Կոմպոզիտոր Գլինկա
Կոմպոզիտոր Գլինկա ռուս.՝ Композитор Глинка | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1952 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Ալեքսանդրով[1] |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Ալեքսանդրով, Պյոտր Պավլենկո և Նատալյա Տրենյովա |
Դերակատարներ | Լյուբով Օռլովա, Սվյատոսլավ Ռիխտեր, Յուրի Լյուբիմով, Բորիս Սմիռնով, Լև Դուրասով, Գեորգի Վիցին, Կոնստանտին Նասոնով, Պավել Պավլենկո[2] և Անդրեյ Ֆայտ[2] |
Օպերատոր | Էդուարդ Տիսսե |
Երաժշտություն | Վլադիմիր Շչերբաչյով և Վիսարիոն Շեբալին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 112 րոպե |
«Կոմպոզիտոր Գլինկա» (ռուս.՝ «Композитор Глинка»), խորհրդային ֆիլմ ռուս մեծ կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկայի կյանքի և ստեղծագործության մասին, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովը 1952 թվականին։ Թողարկվել է 1952 թվականի հոկտեմբերի 1-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան կատարում է իր նոր ստեղծագործությունը Կոմս Վիելգորսկու տանն անցկացվող երեկոյի ժամանակ։ Սակայն հանդիսատեսը, որը սովոր է արևմտաեվրոպական երաժշտությանը, սառն է վերաբերվում իր հայրենակցի ստեղծագործությանը, հատկապես չարախնդում է Բուլգարինը։ Գլինկային դա շատ է վշտացնում, սակայն շուտով նա որոշում է մեկնել Իտալիա՝ երաժշտական արվեստ սովորելու։
Վերադառնալով արտասահմանից՝ Գլինկան լի է ռուսական օպերա գրելու ցանկությամբ։ Ժուկովսկին նրան հուշում է սյուժե՝ Իվան Սուսանինի սխրանքը։ Կայսր Նիկոլայ I-ը փոխում է օպերայի անունը՝ «Կյանքը հանուն թագավորի» (ռուս.՝ «Жизнь за царя») և լիբրետիստ է նշանակում բարոն Ռոզենին։ Ապագա համահեղինակի հետ ծանոթությունը ցնցում է Գլինկային. նա խոսում է գերմանական նկատելի առոգանությամբ։ Պրեմիերան հաջողությամբ է ընթանում, բայց Գլինկան, այնուամենայնիվ, այնքան էլ գոհ չէ լիբրետոյից։
Նիկոլայ I-ը, իմանալով, որ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան գրված է Պուշկինի համանուն պոեմի սյուժեի վրա, դրանում տեսնում է խռովարարություն։ Կոմպոզիտորի դառը ապրումները մեղմացնում են նրա համախոհները՝ «Ռուսաստանի առաջադեմ մարդիկ»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Սմիռնով – Միխայիլ Իվանովիչ Գլինկա
- Լև Դուրասով – Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին
- Լյուբով Օռլովա – Լյուդմիլա Իվանովնա Գլինկա
- Յուրի Լյուբիմով – Ալեքսանդր Սերգեևիչ Դարգոմիժսկի
- Գեորգի Վիցին – Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
- Կոնստանտին Նասսոնով – Վասիլի Անդրեևիչ Ժուկովսկի
- Իգոր Լիտովկին – Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոեդով
- Անդրեյ Պոպով – Վլադիմիր Վասիլևիչ Ստասով
- Յուրի Յուրովսկի – կոմս Միխայիլ Յուրևիչ Վիելգորսկի
- Սերգեյ Վեդեսլով – Վլադիմիր Ֆեոդորովիչ Օդոևսկի
- Սվյատոսլավ Ռիխտեր – Ֆերենց Լիստ
- Բելլա Վինոգրադովա – Ջուդիտա Պաստա
- Ալեքսանդր Սաշին-Նիկոլսկի – Դմիտրի Պետրով
- Միխայիլ Նզվանով- Նիկոլայ I
- Իրինա Լիքսո – կայսրուհի
- Պավել Պավլենկո – Ֆադեյ Վենեդիկտովիչ Բուլգարին
- Վլադիմիր Սավելև – Կարլ Իվանովիչ
- Ֆաինա Շևչենկո – Կարլ Իվանովիչի կինը
- Ռինա Զելյոնայա – գեներալ
- Ռադներ Մուրատով – միջանցքային սպասավոր թատրոնում
- Գենադի Յուդին – Էկտոր Բեռլիոզ
- Անատոլի Պապանով – մեծ իշխանի ադյուտանտ
- Սերգեյ Կուրիլով – Կառլ Պավլովիչ Բրյուլով
- Վախթանգ Տումանով – Օսիպ Պետրով, երգիչ
- Նիկոլայ Տիմոֆեև – դրվագ
- Ելենա Իզմայլովա – Օլգա Լանսկայա, Օդոևսկու կինը (լուսագրերում նշված չէ)
- Կլավդիա Խաբարովա – էպիզոդ[3]
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Պյոտր Պավլենկո, Նատալյա Տրենյովա, Գրիգորի Ալեքսանդրով
- Ռեժիսոր՝ Գրիգորի Ալեքսանդրով
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Ուտկին
- Կոստյումների նկարիչ՝ Օլգա Կրուչինինա
- Հնչյունային ռեժիսոր՝ Եվգենի Կաշկևիչ
- Օպերատոր՝ Էդուարդ Տիսսե
- Կոմպոզիտորներ՝ Վլադիմիր Շերբաչյով, Վիսարիոն Շեբալին
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 – Լոկառնոյի միջազգային կինոփառատոն – օտարերկրյա քննադատների մրցանակ լավագույն ֆիլմի համար[4]
- 1953 – Էդինբուրգի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ
- 1954 – Մեխիկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0044804/
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Клавдия Хабарова. Биография
- ↑ «Winners of the Golden Leopard». Locarno International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юренев Р. Н. Волшебник Глинка. «Композитор Глинка» Григория Александрова. Книга фильмов. Статьи и рецензии разных лет. — М.: Искусство, 1981. — С. 146—162. — 336 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոմպոզիտոր Գլինկա» ֆիլմը «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում Արխիվացված 2019-08-21 Wayback Machine
- «Կոմպոզիտոր Գլինկա» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Святослав Рихтер в роли Ференца Листа
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների կենսագրական ֆիլմեր
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1952 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային կենսագրական ֆիլմեր
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական դրամա ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում