Jump to content

Ծալովի դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան արտադրության ծալովի դանակ բաց և կիսաբաց վիճակներում

Ծալովի դանակ կամ գրպանի դանակ (անգլ.՝ Pocketknife կամ անգլ.՝ Jackknife[1][2]), դանակի տեսակ, որի շեղբը ծալվում է բռնակի մեջ։ Ժամանակակից ծալովի դանակների վրա առկա են հարմարանքներ, որոնք թույլ են տալիս դանակը բացել մեկ ձեռքով։ Ծալովի դանակները շատ հարմար են քաղաքային պայմաններում՝ դրանց փոքր չափսերի շնորհիվ։ Սովորաբար շեղբի երկարությունը լինում է 5-15 սմ[3]։ Ծալովի դանակը բազմաֆունկցիոնալ գործիք է և կարող է օգտագործվել ծրարի բացման, պարանները կտրելու, միրգը կտրելու և նույնիսկ ինքնապաշտպանության համար[4]։

Ծալովի դանակները հայտնի են նաև գրչահատ անունով։ Այն նախկինում օգտագործում էին սագի փետուրները հանելու համար։ Այդպիսի փետուրի ծայրը գրելու ընթացքում բթանում էր, ինչի հետևանքով ծայրն անհրաժեշտ էր ժամանակ առ ժամանակ սրել, հատել, այստեղից էլ առաջացել է «գրչահատ» անվանումը։

Ծալովի դանակներում շեղբը բաց վիճակում պահելու համար օգտագործվում են փականներ։

Փականների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գծային փական (liner-lock), ֆիքսելու համար օգտագործվում է շեղբը բարձրացնող հարթ զսպանակ։ Frame-lock մոդիֆիկացիայում այն բռնակի մաս է հանդիսանում։
  • Բեքլոք (back-lock), շեղբը ֆիքսվում է կռնակի կողմից լծակի օգնությամբ, մյուս կողմից լծակը սեղմվում է զսպանակի կողմից, որը գտնվում է բռնակի մեջ։
  • Գամային փական (axis-lock, arc-lock, plunge-lock), շեղբը ֆիքսվում է տեղաշարժվող անգլխիկ գամի միջոցով։
  • Փական-կցորդիչ (clasp-knife), շեղբի ֆիքսումն իրականացվում է բացվածք ունեցող կցորդիչով։

Առաջին ծալովի դանակները թվագրվում են առնվազն երկաթի դարաշրջանին։ Այն ուներ ոսկրից պատրաստված բռնակ և հայտնաբերվել էր Ավստրիայում։ Այն պատկանում էր մ.թ.ա. 600-500 թվականներին[5]։ Իբերիական ծալովի դանակները պատրաստում էին բնիկ արհեստավորները և պատկանում էին նախահռոմեական դարաշրջանին։ Այդպիսի դանակները հայտնաբերվել են Իսպանիայում[6]։

Իրավական հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծալովի դանակները լեգալ են համարվում աշխարհի բոլոր երկրներում, սակայն կարող են լինել դրանց օգտագործման իրավական սահմանափակումներ։ Այն ժամանակ, երբ ծալովի դանակները գրեթե միշտ ներկայացվում են որպես գործիքներ, դրանք իրավապահ մարմինների կողմից պետք է նաև դիտվեն որպես զենք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. New York Times, (1884) (1884 թ․ հունիսի 25). «Handy With His Jack-Knife». www.nytimes.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին. {{cite news}}: |first= has numeric name (օգնություն)
  2. The Norwalk Hour, 1961 May 31, p. 29. «How Did the Jackknife Get its Name?». www.news.google.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Lake, Ron; Centofante, Frank; Clay, Wayne (1995). How to Make Folding Knives: A Step-By-Step How-To. Krause. էջ 190. ISBN 0-87341-390-3.
  4. Stewart, Ron; Ritchie, Roy (2000). Big Book of Pocket Knives: Identification & Values. Collector Books. էջ 348. ISBN 978-1-57432-178-4.
  5. Horváth, László; Kovács, Tibor; Szabó, Miklós (1987). Transdanubia I (Corpus of Celtic Finds in Hungary) (v. 1). Akademiai Kiado. էջեր 38–41. ISBN 978-963-05-3807-7.
  6. De Fontcuberta, Eduardo A., Bandolero Blades Արխիվացված 2013-03-04 Wayback Machine, Tactical-Life.com, Tactical Knives (September 2010), retrieved 13 August 2011

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]