Ֆիբրոադենոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիբրոադենոմա
Breast fibradenoma (1).jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասbreast benign neoplasm[1]
Բուն պատճառC3744[2][3], C4276[1], C5194[1] և C3744[1]
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն և գինեկոլոգիա
ՀՄԴ-9217
Հիվանդությունների բազա1595
MedlinePlus007216
eMedicine345779
MeSHIDD018226 և D018226
Disease OntologyDOID:1618 և DOID:1618
NCI ThesaurusC3744[2][3], C4276[1], C5194[1] և C3744[1]
Breast fibroadenomas Վիքիպահեստում

Ֆիբրոադենոմա, կրծքագեղձի բարորակ ուռուցք է: Ադենոմայից տարբերվում է նրանով, որ գեղձային պարենքիմի վրա ունի շարակցական ստրոմա: Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի առաջացման պատճառները հստակ բացահայտված չեն:

Ֆիբրոադենոմաները երբեմն անվանում են կրծքի մկներ կամ կրծքի մուկ՝ կրծքում բարձր շարժունակության պատճառով[4]:

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի միկրոսկոպիկ տեսք

Հայտնաբերման գագաթնակետը 20-30 տարեկանն է: Սակայն առանց ախտանշանների ֆիբրոադենոման կարող է առաջին անգամ հայտնաբերվել ավելի ուշ տարիքում՝ պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքում:

Տարբերակում են ֆիբրոադենոմայի հետևյալ տեսակները՝ հասուն ֆիբրոադենոմներ (ամբողջական ձևավորված կապսուլայով, խիտ-առանձգական կառուցվածքով, դանդաղ աճով կամ ընդհանրապես չմեծացող) և անհաս (փափուկ-առաձգական կառուցվածքով, պրոգրեսիվ աճի հակումով):

Հասուն ֆիբրոադենոմաները հանդիպում են, մեծամասամբ, 20-40 տարեկանում: Անհաս Ֆիբրոադենոմաները հանդիպում են աղջիկների մոտ՝ սեռական հասունության շրջանում: Այս ֆիբրոադենոմաները կարող են ինքնուրույն դեգեներացվել՝ առանց որևէ բուժման, դաշտանի ցիկլի կարգավորման հետ:

Ֆիբրոադենոման ունի բնորոշ կլինիկական պատկեր.

  • Հետազոտության ժամանակ խոշոր ֆիբրոադենոման կարող է վիզուալ որոշվել՝ որպես կրծքագեղձի ենթամաշկային ուռուցքային գոյացություն
  • Շոշափման ժամանակ որոշվում է որպես՝ հստակ սահմանազատված տեղահանված ուռուցք, 1-5 սմ սերտ-առաձգական կառուցվածքով:
  • Հիմնականում տեղայնացված է լինում կրծքագեղձի վերին քառորդում:

Գնդիկները (հանգույցները) ցավ չեն առաջացնում և ազատ շարժվում են[5]:

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ դեպք է հանդիսանում՝ հնարավորինս անցավ, պինդ, շարժուն դանդաղ աճող գնդիկի առկայությունը՝ կնոջ կրծքի մեջ[6][7][8]:

Տղամարդկանց օրգանիզմում ֆիբրոադենոմալ գոյացությունները հազվադեպ են հանդիպում, սակայն այդ դեպքերը կարող են կապված լինել հակաանդրոգեն բուժման հետ[9]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրիտ ախտորոշում հաստատելու համար մեծ մասամբ բավարար են հետևյալ մեթոդները.

Ախտորոշման մեջ կասկածի դեպքում կարող է օգտագործվել մամոգրաֆիա, հաստ ասեղային բիոպսիա կամ կրծքագեղձի բուժիչ-ախտորոշիչ սեկտորային մասնահատում[10]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի մարտավարությունը՝ ֆիբորադենոմայի բուժման ժամանակ, որոշում է ըստ ֆիբրոադենոմայի 2 հիմնական հատկանիշների.

  • Ֆիբրոադենոման հազվադեպ է ենթարկվում պահպանողական բուժման
  • Ֆիբրոադենոմաները չարորակ չեն դառնում (բացի՝ տերևանման ֆիբրոադենոմայի, որը 10 % դեպքերում, կարող է վերածվել կրծքագեղձի սարկոմայի)

Հիմնվելով այս փաստերի վրա, կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բուժման վիրաբուժական եղանակի ենթակա են համարվում.

  • Ֆիբրոադենոմայի տերևանման կառուցվածքը
  • Մեծ չափերը (2 սմ-ից մեծ)
  • Հիվանդի ցանկությունը՝ հեռացնել ուռուցքը
  • Ուռուցքի արագ աճը

Մնացած դեպքերում, ախտորոշման մորֆոլոգիական հաստատումից հետո, ֆիբրոադենոման կարելի է հետևել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  3. 3,0 3,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  4. Dirbas, Fredrick M.; Scott-Conner, Carol E.H., eds. (2010). Breast surgery office management and surgical techniques. New York: Springer. p. 71.
  5. Что такое фиброаденома молочной железы
  6. Tavassoli, F.A.; Devilee, P., eds. (2003). World Health Organization Classification of Tumours: Pathology & Genetics: Tumours of the breast and female genital organs. Lyon: IARC Press
  7. DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007
  8. Pathology Outlines Website. [1] Accessed 12 February 2009.
  9. Shin SJ, Rosen PP (July 2007). "Bilateral presentation of fibroadenoma with digital fibroma-like inclusions in the male breast". Archives of Pathology & Laboratory Medicine.
  10. DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семиглазов В. Ф., Нургазиев К. Ш., Арзуманов А. С. Опухоли молочной железы (лечение и профилактика) — Алматы, 2001. — 344 с.
  • Струков А. И., Серов В. В. Патологическая анатомия. — Москва: изд. «Медицина», 1985 г. — 656 с.
  • Куликов Е. П., Варёнов Б. М. Рак молочной железы, учебное пособие. — Рязань, 2002 — 75 с.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]