Արտեմ Մեջինյան
Արտեմ Մեջինյան | |
---|---|
Ի ծնե անուն | Արտեմ Մեջինյան |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1913 Կոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 8, 1998 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քամանչահար |
Գործիքներ | քամանչա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Պարգևներ |
Արտեմ Մարգարի Մեջինյան (նոյեմբերի 29, 1913, Կոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1998, Երևան, Հայաստան), հայ քամանչահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմ Մեջինյանը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ 1932 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1932 - 1935 թվականներին սովորել է Իջևանի գյուղ-տեխնիկումում։ Իջևանում ուսանելու տարիներին որպես քյամանի նվագող, ելույթներ է ունեցել տեղի ռադիո հանգույցում։ 1934 թվականին Թբիլիսիում մասնակցել է Անդրկովկասյան ժողովրդական գործիքների օլիմպիադային, նվագել «Էշխեմեդ», «Լոռվա հովվականը» երաժշտական համարները և արժանացել ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ուշադրությանը։ 1935 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժին։ Նույն թվականին որպես քյամանչահար և շվի նվագող ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբ։ 1941 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1939 թվականին մասնակցել է Երևանում տեղի ունեցած ժողովրդական գործիքների մրցույթին։ Նույն թվականին նվագախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության տասնամյակին՝ արժանանալով մեդալի։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ Ռադիոյի ժողովրդական գործիքների համույթ՝ որպես կոնցերտմեյստեր և մենակատար։ Աշխատանքին զուգահեռ դասավանդել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1956 թվականին կրկին մասնակցել է Մոսկվայի հայկական արվեստի և գրականության տասնօրյակին։ Համերգներով հանդես է եկել Շարա Տալյանի, Շողիկ Մկրտչյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Վաղարշակ Սահակյանի և այլոց հետ։ Գրել է նաև երգեր հայ գրողների տեքստերի հիման վրա՝ «Ինչ իմանայի» երգը[1],«Երգ-պար», «Արփենիկ», «Գայանե» պարերը[2][3][4][5]։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ԳԽ պատվոգիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ինչ իմանայի, Խոսք` Ռոզա Մելիքյանի, երաժշտությունը՝ Արտեմ Մեջինյանի
- ↑ «Music of Armenia Արտեմ Մեջինյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Արտեմ Մեջինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Հարգանք առ մեծ երաժիշտը
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։