Համալսարանային գրադարան (Բրատիսլավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համալսարանային գրադարան
Երկիր Սլովակիա
Տեսակscientific library?
Հիմնվել է1919
ՏեղադրությունԲրատիսլավա
Այլ տվյալներ
Կայքulib.sk/english/
Գրադարանի երեք շենքերից մեկը Բրատիսլավայի պատմական կենտրոնի փողոցից:

Համալսարանային գրադարան (Բրատիսլավա), Սլովակիայի ամենահին գրադարանը։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրատիսլավայում։ Այսօր այն Սլովակիայի ամենամեծ և ամենաշատ այցելվող գրադարանն է և հանդիսանում է ունիվերսալ պետական հետազոտական գրադարան[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սլովակիայի տարածքում հիմնադրված Չեխոսլովակիա Հանրապետությունում 1919 թվականին ստեղծված նոր մշակութային և կրթական հաստատություններից մեկն էր, որը հիմնված էր համալսարաններում կրթության, գիտության և գրադարանային համակարգին աջակցելու համար։ Դրա ծագումն ու անվանումը սերտորեն կապված էր նորաստեղծ Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)ի հետ։ Գրադարանը երբեք չի եղել համալսարանի մասը, չնայած երկու հաստատությունները համագործակցում էին և միմյանց հետ ունեին սերտ կապ։ Գրադարանը պահպանում է իր անվանումը, քանի որ այն համալսարանի հետ սերտ կապ է ունեցել։ Նախկին իշխանափոխության նպատակը ազգային և միջազգային շրջանակներում իրավասություններ ունենալն էր։ Գրադարանը դարձել է Սլովակիայի տարածքից օրինական ավանդ ստանալու իրավունք ունեցող առաջին գրադարանը, և միակն է, որ պահպանում է այս ավանդույթը 1919 թվականից մինչ օրս։ Գրադարանի պատմական գրքերի ժողովածուները նաև շտեմարանային հավաքածուի բնույթ ունեն։ Մինչև 1954 թվականը այս գրադարանը կատարել է Սլովակիայի ազգային գրադարանի բոլոր խնդիրները։ Այդ ժամանակվանից ի վեր այն ունի ունիվերսալ պետական հետազոտական գրադարանի կանոնադրություն։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է երկու կարևոր ուղղվածություն` Ազգային գրադարանային համակարգում ամուր առաջատար տեղ զբաղեցնելը և գրադարանների միջազգային համագործակցությանն ակտիվ մասնակցությունը[3]։

Գրադարանի պատմական շենքերի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության հիմնական նպատակն էր վերակառուցել այն շենքերը, որոնք համարվում են մշակութային հուշարձաններ, արդիականացնել քայքայվող գրադարանային տարածքները, լուծել հավաքույթների բացակայության խնդիրը և գրադարանային ծառայությունների ոլորտում վերացնել լճացման վտանգը։ «Բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն» ներդրումային նախագծի իրագործումը հանգեցրեց հսկայական նորարարություների և վերածննդի, այն գրադարաններից օգտվողներին հնարավորություն տվեց օգտագործել ոչ միայն նորացված և վերանորոգված տարածքները, այլև պատմական շենքերի այն հատվածները, որտեղ մինչև այդ հասարակությունը մուտք չի ունեցել։ Կառուցվել են նոր գրապահոցներ, ավելացվել է աշխատանքային կայանների թիվն։ Պատմական գրադարանների պաշտպանության պայմանները զգալիորեն բարելավվել են, այդ թվում` այսպես կոչված արաբերեն, թուրքերեն և պարսկերեն ձեռագրերից թարգմանված «Bašagić» հավաքածուն, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն «Աշխարհի հիշողություն» կատեգորիայում։ Ավանդական գրադարանը վերածվել է տեղեկատվության վիրտուալ աշխարհի հետ հաղորդակցման միջոց։ Գրադարանի պրոֆիլն ընդլայնվեց, երբ այն սկսեց մշակութային և սոցիալական գործառույթներ իրականացնել։ Վերակառուցման նախագիծը հանգեցրեց հնի և նորի սինթեզին. գրադարանը հագեցավ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով, ինտերիերը դարձավ բարոկկո ոճի, այստեղ տեղի ունեցան նոր ցուցահանդեսներ, համերգներ, համաժողովներ և հասարակական հավաքներ[3]։

Գրադարանը որպես աշխարհագրական միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը գտնվում է Բրատիսլավայի մայրաքաղաքում՝ Սլովակիայի մայրաքաղաքի սրտում։ Քաղաքի և առհասարակ, ողջ Սլովակիայի տարածքում եղած մնացած գրադարանների համեմատ, այս ունիկալ վայրը Բրատիսլավայի առավելությունն է, որի շնորհիվ այն եղել է և կլինիի երկրի քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային և սոցիալական կենտրոնը։ Անհեթեթ է, բայց որոշ փաստեր ցույց են տալիս, որ գրադարանի` քաղաքի ամենագրավիչ վայրում գտնվելը և դրա հիմնական շենքերի պատմական բնույթը սահմանափակում են գրադարանի տարածքի ընդլայնումը։ Վերոնշյալ երկու ասպեկտները բացառում են հետագայում տրանսպորտի ավելի լավ հասանելիությունը և ենթակառուցվածքների ու ծառայությունների հետագա բարելավումը[4]։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գրադարանը համարվում է համախմբված ինստիտուտ` զարգացած ենթակառուցվածքներով և համապատասխան մասնագիտական ու մարդկային ներուժով։ Գրադարանը, որպես բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն, ունեցել է մոտ 300 հազար, իսկ գրադարանի ինտերնետային կայքը` 700 հազար այցելու։

Համագործակցություն այլ գրադարանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային և միջազգային մասշտաբի այլ գրադարանների հետ համագործակցությունը հենց սկզբից Բրատիսլավայի համալսարանային գրադարանի առաքելության մասն էր։

  • 1970 թվականից IFLA ֆեդերացիայի անհատական անդամ,
  • 1997 թվականից CERL կոնսորցիումի ասոցացված անդամ,
  • 1990 թվականից LIBER-ի անդամ
  • 1950 թվականին Բրատիսլավայի համալսարանային գրադարանում բացվել է ՄԱԿ-ի պահեստային գրադարանը,
  • 1957 թվականին Բրատիսլավայի համալսարանային գրադարանում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահեստային գրադարանը, իսկ 1994 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կենտրոնը գրադարանի անբաժանելի մասն է։ Սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրադարանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների հետ և իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի ազգային կոմիտեի գործունեությունը։ 1997 թվականին միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ISSN նախագծին` սերիալների և այլ շարունակական ռեսուրսների նույնականացման գործում և իր տարածքում հիմնել Սլովակիայի ISSN ազգային գործակալությունը։
  • 2004 թվականին՝ Սլովակիայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո, ՄԱԿ-ը բացեց ՆԱՏՕ-ի Դեպոզիտարիայի գրադարանը,
  • 1997 թվականին Ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնը սկսեց աշխատել գրադարանում` Բրատիսլավայում USIS գործակալության հետ սերտ կապի և համագործակցության շնորհիվ, որը ծառայում էր որպես ներկայիս InfoUSA-ի, գրադարանի և տեղեկատվական կենտրոնի հիմք,
  • 2004 թվականին գրադարանում բացվեց գրականության առանձին բաժին` նվիրված ռուսական գրականությանը, և հիմնադրվեց Ռուսական հետազոտությունների կենտրոնը,
  • 2005 թվականի մայիսին Ավստրիայի դեսպանության նախաձեռնությամբ այստեղ ստեղծվեց Ավստրիական գրադարանի բաժինը,
  • 2006 թվականին Սլովակիայի PEN կենտրոնը որոշում կայացրեց Համաշխարհային PEN գրադարանի իր գրքերի հավաքածուները նվիրել Բրատիսլավայի համալսարանային գրադարանին,
  • 2006 թվականին Չեխիայի գրադարանը համարվեց որպես Սլովակյան գրադարանի գործընկեր` Չեխիայի Պրահայի ազգային գրադարանում,
  • 2006 թվականից Բրատիսլավայի համալսարանային գրադարանի գրքերի հավաքածուները հարստանում են Ֆրանսիական գրադարանի կողմից. այս ծրագիրը մշակվել է Սլովակիայում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո,
  • 2007 թվականին Բրիտանական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ բացվեց Բրիտանական կենտրոնը` բրիտանական գրականության հսկայական հավաքածուն, որը հիմնականում կենտրոնացած էր անգլերենի ուսուցման վրա,
  • Բրատիսլավայի Geothe ինստիտուտը համարվում է Բրատիսլավայի համալսարանային գրադարանի ռազմավարական գործընկերը, այն երկարամյա աջակցություն է ցուցաբերում միջազգային գործունեությանը՝ սեմինարներ, ցուցահանդեսներ, ուսումնական ծրագրեր անցկացնելով,
  • Եվրախորհրդի տեղեկատվական կենտրոնը ևս իր տեղն ունի գրադարանում։

Երկկողմանի համաձայնագրեր ամենամոտ և հարգված գործընկերների հետ`

Երկկողմ համագործակցության ծրագրեր`

  • KOBIB ծրագիրը Բիելֆելդի գրադարանի հետ, որի նպատակն է փաստաթղթերի էլեկտրոնային առաքումը և գրադարանների նոր տեխնոլոգիաների փոխանցումը Գերմանիայից Սլովակիա,
  • CASLIN նախագիծը, որն օգնեց բարձրացնել ավտոմատացման մակարդակը Չեխիայի և Սլովակիայի գրադարաններում

«Համաշխարհային թվային գրադարան» ծրագրում Բրատիսլավայի համալսարանային գրադարանի հեղինակավոր արտասահմանյան գործընկերները`

Մասնակցում է եվրոպական հետևյալ ծրագրերին` COPERNICUS, IST, FP4, FP6, eTEN, ENRICH, MICHAEL Plus, EZB, Minerva[5]:

Գրադարանն ունի նաև իսլամական ձեռագրերի «Bašagić» կոչվող հավաքածուն։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» մասն է կազմում։ Այն գրանցվել է 1997 թվականին։ Այստեղ են Սայֆ ալ-Դին ալ-Ամիդիի ստեղծագործություններ[6]։

Գրադարանը 2015-ի տարեկան զեկույցում[7][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 240 աշխատակիցներ
  • շուրջ 20,000 ակտիվ օգտվողներ
  • տեղեր օգտվողների համար` շուրջ 500
  • գրադարանային համակարգիչներով տեղեր` շուրջ 50 տեղ
  • օնլայն ծառայությունից օգտվողներ` շուրջ 6,800,000 մարդ
  • մշակութային և կրթական իրադարձությունները դիտողներ` շուրջ 13,000 մարդ
  • շուրջ 2,700,000 իրեր հավաքածուներում

Թվային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատիսլավայի համալսարանի գրադարանի թվային գրադարանը թվայնացված իրերի (պարբերականներ, հին տպագրություններ, երաժշտական աշխատանքներ կամ մենագրություններ) անկախ հավաքածու է՝ օգտագործողների համար գրավիչ դասավորությամբ։ Թվային գրադարանն առաջարկում է սլովակյան իրերի` հիմնականում պարբերականների ավելի քան 1,100.000 ամբողջական տեքստեր։

Առանձնահատկություններ և առաջադեմ գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրաշարի ամենաէական առանձնահատկությունը անհատական բովանդակության մատենագիտական տեղեկատվություն պարունակելն է և առաջադեմ որոնման համակարգ ունենալը։ Թվային գրադարանի բովանդակությունը դասակարգվում է պիտակներով։ Օգտատերը կարող է նշել իրերը կամ դրանց մասերը որպես «սիրված», կատարել նշումներ և կիսվել դրանցով որոշակի անձանց հետ, որոնց օգտվողն ինքը կարող է ազատորեն սահմանել։ Օգտատերն ու «նրա խումբը» կարող են մեկնաբանել ընդհանուր նոթերի տակ և այդ նոթերով, հավաքածուներով ու օբյեկտներով կիսվել Facebook-ի, Twitter-ի և Google+-ի իրենց էջերում։ Թվային գրադարանում գործում են արդյունավետ գործիքներ բուն սկանավորված ֆայլերից ամբողջ էջի կամ ընտրված տեքստային և գրաֆիկական գոտիների ընտրության համար, որոնք կարող են ակնթարթորեն պատճենվել, թարգմանվել և հեշտությամբ տեղադրվել այլ ծրագրերում։ Բոլոր տարրերը հնարավորություն են տալիս որոնել բովանդակության միջոցով և հիթերը ցուցադրվում են ուղղակիորեն որպես պատկերների համընկնումներ։ Հնարավոր է նաև որոնել բովանդակությունը մետատվյալների, ամսաթվերի կամ կատեգորիաների միջոցով։ Որոնման արդյունքները կարող են տեսողականորեն կազմակերպվել և տեսակավորվել ըստ տարբեր չափանիշների։

Մատչելի իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային գրադարանը բոլոր օգտագործողների համար առաջարկում է առանց սահմանափակումների անվճար մուտք դեպի հեղինակային իրավունքներ չունեցող նյութեր։ Հեղինակային իրավունքի մասին օրենքով պաշտպանված իրերը գրանցված օգտվողների համար հասանելի են միայն գրադարանի ցանցից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային գրադարանն ունի աշակերտների (տարրական և ավագ դպրոցների, համալսարանների) համար նախատեսված դասագրքեր, հանրագիտարաններ, բառարաններ, ձեռնարկներ, գիտական հրատարակություններ, գեղարվեստական գրականություն, պարբերականներ (ամենօրյա թերթեր, շաբաթաթերթեր, զվարճանքի և քաղաքական ամսագրեր)։ Թվային գրադարանի ամենահետաքրքիր աշխատանքների շարքում կան Կոմենիուսի մի շարք աշխատանքներ և հին սլովակ մեծ գրողների ու անհատների գործեր, ինչպիսիք են Հուրբանը, Բերնոլակը, Հաթալան, Պալարիկը, Ռիբեյը և Տեսեդիկը։ 19-րդ և 20-րդ դարասկզբի պարբերականների հավաքածուում ներառված են «Pressburger Zeitung», «Slovenske pohlady», ,«Dom a skola», «Domova pokladnica», «Hlas», «Deres», «Prudy» թերթերը, 20-րդ դարի առաջին կեսի պարբերականներից «Gemer-Malohont»-ը, «Slovenská Pravda»-ն, «Slovenský hlas»-ը, «Narodna jednota»-ն, «Pohronie»-ն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից` «Gardista», «Slovak», «Kulturny zivot», «Sloboda», «Novy Svet» և «Elan» թերթերը։ Երաժշտական ստեղծագործությունների հավաքածուում կարելի է գտնել Ռիչարդ Շտրաուսի, Է. Սուչոնի ստեղծագործությունները և բազմաթիվ երաժշտական գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the World Digital Library: Partners». www.wdl.org. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  2. Robert Wedeworth (1993). World Encyclopedia of library and information services. American Library Association. էջեր 245–. ISBN 978-0-8389-0609-5. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 Univerzitna kniznica v Bratislave 1919 – 2009. Ed. Tibor Trgina. First edition. Produced by University Library in Bratislava. Bratislava : University Library in Bratislava, 2009. p. 6-11.
  4. Univerzitna kniznica v Bratislave 1919 – 2009. Ed. Tibor Trgina. First edition. Produced by University Library in Bratislava. Bratislava : University Library in Bratislava, 2009. p. 6-24.
  5. Univerzitna kniznica v Bratislave 1919 – 2009. Ed. Tibor Trgina. First edition. Produced by University Library in Bratislava. Bratislava : University Library in Bratislava, 2009. p. 12-17.
  6. «On Substantiation Through Transitive Relations». World Digital Library. 1805. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  7. 2015 Annual Report (Sprava o cinnosti a hospodareni za rok 2015). Univerzitna kniznica v Bratislave. Bratislava : Univerzitna kniznica v Bratislave, 2016. Accessible at:<https://www.ulib.sk/files/vyr-sprava/sprava_cinnosti_ukb_2015.pdf>.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համալսարանային գրադարան (Բրատիսլավա)» հոդվածին։