Ջուդիտա Պաստա
Ջուդիտա Պաստա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuditta Pasta |
Ծնվել է | ապրիլի 9, 1798[1][2] Սարոնո, Վարեզե, Լոմբարդիա[3][1][4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 1, 1865[5][6][3][…] (66 տարեկան) Բլևիո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[3][7][4] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | soprano sfogato? |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Giuseppe Pasta? |
![]() |
Ջուդիտա Պաստա (իտալերեն՝ Giuditta Pasta, նախքան ամուսնությունը՝ Ջուդիտա Նեգրի, ապրիլի 9, 1798[1][2], Սարոնո, Վարեզե, Լոմբարդիա[3][1][4] - ապրիլի 1, 1865[5][6][3][…], Բլևիո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[3][7][4]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1815 թվականից հյուրախաղերով հանդես է եղել Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1840-1841 թվականներին)։ Հռչակվել է Ջ․ Ռոսսինիի, Վ․ Բելլինիի, Գ․ Դոնիցետտիի օպերաների դերերգերի կատարմամբ։ Նրա համար են գրվել Նորմայի, Ամինայի (Բելլինիի «Նորմա», «Լուսնոտը»), Աննա Բոլեյնի (Դոնիցետտիի «Աննա Բոլեյն») օպերաների դերերգերը։
Պաստայի երգեցողությանը հատուկ էր բարձր արտահայտչականություն։ Ձայնի դիապազոնը թույլ էր տալիս նրան կատարել սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնի համար գրված դերերգեր։ Դրա հետ մեկտեղ նրա վոկալ տեխնիկան զուրկ չէր որոշակի թերություններից։ Նա հանդիսացել է Բելլինիի, Դոնիցետտիի և այլ իտալացի երգահանների մի շարք օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողը։ Խանդավառ գնահատականներ էր տալիս նրա արվեստին Ստենդալը իր «Ռոսսինիի կյանքը» երկում։
20֊րդ դարում Պաստայի հետ են համեմատել Մարիա Կալլասին։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա անունն է կրում իր ծննդավայր Սարոննո քաղաքի թատրոնը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lora F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Pasta, Judith (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 21. — S. 334.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Bonaventura A. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1935.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 https://archive.org/details/rivistacontempo37unkngoog/page/n636 — 1865.
- ↑ Teatro Giuditta Pasta - Città di Saronno:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 138)։ ![]() |