Վարդուհի Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդուհի Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վարդուհի Խաչատրյան
Վարդուհի Խաչատրյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՌոզա Խաչատրյան
Ի ծնե անունՎարդուհի Խաչատրյան
Ծնվել է1927 սեպտեմբերի 4
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 23, 2015(2015-08-23) (տարիքը 87)
Ժանրերժողովրդական
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վարդուհի (Ռոզա) Կարապետի Խաչատրյան (1927, սեպտեմբերի 4, Լենինական - 2015, օգոստոսի 23, Երևան[1]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի[2]։ Կատարել է գուսանական երգեր, կոմպոզիտորական ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի, Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի։

Ստեղծագործական գործունեությունը սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև հանդես է եկել Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թաթուլ Ալթունյանի անվան), եղել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կռունկ»
  • «Մախմուր աղջիկ»
  • «Իմ անուշ տավիղ»
  • «Ղարաբաղի եղնիկ»
  • «Ծիծեռնակ»
  • «Լուռ գնաց»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]