Կարոլինա Օտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլինա Օտերո
իսպ.՝ Agustina Otero
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1868(1868-11-04)[1][2][3][…]
ԾննդավայրՎալգա, Pontevedra Province, Գալիսիա
Մահացել էապրիլի 12, 1965(1965-04-12) (96 տարեկան), ապրիլի 10, 1965(1965-04-10)[4] (96 տարեկան), 1965[5] կամ ապրիլի 13, 1965(1965-04-13)[3] (96 տարեկան)
Մահվան վայրՆիս[3]
ՔաղաքացիությունFlag of Spain (1945–1977).svg Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, vedette, երգչուհի, մարմնավաճառ, թատրոնի դերասանուհի, կուրտիզանուհի և պարուհի
La Belle Otero Վիքիպահեստում

Կարոլինա Օտերո կամ Հիասքանչ Օտերո (ֆր.՝ Caroline Otero, La Belle Otero, իսկական անունը՝ Ավգուստինա Օտերո Իգլեսիաս, նոյեմբերի 4, 1868(1868-11-04)[1][2][3][…], Վալգա, Pontevedra Province, Գալիսիա - ապրիլի 12, 1965(1965-04-12), ապրիլի 10, 1965(1965-04-10)[4], 1965[5] կամ ապրիլի 13, 1965(1965-04-13)[3], Նիս[3]), իսպանական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի, պարուհի, Հիասքանչ դարաշրջանի խորհրդանիշ և աստղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Valga, a Bela Otero 01-05.jpg

Կարոլինա Օտերոն ծնվել է 1868 թվականին Պոնտե դե Վալգա մունիցիպալիտետում՝ միայնակ մայր Կարմեն Օտերո Իգլեսիասի (1844-1903) և հույն զինվորական Կարասոնի[6] միությունից։ Սերել է աղքատ ընտանիքից, մայրը՝ Կարմենսիտան, բացի Ավգուստինայից, տարբեր տղամարդկանցից 5 երեխաներ է ունեցել։ Մանուկ հասակում տեղափոխվել է Սանտիագո դե Կոմպոստելա, աշխատել է որպես սպասուհի[7]։ Տասը տարեկանում նրան բռնաբարել են, և նա ընկերոջ հետ փախել է տանից, միացել պորտուգալացի թափառական երաժիշտների խմբին, Լիսաբոնում աշխատել որպես երգչուհի և պարուհի։

1888 թվականին նա Բարսելոնայում հովանավոր է գտնում, ով նրա հետ տեղափոխվում է Մարսել՝ խթանել իր պարային կարիերան Ֆրանսիայում։ Շուտով Օտերոն թողնում է նրան և ստեղծում իր La Belle Otero կերպարը՝ ձևացնելով որպես անդալուսացի գնչու[7]։ Օտերոն եղել է գեղեցիկ, վստահ, խելացի, գրավիչ անձնավորություն[8]։

Հանդես է եկել փարիզյան Ֆոլե-Բերժերում, Օլիմպիա համերգասրահում։ Շրջագայել է Ավստրո-Հունգարիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում (1898), հանդիպել է Գրիգորի Ռասպուտինին։ Նրա երկրպագուների թվում էին Վիլհելմ II-ը, Նիկոլայ II-ը, Լեոպոլդ II-ը, Ալֆոնսո XIII-ը, Էդուարդ VII-ը, Արիստիդ Բրիանը, Գաբրիելե Դ'Աննունցիոն և շատ ուրիշներ։ Նրա համար մենամարտերում սպանվել են, տարբեր նկարիչներ ստեղծել են նրա դիմանկարը, ժամանակակից լուսանկարիչները նրան լուսանկարել են փոստային բացիկների համար։ Մտերիմ է եղել Գաբրիել Սիդոն Կոլեթի հետ, մրցել դարաշրջանի ամենահայտնի գեղեցկուհիների`Լիանա դե Պուժիի, Կլեո դե Մերոդի, Էմիլիենա դ’Ալանսոնի հետ։ Եղել է զարմանալի կենսունակ, հիվանդագին կերպով տարվել է մոլեխաղերով։

1910 թվականին հեռացել է բեմից, տեղափոխվել Նիս, ապրել միայնակ՝ օժանդակություն ստանալով Մոնտե Կառլոյի կազինոյի կողմից այն միլիոնավոր ֆրանկների համար, որը նախկինում նա այնտեղ տանուլ է տվել։

Մեմուար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les souvenirs et la vie intime de la belle Otero (1926, англ. пер. 1927).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Посадас К. Прекрасная Отеро. М.: АСТ; Транзит-книга, 2006
  • Lewis A.H. La Belle Otero. New York: Trident Press, 1967
  • Grillandi M. La Bella Otero. Milano: Rusconi, 1980
  • Castle Ch. La Belle Otero, The Last Great Courtesan. London: M. Joseph, 1981
  • Mille R. La Belle Otero: roman. Paris: A. Michel, 1994.
  • Orgambide P.G. La Bella Otero: reina del varieté. Buenos Aires: Editorial Sudamericana, 2001.
  • Chao R. La passion de Carolina Otero. Paris: Plon, 2002
  • Fernández M.A. A Bela Otero, pioneira do cine. Vigo: Editorial Galaxia 2003
  • Figuero J., Carbonel M.-H. Arruíname pero no me abandones. La Bella Otero y la Belle Époque. Madid: Espasa Calpe, 2003
  • Dufresne C. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003
  • Carbonel M.-E. La veritable biographie de la belle Otéro et de la Belle Epoque. Paris: Fayard, 2003
  • Посадас К. Прекрасная Отеро. М.: АСТ; Транзиткнига, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  6. Place des Libraires
  7. 7,0 7,1 Caroline "La Belle" Otero by Lockkeeper. Lockkeeper.com. Retrieved on 2010-11-16.
  8. La Belle Otero