Հազար կղզիներ թանձրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազար կղզիներ թանձրուկ
Հազար կղզի թանձրուկ
Միացյալ Նահանգներ
Արտադրման վայրՀազար կղզիներ
Բաղադրամասեր
ՀիմնականՄայոնեզ, ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, պապրիկա, մանանեխ, քացախ, ձու, թթվասեր, չիլի սոուս, լոլիկի պյուռե or կետչուպ
Սննդային արժեք
Կալորիականություն370 կալորիա 100գ-ի համար

Հազար կղզիներ թանձրուկ, աղցանների ամերիկյան ամոքանք և համեմունք, որի հիմքը մայոնեզն է, բայց նաև ներառում է ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, նարնջի հյութ, պապրիկա (պատիճավոր կարմիր պղպղեղ), վուստերյան սոուս, մանանեխ, քացախ, թթվասեր, չիլի սոուս, լոլիկի պյուրե, կետչուպ և Տաբասկո սոուս[1][2]։ Այն հաճախ պատրաստվում է նաև լավ մանրեցված բաղադրիչներից, ինչպես՝ թթու վարունգ, սոխ, գունավոր պղպեղ, կանաչ ձիթապտուղ, պինդ խաշած ձու, մաղադանոս, պիմենտո, մանր սոխ, սխտոր կամ մանրացված ընդեղեն (ընկույզ կամ շագանակենի)[3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օքսֆորդի ամերիկյան սննդի և խմիչքի ուղեկցի, թանձրուկի անունը գալիս է Հազար կղզիներ շրջանից՝ ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող սուրբ Լոուրենս գետի միջնահատվածում[6]։ Ըստ այդ շրջանում աղցանի ամոքանքի ծագման հիմնական տարբերակի, ձկնորսի կինը՝ Սոֆի Լալոնդը մի օր ամուսնու՝ Ջորջի ճաշի համար պատրաստել է այդ թանձրուկը[7]։ Եվ ըստ այս տարբերակի դերասանուհի Մեյ Իրվինը պահանջել է այդ բաղադրատոմսը՝ այն հավանելուց հետո[8]։ Իրվինը իր հերթին այն փոխանցեց ուրիշին։ Ըստ մեկ ուրիշ տարբերակի, հազար կղզիներ ամառային հանգստյան տան ղեկավարը Ջորջ Բոլդը, որը հիմնել է Բոլդ ամրոցը 1900-1904 թվակններին և Վալդորֆ-Աստորիա հյուրանոցի սեփականատերն է, հյուրանոցի մենեջեր՝ Օսկար Չիրկիին հրահանգեց 1894 թվականին ճաշացանկ ավելացնել ամոքանք, այն բանից հետո, երբ ձեռքի տակ եղած բաղադրիչներով իմպրովիզ է արել և մոռացել ամոքանքը աղցանի վրա[7][9]։ 1959 թվականի National Geographic-ի հոդվածի հազար կղզիներ ամոքանքը պատրաստել է շեֆ-խոհարար Բոլդը[10]։ Չնայած պնդումներին, որ նա մասնակցել է աղցանի ամոքանքի պատրաստմանը Վոալդորֆում, Չիրկին իր խոհարարական գրքում այդ մասին չի նշել[11]։

Երբ Վիսկոնսինի համալսարանի սոցիոլոգ Մայքլ Բելը և նրա շրջանավարնտները 2010 թվականին փորձել են որոշել հազար կղզի ամոքանքի ծագումը և նրանք իմացան, որ հազար կղզիներ շրջանի բնակիչների պատմությունները տարբերվում են[7]։ Նրանք հայտնաբերել են ծագման երրորդ պատմությունը, ըստ որի օրիգինալ բաղադրատոմսի հիմքը ֆրանսիական ամոքանք է, որի բաղադրատոմսը հրապարակվել է նաև The Fannie Farmer Cookbook-ի 11-րդ հրատարակության մեջ[7]։ Բոլոր պատմությունները հիմնված էին բանավոր սովորույթների վրա առանց գրավոր որևէ ապացույցի[7][12][13]։

Ըստ սնունդ և գինի ամսագրի, հազար կղզիներ շրջանում այդ ամոքանքը ավանդական թանձրուկ էր 19-րդ դարի վերջում։ Հարուստները, որոնք այցելում էին շրջանը տեղական սոուսի շշերը իրենց հետ հասցնում են Նյու Յորք, ինչպես օրինակ՝ մի տարատեսակը Քլեյտոն քաղաքում, որը կոչվում է Սոֆիայի թանձրուկ ՝ հայտնաբերված տեղական Հերալդ հյուրանոցի սեփականատեր Սոֆիա Լելոնդի կողմից[14]։

Որոշ սննդի խոհարարական գրքեր գրողներ պնդում են, որ Blackstone հյուրանոցի շեֆ Թեո Ռումսն է հայտնագործել ամոքանքը նույն ժամանակաշրջանում[12][15][16]։ The Food Timeline-ի սննդի պատմագիրները նշում են, որ հազար կղզիներ ամոքանքի մասին ամենավաղ հղումները վերաբերում են 1912 թվականին և դրանից հետո ամբողջ ԱՄՆ-ում սկեցին հայտնվել այդ ամոքանքի տարբեր տեսակներ[17]։

Կիրառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազար կղզիներ ամոքանքը լայն կիրառություն ունի Միացյան Նահանգների արագ սննդի կետերում, որտեց հաճախ կոչվում է՝ «հատուկ թանձրուկ» կամ «գաղտնի թանձրուկ»։ Սրա օրինակկներից է՝ In-N-Out բուրգերի թանձրուկը, որը տալիս են բուրգերների մեջ կամ գաղտնի ճաշացանկի մի քանի բաղադրիչների հետ։ Չնայած անվանմանը, դա հազար կղզիներ ամոքանքի տարատեսակ է[18]։ Հազար կղզիներ ամոքանքը հաճախ օգտագործվում է Ռեուբեն սենդվիչներում՝ ռուսական ամոքանքին փոխարեն[19]։ Մաքդոնալդսի Բիգ Մակ սոուսը հազար կղզի ամոքանքի տարատեսակ է[14]։

Ընկղմելու համար

Նմանատիպ սոուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդ կղզի ամոքանքը՝ շվեդ ռեստորանատեր Տոր Վրեմտմանն էր այն առաջին անգամ պատրաստել[20][21]։ Շատ նման է հազար կղզի ամոքանքին և լայն տարածում ունի Շվեդիայում։ Անվանումը շփոթեցնող է, հատկապես օտարազգիների համար, իսկ ծագումը անհայտ է, քանի որ ամոքանքը Ռոդ կղզու հետ ոչ մի կապ չունի և Շվեդիայից դուրս անունը չի օգտագործվում։

Գերմանիայում աղցանի նմանատիպ ամոքանքը կոչվում է՝ ամերիկյան ամոքանք[22][23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Honberger, Maud Mitchell, ed. (1914). Tried Receipts of Pasadena. էջ 41. OCLC 898435934. (Note: 2 different recipes are offered in this book)
  2. Weaver, Louise Bennett; LeCron, Helen Cowles, eds. (1917). Thousand Island Dressing. New York: Britton Publishing Company. էջ 89. OCLC 657073250. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  3. Grimes, Etta (1915 թ․ մայիս). «Home Economics: Some choice recipes». The Oregon Countryman. էջ 325. OCLC 42327071.
  4. Woodland, Mrs. F.B. (1919). Hurlbut, Mrs. William D. (ed.). Stevenson Memorial Cook Book. Chicago: Sarah Hackett Stevenson Memorial Lodging House Association. էջ 75. OCLC 679915543. (Note: 3 different recipes are offered in this book)
  5. Hirtzler, Victor (1919). Thousand Island dressing, for salads. Chicago: The Hotel Monthly Press, John Willy, Inc. էջ 335. OCLC 682274960. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. Smith, Andrew F., ed. (2007). The Oxford Companion to American Food and Drink. Oxford University Press US. էջ 514. ISBN 978-0-19-530796-2. OCLC 71833329.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Stiles, Kaelyn; Altıok, Özlem; Bell, Michael M. (2010 թ․ մարտի 28). «The ghosts of taste: food and the cultural politics of authenticity». Agriculture and Human Values. 28 (2): 225–236. doi:10.1007/s10460-010-9265-y. S2CID 144478103. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  8. McNeese, Tim (2005). The St. Lawrence River. Infobase Publishing. էջ 113. ISBN 978-0-7910-8245-4. OCLC 56591404.
  9. «Thousand Island Dressing, Enjoyed around the world and... "Made in Clayton!"». Thousand Islands Inn. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  10. Brown, Andrew H. (1959 թ․ մարտ). «New St. Lawrence Seaway opens the Great Lakes to the world». National Geographic Magazine. Vol. 115, no. 3. էջ 336. «Today, this dressing is still being served at Oscar's in the Waldorf Astoria Hotel»
  11. Tschirky, Oscar (1896). The Cook Book by "Oscar" of the Waldorf. Chicago & New York: The Werner Company.
  12. 12,0 12,1 Cazentre, Don (2011 թ․ սեպտեմբերի 3). «Three versions of the origin of Thousand Island dressing». Syracuse Post-Standard.
  13. Smith, Susan W. (2013 թ․ սեպտեմբերի 13). «Evidence found for the origin of the Thousand Island Dressing!». Thousand Islands Life.
  14. 14,0 14,1 Matt Blitz (2017 թ․ հունիսի 22). «Who Invented Thousand Island Dressing?». Food & Wine.
  15. Parsons, Russ (1994 թ․ օգոստոսի 25). «Salad : Unfashionable Dressings: Which Thousand Islands?». Los Angeles Times.
  16. «Iceberg Lettuce with Thousand Island Dressing». Saveur. 2007 թ․ մայիսի 7.
  17. Olver, Lynne (2015 թ․ հունվարի 3). «Thousand Island dressing». The Food Timeline.
  18. López-Alt, J. Kenji (2010 թ․ հուլիսի 23). «The Burger Lab: The Ins-n-Outs of an In-N-Out Double-Double, Animal-Style». Serious Eats. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  19. DiSpirito, Rocco (2010). Now Eat This! 150 of America's Favorite Comfort Foods, All Under 350 Calories. Random House. էջ 75. ISBN 978-0-345-52090-6. OCLC 851387051.
  20. «1900-talets viktigaste matprofil i Sverige» [The most important food profile of the 20th century in Sweden] (շվեդերեն). Sveriges radio. 2015 թ․ հոկտեմբերի 15.
  21. Larsson, Håkan. «Bästa såserna till skaldjuren och en lättgjord äppelpaj» [The best sauces for the seafood and an easy-to-make apple pie] (շվեդերեն). Sveriges television. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին.
  22. Kochbuch, Marions. «American Dressing». Marions Kochbuch. Folkert Knieper. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  23. Meena, Ava (2016 թ․ հունվարի 29). «American Food According to Germany». My Meena Life. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]