Մաստիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաստիտ
Atlas of clinical surgery; with special reference to diagnosis and treatment for practitioners and students (1908) (14768289625).jpg
Մաստիտի 1900-ականների նկարված նկար:
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասbreast disease?[1], breastfeeding difficulties?, բորբոքային հիվանդություն[2] և reproductive system disease?[2]
Բուն պատճառC53662[3][2] և C53662[1]
Հիվանդության ախտանշաններՏեղային ցավ կրծքի շրջանում, կարմրություն,տենդ[4]
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
ՀՄԴ-10N61
Հիվանդությունների բազա7861
MedlinePlus001490
MeSHIDD008413 և D008413
Disease OntologyDOID:10690 և DOID:10690
NCI ThesaurusC53662[3][2] և C53662[1]
ԱխտորոշումՀիմնված է գանգատների և ախտանիշների վրա[5]
Տարբերակիչ ախտորոշումԽցանված կաթնային ուղիներ[6], ծորանի անանցանելիություն[7], կրծքագեղձի քաղցկեղ[4],
ԲուժումՀակաբիոտիկներ՝ ցեֆալաքսին, ցավազրկողներ՝ իբուպրոֆեն[4][5]
ԲարդություններԹարախակույտ
ՀաճախությունԿերակրող կանանց 10%-ի մոտ[5]
ՍկիզբըՍուր

Մաստիտ, կրծքագեղձի բորբոքում, որն սովորաբար կապված է կրծքով կերակրման հետ[4][8][9]: Արտահայտվում է տեղային ցավով, կարմրությամբ[4], ջերմությամբ[4] և ընդհանուր թուլությամբ: Սկիզբը սուր է, արագ և սկսվում է հետծննդաբերական առաջին ամիսներին[4]: Բարդություններից է թարախակույտի ձևավորումը[5]:

Ռիսկային գործոններից են պտուկների ճաքերը, կրծքային պոմպի կիրառումը ( անգլ.՝ breast pump) և երեխային կաթից կտրելը[4]: Առավել հաճախ հարուցվում է ստրեպտոկոկերի և ստաֆիլոկոկերի միջոցով[4]: Ախտորոշումը դրվում է գանգատների հիման վրա[5]: Գերձայնային հետազոտությունն օգնում է որոշել թարախակույտի տեղակայման վայրը[4]:

Կանխարգելման համար անհրաժեշտ է կերակրման ճիշտ տեխնիկայի ապահովում և հաճախակի կերակրումներ[5]: Վարակի առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիներ, օրինակ՝ ցեֆալեքսին, ցեֆտրիաքսոն[5]: Կերակրումը անհրաժեշտ է շարունակել, քանի որ կրծքագեղձի դատարկումը նպաստում է բուժմանը և արագ ապաքինմանը[4][5]: Մաստիտը հանդիպում է կերակրող մայրերի 10%-ի շրջանում[4][5]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստիտը սովորաբեր ախտահարում է մի կուրծքը, արագ զարգացնելով ախտանիշներ[10], որոնք արտահայտվում են՝

  • լարվածություն կրծքի շրջանում,
  • ընդհանուր թուլություն,
  • այտուց,
  • կերակրելու ընթացքում ցավ կամ այրոցի զգացում,
  • մաշկի սեպաձև կարմրություն,
  • 38.3 °C և բարձր ջերմություն[11],
  • ախտահարված կուրծքը հետագայում կարող է ձեռք բերել թմբիկավոր և կարմիր մակերես:

Որոշ կանանց մոտ դիտվում են մրսածությանը բնորոշ ախտանիշներ՝

Այս ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն: Հիվանդների մեծամասնության մոտ սկզբում դիտվում են մրսածությանը բնորոշ ախտանիշներ և կարմրություն կրծքի շրջանում: Ինչպես նաև, պտուկների շրջանում որևէ ոչ նորմալ փոփոխություն նկատելու դեպքում կինը պետք է դիմի բժշկական օգնության:

Կրծքի թարախակույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կրծքում թարախակույտի առաջացման տարբեր պատճառներ[13]: Ըստ աղբյուրների մեծամասնության, կաթնարտադրության ընթացքում թարախակույտ առաջանում է կանանց 0.4–0.5%-ի շրջանում[14]: Հայտնի ռիսկային գործոններն են 30-ից բարձր տարիքը, առաջնածնությունը: Ծխելու հետ կապված թարախակույտի առաջացման որևէ զուգորդություն չի հայտնաբերվել: Դա բացատրվում է նրանով,որ ծխող կանանցից շատ քչերն են շարունակում կրծքով կերակրումը[15]:

Հակաբիոտիկները չեն նպաստում կանխարգելմանը, սակայն արդյունավետ են առկա ինֆեկցիայի բուժման ժամանակ:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980-ականներից, մաստիտը սովորաբար բաժանում են ոչ ինֆեկցված և ինֆեկցված ենթատեսակների: Սակայն ժամանակակից շատ հետազոտություններ պնդում են, որ հնարավոր չէ կատարել այդպիսի տարանջատում[16]: Դրանք ցույց են տվել, որ կրծքի կաթում առկա շատ պայմանական ախտածին բակտերիաների առկայությունը և քանակը չի կորելացվում ախտանիշների արտահայտվածության հետ: Ավելին, Կվիստի և այլոց հետազոտության մեջ, մաստիտով կանանց մինչև 15%-ին է տրվել հակաբիոտիկ, քանի որ մնացած 85%-ը ապաքինվել են ինքնուրույն:

Ռիսկային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստիտները զարգանում են, երբ կաթը պատշաճորեն դուրս չի բերվում կրծքագեղձից: Կաթի կանգը կաթնային ուղիներում կարող է բերել դրանց անանցանելության[17]: Կանգին կարող են նպաստել չափազանց նեղ հագուստը կամ ներքնազգեստը: Մաստիտ կարող է զարգանալ, երբ երեխան ոչ հաճախ է կերակրվում, կամ կերակրման ընթացքում համապատասխան կերպով լավ չի հպվում կրծքին:

Պտուկների վրա ճաքերի կամ վերքերի առկայությունը բարձրացնում է վարակի առաջացման հավանականությունը: Քթըմպանում ախտածին բակտերիալ ֆլորա ունեցող նորածինները նույնպես կարող են հանդիսանալ ինֆեկցիայի աղբյուր[18]:

Մաստիտ, ինչպես նաև թարախակույտ կարող է զարգանալ վնասվածք ստանալուց հետո, օրինակ սպորտային վարժությունների ժամանակ կամ ամրագոտու սեղման հետևանքով[19]:

Մաստիտի առաջացման բերում է կրծքագեղձի իմպլանտների կամ պտուկների պիրսինգի ինֆեկցումը: Այս դեպքերում ցուցված է դրանց հեռացում[20]:

Կանայք, ովքեր նախընտրում են կերակրման մի դիրք, կրում են սեղմով ներքնազգեստ ավելի հակված են ունենալու կաթի արտահոսքի կանգ[21][22]:

Շաքարային դիաբետով, քրոնիկ հիվանդություններով, ՁԻԱՀ-ով կանայք ավելի զգայուն են հիվանդության զարգացման նկատմամբ[23]:

Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուկների վրա վերքերի կամ ճաքերի առկայության դեպքում, մաշկի կամ երեխայի բերանի խոռոչի բակտերիաները կարող են բերել վարակի զարգացման[24]: Որոշ կանանց (15%) լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է լինում հակաբիոտիկային թերապիա[16]: Ինֆեկցիան սովորաբար հարուցվում է Staphylococcus aureus-ի՝ ոսկեգույն ստաֆիլոկոկի[25], Streptococcus-ի՝ ստրեպտոկոկի և Գրամ-բացասական ցուպիկների՝ աղիքային ցուպիկի (E. coli-ի), սալմոնելլայի, միկոբակտերիաների, սնկերից՝ կանդիդայի և կրիպտոկոկիի կողմից[14]:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ինֆեկցիոն ախտածինների դերը մաստիտի պաթոգենեզի մեջ այդքան էլ մեծ չէ: Առավել հաճախ հանդիպող պայմանական պաթոգենները կազմում են կրծքի նորմալ ֆլորան: Մաստիտի զարգացումը կանխելու համար հակաբիոտիկների կիրառումը ցուցաբերել է մինիմալ արդյունավետություն[26][27][28]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ զարգանում է կերակրող մայրերի մոտ կոչվում է ծննդաբերական կամ լակտացիոն մաստիտ, իսկ երբ չկերակրող կանանց մոտ՝ ոչ ծննդաբերական, ոչ լակտացիոն մաստիտ: Շատ հազվադեպ մաստիտը կարող է զարգանալ տղամարդկանց մոտ: Կրծքագեղձի բորբոքային քաղցկեղը ունի շատ նման ախտանիշներ և ախտորոշման ժամանակ պետք է բացառվի:

Լակտացիոն և ոչ լակտացիոն մաստիտների ախտանիշները շատ նման են, սակայն նախատրամադրող գործոնները և բուժումը կարող են տարբերվել:

Լակտացիոն մաստիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակտացիոն մաստիտի գերձայնային պատկեր

Լակտացիոն մաստիտը կրծքագեղձի բորբոքումն է, որն ասոցացված է հղիության, կրծքով կերակրման և երեխային կրծքից կտրելու հետ: Ախտանիշներից են կրծքերի լարվածությունը և այտուցվածությունը[14]: 0.4–0.5% դեպքերում կարող է վերածվել թարախակույտի:

Որոշ նախատրամադրող գործոններ հայտնի են, սակայն դրանց կանխատեսման արժեքը (անգլ.՝ predictive value) մինիմալ է:

Կերակրման ճիշտ տեխնիկան, հաճախակի կերակրումները և սթրեսային իրավիճակների քչացումը մաստիտի կանխարգելման մեթոդներից են:

Ոչ լակտացիոն մաստիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ներառում է կրծքագեղձի բոլոր այն բորբոքային հիվանդութունները, որոնք կապված չեն հղիության կամ կերակրման հետ, օրինակ՝ սուբարեոլյար թարախակույտ, ծորանի էկտազիա, հարծորանային բորբոքումներ, Զյուսկայի հիվանդություն (անգլ.՝ Zuska's disease):

Մաշկի ախտահարումները՝ դերմատիտները, ֆոլիկուլիտները այլ խումբ են կազմում:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարախակույտը և մաստիտը հնարավոր է ախտորոշել ֆիզիկալ հետազոտության օգնությամբ[25]: Հետազոտության ժամանակ անհրաժեշտ է նաև հաշվի առնել անամնեզը, գանգատները և ախտանիշները:

Եթե առկա գոյածության տարբերակումը ուռուցքից դժվարություններ է առաջացնում, կարելի է կատարել ԳՁՀ: ԳՁՀ-ն օգնում է տարբերակել չբարդացած մաստիտը և խորանիստ հյուսվածքների թարախակույտը:

Ինֆեկցիոն մաստիտի ժամանակ կարելի է կատարել բակտերիալ ցանքս, որոշելու համար բակտերիալ կուլտուրան և հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:

Ցանքսի համար օգտագործում են կամ կրծքի կաթը, կամ թարախակույտից վերցված նմուշը:

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի քաղցկեղիի երբեմն կարող է ընթանալ մաստիտի երևույթներով: Բացառելու համար այն, անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել հիվանդին: Այն կանանց համար, ովքեր եղել են հղի և կրծքով կերակրել են, քաղցկեղի ռիսկն ավելի ցածր է:

Մաստիտի տարբերակումը քաղցկեղից երբեմն կարող է դժվարություններ առաջացնել, իսկ բուժման հետաձգումը բերել բազմաթիվ բարդությունների զարգացման:

Կրծքագեղձի քացղկեղի զարգացումը կարող է համընկնել մաստիտի ընթացքի հետ կամ հաջորդել նրան: Բոլոր ախտանիշները, որոնք պահպանվել են 5 շաբաթվա ընթացքում, պետք է կրկին հետազոտվեն:

Կրձքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը հղիության և լակտացիայի շրջանում նույնն է՝ ինչ հսկիչ խմբում: Ընթացքը և ելքը նույնպես նման են[29][30]: Այնուամենայնիվ լակտացիայի ընթացքում քաղցկեղի ախտորոշումը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ:

Ոչ բորբոքային քաղցկեղի հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է ոչ լակտացիոն մաստիտի բազմաթիվ էպիզոդներ ունեցող կանանց շրջանում: Նրանց շրջանում, քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու նպատակով, արդյունավետ կարող են լինել սկրինինգ հետազոտությունները[31]:

Նախատրամադրող գործոններից կարող են լինել բորբոքման ժամանակ առաջացող փոփոխությունները՝ հիպերպլազիան, որը բերում է ծորանի օբստրուկցիայի (փակմանը) և գերզգայունությունը ցիտոկինների նկատմամբ:

Կրծքագեղձի քաղցկեղի ամենածանր տեսակներից մեկը՝ բորբոքային քաղցկեղը հանդես է գալիս մաստիտանման ախտանիշներով: Քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է՝ ամենաբարձր մահացության ցուցանիշով: ԿԲՔ-ի բորբոքային ֆենոտիպը պայմանավորված է մաշկային ավշային անոթներում կանգով, ինչպես նաև NF-κB գենի ակտիվացմամբ[32][33][34][35][36]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակտացիոն մաստիտի ժամանակ խորհուրդ է տրվում կրծքի հաճախակի դատարկումը, ինչպես նաև հեղուկների մեծ քանակի օգտագործումը:

Մաստիտի թեթև ընթացքի դեպքում կաթնատար ուղիների բացմանը կարող են նպաստել կրծքի մերսումը և կերակրելուց առաջ տաք թրջոցի տեղադրումը: Սակայն ավելի ծանր դեպքերերում այս մեթոդները հակացուցված են: Բորբոքման նվազեցման համար կարելի է տեղադրել սառը թրջոցներ:

Ոչ լակտացիոն մաստիտի դեպքում արդունավետ է դեղորայքի կիրառումը, դրենաժը և ասպիացիան: Ըստ Բրիտանական բժշկական ամսագրի (BMJ) ոչ լակտացիոն մաստիտի բուժման համար արդյունավետ են հակաբիոտիկները, սնկային ախտահարման ժամանակ՝ հակասնկայինները, գրանուլոմատոզ մաստիտի ժամանակ կորտիկոստերոիդները<[20]

Հակաբիոտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակտացիոն մաստիտի գերակշռող դեպքերում հակաբիոտիկներ հարկավոր չեն, և կիրառելի են միայն վարակի առկայության պարագայում[26]: Կիրառում են ցեֆալեքսին[37]: Հակաբիոտիկների ազդեցությունը մինչև վերջ պարզված չէ[38]:

Կրծքագեղձի թարախակույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարախակույտի բուժումն իրականացվում է ԳՁՀ հսկողույամբ իրականացվող ասեղային ասպիրացիայի օգնությամբ կամ վիրահատմամբ և դրենաժի տեղադրմամբ: Երկու դեպքում էլ միջամտությունից հետո նշանակվում է հակաբիոտիկային թերապիա[26][39]:

Փոքր թարախակույտերի համար, որպես քիչ ինվազիվ մեթոդ, խորհուրդ է տրվում կատարել ասեղային ասպիրացիա և լվացում սալինով (NaCl-ի լուծույթ)[40]: Ասպիրացաին կատարում են 18 տրամաչափի ասեղի օգնությամբ, իսկ ստացված ասպիրացիոն նյութից կատարում են բակտերիալ ցանքս օրգանիզի տեսակը և հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշելու նպատակով [41][42]:

Հետագայում կատարվում է մամոգրաֆիա՝ գնահատելու համար բուժման արդյունավետությունը[43]: Հեղուկի կուտակման դեպքում ասպիրացիան կրկնվում է: Եթե խնդիրը չի լուծվում 3 միջամտությունից հետո, կատարվում է ներմաշկային դրենավորում՝ մշտական կատետերի տեղադրմամբ[44][44]:

Ոչ լակտացիոն թարախակույտերն ունեն կրկնվելու ավելի մեծ հավանականություն քան լակտացիոնները[45]:

Գոյություն ունեն վիճակագրական տվյալներ և հետազոտություններ շաքարային դիաբետի և ոչ լակտացիոն մաստիտի կապի մասին: Ըստ դրանց, հիվանդի մոտ պետք է կատարվի դիաբետի սկրինինգ հետազոտություն այս տիպի թարախակույտերի առկայության դեպքում[46][47][48]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդը և ախտանիշների ծանրության աստիճանը չեն կարող հավաստի կողմնորոշիչ լինել հիվանդության ելքի համար: Բորբոքված և վնասված պտուկներով կանայք պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ[49][50]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստիտները հաճախ են հանդիպում կերակրող կանանց շրջանում: Ըստ ԱՀԿ-ի գնահատականի, հիվանդացությունը կազմում է 2.6-33%, հիվանդելիությունը՝ 10% կերակրող կանանց մոտ: Վարակների մեծ մասը զարգանում է ծննաբերությունից մեկ կամ երկու ամիս հետո[23][51]

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական վայրից կախված մաստիտ տերմինի գործածումը տարբեր է:

Քրոնիկ ցիստիկ մաստիտը ֆիբրոցիստիկ հիվանդության հին անվանումն է:

Այս հոդվածում "մաստիտ" տերմինը կիրառվում է բուն՝ կրծքագեղձի բորբոքում իմաստով:

Այլ կենդանիների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստիտը հաճախ հանդիպում է կենդանիների մոտ, և հատկապես խնդրահարույց է կաթնատու ընտանի կենդանիների մոտ, քանի որ ախտահարված կուրծից կաթը, անցնելով սնունդ, կարող է վտանգավոր լինել առողջության համար: Սա կաթնատու կովերին անհանգստացնող գլխավոր խնդիրներից է:

Մաստիտը կարևոր էկոնոմիկ խնդիր է գյուղատնտեսության, ինչպես նաև վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար: Այս ամենը վերաբերվում է նաև ոչխարներին, այծերին, և այլ կաթնատու կենդանիներին:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստիտ բառը ծագել է հունարեն μαστός (mastós` “կուրծք”) բառից + -itis վերջածանցից և նշանակում է «կրծքի բորբոքում»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 «Breast Pain: Engorgement, Nipple Pain, and Mastitis»։ Clinical Obstetrics and Gynecology 58 (4): 902–14։ December 2015։ PMID 26512442։ doi:10.1097/GRF.0000000000000153 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Management of mastitis in breastfeeding women»։ American Family Physician 78 (6): 727–31։ September 2008։ PMID 18819238 
  6. Ferri Fred F. (2009)։ Ferri's Clinical Advisor 2010 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 593։ ISBN 9780323076852 
  7. Buttaro TM, Trybulski J, Bailey PP, Sandberg-Cook J (2007)։ Primary Care: A Collaborative Practice։ Elsevier Health Sciences։ էջ PT1608։ ISBN 0323078419 
  8. The Worldwatch Institute (2015)։ State of the World 2006: Special Focus: China and India (անգլերեն)։ Island Press։ էջ 36։ ISBN 9781610916332 
  9. Ratcliffe Stephen D. (2008)։ Family Medicine Obstetrics (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 634։ ISBN 0323043062 
  10. «Symptoms of mastitis»։ Վերցված է 2010-04-20 
  11. «Symptoms»։ Վերցված է 2010-04-20 
  12. «Breast Infection Symptoms»։ Վերցված է 2010-04-20 
  13. «Breast abscess and sepsis arising from oral infection»։ Cirugia Espanola 94 (5): 308–9։ May 2016։ PMID 26148851։ doi:10.1016/j.ciresp.2015.05.007 
  14. 14,0 14,1 14,2 «The challenge of mastitis»։ Archives of Disease in Childhood 88 (9): 818–21։ September 2003։ PMC 1719627։ PMID 12937109։ doi:10.1136/adc.88.9.818 
  15. «Lactational mastitis and breast abscess - diagnosis and management in general practice»։ Australian Family Physician 40 (12): 976–9։ December 2011։ PMID 22146325 
  16. 16,0 16,1 «The role of bacteria in lactational mastitis and some considerations of the use of antibiotic treatment»։ International Breastfeeding Journal 3 (1): 6։ April 2008։ PMC 2322959։ PMID 18394188։ doi:10.1186/1746-4358-3-6 
  17. «Non-infectious mastitis and milk stasis»։ Վերցված է 2010-04-20 
  18. «A case-control study of mastitis: nasal carriage of Staphylococcus aureus»։ BMC Family Practice 7: 57։ October 2006։ PMC 1630426։ PMID 17032458։ doi:10.1186/1471-2296-7-57 
  19. Patel DR, Greydanus DE (2010)։ Adolescents and Sports։ Elsevier Health Sciences։ էջ 711։ ISBN 1-4377-2006-4 
  20. 20,0 20,1 Mastitis and breast abscess, BMJ Best Practice (last updated 5 September 2014) (subscription-limited access)
  21. «Risk factors»։ Վերցված է 2010-04-20 
  22. «Common questions about breastfeeding and pain»։ womenshealth.gov։ Վերցված է 4 August 2017  This article incorporates text from this source, which is in the public domain.
  23. 23,0 23,1 «Breast Infection Causes»։ Վերցված է 2010-04-20 
  24. «Breastfeeding Mastitis Causes and Symptoms»։ Վերցված է 2010-04-20 
  25. 25,0 25,1 «Exams and Tests»։ Վերցված է 2010-04-20 
  26. 26,0 26,1 26,2 «[Mastitis puerperalis - causes and therapy]»։ Zentralblatt Fur Gynakologie (German) 126 (2): 73–6։ April 2004։ PMID 15112132։ doi:10.1055/s-2004-44880 
  27. «Lactation mastitis»։ JAMA 289 (13): 1609–12։ April 2003։ PMID 12672715։ doi:10.1001/jama.289.13.1609 
  28. Antibiotics for mastitis in breastfeeding women. Cochrane Database of Systematic Reviews, PubMed Health. Review published 2013; Review content assessed as up-to-date: November 23, 2012.
  29. «Breast carcinoma in pregnant women: assessment of clinicopathologic and immunohistochemical features»։ Cancer 98 (5): 1055–60։ September 2003։ PMID 12942575։ doi:10.1002/cncr.11614 
  30. «Breast carcinoma presenting during or shortly after pregnancy and lactation»։ Archives of Pathology & Laboratory Medicine 124 (7): 1053–60։ July 2000։ PMID 10888783։ doi:10.1043/0003-9985(2000)124<1053:BCPDOS>2.0.CO;2 
  31. «Coincidence of nonpuerperal mastitis and noninflammatory breast cancer»։ European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology 105 (1): 59–63։ October 2002։ PMID 12270566։ doi:10.1016/S0301-2115(02)00109-4 
  32. «[A case of inflammatory breast cancer successfully treated with 5'-DFUR and MPA]»։ Gan to Kagaku Ryoho. Cancer & Chemotherapy (Japanese) 21 (12): 2049–52։ September 1994։ PMID 8085857 
  33. «[A case of inflammatory breast cancer treated with medroxyprogesterone acetate (MPA) in combination with intra-arterial infusion chemotherapy]»։ Gan to Kagaku Ryoho. Cancer & Chemotherapy (Japanese) 19 (11): 1923–5։ September 1992։ PMID 1387777 
  34. «Nuclear factor-kappaB signature of inflammatory breast cancer by cDNA microarray validated by quantitative real-time reverse transcription-PCR, immunohistochemistry, and nuclear factor-kappaB DNA-binding»։ Clinical Cancer Research 12 (11 Pt 1): 3249–56։ June 2006։ PMID 16740744։ doi:10.1158/1078-0432.CCR-05-2800 
  35. «Nuclear factor-kappa-B/steroid hormone receptor interactions as a functional basis of anti-inflammatory action of steroids in reproductive organs»։ Molecular Human Reproduction 2 (6): 433–8։ June 1996։ PMID 9238713։ doi:10.1093/molehr/2.6.433 
  36. «NF-kappaB activation in inflammatory breast cancer is associated with oestrogen receptor downregulation, secondary to EGFR and/or ErbB2 overexpression and MAPK hyperactivation»։ British Journal of Cancer 97 (5): 659–69։ September 2007։ PMC 2360371։ PMID 17700572։ doi:10.1038/sj.bjc.6603906 
  37. «Management of mastitis in breastfeeding women»։ American Family Physician (review) 78 (6): 727–31։ September 2008։ PMID 18819238 
  38. «Antibiotics for mastitis in breastfeeding women»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005458։ February 2013։ PMID 23450563։ doi:10.1002/14651858.CD005458.pub3 
  39. «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , p. 1684
  40. Silberman H, Silberman AW (28 March 2012)։ Principles and Practice of Surgical Oncology: A Multidisciplinary Approach to Difficult Problems։ Lippincott Williams & Wilkins։ էջ 301։ ISBN 978-1-4511-5323-1 
  41. «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , p. 1691
  42. «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , Fig. 9 on p. 1696
  43. «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , p. 1692–1693
  44. 44,0 44,1 «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , p. 1694
  45. «Breast abscesses: evidence-based algorithms for diagnosis, management, and follow-up»։ Radiographics (review) 31 (6): 1683–99։ October 2011։ PMID 21997989։ doi:10.1148/rg.316115521  , abstract
  46. «Management of breast abscesses in nonlactating women»։ The American Surgeon 76 (3): 292–5։ March 2010։ PMID 20349659 
  47. «Breast abscess, an early indicator for diabetes mellitus in non-lactating women: a retrospective study from rural India»։ World Journal of Surgery 36 (5): 1195–8։ May 2012։ PMID 22395343։ doi:10.1007/s00268-012-1502-7 
  48. «Treatments for breast abscesses in breastfeeding women»։ The Cochrane Database of Systematic Reviews 8 (8): CD010490։ August 2015։ PMID 26279276։ doi:10.1002/14651858.CD010490.pub2 
  49. «A randomised-controlled trial in Sweden of acupuncture and care interventions for the relief of inflammatory symptoms of the breast during lactation»։ Midwifery 23 (2): 184–95։ June 2007։ PMID 17052823։ doi:10.1016/j.midw.2006.02.003 
  50. «A descriptive study of Swedish women with symptoms of breast inflammation during lactation and their perceptions of the quality of care given at a breastfeeding clinic»։ International Breastfeeding Journal 2: 2։ January 2007։ PMC 1784075։ PMID 17244353։ doi:10.1186/1746-4358-2-2 
  51. «Causes of mastitis»։ NHS։ Վերցված է 2010-04-20 
  52. Kandasamy S, Green BB, Benjamin AL, Kerr DE. Between-cow variation in dermal fibroblast response to lipopolysaccharide reflected in resolution of inflammation during Escherichia coli mastitis. J Dairy Sci. 2011 Dec;94(12):5963-75. doi:10.3168/jds.2011-4288 PubMed

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]