Համազասպ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համազասպ Հարությունյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1902(1902-10-14)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2, 1971(1971-04-02) (68 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Համազասպ Հովակիմի Հարությունունյան (1902, հոկտեմբերի 14, Բաքու - 1971, ապրիլի 4, Մոսկվա), խորհրդային դիվանագետ, տնտեսագետ[1]։ Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Հարությունյանը ծնվել է Բաքվում: 1922 թվականին գործուղվել է Հայաստան՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923-1928 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ՝ Մինեսոտայի համալսարան։ 1930-1943 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955-1958 թվականներին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Հարությունյանի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 1, с. 97-98.
  • Կիրակոսյան Ջ., Սովետական երևելի դիվանագետը (Համազասպ Հարությունյան), Երևան, 1982:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենրիկ Լիլոյան (1979 թ)։ «Արտակարգ և լիազոր դեսպանը»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: 4–6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 320 CC-BY-SA-icon-80x15.png