Համլետ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համլետ Շմավոնի Մաթևոսյան
Matevossian Hamlet.jpg
Ծնվել էմարտի 21, 1950(1950-03-21) (69 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատանքՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ

Համլետ Շմավոնի Մաթևոսյան (մարտի 21, 1950(1950-03-21), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ - էլեկտրամեխանիկի որակավորում, 1985 թվականին՝ Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներա-շինարարական ինստիտուտի ասպիրանտուրան «Շինարարության կառավարում» ամբիոնում։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել շինարարական արտադրության կառավարման հուսալիության հիմնախնդիրների հետազոտմանը։ 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1998 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է ռազմագիտության դոցենտի գիտական կոչում։

Միջազգային ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցել է «Մենեջմենթ» դասընթացներ, 1990
  • Իտալիայի Հռոմ քաղաքում անցել է քաղ պաշտպանության Իտալական համակարգի ուսումնասիրման դասընթաց, 1995
  • Հունգարիայի Բալատոնֆոլդվար քաղաքում ՄԱԿ-ի ծրագրով անցել է «Աղետների կառավարման ուսուցման» հարցերով դասընթացներ. 1998
  • Շվեդիայի Շովդա քաղաքում ՆԱՏՕ-ի PFP ծրագրով անցել է «Արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպում» դասընթացներ, 2000
  • Վաշինգտոնում անցել է «Ահաբեկչություն և ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2002
  • Ճապոնիայի Կոբե քաղաքում անցել է «Ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2004
  • Հայ-Շվեդա-Էստոնական համագործակցության շրջանակներում անցել է «Հայաստանի Հանրապետությունում տարբեր արտակարգ իրավիճակներում կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» թեմայով ուսուցում, 2005
  • Չինաստանում անցել է «Ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2006
  • Շվեյցարիայում անցել է ճգնաժամային կառավարման դասընթացներ, 2007
  • Հայաստանում անցել է «Ատոմ-2008» ուսուցման միջազգային դասընթաց, 2008
  • Հայաստանում անցել է երկրաշարժի խաղարկում ուսուցման միջազգային դասընթաց, 2009
  • Շվեյցարիայում անցել է «Կրթությունն արտակարգ իրավիճակներում» տարածաշրջանային ուսուցում, 2010

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 -1978 թթ. Ատոմային էներգետիկայի գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում եղել է ինժեներ, 1978 -1980 թթ.՝ Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում բաժնի վարիչ, 1980 - 1981 թթ.՝ Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, 1981 - 1983 թթ.՝ ուսումնական բաժնի պետ, 1983 - 1992 թթ.՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ։ 1992 թվականից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր[1]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգիր, 1998
  • Հունգարիայի քաղաքացիական պաշտպանության նախարարության մեդալ, 1998
  • ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգիր, 2000
  • Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության մեդալ, 2000
  • Հայաստանի Համայնքների Ասոցիացիայի պատվոգիր, 2008
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագիր, 2009
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2010
  • «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի պատվոգիր, արժանանալով «Կրթության զարգացման առաջատար գործիչ» տիտղոսի, 2010
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պատվոգիր, 2010
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգիր, 2010
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգիր, 2010
  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի շնորհակալագիր, 2011
  • Մարտական ծառայության մեդալ (2012)[2]
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հուշանվեր, 2013
  • ՀՀ ԱԻ նախարարության «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս, 2013
  • ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ, 2015
  • Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա, «Տիգրան Մեծ» մեդալ, 2016
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2016
  • Փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում, 2016[3]
  • ՀՀ ԱԻՆ «կանխարգելում, օգնություն, փրկություն մեդալ, 2017
  • ՀՀ «Ֆիդայիներ» շքանշան, 2018
  • ՌԴ «Սպիտակ-30» մեդալ, 2018

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությամբ զբաղվում է 1974 թվականից։ Ողջ գիտական գործունեությունն ուղղված է եղել կառավարման պրոբլեմների և աղետների ռիսկերի նվազեցման խնդիրների ուսումնասիրությանը։ Գիտական գործունեության ընթացքում հետազոտել է դիստանցիոն կառավարման համակարգերի, տնտեսական օբյեկտների կառավարման գործունեության կայունության բարձրացման, իսկ հետագայում ճգնաժամային կառավարման պրոբլեմներ։ Համահեղինակ է 3 գիտական հաշվետվությունների և թվով 3 օրենքների։ Հեղինակ է շուրջ 180 գիտամեթոդական աշխատությունների։ Այդ թվում համահեղինակ է՝

  • «Ռազմական և արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների մասին» ձեռնարկի (ծավալը՝ 300 էջ)
  • դպրոցական 7 դասագրքերի (8-րդ և 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններ)[4]
  • Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչների համար մեթոդական 4 ձեռնարկի
  • Աղետների ռիսկերի նվազեցման կրթություն ձեռնարկի
  • «Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և կառավարման իրավիճակի ուսումնասիրություն» ձեռնարկի

Հեղինակ է՝

  • «ճգնաժամային կառավարման տարրեր» ձեռնարկի
  • «Խոցելիության նվազեցման հիմնական ուղղությունները» ձեռնարկի
  • «Ճգնաժամային կառավարում» մենագրության[5][6]
  • «Ճգնաժամային կառավարման խաղեր» ուսումնամեթոդական ձեռնարկի
  • «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և ուժերի գործողությունների ճարտարագիտական ապահովում» ուսումնամեթոդական ձեռնարկի
  • «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» համառոտ գծապատկերային ձեռնարկի
  • «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության իրավական հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի
  • «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» ուսումնական ձեռնարկի

Գիտա-գործնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունների արդյունքները գործնական կիրառում են գտել Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում՝

  • 1977 թվականին Հայկական ատոմակայանում ներդրվել է սարքավորումների վիճակի ստուգման ուլտրաձայնային դիստանցիոն կառավարման մեթոդը,
  • 1980 թվականին Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության կառավարման համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման հուսալիության բարձրացման ուղղությամբ,
  • շինարարության կառավարման համակարգի հուսալիության բարձրացման պրոբլեմների ուսումնասիրման արդյունքում Հայաստանի Արտաշատ քաղաքի շինարարության տրեստի բազայի վրա ստեղծվել է ինքնակառավարվող շինարարական ֆիրմա (1987 թ.),
  • 1984 – 1987 թթ. կատարված մեթոդական աշխատանքների արդյունքում Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում ներդրվել են շինարարության կառավարման բնագավառում գործարարական խաղեր,
  • 1998 թվականին Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է «Ճգնաժամային կառավարում» առարկայի ծրագիրը,
  • 1997 թվականին Հայաստանի Հանրապետության դպրոցներում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ծրագիրը։
  • 2005 թվականին ճգնաժամային կառավարման ինստիտուտում ներդրվել է ճգնաժամային կառավարման առարկայի ծրագիրը։
  • 2010 թվականից հանդիսանում է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիրը

Գործունեություն միջազգային համագործակցության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտա-գործնական կոնֆերանսների՝ Ռուսաստանում (1984, 1986, 1988, 2016, 2018), Ուկրաինայում (Կիև, 1985), Իտալիայում (1995), Եգիպտոսում (Կահիրե 1996), Հայաստանում (1996, 1997, 1998, 2000, 2003-2018), Ֆրանսիայում (Փարիզ, 1997), Հունգարիայում (Բալատոնֆորվար, 1998), Բելգիայում, (Բրյուսել, 2000), Շվեդիայում (Շովդա, 2000), ԱՄՆ-ում (Վաշինգտոն, 2002), Ղրղզստանում (2010) Շվեյցարիայում (2006, 2010, 2013), Թուրքիայում (2011, 2013), Ղազախստանում (2013, 2014) և այլն։

Գիտական զեկուցումներով հանդես է եկել՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Հայաստանում։ Նրա ղեկավարությամբ Ճգնաժամային կառավարման ինստիտուտը իրականացրել է միջազգային ծրագրեր ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ՆԱՏՕ-ի PFP ծրագրի հետ և Իտալիայի, Գերմանիայի Դաշնության, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի համապատասխան կառույցների հետ։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1980 թվականից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ներկայումս դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։

Կազմակերպական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է՝

  • Արտակարգ իրավիճակների վարչության Կադրերի վերապատրաստման ինստիտուտի հիմնադիրը, որը հետագայում վերանվանվել է Ճգնաժամային կառավարման ինստիտուտի և այնուհետև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի
  • Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում արտակարգ իրավիճակներից պաշտպանությունն առարկայի ներդրման նախաձեռնող
  • Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության թվով 3 օրենքների նախագծերի մշակողներից մեկը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտակարգ իրավիճակների հարցերով ուսուցման մասին ընդունված թվով 25 որոշումների նախագծերի մշակող
  • միջազգային վիդեոկոնֆերանսների կազմակերպման հեղինակ
  • Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ներդրման հեղինակ

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի հրատարակված բանաստեղծություններ 4 գրական լրագրերում, «Կամուրջներ» ալմանախում, բանաստեղծությունների 7 ժողովածու և մանկական ուսուցողական բանաստեղծությունների 13 ժողովածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են