Կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդի ջերմաստիճանի փոփոխությունը 2011-2021 թվականներին 1956–1976 թվականների համեմատ ըստ ֆարենհայթի

Կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքներ, 21-րդ դարում կլիմայական փոփոխություններով պայմանավորված գլոբալ տաքացման տնտեսական հետևանքների գնահատականներ։

Հաշվի առնելով տնտեսական կանխատեսման մեթոդների առանձնահատկությունները՝ 21–րդ դարի գլոբալ տաքացման տնտեսական գնահատականները խիստ տարբերվում են։ Մի շարք վերլուծություններ, որոնցից է «Սթերնի գրախոսականը» (Stern Review), որը ներկայացվել է Բրիտանական կառավարությանը, կանխատեսել են համաշխարհային համախառն ներքին արդյունքի մի քանի տոկոսով նվազում՝ պայմանավորված կլիմայի փոփոխության հետ կապված ծախսերով, ինչպիսիք են ծայրահեղ եղանակային երևույթների հետևանքների վերացումը, օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման պատճառով ցածրադիր վայրերում տարածքների շահագործման ապահովումը։ Կլիմայի փոփոխության հետևանքների վերաբերյալ տնտեսագիտական այլ հետազոտություններում, որտեղ գնահատվում են տվյալ հարցի բոլոր ասպեկտները, ներկայացված են ինչպես համանման, այնպես էլ հակադիր արդյունքներ, չնայած, որ հարցը նախկինի նման քննարկման առարկա է[1]։

Աղդեցությունների բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Կլիմայի փոփոխությոն փորձագետների միջկառավարական խմբի (Ջոել Սմիթի և այլք) հաշվետվության համաձայն՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է չափվել որպես տնտեսական ծախս[2]էջեր՝ 936-941։ Դա հատկապես հարմար է շուկայական ազդեցությունների համար, այսինքն այն ազդեցությունների, որոնք կապված են շուկայական գործարքների հետ և ուղղակիորեն ազդում են ՀՆԱ-ի վրա։ Ոչ շուկայական ազդեցությունների դրամական սահմանները, օրինակ կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առողջության վրա և էկոհամակարգերը, ավելի դժվար է հաշվարկել։ Ազդեցության գնահատման հետ կապված այլ դժվարությունները ներկայացված են ներքևում․

  • Գիտելիքների բացեր․ բաշխման ազդեցությունների հաշվարկումը պահանջում է աշխարհագրական մանրամասն գիտելիքներ, սակայն դրանք հանդիսանում են կլիմայական մոդելներում անորոշության հիմնական աղբյուրը։
  • Խոցելիություն․ համեմատած զարգացած երկրների, զարգացող երկրներում գոյություն ունեն կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունների մասին սահմանափակ ընկալում կամ պատկերացում։
  • Հարմարեցում․ կլիմայի փոփոխության նկատմամբ մարդկային և բնական համակարգերի հարմարվողականության կարողությունների ապագա մակարդակը կազդի նրա վրա, թե ինչպիսի ազդեցություն կունենա կլիմայի փոփոխությունը հասարակության վրա։ Գնահատականները կարող են թերագնահատել կամ գերագնահատել հարմարվողականության կարողությունը, որը հանգեցնում է դրական կամ բացասական հետևանքների թերագնահատման կամ գերագնահատման։
  • Սոցիալ-տնտեսական միտումներ․ զարգացման ապագա կանխատեսումներն ազդում են կլիմայի փոփոխության ապագա ազդեցությունների գնահատման վրա, իսկ որոշ դեպքերում միտումների բազմազան գնահատականները հանգեցնում են կանխատեսվող դրական ազդեցությունը կանխատեսվող բացասական ազդեցությամբ փոխարինում (և հակառակը)։

Սմիթի և համահեղինակների գրական գնահատականում տրված է հետևյալը․

  • կլիմայի փոփոխությունը հանգեցնում է երկրների միջև և երկրների ներսում եկամտի անհավասարության աճի
  • գլոբալ միջին ջերմաստիճանի չնչին բարձրացումը (մինչև 2 °C, չափված 1990 թվականի մակարդակի համեմատ) մի շարք զարգացող երկրներում կհանգեցնի շուկայական սեկտրի վրա բացասական ազդեցության և զարգացած երկրներում՝ դրական ազդեցության։

Բարձր աստիճան որոշակիությամբ կանխատեսվել է, որ միջին ջերմաստիճանի մեծ աճի դեպքում (ավելի քան 3 °C), բացասական ազդեցությունները կսրվեն, իսկ զուտ դրական ազդեցությունները կսկսեն նվազել և ի վերջո կդառնան բացասական։

Ոչշուկայական ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը և համահեղինակները (2001:942) կանխատեսել են, որ կլիմայի փոփոխությունը արդյունքում կհանգեցնի ոչշուկայական ազդեցությունների[2]։ Ազդեցությունների մեծամասնությունը բացասական է։ Վերլուծելով գրականույթունը՝ Սմիթը և համահեղինակները (2001) ենթադրել են, որ կլիմայի փոփոխությունը զարգացող երկրներում զգալի բացասական ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա։ Նրանք նշել են, որ հետազոտություններից միայն մի քանիսն են անհրաժեշտ կերպով հաշվի առնում կլիմայի փոփոխության հարմարվողականությունը։ Կոնֆալոներին և համահեղինակները հայտնաբերել են, որ այն հետազոտություններում, որտեղ ներառված է մարդու առողջության վրա ազդեցությունը, այս հետևանքները զգալիորեն նպաստում են կլիմայի փոփոխության ընդհանուր ծախսերին։

Շուկայի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված նախնական ենթադրություններից, մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) կրկնապատկման տնտեսական ազդեցության հետազոտությունը, համեմատած նախաարդյունաբերական մակարդակի հետ, թույլ է տալիս եզրակացնել, որ դա կունենա փոքր–ինչ բացասական և չափավոր դրական ազդեցություն[2]։ Այս միահամուռ ազդեցությունը թաքցնում է էական տարածքային տարբերություններ, որոնց առավելությունները մեծ մասամբ կանխատեսվում են զարգացած երկրներում և կտրուկ բացասական հետևանքներ տարածաշրջանային և միջազգային առևտրային համակարգի հետ թույլ կապ ունեցող բնակչության համար։

Այլ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխությունը կազդի նաև մի շարք այլ ոլորտների վրա, ներառյալ անասնաբուծությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը։ Այլ բաժինները ներառում են էներգետիկան, ապահովագրություն, տուրիզմ։ Այս բնագավառների մեծամասնության վրա կլիմայի փոփոխության միասնական ազդեցությունը շատ անորոշ է[3]։

Տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկա․ Աֆրիկայում առափնյա շրջանները տնտեսական մեծ նշանակություն ունեն։ Ըստ Դեզանկերի և համահեղինակների, կլիմայի փոփոխությունը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը, աբրազիայի և ջրհեղեղի։ Նրանք կանխատեսել են, որ այդ փոփոխությունները զգալի ազդեցություններ կթողնեն աֆրիկյան համայնքների վրա[4]։
  • Ափամերձ տարածքներ․ Ըստ Նիկոլլսի և համահեղինակների, կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները ափամերձ տարածքների և ցածրադիր գոտիների վրա չափազանց անբարենպաստ կլինեն[5]։ Այնուամենայնիվ նշվել են որոշ առավելություններ, ինչպիսիք են ծովի սառույցի կրճատման պատճառով օվկիանոսի նոր ուղիների բացումը։ Պարզվել է, որ ծովի մակարդակի կանխատեսվող բարձրացման հետ կապված անվտանգության ծախսերը՝ համեմատած զարգացած երկրների հետ, զարգացող երկրների համար ավելի բարձր կլինեն։
  • Բևեռային շրջաններ․ Անիսիմովը և համահեղինակները, ուսումնասիրելով բևեռային շրջաններում կլիմայի փոփոխության ազդեցությունների մասին գրականությունը[6], եկել են այն եզրահանգմանը, որ ենթակառուցվածքների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը կբարձրացնի տնտեսական ծախսերը։ Առևտրի նոր հնարավորությունները և նավագնացությունը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով, նավթի և գազի արդյունաբերության ավելի ցածր գործառական ծախսերը և ջեռուցման ավելի ցածր ծախսերը կարող են բերել տնտեսական օգուտներ։
  • Փոքր կղզիներ․ Միմուրան և համահեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ կլիմայի փոփոխությունը փոքր կղզիներում հիմնականում բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության վրա[7]։ Այս կղզիներից շատերում զբոսաշրջությունը զգալի ներդրում և նշանակություն ունի ՀնԱ-ի և զբաղվածության մեջ։

Այլ համակարգեր և ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղցրահամ ջրի պաշարներ․ այս ոլորտում կլիմայի փոփոխության ծախսերը և օգուտները կարող են լինել տարբեր ձևերով՝ դրամական ծախսեր և օգուտներ, էկոհամակարգերի փոփոխություն և անթրոպոգեն (մարդկային) ազդեցություններ, ինչպիսիք են կենդանատեսակնների կորուստը։ Այդ ծախսերից միայն որոշներն են գնահատվել դրամական արտահայտությամբ[8]։ Ջրամատակարարման հետ կապված՝ կանխատեսվել է, որ ծախսերը կգերազանցեն օգուտը։ Նախատեսվող ծախսերը ներառված են ջրհեղեղից և երաշտից պաշտպանության համար ենթակառուցվածքային ներդրումների հնարավոր անհրաժեշտության մեջ։
  • Արդյունաբերություն, բնակավայրեր և հասարակություն․ Ուիլբենքսը և համահեղինակները պնդում են, որ էքստրեմալ եղանակային իրադարձությունների տնտեսական վնասը մեծ ազգային կամ տարածաշրջանային մասշտաբով, դժվար թե այս տարի գերազանցի ընդհանուր տնտեսության մի քանի տոկոսը՝ բացառելով հնարավոր կտրուկ փոփոխությունները[9]։ Փոքր համայնքներում, հատկապես զարգացող երկրներում, վնասը ծայրահեղ դեպքում կարող է կարճաժամկետ կտրվածքով կազմել ՀՆԱ-ի 25% ավելին։
  • Ենթակառուցվածք․ Ըստ Թոլի, ճանապարհները, թռիչքուղիները, երկաթուղիները և խողովակաշարերը, (ներառյալ նավթամուղները, կոյուղիները, ջրատարները և այլն) կարող է անհրաժեշտ լինի մեծացնել պահպանման և նորացման հաճախականությունը, քանի որ դրանք դառնում են ջերմաստիճանի տարածման առարկա և ենթարկվում են այնպիսի ազդեցությունների, որոնց համար դրանք նախատեսված չեն[10]։
Գրաֆիկը ցույց է տալիս կլիմայի փոփոխության ծախսերի վստահելի միջակայքերը՝ արտահայտված որպես ՀՆԱ-ի տոկոս՝ հետազոտողների մի շարք մետավերլուծությունների հիման վրա, ինչպես նաև Stern Rewiew-ից։

Միասնական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունների ամփոփումը ցույց է տալիս կլիմայի փոփոխության ընդհանուր ազդեցությունը տարատեսակ ոլորտներում և/կամ տարախաշրջաններում[11]։ Միասնական ազդեցությունը գտնելու մի շարք դժվարություններ կան, ինչպես օրինակ՝ գնահատել հասարակության՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու և ադապտացվելու կարողությունները և գնահատել, թե ինչպիսին կլինի տնտեսական և սոցիալական առաջընթացը[12]։ Նաև հետազոտողը անպայման պետք է սուբյեկտիվ գնահատականներ տա տնտեսության տարբեր ոլորտներում, տարբեր մարզերում և ժամանակներում առաջացող հետևանքների վերաբերյալ։

Ենթադրվում է, որ միջին գլոբալ ջերմաստիճանի աննշան բարձրացումը (մինչև 2 °C՝ համեմատած 1990 թվականի հետ) կարող է հանգեցնել ինչպես համաշխարհային ՀՆԱ-ի մի քանի տոկոսի շուկայական պայմանների վատթարացմանը, այնպես էլ դրանց բարելավմանը։ Սմիթը և համահեղինակները նաև հայտնաբերել են, որ գլոբալ միջին ջերմաստիճանի քիչ կամ միջին (2-3 °C) աճը կարող է փոքր դրական ազդեցություններ ունենալ շուկայական պայմանների վրա։ Նրանց կողմից վերանայված ուսումնասիրությունների մեծ մասը ավելի վատ պայմաններ էին կանխատեսում, քանի որ գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանում է։

Կանխատեսվել է, որ կլիմայի փոփոխության ոչ շուկայական ազդեցությունները բացասական կլինեն։ Ուսումնասիրություններում կլիմայի փոփոխության իրական ծախսերը ճիշտ չեն գնահատվել, այսինքն ծախսերը ավելի քիչ են հաշվվել, քան իրականում է, օրինակ՝ եղանակային ծայրահեղ իրադարձությունների ազդեցությունների սխալ գնահատումը։ Ենթադրվում է, որ կլիմայի փոփոխության որոշ դրական ազդեցություններ անտեսվել են, նաև այն, որ հարմարվողականության պոտենցիալը թերագնահատված է։

Շնայդերի և համահեղինակների ուսումնասիրություններում ասվում է, որ համաշխարհային համախառն արդյունքը կարող է աճել 1-3° տաքացման դեպքում (համեմատած 1990-2000 թվականների ջերմաստիճանի հետ)՝ հիմնականում շնորհիվ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող օգուտներին[3]։ Շնայդերի և համահեղինակների կարծիքով, այս գնահատականները վստահության ցածր մակարդակ ունեն։ Շտերնը գնահատել է կլիմայի փոփոխության ազդեցությունը ռիսկի հավելավճարով[13]։ Նա պարզել է, որ կլիմայի փոփոխությունը կարող է հագեցնել հարստության նվազմանը, որի ազդեցությունը համարժեք է մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային սպառման 5%-ով անկմանը։

Առավելագույն ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխության ազդեցությունները գնահատելու համար օգտագործվում է այնպիսի ցուցիչ, որը սահմանվում է որպես մեկ տոննա ածխածնի (ածխածնի երկօքսիդի) մթնոլորտ արտանետելու աճող սոցիալական ծախսը ժամանակի որոշակի կետում[13]։ Տարբեր ջերմոցային գազեր ունեն տարբեր սոցիալական ծախսեր։

Այս սոցիալական ծախսերի գնահատականները բավականին անորոշ են և անընդհատ փոփոխվում են և տարբերվում են լայն շրջանակներում[14]։ Գնահատականների տարբերությունները կարելի է բաժանել նորմատիվ և էմպրիկ պարամետրերի[15]։ Հիմնական կարգավորվող պարամետրերը իրնեց մեջ միավորում են ազդեցությունները՝ ժամանակի ընթացքում և ըստ տարածաշրջանների։ Մնացած պարամետրերը վերաբերում են գնահատականների էմպրիկ վավերականությանը (ճշմարտացիությանը)։

Զգայունության վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայունության վերլուծությունը թույլ է տալիս փոխել միասնական վերլուծությանը վերաբերող որոշ ենթադրություններ՝ տեսնելու համար, թե դա ինչ ազդեցություն է թողնում արդյունքների վրա[12]։

  • «Վնասի» ֆունկցիայի ձևը․ դա վերաբերում է մթնոլորտային փոփոխությունների վրա ջերմոցային գազերի կոնցենտրացիաների ազդեցությանը։ Այս ֆունկցիայի ճիշտ (օրինակ՝ գծային կամ խորանարդ) ձևի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Գծային ֆունկցիայի հետ համեմատած խորանարդ ֆունկցիան ջերմաստիճանի փոքր աճի դեպքում համեմատաբար փոքր վնաս է ցույց տալիս, բայց ջերմության ավելի մեծ փոփոխությունների դեպքում վնասը կտրուկ մեծացնում է․
  • Կլիմայի փոփոխության տեմպերը․ սա համարվում է ազդեցության կարևոր որոշիչ, քանի որ այն ազդում է հարմարվելու (ադապտացիայի) ժամանակի վրա․
  • Զեղչի տոկոսադրույքը և ժամանակային հորիզոնը․ այն մոդելները, որոնք օգտագործվում են ուսումնասիրություններում, ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության ավելի լուրջ հետևանքները ի հայտ են գալու ապագայում։ Ըստ գնահատականների, ազդեցությունը զգայուն է ժամանակային հորիզոնի և զեղչի դրույքաչափի նկատմամբ։
  • Բարեկեցության չափանիշ․ միասնական վերլուծությունը հատկապես զգայուն է կշռման ազդեցությունների նկատմամբ, որոնք իրականանում են տարբեր ժամանակներում և տարբեր տարածաշրջաններում։ Ուսումնասիրողները եկել են այն եզրահանգմանը, որ ազդեցությունների տարածման վերաբերյալ ավելի մեծ մտահոգությունները հանգեցնում են միասնական ազդեցությունների ավելի ծանր կանխատեսումների։
  • Անորոշություն․ այն որպես կանոն գնահատվում է զգայունության վերլուծության միջոցով, սակայն կարող է նաև դիտարկվել որպես հեջավորման խնդիր։

Առավելություներ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխության հետևանքները չափելու համար համախառն գնահատականների կիրառումը մի շարք առավելություններ ունի[12]։ Դրանք թույլ են տալիս ուղղակիորեն համեմատել հետևանքների տարբեր տարածաշրջանների և տարբեր ժամանակաշրջանների միջև։ Հետևանքները կարելի է համեմատել այլ բնապահպանական խնդիրների հետ, ինչպես նաև համեմատել այդ հետևանքների վերացման ծախսերի հետ։ Միասնական վերլուծությունների խնդիրը կայանում է նրանում, որ դրանք հաճախ նվազեցնում են տարբեր ազդեցությունները ավելի փոքր թվով ցուցանիշների։ Կարելի է պնդել, որ որոշակի հետևանքներ այդքան էլ լավ չեն համապատասխանում դրան։ Մյուս կողմից, եթե կան դրամական ծախսեր՝ հետևանքներից խուսափելու համար, անհնար է լինեն այդ հետևանքների արդյունքների դրամական գնահատումներից խուսափելու միջոցներ[16]։

Հարաբերական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխության հետևանքները կարելի է համեմատել մարդկային հասարակության և միջավայրի վրա այլ ազդեցությունների հետ։ Ապագա սոցիալ-տնտեսական զարգացումը կարող է մեծապես ազդել կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքների վրա[17]։

Կլիմայի փոփոխությունը առավեկլապես կազդի որոշ էկոհամակարգերի վրա (օրնակ՝ կորալային խութեր)[18]։ Ապագայում (2050 թվականից հետո), կլիմայի փոփոխությունը կարող է դառնալ գլոբալ մասշտաբով կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառը[19]։

Կլիմայի փոփոխության սոցիալ-տնետեսական հետևանքները, հավանաբար, ավելի ուժեղ կլինեն այն համայնքներում, բնակավայրերում, որտեղ կան այլ անբարենպաստ պայմաններ և գործոններ։

Օրինակ՝ աղքատ համայնքները ավելի խոցելի են եղանակային էքստրեմալ երևույթների նկատմամբ և ավելի հավանական է, որ նրանք կլիմայական փոփոխություններից ավելի ուժեղ կտուժեն։ Ընդհանուր առմամբ այլ փոփոխությունները (օրինակ՝ ժողովրդագրական կամ տեխմոլոգիական), հավանաբար, ավելի մեծ ազդեցություն ունեն մարդկային հասարակության վրա, քան կլիմայի փոփոխությունը։ Մյուս կողմից, ամենածանր հետևանքները կարող են առաջանալ բնական և սոցիալական համակարգի կտրուկ փոփոխությունների պատճառով։

Մեկ այլ նրբությունը կայանում է նրանում, թե ինչպես է կլիմայի փոփոխության նկատմամբ զգայունությունը փոփոխվում ըստ մասշտաբների։ Տեղական մասշտաբով, էքստրեմալ եղանակային երևույթները կարող են ունենալ զգալի ազդեցություն հատկապես խոցելի տարածքներում։ Մեկ այլ կարևոր և նշանակալի ազդեցություն է ծովի մակարդակի բարձրացման հետևանքները ցածրադիր ափամերձ շրջանների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tol and Yohe (2006). «A Review of the Stern Review». World Economics 7(4): 233-50.
  2. 2,0 2,1 2,2 Joel B. Smith և այլք (2001). Vulnerability to Climate Change and Reasons for Concern: A Synthesis In: Climate Change 2001: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [J.J. McCarthy et al. Eds.] Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2010-01-10.
  3. 3,0 3,1 Schneider, S. H.; et al. (2007). «Assessing key vulnerabilities and the risk from climate change. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al., Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2009-05-20.
  4. Desanker, P.; et al. (2001). «Africa. In: Climate Change 2001: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [J.J. McCarthy et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2010-01-10.
  5. Nicholls, R.J.; et al. (2007). «Coastal systems and low-lying areas. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al., Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. pp. 315—356. Retrieved 2009-05-20.
  6. Anisimov, O.; et al. (2001). «Polar Regions (Arctic and Antarctic). In: Climate Change 2001: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [J.J. McCarthy et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2010-01-10.
  7. Mimura, N.; et al. (2007). «Small islands. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al., Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. pp. 687—716. Retrieved 2009-05-20
  8. Kundzewicz, Z.W.; et al. (2007). «Freshwater resources and their management. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. pp. 173—210. Retrieved 2009-05-20.
  9. Wilbanks, T.J.; et al. (2007). «Industry, settlement and society. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al., Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. pp. 357—390. Retrieved 2009-05-20.
  10. Tol, R.S.J. (2008). «Why Worry about Climate Change? A Research Agenda» (PDF). Environmental Values. 17 (4): 437—470. doi:10.3197/096327108X368485. Retrieved 2010-01-13.
  11. IPCC (2007a). «Climate Change 2007: Synthesis Report. Contribution of Working Groups I, II and III to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [Core Writing Team, Pachauri, R.K and Reisinger, A. (eds.)]». IPCC, Geneva, Switzerland. p. 104. Retrieved 2009-05-20.
  12. 12,0 12,1 12,2 Smith, J.B.; et al. (2001). «Vulnerability to Climate Change and Reasons for Concern: A Synthesis. In: Climate Change 2001: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [J.J. McCarthy et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2010-01-10.
  13. 13,0 13,1 Yohe, G.W.; et al. (2007). «Perspectives on climate change and sustainability. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al., Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2009-05-20.
  14. Klein, R.J.T.; et al. (2007). «Inter-relationships between adaptation and mitigation. In: Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [M.L. Parry et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. pp. 745—777. Retrieved 2009-05-20.
  15. Fisher, B.S.; et al. (2007). «Issues related to mitigation in the long term context. In: Climate Change 2007: Mitigation. Contribution of Working Group III to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [B. Metz et al. Eds.]». Cambridge University Press, Cambridge, UK, and New York, N.Y., U.S.A. Retrieved 2009-05-20.
  16. Pearce, D. (November 2003). «The Social Cost of Carbon and its Policy Implications» (PDF). Oxford Review of Economic Policy. 19 (3): 362—384. doi:10.1093/oxrep/19.3.362. Retrieved 2009-01-10.
  17. Parry, M.L.; et al., «Technical summary», TS.5.4 Perspectives on climate change and sustainability, in IPCC AR4 WG2 2007
  18. Parry, M.L.; et al., «Technical summary», TS.4.5 Especially affected systems, sectors and regions, in IPCC AR4 WG2 2007
  19. Fischlin, A.; et al., «Ch. 4: Ecosystems, their properties, goods and services», Sec. 4.4.11 Global synthesis including impacts on biodiversity Missing or empty |title= (help), in IPCC AR4 WG2 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]