Համաշխարհային ցուցահանդես (1888)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)
Պաշտոնական լոգոն | |
Երկիր | ![]() |
---|---|
Գտնվելու վայր | Բարսելոնա |
Ցուցահանդեսի տեսակ | Համաշխարհային ցուցահանդես |
Բացվել է | 1888 |
Ամսաթիվ | մայիսի 20 - դեկտեմբերի 31 |
Այցելուներ | 2.3 միլիոն |
Համաշխարհային ցուցահանդես 1888 (իսպ.՝ Exposición Universal de Barcelona), համաշխարհային ցուցահանդես,որ կայացել է 1988 թվականի ապրիլի 8-ից դեկտեմբերի 9-ը Բարսելոնայում: Նրան մասնակցել են 27 երկրի 12.223 ներկայացուցիչ, որի 27 %-ը կազմում էր Իսպանիայից սերվածները[1]: Ցուցահանդես այցելել է մոտ 2.3 միլիոն մարդ ամբողջ աշխարհից[2]:
Պաշտոնական բացումը կայացել է մայիսի 20-ին, երբ երկամյա թագավոր Ալֆոնս XIII-ի ռեգենտ է հռչակվում Մարիա Քրիստինա Ավստրիացին:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1888 թվականին Բարսելոնան 530.000 բնակությամբ համարվում էր տնտեսական ու արդյունաբերական կենտրոն, Իսպանիայի երկրորդ քաղաքն իր նշանակությամբ: Իսպանիան Պրակսեդելա Մատեո Սագաստայի և 1885 թվականին մահացած Ալֆոնսո XII-ի այրու, ռեգենտ Մարիա Քրիստինայի ղեկավարությամբ ոտքի էր կանգնում Բուրբոնների արքայատոհմի վերականգնումից հետո:
1888 թվականի համաշխարհային ցուցահանդեսը ցուցադրում էր միապետների (նրանք 1868 թվականի սեպտեմբերյան հեղափոխության արդյունքում վերականգնել էին միապետությունը) և կատալոնական արդյունաբերական բուրժուազիայի փոխհարաբերությունների լավացումը:
Սկսած 1851 թվականի` Լոնդոնի համանման ցուցահանդեսից` նման միջոցառումներին ավելի մեծ նշանակություն էր տրվում քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոխհարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ամեն երկիր ցուցադրում էր իր տեխնիկական զարգացումը, տնտեսական ու արդյունաբերական պոտենցիալը: Համաշխարհային ցուցահանդեսը նաև խթան կհանդիսանար քաղաքի զարգացման համար` կարևելով նրա նշանակությունը:
Իսպանիայում ցուցահանդես անցկացնելու գաղափարը առաջ է քաշել ձեռնարկատեր Էուջենիո Սերանոն, իսկ այդ գաղափարի իրականացմանը ձեռնամուխ են եղել Բարսելոնայի քաղաքապետ Ֆրանցեսկ Ռուիս ի Տաուլետը: Ութնյակի կոմիտեի կազմում աշխատել է ճարտարապետ Էլիե Ռոգենտը` Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների և Անտոնիո Գաուդիի ուսուցիչը:
Նույն թվականին տեղի են ունեցել միջազգային խոշոր այլ ցուցահանդեսներ, որոնք չէին կոչվում համաշխարհային: Մելբուրնում կայացել էին Melbourne Centennial Exhibition, Գլազգոյում` Գիտական, գեղարվեստական ու տնտեսական ցուցահանդեսը (անգլ.՝ International Exhibition of Science, Art and Industry), Լիսաբոնում` Պորտուգալիայի տնտեսական ցուցահանդեսները (պորտ.՝ Exposição Industrial Portuguesa):
Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսի տարածքը 46.5 հա էր, որը Սյուտադելի զբոսայգուց (ներկայումս այնտեղ Բարսելոնայի կենդանաբանական այգին է) երկաթուղու ներկայիս Ֆրանսիական կայարանի մերձակայքով հասնում էր Բարսելոնետային (ներկայումս այնտեղ Դել Մար հիվանդանոցն է):
Ցուցահանդեսի տաղավարների մոտ մեկ քառորդը ժամանակավոր էր: Բացի Palau de la Indústria-ի գլխավոր շենքից (70.000 մ²)` օգտագործվել են ամրոցային ևս երեք շինություն` Palau del Governador, պահեստազոր և մատուռ:
Այդ շինություններից պահպանվել են միայն Բարսելոնայի հաղթակամարը, որը նախկինում սրճարան էր, իսկ ներկայումս` կենդանաբանական թանգարան` Երեք դրակոնների ամրոց, L’Umbracle ջերմոցը և Galeria de les Màquines արտադրամասային շինությունը (ներկայումս գտնվում է զբոսայգու տարածքում):
Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակության շրջանում մեծ հեղինակություն էին վայելում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի ցուցանմուշները: Այստեղ տեղի են ունեցել հնագետների, տնտեսագետների, բժիշկների համաժողովներ, իսկ սեպտեմբերի 8-11-ը` սպրիտուալիստների միջազգային առաջին հանդիպումը[3][4]: Սպիրիտուալիզմի ներկայացուցիչները ծրագրել էին ներկայացնել իրենց զբաղմունքի գիտականությունը, գրավել միջազգային սպիրիտուալիստների, մասնավորապես Կամիլ Ֆլամարիոնի, Ուիլյամ Կրուկսի ուշադրությունը, սակայն նրանք ներկա չեն եղել: Հանդիպմանը ներկա են եղել 10 երկրների պատվիրակներ` Կուբայից մինչև Ռուսաստան[4][5]:
Ֆիլիպինյան ծխախոտագործական ընկերությունը, որտեղ սիգարագործները ձեռքով են փաթաթել սիգարներ, «ամենաէկզոտիկ» ներկայացուցչությունն է հանդիսացել:
Վերափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի տաղավարներ Սյուտադելի զբոսայգում Միջազգային ցուցահանդեսի շնորհիվ` քաղաքում ավարտին են հասցվել երկարաժակմետ կառույցները, և սկսվել է ենթակառուցվածքների նոր օբյեկտների շինարարություն, որոնք լավացրել են քաղաքացիների կյանքը` փոխելով քաղաքի կերպարանքը:
1988 թվականի համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների գործընթացում իրականացվել են հետևյալ նախագծերը.
- Բացվել է Սյուտադելի զբոսայգին, որը միջոցառման ավարտից հետո ամենամեծն էր քաղաքում:
- Երեսպատվել են շենքեր, գործարկվել է Կոլումբոսի մայրուղին Սյուտադելի զբոսայգու և Լա Ռամբլայի միջև:
- Զբոսայգում Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների նախագծով ռեկորդային ժամանակահատվածում (53 օր) կառուցվել է 2.000 տեղանոց քառահարկ շքեղ հյուրանոց` Gran Hotel Internacional:
- Կառուցվել է Գեղարվեստի պալատը (իսպ.՝ Palau de Belles Arts), որտեղ ներկայումս տեղակայված է քաղաքային դատարանը: Այստեղ կայացել է Համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացումը թագավորական ընտանիքի կողմից: Մինչև 1942 թվականը այստեղ կազմակերպվել են գեղարվեստական ցուցադրություններ, համերգներ և մշակութային միջոցառումներ:
- Ռամբլայի խաչմերուկում և Կոլումբոսի պողոտայում 1888 թվականի հունիսի 1-ին կայացել է Կոլումբոսի հուշասյան հանդիսավոր բացումը: Այն տեղադրվել է այն նույն տեղում, որտեղ Կոլումբոսը ափ է դուրս եկել Եվրոպա Ամերիկա կատարած իր առաջին նավագնացությունից հետո[3]:
- Հարևան Լա Ռիբերա թաղամասը կերպարանափոխվել է:
- Ծածկած Mercat del Born շուկան բացվել է 1884-1886 թվականներին:
- Զբոսաշրջային նավակներով կատարվել են նավագնացություններ:
- Ռամբլայի հանգույցի ցուցահանդեսային կենտրոնի հարևանությամբ անցկացվել է փողոցային էլեկտրական լուսավորություն, որը լուսավորել է նաև Մոնժուիկի մոգական շատրվանը[6][7]:
Շատրվան Սյուտադելի զբոսայգում
Կենդանաբանական թանգարան Երեք դրակոնների ամրոցում
Անտոնիո Գաուդին նախագծել է Compañía Trasatlántica նավագնացության ընկերության տաղավարը
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած վեց միլիոն պեսետա պարտքին` Համաշխարհային ցուցահանդեսը հաջողված է համարվում ինչպես այցելուների թվաքանակով, այնպես էլ քաղաքի տնտեսական աճի ցուցանիշով: Իսպանական պատմագրության մեջ այն կատալոնական տնտեսությունը եվրոպականացնելու առաջին քայլն է դիտարկվում: Նախկինում Բարսելոնայի առևտրական կապերը իսպանիայի շրջանակների դուրս չեն եկել:
Էդուարդո Մենդոսայի` 1992 թվականի օլիմպիական խաղերին հարմարեցված «Հրաշքների քաղաք» (իսպ.՝ La ciudad de los prodigios, 1986) գեղարվեստական ստեղծագործությունը ներկայացնում է Բարսելոնայի սոցիալական ու քաղաքային էվոլյուցիան 1888 և 1929 թվականների համաշխարհային երկու ցուցահանդեսների միջակայքում[4]:
Ցուցահանդեսը դարձել է առաջին խոշոր միջոցառումը Բարսելոնայում, որը խթան է հանդիսացել հետագայում քաղաքում համանման միջոցառումների անցկացման համար` 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդես, 1992 թվականի ամառային օլիմպիական խաղեր, 2004 թվականի մշակույթի ֆորում:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագործակցող աշխատավորները, որոնք ոչ հազվադեպ աշխատում էին ծանր պայմաններում, սովորել են միավորվել արհմիություններում, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքներն ու հետաքրքրությունները: Այդ ժամանակ Բարսելոնայում կայացել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության (PSOE) առաջին համագումարը: Քաղաքացիներն ու ԶԼՄ-ները վրդովվել են ինֆլյացիայից: Մտավորականության, հանրապետական ու կատալոնական ներկայացուցիչները հրապարակայնորեն հանդես են եկել ցուցահանդեսի դեմ: Նրանք միապետության ու կատալոնյան բուրժուազիայի հաշտությունը վտանգ էին համարում Կատալոնիայի հետաքրքրություններին[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Torreblanca, Marina Muсoz Barcelona’s Universal Exhibition of 1888: an atypical Case of a Great exhibition / Marta Filipová. — Cultures of International Exhibitions 1840-1940: Great Exhibitions in the Margins. — Routledge, 2017. — 376 с. — ISBN 9781351570336
- ↑ John E Findling (Hrsg.): Barcelona 1888. Encyclopedia of World’s Fairs and Expositions. McFarland & Company, 2008, ISBN 978-0-7864-3416-9, стр. 95.
- ↑ 3,0 3,1 «Восхождение Барселоны - Stroyportal-Volga»։ Stroyportal-Volga (ru-RU)։ 2014-08-16։ Վերցված է 2017-08-27
- ↑ 4,0 4,1 4,2 Oliver Hochadel, Agustí Nieto-Galan Barcelona: An Urban History of Science and Modernity, 1888–1929. — Routledge, 2016. — С. 2, 139-145. — 280 с. — ISBN 9781317176206
- ↑ Primer Congreso internacional espiritista. — Cortezo, 1888. — С. 65-71. — 311 с.
- ↑ Antonino Suarez Saavedra La electricidad en la exposición universal de Barcelona. — Barcelona, 1889.
- ↑ 7,0 7,1 Augusti Nietro-Galan Scientific “marvels” in the public sphere: Barcelona and its 1888 International Exhibition (англ.) // Journal of History of Science and Technology. — 2012. — № 6. — С. 7-38.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համաշխարհային ցուցահանդեսի պատմություն 1888 Liceus.com (իսպաներեն)
- 1888 թվականի ցուցահանդեսի տեղակայություն Բարսելոնա օնլայն (կատալոներեն, իսպաներեն, անգլերեն)
|