Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Տաճատ Սարգսյան |
Հիմնադրված | 1991 թվականի հուլիսի 29 (գրանցված) |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ Ռուսամետություն[1] Եվրոսկեպտիցիզմ[2][3][4] |
Քաղաքական հայացք | ձախակողմյան ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Թերթ | «Հայաստանի կոմունիստ» |
Միջազգային պատկանելություն | Կոմունիսական կուսակցությունների միություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 132 |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) (փաստացի) |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը: Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)[5]:
Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը[6]:
Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը:
Առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության առաջնորդները կոչվում են «առաջին քարտուղար»:
- 1991-1999 թվականներ՝ Սերգեյ Բադալյան
- 1999-2003 թվականներ՝ Վլադիմիր Դարբինյան
- 2003-2013 թվականներ՝ Ռուբեն Թովմասյան
- 2013 թվականից՝ Տաճատ Սարգսյան
Աջակցության հենարան և ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը 1990-ականներին մնաց զգալի քաղաքական ուժ՝ խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, ով մահացավ 1999 թվականին[8]: Կուսակցության 1994 թվականի մայիսյան աշխատանքի օրվա երթին մասնակցեցին 10,000-ից 60,000 աջակիցներ[9]:
Մինչդեռ կուսակցությունը հավաքեց 12.4% ձայն 1995 թվականի հուլիսյան ընտրություններին՝ հասարակական կարծիքի հարցումները թե ընտրություններից առաջ թե հետո ցույց էին տալիս հասարակական ավելի մեծ աջակցություն: 1994 թվականի նոյեմբերի հարցման համաձայն՝ հարցավածների 40.1%-ը աջակցելու են կուսակցությանը և ըստ 1995 թվականի նոյեմբերի հարցման՝ 37.6%-ը արել են դա[10]:
2004 թվականին «Պաշտոնական օգտագործման համար միայն» Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին հեռագրում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը գրել է որ կուսակցությունը ունի «ամբողջ երկրով մեկ 50,000-ից պակաս անդամ (որոնց մեծ մասը բավականին տարեց են)» և որ «այն այլևս առանձնապես ազդեցիկ չէ»[11]:
Կուսակցություն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը: 2003 թվականին կուսակցությունը մեղադրեց կառավարությանը «զանգվածային ընտրակեղծիքների» մեջ[12]: Կուսակցությունը բոյկոտեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո:
1990 | ![]() | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | ![]() | ||||||||
1999 | ![]() | ||||||||
2003 | ![]() | ||||||||
2007 | ![]() | ||||||||
2012 | ![]() | ||||||||
2017 | ![]() | ||||||||
2018 | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
- Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [1]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ZakarianAzat
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Armenia communists hold rally outside Russia embassy (PHOTOS)»։ news.am։ 25 December 2018
- ↑ [2]
- ↑ Gevorgyan Siranouish, Grigoryan Marianna (3 November 2006)։ «Red Remembrance: Bolshevik revolution anniversary kindles nostalgia for diehards»։ ArmeniaNow։ Արխիվացված է օրիգինալից 9 December 2014-ին։ Վերցված է 25 January 2021
- ↑ [3](չաշխատող հղում)
- ↑ «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг.»։ kavkaz-uzel.eu (ռուսերեն)։ Caucasian Knot։ 16 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 28 December 2018-ին
- ↑ «Better Red Than Dead: Armenian, Russian Communists see EEU as their program»։ ArmeniaNow։ 1 December 2014
- ↑ «May Day Communist Rally Gathers Thousands in Yerevan»։ Daily Report: Central Eurasia (Foreign Broadcast Information Service (via ITAR-TASS)): 60։ 1 May 1994
- ↑ «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг.»։ kavkaz-uzel.eu (ռուսերեն)։ 16 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2019-ին
- ↑ Ordway John (30 July 2004)։ «Party Primer: Top Armenian Political Parties» (For Official Use Only)։ WikiLeaks։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին
- ↑ Avoyan Shakeh (30 May 2003)։ «Armenian Communists Protest Election Fiasco»։ RFE/RL
- ↑ «Armenian communists boycott early elections»։ news.am։ 14 November 2018