Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրների ցանկ

Պատմական և քաղաքական պատճառներից ելնելով՝ հայ և հայկական ծագում ունեցող մարզիկների միայն փոքր մասն է մրցել Հայաստանի դրոշի ներքո։ Անտիկ օլիմպիական խաղերում չեմպիոն են դարձել հայ թագավորներ Տրդատ Գ-ը և Վարազդատը։ Ժամանակակից օլիմպիական խաղերին հայերից առաջինը 1912 թվականին Ստոկհոլմի խաղերին մասնակցել են մարզիկներ Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը, որոնք ներկայացրել են Օսմանյան կայսրությունը[1]։ Օլիմպիական մեդալ նվաճած առաջին հայը ԱՄՆ ներգաղթածների որդի Հայկ Փրիստն է, որը բրոնզե մեդալ է նվաճել 1920 թվականի խաղերի (Անտվերպեն) ջրացատկի մրցումներում[2]։ Խորհրդահայ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը 1952 թվականին դարձել է ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին հայ ոսկե մեդալակիրը։
1952-1988 թվականներին հայ մարզիկների մեծ մասը ներկայացնում էր Խորհրդային Միությունը։ Թեև 1991 թվականին Հայաստանը դարձավ անկախ պետություն, 1992 թվականի Բարսելոնայի խաղերի ընթացքում Հայաստանը և խորհրդային այլ նախկին պետությունները (բացառությամբ Բալթյան երկրների) կազմում էին միավորված թիմի մաս։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հիմնադրվել է 1990 թվականին և 1993 թվականից դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ[3]։ 1994 թվականին Լիլեհամերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերից սկսած Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերին մասնակցում է առանձին, բայց որոշ հայ մարզիկներ մրցում են օտար դրոշների ներքո, ներառյալ՝ արտերկրում ծնված էթնիկ հայերը և նրանք, ովքեր արտագաղթել են Հայաստանից։
Անտիկ օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծ թագավորներից մեկը՝ Տրդատ Գ-ը, որի օրոք 301 թվականին քրիստոնեությունը դարձել է Հայաստանի պետական կրոն, 281 թվականին տեղի ունեցած 265-րդ օլիմպիական խաղերում 22-23 տարեկանում դարձել է ըմբշամարտի չեմպիոն[4]։ Արշակունի Վարազդատ թագավորը, որն իշխել է 374-378 թվականներին[5], Անտիկ օլիմպիական խաղերի վերջին հայտնի չեմպիոնն է։ 385 թվականին կայացած 291-րդ օլիմպիական խաղերում, հայոց գահը լքելուց յոթ տարի անց, նա դարձել է կռփամարտի չեմպիոն[4] [Ն 1]։
Ժամանակակից օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեդալ | Անուն | Երկիր | Խաղեր | Մարզաձև | Նշում | Ծանոթ. |
|---|---|---|---|---|---|---|
| Հայկ Փրիստ | 1920, Անտվերպեն | Ջրացատկ | 10-մետրանոց աշտարակ, տղամարդիկ | |||
| Հրանտ Շահինյան | 1952, Հելսինկի | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Հրանտ Շահինյան | 1952, Հելսինկի | Մարմնամարզություն | Տղամարդկանց անհատական բազմամարտ | |||
| Հրանտ Շահինյան | 1952, Հելսինկի | Մարմնամարզություն | Տղամարդկանց օղակներ | |||
| Հրանտ Շահինյան | 1952, Հելսինկի | Մարմնամարզություն | Տղամարդկանց նժույգ | |||
| Ռաֆայել Չմշկյան | 1952, Հելսինկի | Ծանրամարտ | Մինչև 60 կգ | |||
| Արտյոմ Տերյան | 1952, Հելսինկի | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Վլադիմիր Ենգիբարյան | 1956, Մելբուռն | Բռնցքամարտ | Թեթև քաշ | |||
| Ալբերտ Ազարյան | 1956, Մելբուռն | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Ալբերտ Ազարյան | 1956, Մելբուռն | Մարմնամարզություն | Տղամարդկանց օղակներ | |||
| Նիկիտա Սիմոնյան | 1956, Մելբուռն | Ֆուտբոլ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Բորիս Մարգարով | 1956, Մելբուռն | Ջրագնդակ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Իգոր Տեր-Հովհաննիսյան[27] | 1960, Հռոմ | Աթլետիկա | Տղամարդկանց հեռացատկ | |||
| Ալբերտ Ազարյան | 1960, Հռոմ | Մարմնամարզություն | Տղամարդկանց օղակներ | |||
| Ալբերտ Ազարյան | 1960, Հռոմ | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Իգոր Տեր-Հովհաննիսյան[27] | 1964, Տոկիո | Աթլետիկա | Տղամարդկանց հեռացատկ | |||
| Արմենակ Ալաջաջյան | 1964, Տոկիո | Բասկետբոլ | Տղամարդկանց բասկետբոլ | |||
| Նորայր Նուրիկյան | 1972, Մյունխեն | Ծանրամարտ | Մինչև 60 կգ | |||
| Էդվարդ Միքայելյան | 1972, Մյունխեն | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Արկադի Անդրեասյան | 1972, Մյունխեն | Ֆուտբոլ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Հովհաննես Զանազանյան | 1972, Մյունխեն | Ֆուտբոլ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Նորայր Նուրիկյան | 1976, Մոնրեալ | Ծանրամարտ | Մինչև 56 կգ | |||
| Վարդան Միլիտոսյան | 1976, Մոնրեալ | Ծանրամարտ | Մինչև 75 կգ | |||
| Նելսոն Դավիդյան | 1976, Մոնրեալ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Սուրեն Նալբանդյան | 1976, Մոնրեալ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Անուշավան Հասան-Ջալալով | 1976, Մոնրեալ | Ակադեմիական թիավարություն | Տղամարդկանց քառյակ առանց ղեկորդի | |||
| Նինա Մուրադյան | 1976, Մոնրեալ | Վոլեյբոլ | Կանանց մրցաշար | |||
| Դավիթ Թորոսյան | 1976, Մոնրեալ | Բռնցքամարտ | Թեթև քաշ | |||
| Յուրիկ Սարգսյան | 1980, Մոսկվա | Ծանրամարտ | Մինչև 56 կգ | |||
| Էդուարդ Ազարյան | 1980, Մոսկվա | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Սիրվարդ Էմիրզյան | 1980, Մոսկվա | Ջրացատկ | Կանանց 10 մ աշտարակ | |||
| Աշոտ Կարագյան | 1980, Մոսկվա | Սուսերամարտ | Թիմային ճկասուսեր | |||
| Յուրի Վարդանյան | 1980, Մոսկվա | Ծանրամարտ | Մինչև 82,5 կգ | |||
| Դավիթ Համբարձումյան | 1980, Մոսկվա | Ջրացատկ | Տղամարդկանց 10 մ աշտարակ | |||
| Աշոտ Կարագյան | 1980, Մոսկվա | Սուսերամարտ | Թիմային խոցասուսեր | |||
| Բեռնար Չուլույան | 1980, Մոսկվա | Ձյուդո | Տղամարդկանց մինչև 78 կգ | |||
| Սոս Հայրապետյան | 1980, Մոսկվա | Մականախաղ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Սանասար Հովհաննիսյան | 1980, Մոսկվա | Ըմբշամարտ | Ազատ ոճ | |||
| Խորեն Հովհաննիսյան | 1980, Մոսկվա | Ֆուտբոլ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Հոկսեն Միրզոյան | 1988, Սեուլ | Ծանրամարտ | Մինչև 56 կգ | |||
| Իսրայել Միլիտոսյան | 1988, Սեուլ | Ծանրամարտ | Մինչև 67,5 կգ | |||
| Լևոն Ջուլֆալակյան | 1988, Սեուլ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Գեորգի Պողոսով | 1988, Սեուլ | Սուսերամարտ | Թիմային սուսեր | |||
| Ստեփան Սարգսյան | 1988, Սեուլ | Ըմբշամարտ | Ազատ ոճ | |||
| Մանուելա Մալեևա[55] | 1988, Սեուլ | Թենիս | Կանանց մենախաղ | |||
| Ալֆրեդ Տեր-Մկրտչյան | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | ||
| Մնացական Իսկանդարյան | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | ||
| Իսրայել Միլիտոսյան | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Ծանրամարտ | Մինչև 67,5 կգ | ||
| Հրաչյա Պետիկյան | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Հրաձգային սպորտ | 3 դիրքերից հրացան | ||
| Էլեն Շակիրովա[60] | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Բասկետբոլ | Կանանց մրցաշար | ||
| Գեորգի Պողոսով | Միացյալ թիմ | 1992, Բարսելոնա | Սուսերամարտ | Տղամարդկանց թիմային սուսեր | ||
| Արմեն Նազարյան | 1996, Ատլանտա | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արմեն Բաղդասարով | 1996, Ատլանտա | Ձյուդո | Մինչև 86 կգ | |||
| Կարինա Ազնավուրյան[64] | 1996, Ատլանտա | Սուսերամարտ | Կանանց խոցասուսեր | |||
| Արմեն Մկրտչյան | 1996, Ատլանտա | Ըմբշամարտ | Ազատ ոճ | |||
| Անդրե Աղասի[67] | 1996, Ատլանտա | Թենիս | Տղամարդկանց մենախաղ | |||
| Կարինա Ազնավուրյան[64] | 2000, Սիդնեյ | Սուսերամարտ | Կանանց թիմային խոցասուսեր | |||
| Բենժամեն Վարոնյան | 2000, Սիդնեյ | Մարմնամարզություն | Պտտաձող | |||
| Արսեն Մելիքյան | 2000, Սիդնեյ | Ծանրամարտ | Մինչև 77 կգ | |||
| Վարդերես Սամուրղաշև | 2000, Սիդնեյ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արմեն Նազարյան | 2000, Սիդնեյ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Պավել Սուկոսյան[72] | 2000, Սիդնեյ | Հանդբոլ | Տղամարդկանց մրցաշար | |||
| Կարինա Ազնավուրյան[64] | 2004, Աթենք | Սուսերամարտ | Կանանց թիմային խոցասուսեր | |||
| Արտյոմ Կյուրեղյան | 2004, Աթենք | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արա Աբրահամյան | 2004, Աթենք | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Դիմիտրա Ասիլյան | 2004, Աթենք | Ջրագնդակ | Կանանց մրցաշար | |||
| Մխիթար Մանուկյան | 2004, Աթենք | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արմեն Նազարյան | 2004, Աթենք | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Վարդերես Սամուրղաշև | 2004, Աթենք | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Տիգրան Գևորգի Մարտիրոսյան | 2008, Պեկին | Ծանրամարտ | Մինչև 69 կգ | |||
| Արմեն Վարդանյան | 2008, Պեկին | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Գևորգ Դավթյան | 2008, Պեկին | Ծանրամարտ | Մինչև 77 կգ | |||
| Տիգրան Վարդանի Մարտիրոսյան | 2008, Պեկին | Ծանրամարտ | Մինչև 85 kg | |||
| Արթուր Այվազյան | 2008, Պեկին | Հրաձգային սպորտ | 50 մ պառկած դիրքից | |||
| Բյուրակն Հախվերդյան | 2008, Պեկին | Ջրագնդակ | Կանանց մրցաշար | |||
| Հրաչիկ Ջավախյան | 2008, Պեկին | Բռնցքամարտ | Թեթև քաշ | |||
| Արսեն Գալստյան | 2012, Լոնդոն | Ձյուդո | Մինչև 60 կգ | |||
| Արսեն Ջուլֆալակյան | 2012, Լոնդոն | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արթուր Ալեքսանյան | 2012, Լոնդոն | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Դավիթ Հայրապետյան | 2012, Լոնդոն | Բռնցքամարտ | Թեթև քաշ | |||
| Յանա Եգորյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Սուսերամարտ | Կանանց սուսեր, անհատական | |||
| Սեդա Թութխալյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Մարմնամարզություն | Կանանց թիմային բազմամարտ | |||
| Կիրիլ Գրիգորյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Հրաձգային սպորտ | 50 մ պառկած դիրքից | |||
| Յանա Եգորյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Սուսերամարտ | Կանանց սուսեր, թիմային | |||
| Սիմոն Մարտիրոսյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Ծանրամարտ | Մինչև 105 կգ | |||
| Միհրան Հարությունյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արթուր Ալեքսանյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Գոռ Մինասյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Ծանրամարտ | +105 կգ | |||
| Արտեմ Հարությունյան | 2016, Ռիո դե Ժանեյրո | Բռնցքամարտ | Մինչև 64 կգ | |||
| Արթուր Դալալոյան | 2020, Տոկիո | Մարմնամարզություն | Տղամարդկանց թիմային բազմամարտ | |||
| Կարեն Խաչանով | 2020, Տոկիո | Թենիս | Տղամարդկանց մենախաղ | |||
| Արթուր Դավթյան | 2020, Տոկիո | Մարմնամարզություն | Տղամարդկանց հենացատկ | |||
| Արթուր Ալեքսանյան | 2020, Տոկիո | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Սիմոն Մարտիրոսյան | 2020, Տոկիո | Ծանրամարտ | Մինչև 109 կգ | |||
| Հովհաննես Բաչկով | 2020, Տոկիո | Բռնցքամարտ | Մինչև 63 կգ | |||
| Մարիա Լասիցկենե[103] | 2020, Տոկիո | Աթլետիկա | Բարձրացատկ | |||
| Արթուր Դավթյան | 2024, Փարիզ | Մարմնամարզություն | Տղամարդկանց հենացատկ | |||
| Մալխաս Ամոյան | 2024, Փարիզ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Արթուր Ալեքսանյան | 2024, Փարիզ | Ըմբշամարտ | Հունահռոմեական ոճ | |||
| Վարազդատ Լալայան | 2024, Փարիզ | Ծանրամարտ | +102 կգ | |||
| Գոռ Մինասյան | 2024, Փարիզ | Ծանրամարտ | +102 կգ |
Որակազրկված մարզիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականի Սիդնեյի խաղերում ծանրամարտի տղամարդկանց +105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանը դոպինգ ստուգման դրական պատասխանից հետո զրկվել է նվաճած բրոնզե մեդալից։
- Շվեդիան ներկայացնող Արա Աբրահամյանը 2008 թվականի Պեկինի խաղերում տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտում (84 կգ քաշային կարգ) նվաճել է բրոնզե մեդալ, սակայն հետո որակազրկվել է «արդար խաղի ոգին խախտելու պատճառով»[109]։
- 2012 թվականի Լոնդոնի խաղերում ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը խթանիչների օգտագործման պատճառով զրկվել է նվաճած բրոնզե մեդալից[110]։
Ոչ հայ օլիմպիական մեդալակիրների հայ մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադամ Գրիգորյան՝ ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ։ 2012 թվականի (Լոնդոն), 2016 թվականի (Ռիո դե Ժանեյրո) և 2020 թվականի (Տոկիո) խաղերում այդ հավաքականը նվաճել է ոսկե մեդալներ։
- Վլադիմիր Աղաբաբյան՝ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի բասկետբոլ 3×3-ի տղամարդկանց հավաքականի մարզիչ։ 2020 թվականի խաղերում (Տոկիո, կայացել են 2021 թվականին) այդ հավաքականը նվաճել է արծաթե մեդալներ[111]։
- Բրայան Գուրջյան[112]՝ Ավստրալիայի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ։ 2020 թվականի խաղերում (Տոկիո, կայացել են 2021 թվականին) այդ հավաքականը նվաճել է բրոնզե մեդալներ[113]։
Ձմեռային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեդալ | Անուն | Երկիր | Խաղեր | Մարզաձև | Նշում | Ծանոթ. |
|---|---|---|---|---|---|---|
| Գրիգոր Մկրտչյան | ԽՍՀՄ | 1956 Կորտինա դ'Ամպեցո | Տափօղակով հոկեյ | Տղամարդկանց մրցաշար | ||
| Վիկտորյա Մովսիսյան | ԱՄՆ | 1998 Նագանո | Տափօղակով հոկեյ | Կանանց մրցաշար | ||
| Եվգենիա Մեդվեդևա[116] | Ռուսաստան | 2018 Փհենչհան | Գեղասահք | Թիմային մրցումներ | ||
| Եվգենիա Մեդվեդևա | Ռուսաստան | 2018 Փհենչհան | Գեղասահք | Կանանց մենասահք |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|