Լեյլա Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեյլա Ալի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1977(1977-12-30)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրՄայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Կրոնիսլամ
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
ԱմուսինCurtis Conway?
Ծնողներհայր՝ Մուհամեդ Ալի, մայր՝ Վերոնիկա Պորշե Ալի
Պարգևներ և
մրցանակներ
International Women's Boxing Hall of Fame?
Կայքlailaali.com
Laila Ali Վիքիպահեստում

Լեյլա Ամարիա Ալի,(անգլ.՝ Laila Amaria Ali; դեկտեմբերի 30, 1977(1977-12-30)[1][2], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ) ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Մուհամմեդ Ալիի աղջիկը նրա երրորդ կնոջից՝ Վերոնիկա Պորշեից: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցել է 24 մարտ, որոնք բոլորն էլ ավարտվել են հաղթանակով: Լեյլան եղել է IBA, WIBA և IWBF վարկածով աշխարհի չեմպիոն:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում Լեյլան խաղացել է 1999 թվականի հոկտեմբերի 8-ին Էյպրիլ Ֆլաուերսի դեմ: Նա իր մրցակիցներից մեկին 31-րդ վայրկյանում նոկաուտի է ենթարկել: Իր տասերորդ մարտը նա անց է կացրել 2001 թվականի հունիսի 8-ին Ժակլին Ֆրեյզեր Լայդի դեմ, որի հայրը Մուհամմեդ Ալիի հակառակորդ Ջո Ֆրեյզերն էր: Այն ավարտվել է հաղթանակով: 2002 թվականի նոյեմբերի 8-ին հաղթել է Վալերի Մաֆուդին: Նա տարել է մի շարք հաղթանակներ և իր կարիերան ավարտել 2007 թվականին: Նա արժանացել է այնպիսի բռնցքամարտիկների քննադատություններին, ինչպիսիք են Էնն Վոլֆը և Նատալիա Ռագոզինան: Նրանք պատճառաբանում էին, որ Ալին խուսափել է հանդիպել նրանց հետ պրոֆեսիոնալ ռինգում[3][4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի օգոստոսի 27-ին նա ամուսնացել է Ջոննի Մակկլեյնի հետ: 2005 թվականի վերջին նրանք ամուսնալուծվել են:

2007 թվականի հուլիսի 23-ին նա ամուսնացել է Կյորտիս Կոնուեյի հետ[5]: 2008 թվականի օգոստոսի 26-ին ծնվել է նրանց որդին՝ Կյորտիս Մուհամմեդ Կոնուեյը: 2011 թվականի ապրիլի 4-ին ծնվել է նրա դուստրը՝ Սիդնի Ջարալդին Կոնուեյը: Բացի իր հարազատ երեխաներից, նա մեծացրել է նաև Կոնուեյի երեք երեխաներին՝ Կեմերոնին, Կելտոնին և Լեյլանիին:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ալին Կալաբասասում մասնակից է դարձել խոշոր ավտովթարի, որի հետևանքով ծանր վնասվածք է ստացել ծեր անցորդը: Նրան կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Լեյլա Ալին չի ձերբակալվել, որովհետև շերիֆի բաժանմունքը դա համարել է դժբախտ պատահար[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=alil
  3. Константин Устьянцев. (25 декабря 2011)։ «Рагозина: пусть против меня выйдет Али!»։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-25 
  4. Carlos Kalinchuk. (28 января 2004)։ «Is Laila Ali Running Scared From Ann Wolfe? You Decide!» (անգլերեն)։ East Side Boxing։ Վերցված է 2012-01-25 
  5. «Laila Ali marries former WR Conway, manager says» (անգլերեն)։ CBS։ 23 июля 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-25 
  6. Laila Ali Hits Pedestrian in Calabasas Parking Lot, Victim Hospitalized