Անժելա Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Անժելա Աթաբեկյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 11, 1938 (87 տարեկան) Երևան |
| Երկիր | Հայաստան |
| Մասնագիտություն | քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ |
| Գործիքներ | Քանոն |
| Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Անժելա Աթաբեկյան (Երևան, ապրիլի 11, 1938), հայ քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (2003)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում է Ջրաբերդ գավառի տիրակալների՝ Աթաբեկյանների իշխանական տոհմից։ 1955 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1956-1993 թվականներին եղել է ՀՀ Հեռուստառադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ 1959-2000 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, 1983 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։
Շուրջ 25 տարի՝ 1968-1993 թվականներին, ղեկավարել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությանը կից մեթոդ-կաբինետի ժողգործիքների բաժինը՝ որպես մեթոդիստ-խորհրդատու։ Կազմել և խմբագրել է 2 ժողովրդական մեթոդական ձեռնարկներ և այլն։
1972 թվականից գործում է Աթաբեկյանի հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը։2012 թվականից Մէլիքաց Միություն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1967
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2013
Գիտական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի ԲՈՀ-ի կողմից դոցենտի գիտական կոչում, 1992
- ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի գիտական կոչում «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ, 2003
Ոսկե մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի երիտասարդության առաջին մրցույթ-փառատոն (ժող. գործիքներ) – I կարգ, ոսկե մեդալ, 1957
- Խորհրդային Միության մրցույթ-փառատոն-I կարգի դիպլոմ, ոսկե մեդալ, 1957
- Երիտասարդության և Ուսանողության համաշխարհային VI-րդ մրցույթ-փառատոն - I կարգի դիպլոմ, ոսկե մեդալ, 1957
- ԽՍՀՄ էստրադային արտիստների վարպետ կատարողների մրցույթ – I կարգ, ոսկե մեդալ և պատվոգիր, 1958
- Հունգարիայում հայկական տասօրյակի ընթացքում լավագույն կատարողի մեդալ՝ «Ոսկե անիվների վրա»
- ՀՀ ՀՌԱԿ կազմակերպության կողմից «Ազգանվեր գործունեություն ծավալելու և հայկական երաժշտությունը ողջ աշխարհով տարածելու երկարամյա գործունեության կապակցությամբ»- ոսկե հուշաշքանշան և պատվոգիր, 2009
- ՀՀ մշակույթի նախարարության կողմից ծննդյան 75-ամյակի կապակցությամբ-ոսկե մեդալ, 2013
Ոսկե հուշամեդալներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աթաբեկյան քույրեր» հնգյակը՝ Անժելա, Ապոլինա, Անահիտ, Եղիսաբեթ, Ծովինար, Հայաստանի ԱՕԿՍ-ի ուղեգրով մասնակցել են ՀԽՍՀ-ին նվիրված մաշակույթի տասնօրյակինն, երկայացնելով ազգային ֆոլկլորը, արժանանալով I կարգի դիպլոմի, 1973,
- Անժելա Աթաբեկյանը արժանանացել է ԱՄՆ (Լոս-Անջելես) «ՀԱՅԵՐ–HYEAIR» տնօրինության ոսկե հուշամեդալ, բարձրորակ ելույթի և ձայնագրությունների համար, 1988,
- «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլին (համալրված որդիներով և թոռներով),հրավիրում են մասնակցելու Յունեսկոյի կողմից կազմակերպված միջազգային 2-րդ փառատոնին՝որի փայլուն հաջողությունների մասին գրվել է «Թեսալոնիկի» թերթում, արժանանալով բարձր գնահատականի -I կարգի դիպլոմի, 2000,
- Ընտրվել է ԼՂՀ «Մայրության» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ, 2003,
- ԼՂՀ մայրական երախտագիտության ոսկե հուշամեդալի՝ «Արցախի քաջորդիներ», 2009,
- «Քանոն» ֆիլմի նկարահանման կապակցությամբ արժանացել է «ՀԱՅ-ART»-ի բարեկամ տիտղոսին, 2009,
- Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում պարբերաբար մասնակցելու կապակցությամբ պարգեվատրվել է ոսկե հուշամեդալով, 2010,
- Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կայացած հունական մշակույթի VII միջազգային փառատոնում «Խարիտոնի» («Աթաբեկյան քույրեր») վոկալ-գործիքային անսամբլի բոլոր անդամները պարգևատրվեցին ոսկե հուշամեդալներով և պատվոգրերով Ռուսաստանի հունական համայնքների նախաքահ՝ Իվան Սավիդիի կողմից,ինչպես նաև Ուկրանիայի հունական համայնքի կողմից, 2012,
- Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ 2013 թվականին Աթաբեկյանը պարգևատրվել է՝
- ՀՀ երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով և պատվոգրով
- Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի «Ասպետաց փառքի» ոսկե հուշամեդալով
- ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից «Ղարաբաղյան շարժում» ոսկե հուշամեդալով
- Հունաստանի «Պեֆկոխորի» քաղաքում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնում Աթաբեկյանի «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը հանդես է եկել երկու ազգային մշակույթով՝ հայկական-հունական և արժանացել «Ոսկե գավաթի» և պատվոգրի, 2016,
- «ՆԱԻՐԻ» համահայկական փառատոնի «Գլխավոր մրցանակ»՝ «ԳՐԱՆ-ՊՐԻ», 2017։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժելա Աթաբեկյանի 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան
- Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Աթաբեկյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Աթաբեկյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Աթաբեկյաններ
- ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ արվեստագետներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քանոնահարներ
- Հայ երաժիշտներ