Տնտեսական ծախսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական ծախսերը ցանակցած ապրանքի համախառն կորուստն է, որի արժեքը կցված է յուրաքանչյուր անհատի[1][2]։ Տնտեսական ծախսեր հասկալցությունը հիմնականում օգտագործվում է տնտեսագետների կողմից՝ գործողությունների ընթացքի ողջամիտությունը մյուսի հետ համեմատելու համար։ Պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ փողը, ժամանակը և այլ ռեսուրսների արժեքը բացահայտ արժեքով ներկայացնելու համար[3]։

Համեմատությունը ներառում է շահույթ և վնաս հատվածները, այն արվում է վերջում՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Տնտեսական ծախսերը տարբերվում է հաշվապահական հաշվառման ծախսերից, քանի որ տնտեսական ծախսերի մեջ ներառվում է նաև հնարավորությունների արժեքը[2][4]։ (Որոշ աղբյուրներում հաշվապահական հաշվառման ծախսերը կոչվում են բացահայտ, իսկ այլընտրանքային ծախսերն անվանում են ենթադրյալ.[2][4]

Տնտեսական ծախսերի բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույց է տալիս ձեռնարկության տնտեսական ծախսերը կարճաժամկետում, ինչպես սահմանված է, և պարունակում է առնվազն 1 «հաստագրված ծախս», որը չի կարող փոխվել կամ հետ մղվել, նույնիսկ եթե ֆիրման լուծարվում է (դադարեցնում է արտադրությունը)
  • Փոփոխուն ծախսեր։ Փոփոխուն ծախսերն են փոփոխական մուտքագրման համար վճարված ծախսերը։ Արդյունքը ներառում են աշխատուժ, կապիտալ, նյութեր, հող և շենքեր։ Փոփոխուն մուտքերն այն մուտքերն են, որոնց օգտագործումը տարբերվում է ելքից։ Փոփոխուն մուտքի լավ օրինակ կարող է հանդես գալ աշխատուժը[5]։
  • Հիմնական ծախսերը (TFC) հիմնական միջոցների ծախսերն են, որոնք միանգամից իրենց արժեքը արտադրության մեջ չեն ներառում[6]։
    • Ընդհանուր հիմնական ծախսեր (TFC)
  • Միջին ծախսերը (AC) ընդհանուր ծախսերնի և արտադրության քանակին կամ արտադրական միավորի ծավալի հարաբերությունն է AC = TFC/q + TVC/q
    • Միջին հաստատուն ծախսեր (AFC) հավասար է ընդհանուր ինքնարժեքի և արտադրության քանակի կամ արտադրական միավորի ծավալի հարաբերությանը AFC = TFC/q։ Միջին հաստատուն ծախսերի գործառույթը շարունակաբար նվազում է, քանի որ արտադրությունը գնալով աճում է[7]։
    • Միջին փոփոխուն ծախսեր (A.V.C) = ընդհանուր փոփոխուն ծախսերը հարաբերած արտադրության քանակին կամ արտադրական միավորի ծավալին AVC =TVC/q։ Միջին փոփոխուն ծախսերի կորը սովորաբար U-աձև է։ Այն ընկած է միջին արժեքի կորից ներրքև և սովորաբար ունենում է նույն ձևը. Միջին ծախսերի կորի և միջին փոփոխուն ծախսերի կորի միջև ընկած ուղղահայաց հեռավորությունը հավասար է միջին հաստատուն ծախսերին։ Կորը սովորաբար սկսվում է y առանցքի աջից՝ զրոյական կետից[7]։
  • Նվազագույն ծախսեր (MC)․ Նվազագույն ծախսերը ստացվում են լրացուցիչ արժեքի ստեղծումով, որը բերում է մեկ միավոր արդյունքի ավելացմանը։ Դա արտադրանքի լրացուցիչ միավորի լրացուցիչ արժեքն է[7]։
  • Ծախսերի կոր։ Դա արտադրական ծախսերի գրաֆիկական ներկայացումն է որպես արտադրված ընդհանուր քանակի ֆունկցիա[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips, Ulrich B. (1905). «The Economic Cost of Slaveholding in the Cotton Belt». Political Science Quarterly. 20 (2): 257–275. doi:10.2307/2140400. hdl:2027/hvd.32044082042185. ISSN 0032-3195. JSTOR 2140400.
  2. 2,0 2,1 2,2 «What is economic cost? Definition, comparisons, and examples». Market Business News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  3. «economic cost». Cambridge Dictionary of Business English (English). Cambridge University Press. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Leonard, Kimberlee (2019 թ․ հունվարի 31). «The Differences Between Accounting Costs & Economic Costs». Chron. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  5. 5,0 5,1 «Variable Costing Formula (Examples) | How to Calculate Variable Costing?» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  6. «Costs of production: fixed and variable | Economics Online». www.economicsonline.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 Be able to explain and calculate average and marginal cost to make production decisions.
  8. Eiteman, Wilford J.; Guthrie, Glenn E. (1952). «The Shape of the Average Cost Curve». The American Economic Review. 42 (5): 832–838. ISSN 0002-8282. JSTOR 1812530.
  9. Beggs, Jodi. «Cost Curves Associated With Costs of Production». ThoughtCo. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.