Հայկ Փրիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ (Հարրի) Փրիստ
Հայկ Քեշիշյան
Հայկ Փրիստ.jpg
103-ամյա Հայկ Փրիստը օլիմպիական դրոշով, 2000 թվական
Ծնվել է նոյեմբերի 23, 1896(1896-11-23)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 19, 2001(2001-04-19) (104 տարեկանում)
Մահվան վայր Camden, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն ամերիկահայ
Մասնագիտություն կինոդերասան, սուզորդ և frogman

Հայկ (Հարրի) Փրիստ (անգլ.` Hal Haig "Harry" Prieste, հայկական ազգանունը՝ Քեշիշյան, 1896, նոյեմբերի 23, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - 2001, ապրիլի 19, Քամդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ ջրացատկորդ, 1920 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ժամանակակից օլիմպիական խաղերի հայազգի առաջին մրցանակակիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Փրիստը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայ գաղթականների ընտանիքում։ Նրա իսկական ազգանունը Քեշիշյան է։ Անտվերպենի օլիմպիական խաղերին (1920) նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում ջրացատկի մրցումներում (10 մ աշտարակացատկ) զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի[1]։

Նրա անունը կապված է մի հետաքրքրաշարժ պատմության հետ։ Չպարզված պատճառով օլիմպիական մարզադաշտից անհետանում է 1920-ի խաղերի գլխավոր դրոշը, որն այդպես էլ չեն գտնում։ 77 տարի անց՝ 1997 թվականին, ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի կազմակերպած միջացառումից հետո, լրագրողները 1920-ի խաղերին մասնակցած և ողջ մնացած միակ մասնակցին հարցնում են անհետացած դրոշի մասին։ «Այդ հարցում ես ձեզ կարող եմ օգնել,- ասում է Փրիստը,- դրոշն իմ ճամպրուկում է»։ Պարզվում է, որ խաղերի վերջում թիմակից Դյուկ Կահանամոկուի դրդմամբ նա բարձրանում է ձողի վրա և գողանում դրոշը, որը 77 տարի պահում է իր ճամպրուկում։ Ի վերջո, դրոշը վերադարձվում է ՄՕԿ-ին[2]։ 2000-ի օլիմպիական խաղերի օրերին, Սիդնեյում կայացած հատուկ արարողության ժամանակ, 103-ամյա Փրիստը դրոշը հանձնում է կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին[3]։ Վերջինս էլ հայ մարզիկին նվիրում է օլիմպիական հուշամեդալ։ Անտվերպենի օլիմպիական դրոշն այժմ ցուցադրվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող օլիմպիական թանգարանում։ Հայկ Հարրի Փրիստը վախճանվել է 2001ապրիլի 19-ին։ 104-ամյա հայ մարզիկն այդ պահին աշխարհում օլիմպիական ամենատարեց մրցանակակիրն էր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]