Մարգարյանի կատարմամբ թողարկվել են ձայնապնակներ, գրառվել են «Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Լեռնային հեղեղ» և այլ ֆիլմեր[2]։ Դուդուկի կատարելագործմանն առաջինն անդրադարձել է Մարգար Մարգարյանը. նա փոքրացրել է դուդուկի չափսերը և իրար մոտեցրել նվագանցքերը, դուդուկի իրանի գլխամասում բերանոցի համար սարքել կոնաձև մուտք, ինչը հեշտացրել է նվագարանը լարելը։ Այդ կոնաձև մուտքը բնորոշ է միայն հայկական դուդուկներին։ Մ.Մարգարյանի ստեղծած դուդուկի տարատեսակը դարձավ սոպրանո-դուդուկի նախատիպ<ref>{{Cite web|url=http://etd.asj-oa.am/3739/%7Ctitle=Հայկական(չաշխատող հղում) ժողովրդական փողային նվագարան` դուդուկ|last=Հովհաննիսյան|first=Սարգիս|date=|website=Հայաստանի ատենախոսությունների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաղդասարյան Արամ։ «AV Production - Մարգար Մարգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-10-03 
  2. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011