Շողիկ Մկրտչյան
Արտաքին տեսք
| Շողիկ Մկրտչյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1911[1] Ընձակ, Թուրքիա[1] |
| Երկիր | |
| Մահացել է | հուլիսի 16, 2000 (88 տարեկան) |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ[1] |
| Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] |
| Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1] |
| Պարգևներ | |
Շողիկ Հովնանի Մկրտչյան, (սեպտեմբերի 23, 1911[1], Ընձակ, Թուրքիա[1] - հուլիսի 16, 2000), հայ խորհրդային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը (այժմ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան)։ 1937 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար-երգչուհի։
Շահել է առաջին մրցանակներ Անդրկովկասի (1934) և ԽՍՀՄ ժողովուրդների (1936) ստեղծագործության ստուգատեսներում։ Մասնակցել է Մոսկվայում հայ գրականության և արվեստի տասնօրյակներին (1939, 1956)։ Հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ քաղաքներում ու արտասահմանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1954
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շողիկ Մկրտչյան» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 644)։ |
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 2000 մահեր
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ