Աբրազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրազիայի երևույթ

Աբրազիա (լատ.՝ abrasio — քերում), ալեբախման հարվածներից ծովերի, լճերի և խոշոր ջրամբարների ափերի լվացման, քայքայման և տեղափոխման պրոցես։

Աբրազիայի հետևանքով առափնյա լեռնային զանգվածների շրջանում առաջանում է մեղմ անկումով դեպի ջրի հատակ շարունակվող աբրազիոն պլատֆորմ կամ դարավանդ, որն աստիճանաբար վերածվում է մայրցամաքային ծանծաղուտի։ Աբրազիոն պլատֆորմի զգալի մասը ծածկված է գլաքարերի բարակ շերտով, իսկ առափնյա հատվածում լինում են ավազային ալիքներ։ Ափի հողմահարումից առաջացած բեկորային նյութը, տեղափոխվելով պլատֆորմի վրայով, հարթեցնում է նրա մակերևույթը։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աբրազիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png