Կրծկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքերն ամբողջությամբ փակող կրծկալ։
Մայրը՝ երեխային կերակելիս, հագին՝ հատուկ կրծկալ։

Կրծկալ, ներքնազգեստ, որի հիմնական նպատակը այն կրողի կրծքերը փակելն է։ Կախված իրենց ձևից՝ կրծկալներն ունեն տարբեր նպատակներ, օրինակ՝ հավաքել կրծքերը, ընդգծել կնոջ կրծքերի չափսերը, մասամբ ցույց տալ դրանք (դեկոլտե), ինչպես նաև էսթետիկ, նորաձև կամ պրակտիկ այլ նպատակադրումները։ Լողազգեստները, կանացի անթև շապիկները և մեջքը բաց զգեստները կարող են ունենալ կրծկալին փոխարինող հատուկ «բաժակներ»։ Հղի կանանց համար ստեղծվել են հատուկ կրծկալներ, որոնք հեշտացնում են կրծքով կերակրումը։ Կան կանայք, որոնք կրծկալ հագնում են բժշկական և վիրահատական պատճառներից ելնելով, սակայն կանանց մեծամասնությունը կրծկալներ կրում են նորաձևության և մշակութային պատճառներից ելնելով։ Ոչ մի ապացույց չկա, որ կրծկալները կանխում են կրծքերի՝ տարիքի հետ զուգակցվող կախ ընկնելը[1][1][2][3]։

Բացի իրենց հիմնական գործառույթից, կրծկալները ստացել են նաև այլ նշանակություն։ Կանանց՝ ինչ տեսակի կրծկալ կրելը գիտակցաբար կամ անգիտակցաբար ազդում է կնոջ կատարյալ մարմնի կառուցվածքի սոցիալական ընկալումների վրա։ Սա ժամանակի հետ վերափոխվում է։ Կրծկալը դարձել է նորաձևության տարր, և հաճախ այն կրողը նպատակայնորեն ցուցադրում է այն։ Կրծկալները նաև հագնում են առանձին՝ որպես վերնազգեստ։

Կրծկալները իրենցից ներկայացնում են բազմաթիվ մասերից պատրաստված բարդ զգեստ։ Արտադրություններում ստեղծվում են կատարյալ, ստանդարտ չափսերի կրծկալներ, որոնք հաճախ չեն համապատասխանում շատ կանանց մարմիններին։ Կազմակերպությունները ստեղծում են այնպիսի կրծկալներ, որոնք տպավություն են ստեղծում, թե դրանք կրելը կրծքերն ավելի փարթամ և նրբագեղ են դարձնում՝ դրանով ազդելով գնորդի վրա։ Այս բոլոր մարտահրավերների պատճառով կանայք դժվարանում եմ իրենց մարմնի համար նախատեսված ճիշտ կրծկալ գտնել։ Երբ, այնուամենայիվ, կայանք գտնում են համապատասխան կրծկալը, նրանք հակված են լինում շարունակ հագնել նույն կրծկալը՝ հաշվի չառնելով քաշի ավելացումը կամ նվազումը։ Այս բոլոր գործոնները հանգեցնում են նրան, որ կրկծալ հագնող կանանց 85 տոկոսը ընտրում և հագնում են իրենց չափսերին ոչ համապատասխան կրծկալներ[4][5]։ Ճիշտ կրծկալ գտնելու խնդրի պատճառով կանանց մեծամասնությունը կրծկալ կրելիս շարունակ անհարմարության զգացում է ունենում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքերը ծածկող հագուստ կրելը գալիս է դեռ Հին Հունաստանից։ Կանայք կրում էին ապոդեմոսներ[6], ավելի ուշ՝ stēthodesmē-ներ[7], մաստոդեսմոսներ[8] և մաստոդետոններ[9], որոնք ծառայում էին կրծքերը փակելու համար և պատրաստված էին բրդից կամ սպիտակեղենից[10][11]։ Հռոմեացի կանայք կրծկալներ կրում էին սպորտով զբաղվելու ժամանակ (սա փաստող նկարներ հնարավոր է տեսնել Վիլլա դել Կասալե հռոմեական վիլլայի խճանկարների վրա, որոնք հայտնի են նաև «Բիկինի մոզաիկա» անվանմամբ)։

Հռոմեացի կանայք հագել են կրծկալներ, Վիլլա դել Կասալե, Սիցիլիա, մեր թվարկության 4-րդ դար

Ավստրիայի Արևեյան Տիրոլ էքսկլավում հայտնաբերվել են կրծկալ հիշեցնող սպիտակեղենի տեքստիլ կտորներ, որոնք թվագրվում են 1440-1485 թվականներին[12]։ Ինսբրուքի համալսարանի պրոֆեսորները այս գտածոները եզակի էին համարում, քանի որ մինչ այդ ոչ ոք չէր հավատում, որ 15-րդ դարում կանայք կարող էին կրծկալ կրել[13]։

16-րդ դարում Արևմտյան աշխարհի հարուստ կանանց ներքնազգեստները հիմնականում կորսետներն էին, որոնք բարձրացնում էին այն կրողի կրծքերը և դրանք ավելի փարթամ ցույց տալիս։ 19-րդ դարի վերջում արդեն հագուստի դիզայներներն փորձում էին գտնել այլընտրանքային ուղիներ՝ կորսետները տարբեր մասերի բաժանելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Female Intelligence Agency: Why do women wear bras?». 007b Breast. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  2. «Female Intelligence Agency: What causes sagging of breasts?». 007b Breast.
  3. Cawthorn, Simon (November 2000). «Bras, the Bare Facts». Channel 4.
  4. King, Stephanie (2005 թ․ հունիսի 1). «Doreen: The Bra That Conquered the World». The Independent. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Wood, Cameron
  6. ἀπόδεσμος, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
  7. στηθοδέσμη Արխիվացված 16 Հուլիս 2014 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
  8. μαστόδεσμος Արխիվացված 18 Հուլիս 2014 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
  9. μαστόδετον Արխիվացված 16 Հուլիս 2014 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, on Perseus
  10. Leoty, 1893, էջ 9
  11. «The Figure and Corsets. Mataura Ensign (New Zealand) November 11, 1887». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. Jahn, George (2012 թ․ հուլիսի 19). «600-Year-Old Linen Bras Found in Austrian Castle». Yahoo! News. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Medieval Bras Discovered at Austrian Castle». The Guardian. Associated Press. 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրծկալ» հոդվածին։