Սեսիլիա Բրեկհուս
| Սեսիլիա Բրեկհուս իսպ.՝ Cecilia Brækhus | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1981[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Նոր Կարթագեն, Կոլումբիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բռնցքամարտիկ և քիքբոքսեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սեսիլիա Բրեկհուս (իսպ.՝ Cecilia Brækhus, սեպտեմբերի 28, 1981[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), նորվեգացի մարզիկ, բռնցքամարտիկ, քիքբռնցքամարտիկ։ Կիսամիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (WBC (2009-մեր օրեր), WBA (2009-մեր օրեր), WBO (2010-մեր օրեր), IBF (2014-մեր օրեր))։ Առաջին կինը, որը արժանացել է բոլոր 4 տիտղոսներին[3]։ Կանանց շարքում արժանացել է BWAA-ի վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[4]։
Քիքբոքսինգի Եվրոպայի (2002) և աշխարհի չեմպիոն (2003)։
Սիրողական բռնցքամարտում աշխարհի առաջնության (2005) և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր (2004), Եվրոպայի չեմպիոն (2005), Նորվեգիայի չեմպիոն (2005, 2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 28-ին Կոլումբիայի Կարթագենա քաղաքում[5]։ Երբ Սեսիլիան դարձել է 2 տարեկան, նրան որդեգրել է նորվեգացի մի զույգ և նա մեծացել է Բերգենում[6][7]։
Քիքբոքսինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիքբոքսինգով սկսել է զբաղվել 14 տարեկանում[6]։
2002 թվականին մինչև 65 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի WAKO չեմպիոն, իսկ 2003 թվականին՝ WAKO աշխարհի չեմպիոն[5][6][8]։
Սիրողական բռնցքամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է իտալացի Մանուելա Մարչենարոյին։ Քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Իզաբելա Ցեսլյակին։ Կիսաեզրափակչում հաղթել է ռուս Մարիա Կառլովային։ Եզրափակչում պարտություն է կրել Վիննի Սկովգորից[6][9]։
2005 թվականի Նորվեգիայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացել է միջինքաշային կարգում (մինչև 75 կգ)։ Եզրափակչում հաղթել է Ինգերդ Կամիլա Սկոգմոյին[10]։
2005 թվականի Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ Քառորդ եզրափակչում հաղթել է Մենդի Լյոնիսենին։ Կիսաեզրափակչում հաղթել է Լարիսա Պոպին։ Եզրափակչում հաղթել է Յուլիա Նեմցովային[5][6][11]։
2005 թվականի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է թուրք Էլիֆ Իսլակին, քառորդ եզրափակչում՝ իռլանդացի Ալաննա Մյորֆին, կիսաեզրափակչում՝ դանիացի Վիննի Սկովգորին։ Եզրափակչում պարտություն է կրել Յուլիա Նեմցովայից[5][6][12]։
2006 թվականի Նորվեգիայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 66 կգ)։ Եզրափակչում հաղթել է Վիբեկե Էունեյին[13]։
Ընդհանուր առմամբ սիրողական բռնցքամարտում ունեցել է 80 հանդիպում, որոնցից 75-ը ավարտվել են նրա հաղթանակով և 5-ը պարտությամբ[6]։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Sauerland Events» կազմակերպության հետ[6]։ Սկսել է մարզվել Ուլի Վեգների գլխավորությամբ[5]։
Պրոֆեսիոնալ ռինգում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունվարի 20-ին։ Հաղթել է միավորների առավելությամբ[5][6][14]։
Չմպիոնական մարտ Վինի Սկովգորի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտի 14-ին հանդիպել է դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Վինի Սկովգորին։ Նրանք պայքարել են կիսամիջինքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Սեսիլիան հաղթել է միավորների առավելությամբ[5][6][15]։
2009 թվականի մայիսի 30-ին հաղթել է ամերիկացի Էմի Յուրատովաչին[5][16]։
2009 թվականի սեպտեմբերի 12-ին հաղթել է իտալացի Լյուսիա Մորելիին[5][17]։
2010 թվականի մայիսի 15-ին հանդիպել է ամերիկացի Վիկտորիա Կիսներոսին։ Բրեկհուսը հաղթել է միավորների առավելությամբ և WBO վարկածով չեմպիոն[5][6][18]։
2010 թվականի հոկտեմբերի 30-ին 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Միքաելա Լորենին[5][19]։
2010 թվականի նոյեմբերի 20-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հունգարացի Եվա Բաժիչին[5][20]։
2011 թվականի ապրիլի 2-ին հաղթել է ամերիկացի Ջիլ Էմերիին[5][21][22]։
2011 թվականի մայիսի 7-ին հաղթել է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Շևել Հալբեկին[5][23]։
2011 թվականի դեկտեմբերի 3-ին 10-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Կուլեի Կուպիխեային[5][24]։
2012 թվականի հունիսի 2-ին հաղթել է գերմանացի Ջեսիկա Բալոգունին[5][25][26]։
2012 թվականի սեպտեմբերի 22-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Աննա Մատիս Սոֆիին[5][27][28]։
2013 թվականի ապրիլի 13-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ամերիկացի Միա Սենտ Ջոնին[5][29][30]։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն դոմինիկացի Օկսանդիա Կաստիլյոին[5][31][32]։
Մարզվել է Օտտո Ռամինի գլխավորությամբ[33]։
2014 թվականի փետրվարի 1-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Միրիամ Լամարին[5][34][35]։
2014 թվականի հունիսի 7-ին երկրորդ անգամ է հանդիպել Ջեսիկա Բելոգունի հետ։ Հաղթել է միավորների առավելությամբ[5][36][37]։
Մարտ Իվանա Խաբազինի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, խորվաթացի բռնցքամարտիկ Իվանա Խաբազինին։ Հաղթել է միավորների առավելությամբ։ Բրեկհուսը դարձել է առաջին կինը, ով արժանացել է 4 հիմնական տիտղոսներին[3][5][6][38][39]։
2014 թվականի նոյեմբերի 29-ին հաղթել է առաջին միջինքաշային կարգում էքս չեմպիոն Ջենիֆեր Ռեցկեի հետ[5][40][41]։
2014 թվականի դեկտեմբերին Նորվեգիայում չեղյալ է հայտարարվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործել է 1982 թվականից[42][43]։
2015 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Sauerland Events» կազմակերպության հետ և պայմանագիր ստորագրել «К2 Promotions»-ի հետ:[44]։
2016 թվականի փետրվարի 27-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Կրիս Նամուսին[5][6][45][46]։
2016 թվականի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ է հանդիպել Աննա Սոֆի Մատիսի հետ։ Բրեկհուսը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։ Նորվեգիայում դա եղել է 1980 թվականից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն[5][47][48][49]։
2017 թվականի փետրվարի 24-ին հաղթել է Կլարա Սվենսոնին[5][50][51]։
2017 թվականի հունիսի 9-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն Էրիկա Ֆարիասին[5][52][53]։
2017 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է հանդիպել Միքաելա Լորենի հետ։ Հակառակորդին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում[5][54][55]։
BWAA կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[4]։
2018 թվականի մայիսի 5-ին հաղթել է միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Կալի Ռեիսին[5][56][57][58]։
2018 թվականի հուլիսի 21-ին հաղթել է ռուս անպարտելի բռնցքամարտիկ Իննա Սագայդակովսկայային[59][60][61][62]։
2018 թվականի դեկտեմբերի 8-ին հաղթել է առաջին կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ալեքսանդրա Մագձիակ Լոպեսին[63][64][65][66]։
2019 թվականի օգոստոսին սկսել է մարզվել Աբել Սանչեսի գլխավորությամբ[67][68]։
2019 թվականի հոկտեմբերին պայմանագիր է ստորագրել «Matchroom Sport» կազմակերպության հետ[69][70]։
2019 թվականի նոյեմբերի 30-ին հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Վիկտորիա Բուստոսին[71]։
Մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| 38 | 2021 թվական մարտի 13 | UD10 (10) | Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը, WBA (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), WBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBF (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը) և The Ring (ազատ տիտղոս) վարկածներով չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ՝ 91-98, 90-99, 89-100: | ||
|---|---|---|---|---|---|
| 37 | 2020 օգոստոսի 15 | MD10 (10) | Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (Բրեկհուսի 25-րդ պաշտպանություն), WBA (Բրեկհուսի 24-րդ պաշտպանություն), WBO (Բրեկհուսի 23-րդ պաշտպանություն), IBF (Բրեկհուսի 11-րդ պաշտպանություն), IBO (Բրեկհուսի 10-րդ պաշտպանություն)։ Հաշիվ՝ 95-95, 94-97, 93-97: | ||
| 2019 թվական նոյեմբերի 30 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (24-րդ պաշտպանություն), WBA (23-րդ պաշտպանություն), WBO (22-րդ պաշտպանություն), IBF (10-րդ պաշտպանություն) և IBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։ | |||
| 2018 թվական դեկտեմբերի 8 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (221րդ պաշտպանություն), IBF (9րդ պաշտպանություն) և IBO (8- պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոն։ աշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (21-րդ պաշտպանություն), IBF (9-րդ պաշտպանություն) և IBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։ | |||
| 2018 թվական հուլիսի 21 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (22-րդ պաշտպանություն), WBA (21-րդ պաշտպանություն), WBO (20-րդ պաշտպանություն), IBF (8-րդ պաշտպանություն) և IBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։ | |||
| 2018 թվական մայիսի 5 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (21-րդ պաշտպանություն), WBA (20-րդ պաշտպանություն), WBO (19-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) և IBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Սեսիլիան նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 97-92 և 96-93 (երկու անգամ)։ | |||
| 2017 թվական հոկտեմբերի 21 | TKO6 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (20-րդ պաշտպանություն), WBA (19-րդ պաշտպանություն), WBO (18-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն) և IBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |||
| 2017 թվական հունիսի 9 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (19-րդ պաշտպանություն), WBA (18-րդ պաշտպանություն), WBO (17-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն) և IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 99-91 (երկու անգամ)։ | |||
| 2017 թվական փետրվարի 24 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (18-րդ պաշտպանություն), WBA (17-րդ պաշտպանություն), WBO (16-րդ պաշտպանություն), IBF (4-րդ պաշտպանություն) և IBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 99-91 (երկու անգամ)։ | |||
| 2016 թվական հոկտեմբերի 1 | TKO2 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (17-րդ պաշտպանություն), WBA (16-րդ պաշտպանություն), WBO (15-րդ պաշտպանություն), IBF (3-րդ պաշտպանություն) և IBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |||
| 2016 թվական փետրվարի 27 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (16-րդ պաշտպանություն), WBA (15-րդ պաշտպանություն), WBO (14-րդ պաշտպանություն), IBF (2-րդ պաշտպանություն) և IBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |||
| 2014 թվական նոյեմբերի 29 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (15-րդ պաշտպանություն), WBA (14-րդ պաշտպանություն), WBO (13-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 100-90 (երկու անգամ)։ | |||
| 2014 թվական սեպտեմբերի 13 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (14-րդ պաշտպանություն), WBA (13-րդ պաշտպանություն), WBO (12-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն Хабазин): Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |||
| 2014 թվական հունիսի 7 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (13-րդ պաշտպանություն), WBA (12-րդ պաշտպանություն) և WBO (11-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90, 98-92, 99-91: | |||
| 2014 թվական փետրվարի 1 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (12-րդ պաշտպանություն), WBA (11-րդ պաշտպանություն) և WBO (10-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 100-89 (երկու անգամ)։ | |||
| 2013 թվական սեպտեմբերի 7 | TKO9 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (11-րդ պաշտպանություն), WBA (10-րդ պաշտպանություն) և WBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |||
| 2013 թվական ապրիլի 13 | TKO3 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (10-րդ պաշտպանություն), WBA (9-րդ պաշտպանություն) և WBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |||
| 2012 թվական սեպտեմբերի 22 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (9-րդ պաշտպանություն), WBA (8-րդ պաշտպանություն) և WBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 (բոլորը)։ | |||
| 2012 թվական հունիսի 2 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (8-րդ պաշտպանություն), WBA (7-րդ պաշտպանություն) և WBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92 և 97-93 (երկու անգամ)։ | |||
| 2011 թվական դեկտեմբերի 3 | TKO10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (7-րդ պաշտպանություն), WBA (6-րդ պաշտպանություն) և WBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ | |||
| 2011 թվական մայիսի 7 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (6-րդ պաշտպանություն), WBA (5-րդ պաշտպանություն) և WBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։ | |||
| 2011 թվական ապրիլի 2 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (5-րդ պաշտպանություն), WBA (4-րդ պաշտպանություն) և WBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։ | |||
| 2010 թվական նոյեմբերի 20 | KO3 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (4-րդ պաշտպանություն) և WBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |||
| 2010 թվական հոկտեմբերի 30 | TKO7 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (3-րդ պաշտպանություն), WBA (3-րդ պաշտպանություն) և WBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |||
| 2010 թվական մայիսի 15 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն), WBA (2-րդ պաշտպանություն) և WBO (ազատ տիտղոս)։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։ | |||
| 2009 թվական սեպտեմբերի 12 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն) և WBA (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92, 97-93, 98-92: | |||
| 2009 թվական մայիսի 30 | UD10 (10) | կիսամիջինքաշային կարգում WBC (1-րդ պաշտպանություն) և WBA (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 (բոլորը)։ | |||
| 2009 թվական մարտի 14 | UD10 (10) | Կիսածանր քաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսներ։ Հաշիվ՝ 98-92 և 96-94 (երկու անգամ)։ | |||
| 2008 թվական հոկտեմբերի 25 | UD8 (8) | Գորանովան նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 7-րդ ռաունդներում։ Հաշիվ՝ 80-71 և 80-70 (երկու անգամ)։ | |||
| 2008 թվական սեպտեմբերի 20 | UD8 (8) | Հաշիվ՝ 80-73 և 80-72 (երկու անգամ)։ | |||
| 2008 թվական հունիսի 21 | UD6 (6) | Հաշիվ՝ 59-55 և 60-54 (երկու անգամ)։ | |||
| 2008 թվական մայիսի 17 | UD6 (6) | Իրիզարին նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 60-53, 60-54, 59-54: | |||
| 2008 թվական մարտի 29 | UD6 (6) | Հաշիվ՝ 60-54 և 60-53 (երկու անգամ)։ | |||
| 2008 թվական հունվարի 26 | TKO4 (4) | ||||
| 2007 թվական հունիսի 23 | UD6 (6) | ||||
| 2007 թվական մայիսի 26 | UD4 (4) | Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։ | |||
| 2007 թվական փետրվարի 17 | KO2 (4) | ||||
| 2007 թվական հունվարի 20 | UD4 (4) | Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։ | |||
Տիտղոսներ և հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիքբոքսինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական բռնցքամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվական
առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։ - 2005 թվական
միջինքաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 75 կգ)։ - 2005 թվական
առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոն (մինչև 63 կգ)։ - 2005 թվական
առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։ - 2006 թվական
առաջին կիսածանր քաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 66 կգ)։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդական
[խմբագրել | խմբագրել կոդը]- կիսամիջինքաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն (2016-մեր օրեր)։
Համաշխարհային
[խմբագրել | խմբագրել կոդը]- կիսամիջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
- կիսամիջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
- կիսամիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2010-մեր օրեր)։
- կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2014-մեր օրեր)։
Հաստատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- BWAA վարկածով կանանց շարքում արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.bwaa.org/past-winners
- 1 2 «Braekhus Unifies IBF/WBA/WBO/WBC Belts - History!».
- 1 2 «Cecilia Braekhus - BWAA Female Fighter of the Year».
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 «WBAN: Cecilia Braekhus».(չաշխատող հղում)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 «lifeinnorway: Cecilia Braekhus».
- ↑ «Cecilia Braekhus, the best female fighter you've probably never heard of».
- ↑ «A kickboxer is the absolute nr 1 in womens professional boxing».(չաշխատող հղում)
- ↑ «3:European Women Championships».(չաշխատող հղում)
- ↑ «Norwegian National Championships 2005».(չաշխատող հղում)
- ↑ «4:European Women's Championships 2005».(չաշխատող հղում)
- ↑ «3:World Womens Championships 2005».(չաշխատող հղում)
- ↑ «Norwegian National Championships 2006».(չաշխատող հղում)
- ↑ «Saturday 20, January 2007».
- ↑ «Cecilia Braekhus vs: Vinni Skovgaard».
- ↑ «Saturday 30, May 2009».
- ↑ «Saturday 12, September 2009».
- ↑ «Saturday 15, May 2010».
- ↑ «Saturday 30, October 2010».
- ↑ «Saturday 20, November 2010».
- ↑ «Cecilia Braekhus vs: Jill Emery».
- ↑ «Braekhus Dominates Emery, Nielsen Decisions Boulden».
- ↑ «Saturday 7, May 2011».
- ↑ «Saturday 3, December 2011».
- ↑ «Saturday 2, June 2012».
- ↑ «Blackledge Shocks Mads Larsen: Braekhus, Murat Win».
- ↑ «Saturday 22, September 2012».
- ↑ «Patrick Nielsen and Eubank Win, Braekhus Beats Mathis».
- ↑ «Saturday 13, April 2013».
- ↑ «Braekhus Demolishes Mia St: John, Masternak Wins».
- ↑ «Saturday 7, September 2013».
- ↑ «Braekhus Batters Castillo, Nielsen Defeats Majewski».
- ↑ «Braekhus Steps Up Her Training With New Coach Ramin».
- ↑ «Saturday 1, February 2014».
- ↑ «Braekhus Dominates: Skoglund, Masternak Win By KO».
- ↑ «Saturday 7, June 2014».
- ↑ «Braehmer and Braekhus Retain: Zeuge is Impressive».
- ↑ «Saturday 13, September 2014».
- ↑ «Брекхус стала абсолютной чемпионкой мира, а Куигг защитил титул WBA».
- ↑ «Saturday 29, November 2014».
- ↑ «Cecilia Braekhus Dominates: Wallin, Svensson Win».
- ↑ «Braekhus Very Happy With End To Norway Boxing Ban».
- ↑ «lifeinnorway. Cecilia Braekhus».
- ↑ «Cecilia Brækhus Parts With Sauerland, Joins KMG/IMG».
- ↑ «Fight:2043900».
- ↑ «Cecilia Braekhus Dominates, Dominik Britsch Gets Win».
- ↑ «Saturday 1, October 2016».
- ↑ «Cecilia Braekhus Destroys Ann-Sophie Mathis in Two Rounds».
- ↑ «Норвегия вернулась в профибокс после 35-летнего бана: Брэкхус разобралась с Матис».
- ↑ «Friday 24, February 2017».
- ↑ «Cecilia Braekhus Dominates Klara Svensson To Retain Belts».
- ↑ «Friday 9, June 2017».
- ↑ «Cecilia Braekhus Decisions Erica Farias To Retain Five Titles».
- ↑ «Saturday 21, October 2017».
- ↑ «Cecilia Braekhus Stops Mikaela Lauren in Six To Retain».
- ↑ «Fight:2245226».
- ↑ «Cecilia Braekhus Gets Dropped, Rises To Decision Kali Reis».
- ↑ «Сесилия Брэкхус не без приключений защитила звание абсолютной чемпионки».
- ↑ «Saturday 21, July 2018».
- ↑ «Cecilia Braekhus Dominates Inna Sagaydakovskaya Over Ten».
- ↑ «Сесилия Брэкхус сохранила звание абсолютной чемпионки мира».
- ↑ «Инна Сагайдаковская проиграла Сесилии Брекхус».(չաշխատող հղում)
- ↑ «Fight:2288274».
- ↑ «Cecilia Braekhus Retains Titles, Lopsided Decision over Lopes».
- ↑ «Сесилия Брекхус победила Александру Магдзяк-Лопес». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «НВО буднично и уныло попрощался с боксом: победили Брэкхус, Шилдс и Эстрада».
- ↑ «Cecilia Braekhus Training Hard With Abel Sanchez in Big Bear».
- ↑ «Сесилия Брекхус начала тренироваться под руководством Абеля Санчеса». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Cecilia Braekhus Inks Promotional Pact With Eddie Hearn».
- ↑ «Абсолютная чемпионка мира Сесилия Брекхус подписала контракт с Matchroom». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Braekhus Dominates Bustos; Makes 25th Straight Title Defense».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեսիլիա Բրեկհուս(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Սեսիլիա Բրեկհուս Թվիթթերում
- Սեսիլիա Բրեկհուս Ինստագրամում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Բրեկհուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||