ՀՀ նախագահի ընտրություններ 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀՀ նախագահի ընտրություններ 2018
Հայաստան
2018

Տեսակ ընտրություններ

Նախորդ ՀՀ նախագահական ընտրություններ 2013
Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg

Այս հոդվածը մաս է շարքի՝
Հայաստանի
պետական համակարգ


Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 7-րդ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններն են։ Տեղի է ունեցել 2018 թ. մարտի 2-ին։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը ընտրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող Նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետով։

Օրենսդրական կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեով[1] ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները[2]։ Ըստ այդմ, Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը։

Հանրապետության Նախագահի թեկնածուներին առաջադրվող պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։

Նույն անձը Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ[3]։

Ընտրության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն[3]։

2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով մինչ այդ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում էր նաև իշխող Հանրապետական կուսակցությունը: Սարգսյանը նշել է, որ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանում հավաքել պատգամավորների ձայների մեծամասնությունը: Փետրվարի 16-ին Սարգսյանը պաշտոնապես ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ՀՀԿ կողմից դառնալու Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու:

Իշխող կոալիցիան, որի կազմի մեջ մտնում են Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն, փետրվարի 23-ին պաշտոնապես առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը[4]: Փետրվարի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ընդդիմադիր է, հայտարարել է, որ մարտի 2-ի նախագահական ընտրությունների ժամանակ կքվեարկի իշխող կոալիցիայի թեկնածուի օգտին[5]: Սա նշանակում է, որ միակ խմբակցությունը, որը դեմ է արտահայտվել Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եղել է Ելք դաշինքը: Քանի որ նախագահի թեկնածուի առաջադրման համար խմբակցությունը պետք է ունենա պատգամավորական մանդատների 1/4-ը, Ելք դաշինքը չէր կարող առաջադրել իր թեկնածուին: Նրանք ունեն միայն 9 պատգամավորական մանդատ: Մարտի 2-ին Սարգսյանը ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ և կպաշտոնավարի մինչև 2025 թվականը[6]: Նա իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ին՝ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո:

Candidates
Նախագահի թեկնածուները առաջադրվում են ԱԾ խմբակցությունների կողմից: Բոլոր թեկնածուները պետք է լինեն անկուսակցական:
Armen Sargsyan, November 2008 cropped.jpg
Արմեն Սարգսյան
Առաջադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի և Բարգավաճ Հայաստանի կողմից
Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության նախագահական 2018 թվականի ընտրությունների արդյունքներ
Թեկնածուներ Առաջին փուլ
Ձայներ %
Արմեն Սարգսյան 90 85.71
Դեմ 10 9.52
Անվավեր/դատարկ քվեներ 1 0.95
Ընդհանուր 101 96.19
Քվեարկելու իրավունք ունեցող 105 100
Աղբյուր՝ Tert.am

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]