Էդուարդ Տիսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Տիսսե
Eduards Tisē
Ծնվել էապրիլի 1 (13), 1893[1] կամ ապրիլի 13, 1897(1897-04-13)[2][3][4]
ԾննդավայրԼիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[5]
Մահացել էնոյեմբերի 18, 1961(1961-11-18)[5][6][3][4]
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, կինոօպերատոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Էդուարդ Կազիմիրովիչ Տիսսե (լատիշ․՝ Eduards Tisē, ապրիլի 1 (13), 1893[1] կամ ապրիլի 13, 1897(1897-04-13)[2][3][4], Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[5] - նոյեմբերի 18, 1961(1961-11-18)[5][6][3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային կինոօպերատոր։ ՌՍՖՍՀ ( 1935 թվականից) և Լատվիայի ԽՍՀ (1947 թվականից) արվեստի վաստակավոր գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում աշխատել է 1914 թվականից (Լիեպայայում), որպես զինվորական կինոթղթակից նկարահանել լատիշ առաջին փաստագրական ֆիլմերը (պատկերում են 1918–1920 թվականներ քաղաքացիական պատերազմի դեպքերը)։ Վլադիմիր Իլյիչ Լենինի նկարները, որ ժապավենի է առել Տ․, մտել են «Վլադիմիր Իլյիչ Լենին» վավերագրական ֆիլմ (1949 թ.)։ Եղել է Ս․ Էյզենշտեյնի կինոնկարների օպերատորը՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին» զրահանավը» ( 1925, «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» ( 1929), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թվական), «Իվան Ահեղ» (1945 թվական, 2-րդ սերիան Ա․ Ն․ Մոսկվինի հետ, 1958 թ.)։ Աշխատել է նաև այլ ռեժիսորների հետ՝ «Հանդիպում Էլբայի վրա» (1949 թվական), «Կոմպոզիտոր Գլինկա» (1952 թվական)։ Եղել է «Անմահ կայազորը» ֆիլմի (1956) ռեժիսորը (Զ․ Մ․ Ագրանենկոյի հետ) և օպերատորը։ Տիսսեն սովետական օպերատորական դպրոցի նախահայրերից է։ 1921 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1943 թվականից)։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1949, 1950 թվականներ)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129242861 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archive of Fine Arts — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 VIAF identifier
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Тиссэ Эдуард Казимирович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png