Հեջավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Philippine-stock-market-board.jpg

Հեջավորում, ներդրումային դիրք, որի նպատակն է նվազեցնել ներդրումների արդյունքում հավանական կորուստների կամ օգուտների ռիսկը։ Հեջավորում կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործիքների միջոցով՝ արժեթղթեր, ապահովագրություն, ֆորվարդային պայմանագրեր, սվոփեր, օպցիոններ, ֆյուչերսային պայմանագրեր, այլ ածանցյալ գործիքներ[1]։

Ֆյուչերսների շուկան ստեղծվել է 19-րդ դարում[2]՝ հնարավորություն տալով գյուղատնտեսական ապրանքների գների թափանցիկ, ստանդարտացված և արդյունավետ հեջավորման։ Ներկայումս դրանց կիրառությունը ընդլայնվել է, և դրանք օգտագործվում են այլ ակտիվների գծով հեջավորման համար ևս, ինչպես էլեկտրաէներգիայի, մետաղների, արտարժույթի փոխարժեքի, նույնիսկ եկամտաբերության։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական ապրանքների գների հեջավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեջերի տիպիկ օրինակ կարող է լինել առևտրով զբաղվող ֆերմերը։ Ցորենի շուկայական գինը ժամանակի ընթացքում տատանվում է՝ կախված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունից, իսկ երբեմն նույնիսկ էական շեղումներ է արձանագրում։ Շուկայում ներկա պահին առկա գների ու բերքահավաքի ժամանակ գնի կանխատեսումից կախված՝ ֆերմերը կարող է հանգել նրան, որ եղանակային պայմանները բարենպաստ են ցորեն ցանելու համար, սակայն գները կարող են ցանկացած ուղղությամբ տատանվել։ Եթե ցորենի շուկայական գինը էականորեն աճի այն ցանելու պահից մինչև բերքահավաք, ապա ֆերմերը զգալի օգուտ կարող է ունենալ։ Սակայն կարող է լինել այնպես, որ գները ընկնեն․ այս դեպքում ֆերմերը կկրի վնաս՝ ենթարկվելով նույնիսկ ներդրումը հետ չբերելու ռիսկի։

Առաջարկի և պահանջարկի տատանումների անորոշության և գյուղացու վրա գնի ռիսկի պատճառով, այս օրինակում ֆերմերը կարող է օգտագործել տարբեր ֆինանսական գործիքներ` ռիսկը նվազեցնելու կամ հեջավորելու համար։ Այդպիսի գործիքի օրինակ է ֆորվարդային պայմանագիրը։ Ֆորվարդային պայմանագիրը փոխադարձ համաձայնություն է նշաված ժամանակից հետո նշված ծավալով ծավալով ապրանքի նախապես որոշված գնով առուվաճառքի մասին, և այս պայմանագրերը ստանդարտացված չեն, այսինքն կախված գնորդ ու վաճառող կողմից՝ պայմանները կարող են փոփոխվել։ Մեր օրինակի դեպքում ֆերմերը կարող է ֆերմերը ֆորվարդային պայմանագրով զբաղեցնել կարճ դիրք, այսինքն հանդես գալ որպես վաճառող, այն ծավալի ցորենի համար, որը ակնկալում է որ բերքահավաքից հետո կունենա, և ֆիքսի ցորենի գինը՝ այսպիսով նվազեցնելով շուկայական գնի տատանման ռիսկը։ Այնուամենայնիվ, այս պարագայում էլ կան որոշակի ռիսկեր։ Օրինակ եթե բերքահավաքին նա ստանա ավելի քիչ բերք, քան ֆորվարդային պայմանագրով նախատեսել էր, նա ստիպված կլինի գնել շուկայից այդ պահի գնով ցորեն, որպեսզի կարողանա կատարել իր պայմանագրային պարտավորությունը։ Մյուս կողմից էլ չնայած ֆերմերը իրեն ապահովագրում է գների նվազման ռիսկից, սակայն գների բարձրացման դեպքում էլ հստիպված է լինում հրաժարվել լրացուցչ եկամտի ստանցման հնարավորությունից[3]։

Ֆյուչերսային պայմանագիրը գնի տատանման հեջավորման մեկ այլ եղանակ է ֆերմերի համար։ Ֆյուչերսային պայմանագրերը նման են ֆորվարդային պայմանագրերին, այն տարբերությամբ, որ սրանք ստանդարտացված են (բոլոր պայմանագրերում ապրանքը, քանակը, մարման ժամկետը, երբեմն նաև այլ պայմաններ ֆիքսված են ու կոնտրագենտների կողմից փոփոխման ենթակա չեն)։ Ֆյուչերսային պայմանագրերը գնվում վաճառվում են բորսայում և դրանց կատարումը երաշխավորվում է հաշվարկային պալատի կողմից։ Այս պայմանագրերը ավելի իրացվելի են։ Ֆյուչերսային պայմանագրերը տարբերվում են նաև նրանով, որ սրանք հաճախ կնքվում են ոչ ապրանքի առաքման նպատակով, այլ առավել հաճախ սպեկուլյատիվ նպատակներով։ Քանի որ հաշվարկային պալատը կողմերի համար հանդես է գալիս որպես պայմանագրի կողմ, կողմերից ցանկացածը ցանկացած պահի կարող է փակել դիրքը անկախ մյուսի դիրքի բաց մնալուց կամ փակելուց։ Անդրադառնալով մեր օրինակին՝ ֆերմերը կարող է կնքել ֆյուչերսային պայմանագիր, և եթե գները ընկնեն, նա կկատարի իր պայմանագրային պարտավորությունները՝ խուսափելով վնացներից, իսկ եթե գների շարժը դեպի բարձրացումը լինի, նա կփակի իր դիրքը և ցորենը կիրացնի շուկայական գներով (դիրքի փակումը տեղի է ունենում հակադարձ գործարք կնքելու միջոցով)[3]։

Բաժնետոմսի գնի հեջավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեջավորման տարածված եղանակներից է կարճ և երկար դիրքերի միջոցով հեջավորումը։

Ենթադրենք ներդրողը կարծում է, որ Ա կազմակերպության բաժնետոմսերի գները բարձրանալու են՝ դրա գործունեության նորարական ոճից ելնելով։ Նա ցանկանում է գնել Ա կազմակերպության բաժնետոմսեր գների ակնկալվող բարձրացումից եկամուտ ատանալու նպատակով, քանի որ կարծում է, որ բաժնետոմսերը թերագնահատված են։ Բայց քանի որ Ա կազմակերպությունը անկայուն ոլորտի կազմակերպություն է, ու կարող են ի հայտ գալ շուկայական այնպիսի հանգամանքներ, որոնց ազդեցության տակ կտատանվեն այդ ոլորտի բոլոր կազմակերպությունների այդ թվում Ա կազմակերպության բաժնետոմսերի գները, կա նաև կորստի հավանականություն։

Բայց քանի որ ներդրողը հետաքրքրված է հենց Ա կազմակերպությամբ, ոչ թե ամբողջ ոլորտով, նա ցանականում է ոլորտին առնչվող ռիսկերը հեջավորել, որի նպատակով էլ իրականացնում է կարճ վաճառք՝ Ա կազմակերպության ոլորտին պատկանող, սակայն ավելի թույլ Բ կազմակերպության բաժնետոմսերի գծով կարճ դիրք զբաղեցնելով։

Առաջին օրը ներդրողի պորտֆելը կունենա հետևյալ տեսքը՝

  • երկար դիրք՝ Ա կազմակերպության 1000 բաժնետոմս յուրաքանչյուրը $1 արոժղությամբ,
  • կարճ դիրք՝ Բ կազմակերպության 500 բաժնետոմս յուրաքանչյուրը $2 արոժղությամբ։

Այսինքն ներդրողը զբաղեցնում է կարճ և երկար դիրքեր նույն ծավալի դրամական միջոցների չափով (երկու դեպքում էլ 1000 դոլար)։

Եթե ներդրողը կարողանար կարճ դիրք զբաղեցնել այնպիսի ակտիվի գծով, որի գինը մաթեմատիկորեն կապված կլիներ Ա կազմակերպության բաժնետոմսի գնի հետ, օրինակ Ա կազմակերպության բաժնետոմսերի փութ օպցիոն ձեռք բերեր,գործարքը գործնականում զերծ կլիներ ռիսկից, և ռիսկը սահմանափակված կլիներ օպցիոնի պարգևավճարով։

Ենթադրենք երկրորդ օրը ինչ֊որ նորության հիման վրա ոլորտի բոլոր կազմակերպությունների գները բարձրանում են։ Այնուամենայնիվ, քանի որ Ա կազմակերպությունը ավելի ուժեղ կազմակերպություն է, դրա բաժնետոմսերի գինը բարձրանում է 10%֊ով, իսկ Բ կազմակերպությանը՝ 5%֊ով։ Արդյունքում պորտֆելը կունենա հետևյալ տեսքը՝

  • Երկար դիրք՝ Ա կազմակերպության 1000 բաժնետոմս յուրաքանչյուրը $1.10 արոժղությամբ․ եկամուտ՝ $100,
  • կարճ դիրք՝ Բ կազմակերպության 500 բաժնետոմս յուրաքանչյուրը $2.10 արոժղությամբ․ վնաս՝ $50 (կարճ դիրքի պարագայում գների բարձրացման արդյունքում ներդրողը կրում է վնաս)։

Ներդրողը կարող է ափսոսել երկրորդ օրը, որը հեջավորման նպատակով կարճ դիրք է բացել, քանի որ Ա կազմակերպության բաժնետոմսերի գների բարձրացման արդյունքում ստացվող եկամուտը նվազել է Բ֊ի դիրքի պատճառով։ Սակայն երրորդ օրը կարող է մեկ այլ դեպքի պատճառով ոլորտային գնանկում լինի, ու կազմակերպությունների բաժնետոմսերի գները 50%֊ով ընկնեն։ Այնուամենայնիվ, քանի որ Ա կազմակերպությունը ավելի լավ կազմակերպություն է, այն ավելի քիչ է տուժում, քան Բ կազմակերպությունը։

Երկար դիրքի արժեքը (կազմակերպություն Ա)՝

  • Օր 1՝ $1,000
  • Օր 2՝ $1,100
  • Օր 3՝ $550 => ($1,000 − $550) = $450 վնաս։

Կարճ դիրքի արժեքը (կազմակերպություն Բ)

  • Օր 1՝ −$1,000
  • Օր 2՝ −$1,050
  • Օր 3՝ −$525 => ($1,000 − $525) = $475 օգուտ։

Առանց հեջավորման ներդրողը վնաս կկրեր $450, սակայն հեջավորման արդյունքում շուկայի կտրուկ անկման պարագայում զուտ դիրքից օգուտը կկազմի $25:

Հեջավորման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեջավորում կարող է իրականացվել տարբեր եղանակներով ու տարբեր գործիքների օգտագործմամբ։ Վերը նկարագրված բաժնետոմսերով ռազմավարությունը հեջավորման դասական եղանակներից է։ Սակայն որքան ավելանում են ներդրումային գործիքները, որքան մաթեմատիկական ապարատը ավելի շատ է սկսում կիրառվել ներդրումային որոշումների այացման ժամանակ, այնքան բարդանում են հեջավորման եղանակները։

Հեջավորման տեսակներ են[4]՝

  • Արտարժութային ֆորվարդներով հեջավորումը,
  • Արժութային ֆյուչերսներով հեջավորումը,
  • Եկամտաբերության հիման վրա ֆորվարդներով (ֆյուչերսներով) հեջավորումը,
  • Սթրեդլներ և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morewedge Carey K., Tang Simone, Larrick Richard P. (2016-10-12)։ «Betting Your Favorite to Win: Costly Reluctance to Hedge Desired Outcomes»։ Management Science 64 (3): 997–1014։ ISSN 0025-1909։ doi:10.1287/mnsc.2016.2656 
  2. «A survey of financial centres: Capitals of capital»։ The Economist։ 1998-05-07։ Վերցված է 2011-10-20 
  3. 3,0 3,1 Oltheten Elisabeth, Waspi Kevin G. (2012)։ Financial Markets: A Practicum։ 978-1-61549-777-5: Great River Technologies։ էջեր 349–359 
  4. «Understanding Derivatives: Markets and Infrastructure - Federal Reserve Bank of Chicago»։ chicagofed.org։ Վերցված է 29 March 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]