Կլարեսա Շիլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարեսա Շիլդս
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
ՄականունԹի ռեքս (անգլ.՝ T-Rex)
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվմարտի 17, 1995(1995-03-17) (29 տարեկան)
ԾննդավայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Քաշային կարգմիջին (մինչև 75 կգ)[1],

առաջին միջին (մինչև 69,85 կգ), միջին (մինչև 72,57 կգ),

2-րդ միջին (մինչև 76,2 կգ)[2]
Հասակ173 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ2021 թվական մարտի 5
Մարտերի թիվ11
Հաղթանակների թիվ11
Հաղթանակ նոկաուտով2

Կլարեսա Շիլդս[3] (անգլ.՝ Claressa Shields, մարտի 17, 1995(1995-03-17), Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ)[4], ամերիկացի բռնցքամարտիկ և ընդհանուր մենամարտիկ[5]։ Առաջին միջին (WBC (2020-մեր օրեր), WBO (2020-մեր օրեր), WBA (2021-մեր օրեր), IBF (2021-մեր օրեր), The Ring (2021-մեր օրեր)), միջին (WBA (2018-մեր օրեր), IBF (2018-մեր օրեր), WBC (2018-մեր օրեր), WBO (2019-2020), The Ring (2019-մեր օրեր)) և 2-րդ միջին (WBC (2017-2018), IBF (2017-2019)) քաշային կարգերում աշխարհի չեմպիոն։ Առաջին միջին (2021-մեր օրեր) և միջին (2019-2020) քաշային կարգերում աշխարհի բացարձակ չեմպիոն։

Օլիմպիական խաղերի (2012, 2016) և աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն (2014, 2016)։ Պանամերիկյան խաղերի չեմպիոն (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի մարտի 17-ին Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն։ Հայրը՝ Բո Շիլդսը, նույնպես բռնցքամարտիկ է եղել և ելույթ է ունեցել գաղտնի մարտերում[6]։ Սակայն 1997 թվականին նա հայտնվել է բանտում և ազատ արձակվել միայն 2004 թվականին։ Բանտից դուրս գալուց հետո նա իր դստերը պատմել է Լեյլա Ալիի մասին, նրան տարել մարզասրահ, որից հետո էլ Կլարեսան սկսել է հետաքրքրվել բռնցքամարտով[7]։ Սակայն նրա հայրը համարում էր, որ բռնցքամարտը բացառապես տղամարդկանց համար է և չէր ուզում, որ դուստրը զբաղվի բռնցքամարտով։ Արդեն 11 տարեկանում սկսել է զբաղվել լուրջ բռնցքամարտով Berston Field House մարզասրահում՝ Ջեյսոն Կրատչֆիլդի ղեկավարությամբ[8][9][10]։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություն 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին միջինքաշային կարգում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1/32 եզրափակչում հաղթել է Ռանի Պուջային։ 1/16 եզրափակչում պարտություն է կրել անգլիացի բռնցքամարտիկ Մարշալ Սևաննայից[11]։

Օլիմպիական խաղեր 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին միջինքաշային կարգում մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին։ Քառորդ եզրափակչում հաղթել է շվեդ Աննա Լաուրելին, կիսաեզրափակչում՝ ղազախ Մարինա Վոլնովային, եզրափակչում՝ ռուս Նադեժդա Տորլոպովային[12][13]։

2013 թվականի սեպտեմբերին միջինքաշային կարգում (մինչև 75 կգ) դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր[14]։

ԱՄՆ-ի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մասնակցել է ԱՄՆ-ի բռնցքամարտի առաջնությանը։ Կիսաեզրափակչում հաղթել է Ռաքել Միլերին, եզրափակչում՝ Ֆրանչոն Կրյուսին[15]։

Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1/16 եզրափակչում հաղթել է Հելեն Բալեկեին, 1/8 եզրափակչում՝ Լիդիա Ֆիդուրային, քառորդ եզրափակչում՝ Յարոսլավա Յակուշինային, կիսաեզրափակչում՝ Ֆորտեն Արյանին, եզրափակչում՝ Լի Ցյանին[16]։

ԱՄՆ-ի առաջնություն 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին միջինքաշային կարգում մասնակցել է ԱՄՆ-ի առաջնությանը։ Կիսաեզրափակչում հաղթել է Չատիկա Հեմինգուեյին, եզրափակչում՝ Ռաքել Միլերին[17]։

Պանամերիկյան խաղեր 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին միջինքաշային կարգում մասնակցել է Պանամերիկյան խաղերին։ Քառորդ եզրափակչում հաղթել է բրազիլացի Ֆլավիյա Ֆիգեյրեդային, կիսաեզրափակչում՝ արգենտինացի Լյուսիյա Պերեսին, եզրափակչում՝ դոմինիկացի Ենեբյեր Գուիլյենին[18]։

Աշխարհի առաջնություն 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1/16 եզրափակչում հաղթել է գերմանացի Սառա Շոյրիխին, 1/8 եզրափակչում՝ ուզբեկ Նաֆիսահոն Ասկարվային, քառորդ եզրափակչում՝ ղազախ Վիոլետա Կնյազևային, կիսաեզրափակչում՝ Չեն Նյանչինին, եզրափակչում՝ նիդերլանդացի Նաուհկու Ֆոնտեյնին[19]։

Օլիմպիական խաղեր 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 75 կգ քաշային կարգում 2016 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Քառորդ եզրափակչում հաղթել է ռուս Յարոսլավա Յակուշինային, կիսաեզրափակչում՝ ղազախ Դարիգա Շակիմովին, եզրափակչում՝ նիդերլանդացի Նաուհկա Ֆոնտեյնին[20]։ Դարձել է առաջին կին բռնցքամարտիկը, որը արժանացել է Ուել Բարքերի գավաթի[21][22]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարեսա Շիլդսը պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ հանդես է եկել 2016 թվականի նոյեմբերի 19-ին։ Հաղթել է միավորների առավելությամբ[23][24]։

2017 թվականին պայմանագիր է կնքել Դմիտրի Սալիտայի «Salita Promotions» ընկերության հետ[25]։

Չեմպիոնական մարտ Նիկի Ադլերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 4-ին հանդիպել է WBC վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկի Ադլերի հետ։ Վերջինս մինչ այդ ոչ մի պարտություն չէր գրանցել։ Բռնցքմարտիկները պայքարում էին նաև IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Շիլդսը իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել 5-րդ ռաունդում[26][27]։

Մարտ Թորի Նելսոնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 12-ին հանդիպել է երեք քաշային կարգերում աշխարհի էքս-չեմպիոն, անպարտելի Թորի Նելսոնի հետ։ Մարտը շարունակվել է մինչև 10-րդ ռաունդ։ Շիլդսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ և պաշտպանել երկրորդ միջինքաշային կարգում չեմպիոնի տիտղոսները (WBC և IBF)[28][29][30]:

Չեմպիոնական մարտ Հաննա Գաբրիելի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 22-ին հանդիպել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս-չեմպիոն Հաննա Գաբրիելի հետ։ Նրանք պայքարում էին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Շիլդսը հաղթել է միավորների առավելությամբ[31]։

Մարտ Հաննա Ռանքինի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 17-ին միավորների առավելությամբ հաղթել է Հաննա Ռանքինին և պաշտպանել WBA և IBF վարկածներով չեմպիոնի տիտղոսը։ Միաժամանակ նվաճել է WBC վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը[32][33]։

2018 թվականի դեկտեմբերի 8-ին հաղթել է Ֆեմկե Հերմանսին[34][35]։

2018 թվականին BWAA վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» (2018)[36]։

Չեմպիոնական մարտ Քրիստինա Համմերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 13-ին հանդիպել է միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի բռնցքամարտիկ Քրիստինա Համմերի հետ։ Հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ և դարձել միջինքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն[37][38]։

Չեմպիոնական մարտ Իվանա Խաբազինի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 10-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում աշխարհի էքս-չեմպիոն Իվանա Հաբազինի հետ։ Նրանք պայքարում էին առաջին միջինքաշային կարգում WBC և WBO վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Շիդսը հաղթել է միավորների առավելությամբ[39][40]։

Չեմպիոնական մարտ Մարի Էվ Դիկերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 5-ին հանդիպել է առաջին միջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Մարի Էվ Դիքերի հետ։ Նրանք պայքարում էին նաև WBA և The Ring վարկածներով չեմպիոնի տիտղոսների համար։ Հաղթել է միավորների առավելությամբ[41][42]։

Մարտահրավեր տղամարդկանց բռնցքամարտի չեմպիոններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Համմերին հաղթելուց հետո մարտի է հրավիրել Սեսիլիա Բրեկհուսին, ինչպես նաև Գենադի Գոլովկինին, Շոն Փորթերին և ՔԻթ Թուրմանին[43][44][45]։ Փորձագետներից շատերը (Ֆլոյդ Մեյվեյզեր ավագ, Օսթին Թրաութ, Մայք ՄաՔկալում) հայտարարել են, որ դա խենթություն է։ Կային նաև այնպիսինները, ովքեր մտածում էին, որ Շիլդսը կարող է հաղթել այդ բռնցքամարտիկներին և նույնիսկ նրան անվանել են «անկախ սեռի լավագույն բռնցքամարտիկ»[46]։ Գենադի Գալովկինը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է։

Ինձ դուր է գալիս այդ աղջիկը, ինձ դուր է գալիս որպես մարտիկ։ Նա գովասանքի է արժանի իր վերջին մարտի համար։ Նա շատ պարզ ներկայացրեց բռնցքամարտը։ Նա իսկապես արժանի է շնորհավորանքի»[47]։

Մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ
11 2021 թվական մարտի 5 Կանադա Մարի Էվ Դիքեր (17-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dort Financial Center, Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել առաջին միջինքաշային կարգում WBC (Շիլդսի առաջին պաշտպանությունը), WBA (ազատ տիտղոս), IBF (Դիքերի 4-րդ պաշտպանությունը), WBO (Շիլդսի առաջին պաշտպանությունը) և The Ring (ազատ տիտղոս) վարկածներով չեմպիոնական տիտղոսի համար։ 100-90 (բոլորը)։
10 2020 թվական հունվարի 10 Խորվաթիա Իվանա Հաբազին (20-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ocean Casino Resort, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել առաջին միջինքաշային կարգում WBC և WBO վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ՝ 100-90, 99-89, 100-89:
9 2013 թվական ապրիլի 13 Գերմանիա Քրիստինա Համմեր (24-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել միջինքաշային կարգում WBC (Շիլդսի երկրորդ պաշտպանությունը), WBA (Շիլդսի երրորդ պաշտպանությունը), IBF (Շիլդսի երրորդ պաշտպանությունը) և WBO (Համմերի 13-րդ պաշտպանությունը) վարկածով չեմպիոնական տիտղոսի պաշտպանության և The Ring ամսագրի կողմից չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ Հաշիվ՝ 98-92 (բոլորը)։
8 2018 թվական դեկտեմբերի 8 Բելգիա Ֆեմկե Հերմանս (9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել միջինքաշային կարգում WBC (Շիլդսի առաջին պաշտպանությունը), WBA (Շիլդսի երկրորդ պաշտպանությունը) և IBF (Շիլդսի երկրորդ պաշտպանությունը) վարկածով չեմպիոնական տիտղոսի պաշտպանության համար։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
7 2018 թվական նոյեմբերի 17 Միացյալ Թագավորություն Հաննա Ռանքին (5-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Kansas Star Arena, Մալվեյն, Կանզաս, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել միջինքաշային կարգում WBC, WBA (Շիլդսի առաջին պաշտպանությունը) և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
6 2018 թվական հունիսի 22 Կոստա Ռիկա Հաննա Գաբրիել (18-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Masonic Temple, Դետրոյթ,Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Շիլդսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Հաշիվ՝ 98-91 և 97-92 (երկու անգամ)։
5 2018 թվական հունվարի 12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թորի Նելսոն (17-0-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Turning Stone Resort Casino, Վերոնա, Նյու Յորք, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել երկրորդ միջինքաշային կարգում WBC (Շիլդսի առաջին պաշտպանությունը) և IBF (Շիլդսի առաջին պաշտպանությունը) վարկածով չեմպիոնական տիտղոսների համար։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
4 2017 թվական օգոստոսի 4 Գերմանիա Նիկի Ադլեր (16-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand Detroit, Դետրոյթ,Միչիգան, ԱՄՆ TKO5 (10), 1:34 Մարտը տեղի է ունեցել երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC (Ադլերի երրորդ պաշտպանությունը) և IBF վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար։
3 2017 թվական հունիսի 16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիդնի Լեբլան (4-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Masonic Temple, Դետրոյթ,Միչիգան, ԱՄՆ UD8 (8) Դատավորների հաշիվ՝ 80-72 (բոլորը)։
2 2017 թվական մարտի 10 Հունգարիա Սիլվիյա Սաբադոշ (15-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand Detroit, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ TKO4 (6), 1:30 Մարտ միջինքաշային կարգում NABF վարկածով ազատ տիտղոսի համար։
1 2016 թվական նոյեմբերի 19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրանչոն Կրյուս (առաջնաելույթ) Ամերիկայի Միացյալ ՆահանգներԹի Մաբայլ Արենա, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD4 (4) Դատավորների հաշիվ՝ 40-36 (բոլորը)։
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Золото Օլիմպիական չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2013 - Золото Երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2014 - Золото ԱՄՆ-ի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2014 - Золото Աշխարհի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2015 - Золото ԱՄՆ-ի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2015 - Золото Պանամերիկյան խաղերի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2016 - Золото Աշխարհի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2016 - Золото Օլիմպիական չեմպիոն (մինչև 75 կգ)։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային և երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջինքաշային կարգում NABF տիտղոս (2017)։
  • Երկրորդ միջինքաշային կարգում WBC Silver տիտղոս (2017)։

Համաշխարհային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ միջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2017-2018)։
  • Երկրորդ միջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2017-2019)։
  • Միջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2018-մինչև մեր օրեր)։
  • Միջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2018-մինչև մեր օրեր)։
  • Միջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2018-մինչև մեր օրեր)։
  • Միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2019-2020)։
  • Միջինքաշային կարգում The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն (2019-մինչև մեր օրեր)։
  • Առաջին միջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2020-մինչև մեր օրեր)։
  • Առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2020-մինչև մեր օրեր)։
  • Առաջին միջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2021-մինչև մեր օրեր)։
  • Առաջին միջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2021-մինչև մեր օրեր)։
  • Առաջին միջինքաշային կարգում The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն (2021-մինչև մեր օրեր)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին արժանացել է Ուել Բարքերի գավաթի։
  • 2018 թվականին ըստ BWAA-ի արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրողական մարտեր
  2. Պրոֆեսիոնալ մարտեր
  3. Որոշ աղբյուրներում գրված է Կլարիսա
  4. "Boxer Claressa Shields could be Olympic teen star:" Արխիվացված 2013-08-17 Wayback Machine Associated Press, February 17, 2012: Retrieved May 11, 2012:
  5. Steven Marrocco (2020 թ․ նոյեմբերի 30). «Boxing champ Claressa Shields signs with PFL for non-tourney lightweight fights». mmafighting:com. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. Parish, Christopher: "A fighting chance:" Արխիվացված 2013-07-11 Wayback Machine ESPNHS:com, May 7, 2012: Retrieved May 11, 2012:
  7. «Claressa Shields: From poverty & abuse to boxing greatness». BBC Sport. 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  8. «A fighting chance». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «Claressa Shields determined to make London Olympics». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  10. «Straight Out Of Flint: Girl Boxer Aims For Olympics». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. «7:AIBA World Women's Championships 2012». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  12. «Olympics boxing: Claressa Shields takes middleweight gold for USA». bbc:co:uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  13. «30:Olympic Games 2012». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  14. «2:World Women's Youth & Junior Championships 2013». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  15. «USA Women's National Championships 2014». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  16. «8:AIBA World Women Championships 2014». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  17. «USA Women's National Championships 2015». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  18. «17:Panamerican Games 2015». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  19. «9:AIBA World Women Championships 2016». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  20. «31:Olympic Games 2016». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  21. «Two-time Olympic Champion Claressa Shields becomes first female winner of the Val Barker Trophy for the outstanding woman boxer of Rio 2016». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  22. «Стали известны обладатели Кубка Вэла Баркера-2016». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  23. «Fight:2116612». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  24. «Olympic Gold Medalist Claressa Shields Wins Pro Debut». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  25. «Claressa Shields Inks Promotional Pact With Dmitriy Salita». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  26. «Claressa Shields Batters Nikki Adler in Five For WBC, IBF Titles». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  27. «Кларесса Шилдс легко разгромила Никку Адлер». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  28. «Friday 12, January 2018». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  29. «Shields Picks Apart Nelson, Easily Wins Decision to Retain Titles». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  30. «Кларисса Шилдс уверенно победила Тори Нельсон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  31. «Claressa Shields Gets Off The Floor To Decision Hanna Gabriels». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  32. «Claressa Shields Dominates Hannah Rankin, Wins Decision». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  33. «Кларисса Шилдс завоевала третий титул в среднем весе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  34. «Claressa Shields Easily Boxes Past Hermans, Hammer Up Next». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  35. «Кларисса Шилдс победила Фемке Херманс». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  36. «Claressa Shields Is The BWAA's 2018 Female Fighter of the Year». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  37. «Claressa Shields Beats Up Christina Hammer, Unifies Division». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  38. «Кларисса Шилдс стала абсолютной чемпионкой мира». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  39. «Claressa Shields Dominates Habazin, Now Three Division Champ». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  40. «Кларисса Шилдс побила рекорд Василия Ломаченко». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  41. «Claressa Shields Dominates Marie-Eve Dicaire To Unify Titles». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  42. «Кларисса Шилдс стала абсолютной чемпионкой мира во второй раз». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  43. «Boxing Champ Claressa Shields Calls Out GGG, I Can Beat Men!(անգլերեն)». TMZ Sports. 18 апреля 2019. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  44. «Claressa Shields says she'd beat Thurman & give GGG problems(անգլերեն)». Boxing News 24. 18 апреля 2019. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  45. «Claressa Shields: I Can Beat Up Thurman, Give Golovkin a Run(անգլերեն)». Boxing Scene. 18 апреля 2019. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  46. «Claressa Shields vs: GGG: Fantasy Fight predictions from the Mayweather Boxing Club(անգլերեն)». The Mayweather Channel. 19 апреля 2019. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  47. «Gennady "GGG" Golovkin Responds To Claressa Shields Challenge To Fight(անգլերեն)». Fanatics View. 24 апреля 2019. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարեսա Շիլդս» հոդվածին։