Կոնստանտին Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Սիմոնյան
Ի ծնե անունԿոնստանտին Սեմյոնի Սիմոնյան
Ծնվել էօգոստոսի 30, 1945 (78 տարեկան)
Բուխարեստ
Երկիր Ռումինիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կոնստանտին Սեմյոնի Սիմոնյան (օգոստոսի 30, 1945(1945-08-30), Բուխարեստ), հայ օպերային երգիչ, բարիտոն։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։

Երգչուհի Մանիկ Գրիգորյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սիմոնյանը ծնվել է Բուխարեստում։ 1948 թվականին ընտանիքով հայրենադարձել է, 1949 թվականին աքսորվել է Ալթայի երկրամաս։ 1958 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի շնորհիվ վերադարձել աքսորից։

1968 թվականից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ։ 1971 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978 թվականին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, անվանի պրոֆեսոր Թ. Շահնազարյանի դասարանը[1]։

1977-1985 թվականներին որպես մեներգիչ աշխատել է Կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում, 1985 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգիչ է։ 1990 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1995 թվականից՝ դոցենտ, պրոֆեսոր։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Չինաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, ԱՄԷ-ում, Էկվադորում, Պերուում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլն[2][3]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Թատերական գործիչների միության «Գոհար Գասպարյանի անվան պատվավոր մեդալ», 1997
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]