Jump to content

Կրծքագեղձի ցավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքագեղձի ցավ
Տեսակախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9611.71
ՀՄԴ-10N64.4

Կրծքագեղձի ցավ, մեկ կամ երկու կրծքագեղձերում անհանգստության ախտանիշ[1]։ Երկու կրծքագեղձերի ցավը սովորաբար կապված է դաշտանային ցիկլի շրջանի հետ և լուրջ ախտանիշ չէ[2][3]։ Ցավը, որը ներառում է կրծքագեղձերից միայն մեկը, ավելի մտահոգիչ է, հատկապես, եթե առկա են նաև կոշտ զանգվածներ կամ պտուկի արտանկում[2][3]։

Պատճառները կարող են կապված լինել դաշտանային ցիկլի, հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու, հորմոնալ թերապիայի կամ հոգեբուժական դեղամիջոցների օգտագործման հետ[2]։ Ցավը կարող է առաջանալ նաև մեծ կրծքեր ունեցող կանանց մոտ, դաշտանադադարի շրջանում և հղիության սկզբում[2][3]։ Մոտ 2% դեպքերում կրծքագեղձի ցավը կրծքագեղձի քաղցկեղի հետ[4]։ Ախտորոշումը ներառում է հարցումը, ֆիզիկալ քննությունը, գործիքային ախտորոշումը և այլն[2]։

Մարդկանց ավելի քան 75%-ի մոտ ցավն անցնում է առանց որևէ հատուկ բուժման[2]։ Այլ դեպքերում ոչ ստերոիդային ցավազրկողների կարիք կարող է լինել[2]։ Կանանց մոտ 70%-ը այս կամ այն ժամանակ կրծքավանդակի ցավ է ունենում[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի ցավը, որն առաջանում է դաշտանային ցիկլի ժամանակ, կոչվում է կրծքագեղձի ցիկլային ցավ կամ ցիկլային մաստալգիա։ Կրծքագեղձի որոշ աստիճանի փափկումը նորմալ է դաշտանային ցիկլի ժամանակ և սովորաբար կապված է նախադաշտանային համախտանիշի (PMS) հետ[5]։ Կրծքագեղձի ցիկլային ցավը հաճախ կապված է կրծքագեղձի ֆիբրոցիստիկ փոփոխությունների կամ կրծքային ծորանի էկտազիայի հետ և ենթադրվում է, որ պայմանավորված է պրոլակտինի՝ թիրեոտրոպ հորմոնին արձագանքի փոփոխություններով[6][7]։

Կրծքագեղձի ցավը, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, կոչվում է կրծքագեղձի ոչ ցիկլային ցավ։ Կրծքագեղձի ոչ ցիկլային ցավն ունի տարբեր պատճառներ, ավելի դժվար է ախտորոշել, և հաճախ հիմքում ընկած պատճառը կրծքի սահմաններից դուրս է։ Կրծքագեղձի որոշակի փափկացումը սովորաբար կարող է առաջանալ սեռական հասունացման շրջանում (ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների մոտ), դաշտանադադարի շրջանում և հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով[5]։ Հղիությունից հետո կրծքագեղձի ցավը կարող է առաջանալ կրծքով կերակրման արդյունքում[5]։ Ոչ ցիկլային կրծքագեղձի ցավի այլ պատճառներից են լյարդի ալկոհոլային վնասումը (հավանաբար ստերոիդների նյութափոխանակության խանգարման պատճառով), մաստիտը և այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են մատնոցուկը, մեթիլդոպան, սպիրոնոլակտոնը, որոշ այլ միզամուղներ, օքսիմեթոլոնը (անաբոլիկ ստերոիդ) և քլորպրոմազինը[5]։ Բացի այդ, գտևորղ որքինը նույնպես կարող է կրծքագեղձի մաշկի վրա ցավոտ բշտիկավոր ցան առաջացնել[5]։

Կրծքագեղձի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք, ովքեր ցավ են զգում մեկ կամ երկու կրծքագեղձերում, պետք է բացառեն կրծքագեղձի քաղցկեղը։ Այնուամենայնիվ, կրծքագեղձի ցավը քաղցկեղի ամենատարածված ախտանիշը չէ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում կրծքագեղձի քաղցկեղը չի ուղեկցվում ցավային ախտանիշներով, չնայած տարեց կանանց մոտ կրծքագեղձի ցավը քաղցկեղի ավելի հավանական ախտանիշ է[1][8][5]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը ներառում է կրծքագեղձերի զննումը՝ զուգահեռ օգտագործելով գործիքային քննություններ, եթե ցավում է միայն կրծքի որոշակի հատվածը[2]։ Ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է բոլոր տարիքային խմբերում, 35 տարեկանից բարձր անձանց մոտ կարելի է զուգակցել մամոգրաֆիայի հետ[2]։

Կրծքագեղձի ցավը կարող է պայմանավորված լինել․

Կրծքագեղձի ցավի պատճառ հադիսացող դեղորայքներից կարող են լինել․

Ախտորոշիչ թեստերից սովորաբար օգտագործվում են մամոգրաֆիան, էքսցիզիոն բիոպսիան՝ պինդ զանգվածների հայտնաբերման համար, բարակ ասեղային ասպրացիան և բիոպսիան, հղիության թեստը, ուլտրաձայնային հետազոտությունը, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան և այլն[8]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց ավելի քան 75%-ի մոտ ցավն անցնում է առանց որևէ հատուկ բուժման[2]։ Այլ դեպքերում բուժումը կարող է ներառել ոչ ստերոիդային ցավազրկողներ[2]։ Հարմարավետ կրծկալ կրելը նույպես կարող է մեղմել ցավը[3]։ Ուժեղ ցավի դեպքում բժշկի ցուցմամբ կարելի է օգտագործել այլ դեղորայք[2]։

Սպիրոնոլակտոնը, ցածր դոզաներով հակաբեղմնավորիչները և էստրոգենի ցածր չափաբաժինները կարող են օգնել թեթևացնել ցավը, սակայն սրանք նույնպես նշանակվում են խիստ բժշկի ցուցմամբ։ Տեղային հակաբորբոքային դեղամիջոցները կարող են օգտագործվել տեղային ցավը բուժելու համար։ Վիտամին B6-ը և վիտամին A-ն որոշ գրականություններում նույնպես օգտագործվում են պատճառային ցավը մեղմելու համար։ Կտավատի սերմը որոշակի օգուտ ունի ցիկլային մաստալգիայի բուժման մեջ[8]։

Միայն ցավազրկողների օգտագործումը ցուցված է այն ժամանակ, երբ ցավը որևէ լուրջ պատճառով չէ։ Ակտիվ կենսակերպը նույնպես կարող է ցավի թուլացման բերել[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Iddon, J; Dixon, JM (2013 թ․ դեկտեմբերի 13). «Mastalgia». BMJ (Clinical Research Ed.). 347: f3288. doi:10.1136/bmj.f3288. PMID 24336097. S2CID 220173019.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Salzman, B; Fleegle, S; Tully, AS (2012 թ․ օգոստոսի 15). «Common breast problems». American Family Physician. 86 (4): 343–9. PMID 22963023.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Breast pain». nhs.uk (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Mazza, Danielle (2011). Women's Health in General Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 189. ISBN 978-0729578714.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Կաղապար:Citation-attribution
  6. Dogliotti, L; Faggiuolo, R; Ferusso, A; Orlandi, F; Sandrucci, S; Tibo, A; Angeli, A (1985). «Prolactin and thyrotropin response to thyrotropin-releasing hormone in premenopausal women with fibrocystic disease of the breast». Hormone Research. 21 (3): 137–44. doi:10.1159/000180038. PMID 3922866.
  7. Dogliotti, L; Orlandi, F; Angeli, A (1989). «The endocrine basis of benign breast disorders». World Journal of Surgery. 13 (6): 674–9. doi:10.1007/BF01658413. PMID 2696218. S2CID 7420761.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Cash, Jill (2014). Family practice guidelines. New York: Springer Publishing. ISBN 9780826197825., [Electronic book] Section I Guidelines, Chapter Thirteen: Gynecologic Guidelines-Breast Pain
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Brown, Ken. «Breast Pain Causes and Diagnosis: Johns Hopkins Breast Center». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Կաղապար:Citation-attribution
  11. Walker, Marsha (2011). Breastfeeding management for the clinician : using the evidence. Sudbury, Mass: Jones and Bartlett Publishers. էջ 533. ISBN 9780763766511.
  12. Santos, Kamila Juliana da Silva; Santana, Géssica Silva; Vieira, Tatiana de Oliveira; Santos, Carlos Antônio de Souza Teles; Giugliani, Elsa Regina Justo; Vieira, Graciete Oliveira (2016). «Prevalence and factors associated with cracked nipples in the first month postpartum». BMC Pregnancy and Childbirth. 16 (1): 209. doi:10.1186/s12884-016-0999-4. ISSN 1471-2393. PMC 4975913. PMID 27496088.
  13. «Sore or cracked nipples when breastfeeding, Pregnancy and baby guide». www.nhs.uk. National Health Services (UK). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ