Հաբսբուրգների միապետության գաղութային ընդարձակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիուս Պայերն ու Կառլ Վայպրեխտը «Illustriertes Wiener Extrablatt» ամսագրի դարձերեսին, սեպտեմբերի 25, 1874

Հաբսբուրգի միապետության գաղութային ընդարձակում (գերմ.՝ Österreichische Kolonialpolitik), Ավստրիական կայսրության (1867 թվականից՝ Ավստրո-Հունգարիայի), հատուկ քաղաքականություն, որը նպատակ ուներ մեծացնել գաղութատիրական առևտրի ծավալներն ու անդրծովյան կախյալ տարածքների և ցամաքային գաղութների թիվը[1]։

Եվրոպական գաղութատիրական այլ ուժերի ճնշումների և ոչ լիարժեք աջակցության հետևանքով, Ավստրիական կայսրության Հաբսբուրգյան միապետության զավթողական բոլոր փորձերը ձախողվում են։ Անուղղակիորեն կարելի է նշել, որ ավստրիացիները գաղութային ամենախոշոր կայսրությունն ունեցել են միապետ Չարլզ V-ի կառավարման տարիներին։ Ավստրիան հանդիսանալով Սրբազան Հռոմեական կայսրության իրավահաջորդներից մեկը, վերջինիս փլուզումից հետո գումար է ստացել նաև Ամերիկայի իսպանական գաղութների չնչին բաժնեմասերի դիմաց[2]։

Զավթողական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպանսիոնիզմի (զավթողական գաղաքականության) ձգտումները Հաբսբուրգների թագավորական ընտանիքի մոտ նկատվել են վերջիններիս իշխանության գալուց ի վեր, սակայն այն արտահայտվել է ոչ թե այլ մայրցամաքների գաղութացման կամ անդրծովյան տարածքների նվաճման, այլ հարևան կամ մերձակա եվրոպական պետությունների տարածքի բռնազավթման ձևով։ Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ 1452 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության գերմանացի ազգի կայսր հռչակվեց Ֆրիդրիխ III-ը, ով մյուս տարի՝ 1453 թվականին, օծվեց նաև Ավստրիայի էրցհերցոգ : Նա կարծում էր, որ իր կառավարման տարիներին Հաբսբուրգների թագավորական ընտանիքին վիճակաված է գրավել ողջ աշխարհը։ Վերջինիս կարգախոսն էր «Ողջ մոլորակը կհնազանդվի Ավստրիային» (գերմ.՝ Alles Erdreich ist Österreich untertan):

Աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո Ավստրիան պարբերաբար ուրիշ մայրցամաքներում և աշխարհամասերում հաստատվելու փորձեր է կատարել։ Այդ ամենը սկսվել է դեռևս 18-րդ դարում և ավարտվել միայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո։ Սակայն այդ ժամանակահատվածում ավելի հզոր և զարգացած գաղութային տերությունների (ի դեմս Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի թագավորության, Իսպանիայի կայսրության և Պորտուգալիայի թագավորության) նմանօրինակ ձգտումների պատճառով Ավստրո-Հունգարիայի գաղութային ընդարձակման գրեթե բոլոր փորձերը պսակվում են անհաջողությամբ։ Այսպիսով՝ բազմազգ Ավստրո-Հունգարիայի կայսրության կենտրոնախույս միտումները հանգեցրեցին նրան, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կայսրության տարածքը տրոհվեց և նվիրագործվեցին մի շարք նոր պետություններ։ Այս ամենից կարող ենք հետևել, որ չնայած Ավստրո-Հունգարիայի ընդարձակ տարածքներին և տարածաշրջանային ազդեցիկ դիրքին՝ այս երկրում գաղութատիրական կայսրություն երբեք չի հաստատվել։

Համբսբուրգների գաղութատիրական կայսրության սահմանները

Օստենդեի ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական կայսրության նախաձեռնությամբ 1713 թվականին Ուտրեխտում կնքվում է հաշտության պայմանագիր, որով նվիրագործվում է Օստենդեի ընկերությունը։ Այն ծառայում էր որպես առևտրաարդյունաբերական բնագավառի մասնավոր ձեռնարկություն։ 1722 թվականին Կառլ VI կայսրը իրեն իրավունք է վերապահում ազգայնացնել ձեռնարկության բոլոր բաժնետոմսերը՝ օտարելով մյուս տերությունների մասնաբաժինները։ Պատճառն այն էր, որ այդ ժամանակ Հարավային Նիդերլանդները (այժմ՝ Բելգիա) գտնվում է Ավստրիական կայսրության տիրապետության տակ։ Օստենդեի ընկերությունը շահութաբեր առևտուր էր կատարում Արևելահնդկական ընկերության հետ։

Վերջիններիս եկամտաբեր առևտրի կարևոր օբյեկտներն էին թեյի, պղնձի, արծաթի, գործվածքների, բամբակի, մետաքսի, կերամիկայի, համեմունքների և ափիոնի ներկրումն ու արտահանումը։ Առևտրով զբաղվող այս ընկերության հետ մրցավազքը մշտապես եղել է հրատապ խնդիր։ Մրցակցության մեջ էին Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի արևելահնդկական ընկերությունները։ 1724-1732 թվականներին Օստենդեի ընկերությունը կարողանում է վերազինել և վերահամալրել իր առևտրային նավատորմը՝ Բենգալիա ու Չինաստան ուղարկելով 21 նավից բաղկացած նավատորմը։ Այն դրական միտում էր թեյի արդյունաբերության բնագավառում։ Աճող ճնշումների ներգործմամբ 1727 թվականին Բրիտանական կայսրության արտոնագրային համաձայնագիրը զրկվեց օրինական ուժից։ Դրան հաջորդեց ավստրո-բրիտանական առևտրային դաշինքը, որը կոչված էր հաշվեկշռելու Ֆրանսիայի առևտրային ծավալների ընդլայնմանը, ինչպես նաև Սրբազան Հռոմեական կայսրության ժառանգության համար Պրուսիայի և եվրոպական տարածաշրջանային այլ ուժերի մղած պայքարին։ Դաշինքը ուժի մեջ մնաց մինչև 1756 թվականին և դադարեցվեց Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ՝ փոխարինելով, այսպես կոչված «դիվանագիտական ​​հեղափոխությանը» և Յոթնամյա պատերազմին։

Հատկանշական է այն հանգամանքը, որ 1728-1731 թվականներին ընկերության նախաձեռնությամն կատարվել են կեղծ դրոշներով մի շարք գաղտնի գործարնքներ։ 1735 թվականին Օստերդենի ընկերությունը վերջնականապես հայտարարվում է սնանկ, իսկ գույքն օտարվում է։ 1744 թվականին Բենգալի գործարանային պահեստը ենթարկվում է ավազակային հարձակման։ Ենթադրաբար գողերի գլխավոր երաշխավորը եղել է Հոլանդական արևելահնդկական ընկերությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեն Կահուն։ «Բրիտանական Հնդկաստանի պրովինցիաներ»։ Worldstatesmen.org։ Վերցված է 2013-07-08 
  2. Simms, Brendan Three Victories and a Defeat: The Rise and Fall of the First British Empire. — Penguin Books. — 2008. — С. 219

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Verlag Ploetz (Hrsg.): Ploetz. Große Illustrierte Weltgeschichte in 8 Bänden. Band 6: Die außereuropäische Welt bis 1945. Freiburg/Würzburg 1984, S. 175.
  • Dietmar Stübler: Italien 1789 bis zur Gegenwart, Seite 18. Berlin 1987
  • Alexander Randa: Österreich in Übersee. Herold, Wien 1966.