Կերամբիտ
Կերամբիտ (անգլ.՝ Karambit), դանակ կորացված շեղբով և սրվածքով, որպես կանոն, ներքին կողմից։ Կերամբիտը ձեռքի մեջ պահում են հակառակ բռնվածքով՝ ցուցամատն անցկացնելով օղակի մեջ։ Սայրը և շեղբի սրվածքը դեպի դուրս են ուղղված։
Կերամբիտն ունի ոչ մեծ (մոտավորապես 3-10 սմ) մանգաղաձև շեղբ, որի սայրը սրված է ներքին կողմից, և բռնակ, որի վերին մասում առկա է անցք մատն անցկացնելու համար։ Բռնակը սովորաբար պատրաստվում է ամուր փայտից և շեղբին ամրացվում է պղնձե դուրգամների օգնությամբ։ Պատյանը (եթե այն առկա է) պատրաստվում են փայտից կամ կաշվից։ Կերամբիտի տվյալ ձևը համարվում է առավել տարածված, սակայն գոյություն ունեն տվյալ դանակի բազմաթիվ տարատեսակներ, այդ թվում երկու սայրերով կամ առանց մատի համար նախատեսված օղակի տարատեսակները։ Գոյություն ունեն նաև մինչև 20-30 սմ շեղբ ունեցող կերամբիտ դանակների տարատեսակներ, որոնք կոչվում են բլադաու և կուկու մական և օգտագործվում են ոչ թե հակառակ, այլ ուղիղ բռնվածքով։
Ժամանակակից ձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերամբիտի ժամանակակից արևմտյան ձևը բավականին հեռացել է օրիգինալ գյուղատնտեսական գործիքից[1]։ Դրանք կարող են ունենալ ծալովի շեղբեր, պատրաստվում են թանկարժեք նյութերից։
Արևմուտքը հայտնագործել է կերամբիտ դանակը վերջին ժամանակաշրջանում՝ այն անհատական ինքնապաշտպանությունում օգտագործելու համար։ Դրանց մեծ մասն արտադրված է Արևմուտքում որպես զենք օգտագործելու համար և ստեղծված են փոքր Ֆիլիպինո տարատեսակի հիման վրա, որն ունի կարճ շեղբ և օղակ մատն անցկացնելու համար։ Կերամբիտ արտադրում են դանակների մի շարք արտադրողներ, որոնցից են Elemental Knives, Warren Thomas[2], Mantis Knives[3], [[Emerson Knives[4], Strider Knives[5], Spyderco[2], Cold Steel[6], Craig Camerer, United Cutlery, Rich Derespina[7], Cutters Knife and Tool[8], 5.11 Tactical[9], Mike Snody, Quartermaster Knives, Fox Cutlery and Karambitmaker studio[10] ընկերությունները։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կերամբիտն առկա է Call of Duty: Black Ops համակարգչային խաղում և հանդիսանում է մերձամարտի զենք։
- Կերամբիտ օգտագործում է Splinter Cell: Blacklist խաղի գլխավոր հերոս Սեմ Ֆիշերը և Alpha Protocol խաղում՝ Մայքլ Տորտոնը, ինչպես նաև Infinity Blade 3 խաղում։
- Հազվագյուտ առարկա է հանդիսանում Counter-Strike: Global Offensive-ում, որն ուներ բազմաթիվ գույներ։
- Ռեյդ 2 կինոնկարում երկու կերամբիտ դանակներով է զինված Բիժոյի վրա աշխատող անանուն մարդասպանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Emerson Ernest (February 2004)։ «The Battle Blade»։ Black Belt (Los Angeles, California: Active Interest Media, Inc.) 42 (2): 80–85։ ISSN 0277-3066։ Վերցված է մարտի 3, 2015
- ↑ 2,0 2,1 Torres J (November 2004)։ «Essential Gear»։ Black Belt (Active Interest Media, Inc.) 42 (11): 54։ ISSN 0277-3066
- ↑ «Mantis Knives»
- ↑ Young Robert (April 2003)։ «Emerson Karambit Knife»։ Black Belt (Active Interest Media, Inc.) 41 (4): 136։ ISSN 0277-3066
- ↑ «Model HS Karambit»։ Strider Knives Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-23-ին։ Վերցված է 2008-09-15
- ↑ «Steel Tiger»։ Cold Steel։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-19-ին։ Վերցված է 2008-09-15
- ↑ «Custom Knife Gallery»։ Derespina Knives։ Վերցված է 2008-09-15
- ↑ «Bengal folding Karambit»։ Cutters Knife and Tool, Inc.։ Վերցված է 2008-09-15
- ↑ «5.11 Tactical Knives»։ 5.11 Tactical։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-13-ին։ Վերցված է 2015-03-03
- ↑ «Karambits»։ Fox Cutlery։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2016-08-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фомин А. Керамбит — стальной коготь тигра // Братишка : Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.: ООО «Витязь-Братишка», 2013. — № 7. — С. 36-39.
- Фомин А. Керамбит на армейской службе // Братишка : Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.: ООО «Витязь-Братишка», 2013. — № 8. — С. 48-53.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կերամբիտ կատեգորիայում։ |