Էմիլիենա դ’Ալանսոն
Էմիլիենա դ’Ալանսոն ֆր.՝ Émilienne d'Alençon | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1870[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1945[4][5][6][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոնակո |
Գերեզման | Բատինոլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կուրտիզանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Étienne Balsan? |
Էմիլիենա դ’Ալանսոն (ֆր.՝ Émilienne d'Alençon, իսկական անունը՝ Էմիլի Անդրե (ֆր.՝ Émilie André), հուլիսի 17, 1870[1][2][3], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - փետրվարի 14, 1945[4][5][6][…], Մոնակո), ֆրանսիացի դերասանուհի, պարուհի, կուրտիզանուհի, Հիասքանչ դարաշրջանի աստղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլի Անդրեն ծնվել է 1869 թվականին Փարիզում։ Մեկ տարի սովորել է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ 1889 թվականին առաջին անգամ հանդես է եկել «Cirque d'Été» (Ամառային կրկես), այնուհետև՝ Փարիզի կազինոյում, Ֆոլի-Բերժերում, փարիզյան «Լա Սկալայում», Օլիմպիա համերգասրահում, Վարետե թատրոնում և այլն։ Հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ Մրցակցել է Լիանա դե Պուժիի և Կարոլինա Օտերոյի հետ, նրանց անվանել են «Հիասքանչ դարաշրջանի երեք գեղեցկուհիներ»։ 1906 թվականին թողել է բեմը և հետաքրքրվել ձիարշավով։ Ունեցվածքը կորցրել է՝ տարվելով թմրանյութերով և թղթախաղով։ 1931 թվականին նրան ստիպել են վաճառելու իր ունեցվածքն ու շքեղ կահույքը։
Մահացել է 1945 թվականին՝ Նիսում։ Թաղված է Փարիզի Բատինոլ գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է բանաստեղծություններ և պիեսներ։
Կերպարը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միայնակ Շանել» ֆիլմի հերոսուհիներից է (1981, նրա դերը մարմնավորել է Կարեն Բլեքը)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մտերիմ ընկերներից են եղել դուքս Ժակ Դ՛Յուզեսը, Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, սպա, խաղամոլ, Կոկո Շանելի սիրեկան ձիապան Պերսի Վուդլենդը, կապի մեջ է եղել նաև բանաստեղծ Ռենե Վիվենի հետ։ Նրան նկարել են Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Ժյուլ Շերեն։ Էմիլիենայով հիացած է եղել Մարսել Պրուստը։ Նրա հետ ծանոթ է եղել իշխան Ֆելիքս Յուսուպովը, ում մասին Էմիլիենան գրել է իր հուշերում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auriant (pseud. d’Alexandre Hadjivassiliou). Émilienne d’Alençon. Bruxelles: Éditions de la nouvelle revue belgique, 1942
- Ochaim B., Balk C. Varieté-Tänzerinnen um 1900: vom Sinnenrausch zur Tanzmoderne. Frankfurt/Main: Stroemfeld/Roter Stern, 1998
- Dufresne Cl. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիենա դ’Ալանսոն» հոդվածին։ |
|