Չիլի սոուս և մածուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղցր չիլի սոուս
Ռեհանի տերևներով կծու սոուս

Չիլի սոուս և մածուկ, համային հավելումներ, որոնք պատրաստված են չիլի պղպեղով։

Չիլի սոուսը լինում է կծու, քաղցր, կամ էլ երկուսի համադրությամբ, ուստի այն կարող է կծու սոուսից տարբերվել շատ քաղցր կամ մեղմ համային բազմազանությամբ, որոնք սովորաբար բացակայում են կծու սոուսներում[1][2], չիլի սոուսի մի շարք տեսակներ իրենց պատրաստման մեջ ներառում են շաքարավազ, ինչպիսիք են թայլանդական քաղցր չիլի սոուսը և ֆիլիպինյան ագրե դուլչեն, որը քաղցրություն է հաղորդում համին[3][4][5], երբեմն, որպես հիմնական բաղադրիչ, չիլիի սոուսները պատրաստվում են կարմիր լոլիկով։ Չիլիի շատ սոուսներ կարող են ավելի խիտ և մածուցիկ լինել, համեմատած կծու սոուսների հետ։

Չիլի մածուկը սովորաբար այն մածուկն է լինում, որի հիմնական բաղադրիչը չիլի պղպեղն է։ Օգտագործվում է որպես և՛ խոհարարական բաղադրիչ, և՛ համեմունք ուտեստը պատրաստելու համար։ Որոշ պղպեղներ պատրաստվում են լոբով, ինչպես չինական դաբանջյանը, իսկ որոշներն էլ պատրաստվում են մանրացված ֆերմենտացված լոբով, ինչպես կորեական գոչուջանգը։ Չիլի մածուկի տարածաշրջանային, ինչպես նաև նույն խոհանոցի շրջանակներում տարբեր տեսակներ կան։

Չիլիի սոուսներն ու մածուկները կարող են օգտագործվել որպես թանձրուկ՝ ուտելիքը թաթախելու, խոհարարական տեսք հաղորդելու, կամ էլ մարինատացնելու համար[4][6], չիլիի սոուսի և մածուկի զանգվածային արտադրության բազմաթիվ առևտրային տեսակներ կան։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրիչները սովորաբար ներառում են խյուս կամ մանրացված չիլի պղպեղ, քացախ, շաքար և աղ, որոնք խտացնում են խառնուրդը[4][7], լրացուցիչ բաղադրիչները իրենց մեջ կարող են պարունակել սխտոր, այլ սննդանյութեր, եգիպտացորենի օշարակ, համեմունքներ[4], Որոշ տեսակների հիմնական բաղադրիչը տոմատի մածուկն է[3],

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաո գան մա ապրանքանիշի յու լա ջիաով (տապակած չիլի յուղով) պատրաստված սև լոբի

Չիլի յուղը Սիչուանին բնորոշ համեմունք է, որը հիմնականում օգտագործվում է սառը ուտեստների, ինչպես նաև որոշ տաք ուտեստների մեջ։ Այն նաև որպես համեմունք է օգտագործվում խոհարարության մեջ։ Չիլիի յուղ պատրաստելու համար տաք յուղը լցնում ենք չոր չիլի պղպեղի ամանի մեջ, որին էլ սովորաբար ավելացնում են մի քիչ Սիչուանի պղպեղ։ Տաք յուղի մեջ առնվազն մի քանի ժամ թաթախելուց հետո յուղը ունենում է չիլիի համն ու բույրը։ Որքան լավ է չիլին աղացած լինում, այնքան ավելի ուժեղ է համը (տարածաշրջաններում տարբեր են լինում. աղացած չիլին սովորաբար օգտագործվում է Արևմտյան Չինաստանում, մինչդեռ ամբողջովին չորացրած չիլին ավելի տարածված է Հյուսիսային Չինաստանում:)

Չինական չիլի սուսները սովորաբար խիտ մածուցիկ են լինում ու օգտագործվում են որպես թանձրուկ ուտելիքները թաթախելու կամ էլ տապակելու համար։

Դուբանջիանգը Սիչուան խոհանոցից է գալիս, որը լայնորեն օգտագործում է որպես չիլի պղպեղ։ Այն պատրաստվում է լոբու կամ սոյայի սոուսով և պարունակում է բավականին մեծ քանակությամբ չիլի։ Անգլերենում այն հաճախ անվանում են «լոբով կծու սոուս»։

Գույլին (Kweilin) չիլի սոուսը (Guìlín làjiāojiàng 桂林辣椒醬) պատրաստաստվում է թարմ չիլիով, սխտորով և ֆերմենտացված սոյայի հատիկներով; այն նաև վաճառվում է որպես սոյայի չիլի սոուս (լա ջիաո ջանգը և լա դու բանը նույնը չեն, թեպետ տարաի մեջ նույն տեսքն ունեն)։ Դուո ջիաոն (duò jiāo 剁椒) Հունան խոհանոցից է գալիս, որը ավելի համեղ է համարվում, քան Սիչուան խոհանոցինը։ Դուո նշանակում է թակած, իսկ ջիաո նշանակում է չիլի։ Դուո ջիաոն պատրաստվում է մանրացված կարմիր չիլի պղպեղով, որը աղի լուծույթի մեջ թթու դնելով ունենում է աղի և թթու համ։ Դա Հունան խոհանոցի հիմնական համեմունքն է որն օգտագործվում է «duòjiāo yútóu» (剁椒魚頭) մանրացված չիլիով շոգեխաշած ձկան կերակուրի մեջ։

Հո սոուսը ծովամթերքով պատրաստված սոուս է, որը առաջին անգամ ստացել են Հոնկ Կոնգում[8],

Յոնգֆենգ չիլի սոուսը ավանդական ֆերմենտացված կծու սոուս է։

You la jiao (油辣椒, յուղով տապակած չիլի պղպեղ) Գույչժոու ոճով տապակած չիլի սոուս է՝ պատրաստված աղացած չիլիով և այլ խրթխրթան բաղադրիչներով։ Խրթխրթան չիլին նմանատիպ համեմունք է, որը հիմնականում բաղկացած է խրթխրթան սոյայի հատիկներից և չիլիից։ Լաո Գան Մա հայտնի է իր այս երկու ապրանքների արտադրությամբ։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Rāyu (չիլի յուղ) նույն լա ջիա յու սուսն է, որը հաճախ օգտագործվում է այնպիսի ուտեստների մեջ, ինչպիսին է գյոզան։

Yuzukoshō ճապոնական ֆերմենտացված մածուկ է, որը պատրաստված է չիլի պղպեղով, յուզու կեղևով և աղով.[9]

Kōrēgūsu, հայտնի համեմունք է Օկինավյան խոհանոցի ուտեստների մեջ, ինչպիսին է Օկինավյան սոբան։ «Kōrē» բառը վերաբերում է Կորեային (Goguryeo):

Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

չիլի մածուկ

Կորեական խոհանոցում օգտագործվող չիլի յուղը պատրաստվում է տաք յուղի (սովորաբար քունջութի կամ բուսական յուղի) մեջ gochugaru (կորեական չիլիի փոշի կամ սերմեր) խառնելով, որը ավելացնում ենք տապակման վերջին փուլում` նախքան ապուրներին ջուր ավելացնելը, ինչպիսիք են yukgajang-ը և sundubujigae-ն։

Dadaegi կծու մածուկ է` պատրաստված չորացրած ու աղացած կարմիր չիլի պղպեղով(կամ էլ չիլի փոշիով ու սերմերով), որին ավելացնում ենք աղացած սոխ, սխտոր, սև պղպեղ, աղ կամ սոյայի սոուս, շաքար, մսի արգանակ, քունջութի յուղ և քունջութի տապակծ սերմեր։ Այն ավելացվում է այնպիսի ճաշատեսակների մեջ, ինչպիսիք են naengmyeon (լապշայիով սառը ապուր) կամ dwaeji-gukbap (բրնձով ու խոզի մսով ապուր)՝ կծու համ տալու համար։

Gochujang-ը կամ կարմիր չիլի մածուկը ախորժակ բացող, քաղցր ու կծու ֆերմենտացված համեմունք է` պատրաստված չիլի փոշիով, կպչուն բրնձի ալյուրով, մեջուի փոշիով (ֆերմենտացված սոյա), գարու ածիկի փոշիով և աղով։ Քաղցրությունը ստանում ենք խաշած կպչուն բրնձի օսլայի միջոցով, որը խմորման ընթացքում վերամշակվում է շաքարացնող ֆերմենտներով[10], ավանդաբար, տարիներ շարունակ այն ենթարկվել է բնական խմորման jankdok-ում(կավե ամանների մեջ) բարձր քարե ժայռի վրա, որը կոչվում է ջանգդոկայ․ այն հիմնականում բակում է լինում։

Զամջանգը թանձր,կծու մածուկ է, որը հաճախ ուտում են ssam-ով բանջարեղենով պատած խորոված մսի հետ, ինչպես որ կորեական խորովածն է։ Այն պարունակում է դունջանկը (սոյայի մածուկ), Gochujang (չիլի մածուկ), քունջութի յուղ, սոխ, սխտոր, կանաչ սոխ և ըստ ցանկության շաքար։

Հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Jaew bong-ը քաղցր և կծու Լաոսական չիլի մածուկ է։

Բրունեյ, Ինդոնեզիա, Մալայզիա և Սինգապուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբալ

Սամբալը ընդհանուր տերմին է՝ բոլոր տեսակի չիլիով պատրաստաված սոուսների համար, որոնք տարածված են Բրունեյում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Սինգապուրում և Շրի Լանկայում։ Ըստ բաղադրատոմսի սամբալների մեծ մասը ավանդաբար պատրաստվում է քարե մուրճով և հավանգով։ Այնուամենայնիվ, այսօր շշալցված սամբալի զանգվածային արտադրության ապրանքանիշեր կան։ Կաբայ սոուս (Ինդոնեզիա) կամ Սոս Չիլիի (Մալազիա և Բրունեյ) բաղադրության մեջ օգտագործում են տոմատի խյուս, չիլիի հյութ, շաքար, աղ և մի քանի այլ համեմունքներ` կծու, բայց ոչ շատ կծու համ տալու համար։ Որոշ գյուղական առևտրային տեսակներ օգտագործում են bird's eye chili (cili padi, cabai rawit կամ burung), իսկ սոուսի կծու համը ուժեղացնելու համար ավելացնում են իր իսկ սերմերը։ ինչպես կետչուպի/լոլիկի սոուսի դեպքում։ Գոյություն ունի կոճապղպեղով և սխտորով եփուկներ (հավի մսով բրնձի համար), և նաև տեսակներ՝ մածուցիկ խտությամբ, ինչպիսին կետչուպն ու տոմատի սոուսն է։

Ինդոնեզիայում առևտրային մատչելի շշալցված այս չիլի սոուսը հայտնի է որպես saus cabai: Դրանք սովորաբար հայտնի են նաև որպես շշալցված սամբալ։ Այնուամենայնիվ, ավանդական սամբալը ի տարբերություն իր խոշոր կտորներով զանգվածին և հարուստ համով ավանդական սամբալի, այս շշալցված սամբալը՝ չիլի սոուսը, տոմատի սոուսի նման նույնիսկ մածուցիկություն և թեթև կծու համ ունի։ Ավանդական սամբալը՝ համեմված է ծովախեցգետնի մածուկով, իսկ առևտրային սամբալի սոուսը սովորաբար պարունակում է մանր աղացած կարմիր չիլի և սխտոր, իսկ երբեմն էլ մի քիչ շաքար՝ առանց ծովախեցգետնի մածուկ ավելացնելու։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև։ Ֆիլիպինյան համեմունքներ

Ֆիլիպինյան ագրե դուլչե

Ագրե դուլչե

Ֆիլիպիններում թանձր սոուսների ամբողջական տերմինը սավսավանն է, որի մեջ չիլին կարող է լինել կամ էլ չլինել:Ի տարբերություն Հարավարևելյան Ասիայի այլ շրջանների սոուսների, սավսավանի մեծ մասը նախապես չի պատրաստվում, այլ մատուցվում է սեղանի վրա ՝ ըստ ընթրողի նախասիրության։ Այսպիսով, չիլին սովորաբար ըստ ճաշակի է լինում։ Այնուամենայնիվ, կան նաև տեղական սոուսներ և մածուկներ, որոնք չիլի պղպեղը օգտագործում են որպես հիմնական բաղադրիչ[11],

Ամենատարածվածը ավանդական Ֆիլիպինյան քաղցր և թթու սոուսն է, որը հայտնի է որպես agrodulce (կամ agridulce)` պատրաստված եգիպտացորենի օսլայից, աղից, շաքարից, լաբույո չիլիից և լոլիկից կամ բանանի կետչուպից։ Սրանք ավանդական սոուսներ են, որոնց մեջ կարելի է տապակած ուտեստները թաթախել, ինչպիսիք են lumpia կամ okoy[5][12][13],

Նմանատիպ սոուս է նաև փողոցում պատրաստվող նախուտեստների համար պատրաստված մանոնգ սոուսը և ձկան կոլոլակի սոուսը։ Այն անվանվել է Մանոնգի` Թագալոգում ապրող մի ծեր մարդու պատվին, որից հետո այս տերմին փողոցում սնունդ վաճառողներին դիմելու ամենատարածված ձևն է դարձել։ Այն պատրաստվում է ալյուրով կամ եգիպտացորենի օսլայով, շաքարով, սոյայի սոուսով, սխտորով, լաբույո չիլիով, աղացած պղպեղով և մուսկովադոյով կամ շագանակագույն շաքարով։ Կարող եք նաև օգտագործել գազավորված զովացուցիչ ըմպելիքներ ՝ կրաքարի կամ կիտրոնի համով[14][15][16][17],

Փողոցում պատրաստվող սննդի համար օգտագործվող մեկ այլ կծու համեմունք է «սիոմայ սոուսը» կամ «չիլի սխտորի սոուսը»։ Այն սովորաբար ուտում են ֆիլիպինյան սիոմայի հետ։ Այն իր մեջ պարունակում է աղացած լաբույո չիլի, սխտոր և չորացրած ծովախեցգետին կամ էլ աղացած միս, որը ջրի մեջ եփվում է, այնուհետև ձեթի մեջ տապակվում։ Այն ստանում է չինական չիլի յուղի թրմված դիմ սում սոուսների համը, որը նրա հիմնական տեսակն է։ Այն սովորաբար ուտելուց առաջ համեմում են կալամանսիով[18],

Մարանաոյի ժողովրդի մեջ մեկ այլ հայտնի համեմունք է պալապան ՝ շատ կծու համեմունք է, որը պատրաստվում է սակուրաբայով (տեղական կանաչ սոխ), կոճապղպեղով, քրքումով և լաբույո չիլիով։ Սա ամենատարածված հավելումն է մարանաոյի ուտեստներում[19][20],

Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nam phrik (թայլանդական չիլի սոուս)

Թաիլանդցիները չիլի սոուսների փոխարեն բազմաթիվ ճաշատեսակների ավելացնում են հում չիլի։ Չիլիի սոուսները որպես համեմունք են ուտում, բայց կարող են օգտագործվել նաև որպես բաղադրիչ։

Nam Phrik-ը Թայլանդական սոուսի կամ չիլի մածուկի ընդհանուր անունն է։ 1974 թվականին հրատարակված թայլանդական խոհարարական գիրքը պարունակում է ավելի քան 100 տարբեր բաղադրատոմսեր[21], Nam Phrik phao (տապակած չիլի մածուկ), Nam Phrik num (մանրացված խորոված կանաչ չիլի մածուկ) և Nam Phrik kapi (չիլի մածուկ, որը պատրաստվում է ֆերմենտացված ծովախեցգետնի մածուկով) ամենահայտնի սորտերից են։ Թայլանդական շատ թանձրուկներ (Nam chim) պարունակում են չիլի պղպեղ։ Nam chim chaeo-ն պարունակում է աղացած չորացրած չիլի պղպեղ։ Ամբողջ աշխարհում հասանելի է nam chim kai-ն, որը նաև հայտնի է որպես «չիլի սոուս հավի մսի համար» կամ «թայլանդական քաղցր չիլի սոուս»։ Prik nam pla-ն ձկան սոուս է (nam pla) մանրացված հում պղպեղով, կրաքարի հյութով և երբեմն սխտորով։ Sriracha սոուսը թայլանդական չիլի սոուս է, որը պատրաստել են Թաիլանդի Սի Ռաչա քաղաքում։

Sriracha սոուսը կծու սոուսի կամ չիլի սոուսի տեսակ է, որը պատրաստվում է չիլի պղպեղի մածուկով, թորած քացախով, սխտորով, շաքարով և աղով։ Այն սովորաբար մատուցվում է տաք կամ սառը։ Այն անվանվել է Թաիլանդի արևելքում գտնվող Չոնբուրի նահանգի ափամերձ Սի Ռաչա քաղաքի անունով, որտեղ այն առաջին անգամ պատրաստվել է և տեղի ռեստորաններում ծովամթերքով ուտեստների հետ մատուցվել[22],

Մեկ այլ տեսակի չիլի սոուս է թայլանդական քաղցր չիլի սոուսը[23][24] որն օգտագործվում է որպես սոուս, իսկ կերակուր պատրաստելու համար աջիկա, օրինակ՝ տապակած ուտեստների մեջ[24], Mae Ploy ընկերությունը թայլանդական քաղցր չիլի սոուսի խոշոր արտադրողն է[23], Հյուսիսային Ամերիկայի խոշոր ցանցային սուպերմարկետների խանութները ներկրում են թայլանդական քաղցր չիլի սոուս.[24], Քաղցր չիլի սոուսն օգտագործվում է թայլանդական խոհանոցում[25], ինչպես նաև երբեմն օգտագործվում է սուշիի պատրաստման ժամանակ[26], Nam phrik-ի ՝ Թայլանդական խոհանոցին բնորոշ կծու չիլիի հիմքով սոուսների որոշ տեսակներր քաղցրացվում են շաքարով։

Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Vietnamese tương ớt (չիլի սոուս) այն պատրաստվում է հասած չիլի պղպեղով, քացախով, սխտորով, շաքարով և աղով։ Այն շատ տարածված է վիետնամական խոհանոցում, որը հաճախ օգտագործվում է տարբեր ուտեստների մեջ։

Հարավային Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորով և պղպեղով չաթնի

Չիլին (հնդկ.՝ mirch), թարմ, կիսաչոր կամ չորացրած, կարևոր բաղադրիչ է ողջ Հարավային Ասիայում, որի բազմաթիվ տեսակները հասել են պորտուգալական առևտրի միջոցով տասնվեցերորդ դարից:Ներկայումս մայրցամաքի տարբեր մասերում տարածված են բազմաթիվ սորտեր, ինչպիսիք են Նագա Չիլին Նագալանդից, Չամբա Չուխը Հիմաչալ Պրադեշից, Գունտուր Չիլին Անդրա Պրադեշից, Ջվալա Չիլին Գուջարաթից և այլն։ Այնուամենայնիվ, կծու սոուսներն ինքնին տարածված չէին մինչև վերջին տասնամյակները, երբ այնպիսի սորտեր, ինչպիսիք են bhut jolokia-ն և Naga morich-ը, համաշխարհային համբավ ձեռք բերեցին։

Նեպալում Նուն խուրսանին հայտնի համեմունք է, որը պատրաստվում է աղով և չիլիով, ինչպես Ակաբարը, սիլաուտո կոչվող հղկող քարի վրա։ Սա հաճախ օգտագործվում է որպես Chutney և կարելի է ուտել բազմաթիվ ճաշերի և նախուտեստների հետ, ինչպիսիք են dal bhat-ը, տապակած եգիպտացորենը, խորոված հավը, վարունգը, նարինջը և այլն։

Պղպեղով Չաթնին հնդկական չիլի պղպեղի համեմունք է՝ համեմունքներով և խոտաբույսերով։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Shatta (Arabic: شطة shaṭṭah) հանրաճանաչ կծու սոուս է, որը պատրաստվում է ամբողջովին աղացած թարմ չիլի պղպեղից՝ դրանք խառնելով ձեթի հետ (սովորաբար ձիթապտղի)։ Սովորաբար ավելացվում են քացախ, սխտոր կամ այլ համեմունքներ։ Գոյություն ունեն Shatta-ի երկու տեսակ՝ կանաչ և կարմիր։ Կարմիր սորտը պատրաստվում է լոլիկով։ Այն պատրաստվում է պիրի-պիրիից կամ նմանատիպ կծու պղպեղից։ Կծվությունը կախված է օգտագործվող չիլիի տեսակից և արտադրողի նախասիրություններից (տնային շաթան սովորաբար ավելի կծու է, քան վաճառքի տեսակները)։ Սովորաբար օգտագործվում է ֆալաֆելի սենդվիչների հետ, հումուսով ուտեստների հետ կամ որպես համեմունք։ Muhammara (արաբերեն ՝ محمرة մուամարա) կծու պղպեղո սոուս է, որը պատրաստվում է հալեպի պղպեղով, աղացած ընկույզով, չորացրած հացով և ձիթապտղի յուղով։ Կարող են ավելացվել այլ համեմունքներ և հավելումներ։ Այն մատուցվում է որպես սոուս կամ որպես սպրեդ հացի վրա քսելու համար կամ որպես սոուս ձկան և մսի համար։ Այս ուտեստը հայտնի է նաև Թուրքիայում, որտեղ այն կարելի է անվանել ասկա։

Մաղրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսա

Հարիսա Հարիսան հայտնի կծու սոուս է, որն օգտագործվում է Թունիսում և Մաղրեբի այլ երկրներում (հատկապես Ալժիրում և Լիբիայում)։ Այն սովորաբար պատրաստվում է աղացած կարմիր չիլիով ՝ ձիթապտղի յուղով, սխտորով, չամանով և համեմով, չնայած երբեմն չամանի փոխարեն օգտագործվում է չաման, և բաղադրատոմսերը տարբեր են։ Սոուսն ունի մուգ կարմիր հատիկավոր խտություն։ Այն երբեմն տարածվում է գլանափաթեթների վրա, բայց նաև օգտագործվում է որպես համեմունք տարբեր ուտեստների համար։ Թունիսյան հարիսան շատ ավելի կծու է, քան հարևան երկրներում։ Cap Bon-ը Harissa-ի հայտնի ապրանքանիշն է։ Հարիսան հաճախ վաճառվում է թիթեղյա բանկաների մեջ։ Հարիսան տարածված է նաև Իսրայելում ՝ Մաղրիբի հրեաների ներգաղթի պատճառով։

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Bieber salchas-ը թուրքական կարմիր պղպեղից մածուկ է։

Եմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sahawiq-ն արտադրվում է թարմ պղպեղը սխտորով, համեմով և երբեմն այլ բաղադրիչներ հետը աղալով։ Այն հայտնի է ինչպես Եմենում, այնպես էլ Իսրայելում, որտեղ այն բերվել է եմենի հրեաների կողմից, և որտեղ այն կոչվում է סחוג s'khug:

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիտո

Շիտոն Գանայական չիլի սոուս է։

Մալավի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալիի սոուսը պիրի-պիրի Չիլի սոուսի տեսակ է։

Սոմալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգնին սոմալիական չիլի սոուս է կամ յոգուրտ, որը պատրաստվում է չիլի պղպեղից, սոխից, սխտորից, լոլիկից, կիտրոնի հյութից, կիլանտրոյից և այլն։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերի-պերի սոուսը պիրի-պիրի Չիլի սոուսի տեսակ է, որն օգտագործվում է Nando's Chicken արագ սննդի կետերում։

Թունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսան չիլի մածուկ է, որը տապակած կարմիր պղպեղի և ձիթապտղի յուղի հիմքով է, որը համեմված է սխտորով, համեմի սերմերով և այլ խոտաբույսերով։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջիկա մինգրելական և Աջիկա աբխազական (Վրաստան)։

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Erős Pista (lit. Strong Steve) և Piros Arany (լատ. Կարմիր ոսկի) կծու պղպեղով մածուկ է, որը պատրաստված է մանրացված կծու պապրիկայից (Capsicum annuum L.), պապրիկան սովորաբար աճեցվում է Հունգարիայում, և այնտեղ լայնորեն օգտագործվում են ինչպես կծու, այնպես էլ թեթև քաղցր։

Պորտուգալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրի-պիրի սոուս

Պիրի-պիրի սոուս Պիրի պիրին տարածված չիլի սոուս է; պիրի պիրի տերմինը պորտուգալերենից է փոխառնվել ՝ պորտուգալական Մոզամբիկի հետ շփման արդյունքում[27],

Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ազդեցություններ, որոնք արտացոլում են նրա բնակչության բազմազան էթնիկ պատկանելությունը։ Սուպերմարկետներում առկա տեսակներն են։

Քաղցր չիլի սոուս - Թայլանդական ոճի (վիճելի է՝ արդյոք սա կարելի է համարել կծու սոուս). Կծու սոուսներ, որոնք հիմնված են հյուսիսամերիկյան և լատինոամերիկյան սորտերի վրա (առավել հաճախ առկա են Տաբասկո, Հաֆման, Կայտայա Ֆայրում, բայց կարելի է գտնել նաև ֆիրմային Մեքսիկական և Պերուական Սոուսներ) Մալազիական կծու սոուսները հիմնականում հնդկական սոուսների հիմքով են։ Պերի պերի սոուսը պորտուգալական պիրի-պիրի սոուս է, որը տարածված է նաև Հարավային Աֆրիկայում։ Չինական ոճի սոուսներ են սև լոբին ու պղպեղը։ Խաղաղ օվկիանոսի կղզիներ Խաղաղ օվկիանոսի կղզիները մեծ ազդեցություն ունեն ասիական և եվրոպական խոհանոցների վրա:Կծու չիլի սոուսը չինական ոճով խիտ թանձրուկ է։ քաղցր չիլի սոուսը թայլանդական ոճի թանձրուկ է։ Պերի պերի սոուսը պորտուգալական ոճի թանձրուկ է

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև։ կծու սոուսը և իր տեսակները

Անդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ají-ն կծու սոուս է, որը հիմնականում պարունակում է լոլիկ, cilantro (համեմ), ինչպես նաև պղպեղ, սոխ և ջուր։ Այն պատրաստվում է Անդյան երկրներում, ինչպիսիք են Բոլիվիան, Կոլումբիան և Պերուն։

Պերուում և Բոլիվիաում թեթև կծու համով, մրգային ռոկոտո սոուսներն են տարածված։

Կարիբյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծու սոուսները լայնորեն օգտագործվում են Կարիբյան կղզիներում։

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական սալսա

Մեքսիկական սալսա (սոուս) Մեքսիկական չիլի սոուսները հայտնի են որպես սալսա անունով (բառացի` սոուս):.

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղպեղի ժելեն պատրաստվում է Միացյալ Նահանգներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Gypsy Kitchen, Lisa Lamme. p. 57.
  2. The Everything Thai Cookbook, Jam Sanitchat p. 164.
  3. 3,0 3,1 Handbook of Vegetable Preservation and Processing. pp. 162–164.
  4. 4,0 4,1 4,2 4,3 The Asian Grocery Store Demystified, Linda Bladholm. pp. 58–61.
  5. 5,0 5,1 Alejandro, Reynaldo G. (2015). Food of the Philippines. Tuttle Publishing. ISBN 9781462905454.
  6. The Fishes & Dishes Cookbook, Kiyo Marsh, Tomi Marsh, Laura Cooper, p. 51.
  7. The Fishes & Dishes Cookbook, Kiyo Marsh, Tomi Marsh, Laura Cooper
  8. Vos, Heidemarie (2010). Passion of a Foodie. էջ 591. ISBN 978-1-934925-63-8.
  9. Ono, Tadashi and Salat, Harris The Japanese Grill Random House, 2011, p. 7
  10. «gochujang» 고추장. Doopedia (կորեերեն). Doosan Corporation. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  11. «How to make the Best Sweet Spicy Sawsawan». Ang Sarap. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  12. Alejandro, Reynaldo G. (1985). The Philippine Cookbook. Penguin. էջ 202. ISBN 9780399511448.
  13. «Sweet and Sour Sauce (Agre Dulce)». Kusina ni Manding. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Fishball Sauce Recipe». Foxy Folksy. 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Fishballs Sauce ala Manong's Sauce Recipe». Atbp.ph. 2017 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  16. «Filipino Street Food: Fishball Sauce Recipe». Maputing Cooking. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  17. «Fish Ball Sauce Recipe, Just Like Manong's». Certified Foodies. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  18. «How to make Homemade Siomai Sauce». Mama's Guide Recipes. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  19. Santos, Kara (2018 թ․ սեպտեմբերի 27). «Home > Life Maranao condiment 'palapa' offers recipe for hope». ABS-CBN News. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  20. Morocco, Chris (2017 թ․ հուլիսի 26). «This Condiment Is Sweet, Spicy, Garlicky and Just Ridiculously Good». Healthyish. Bon Appétit. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  21. [1](չաշխատող հղում)
  22. Edge, John (2009 թ․ մայիսի 19). «A Chili Sauce to Crow About». The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  23. 23,0 23,1 HOT! - Make Your Own Sauce! - Justin Thyme. p. 36.
  24. 24,0 24,1 24,2 Thai Cooking: A Step-by-Step Guide to Authentic Dishes Made Easy, Darlene Anne Schmidt. p. 18.
  25. Caesars: The Essential Guide to Your Favourite Cocktail, Clint Pattemore
  26. Sushi For Dummies, Judi Strada, Mineko Takane Moreno
  27. «Part One: In the Beginning». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.