Կարմիր ահաբեկչություն (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահատակների հովիտ հուշահամալիրը, որը նվիրված է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի երկու կողմից զոհերին

Կարմիր ահաբեկչություն (իսպ.՝ Terror Rojo) Իսպանիայում[1], անվանում, որը պատմիչների կողմից տրվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ձախակողմյան խմբավորումների կողմից իրականացված բռնության տարաբնույթ դրսևորումներին[2][3]։

1936 թվականին տեղի ունեցած աջ ռազմական հեղաշրջումը հանգեցրեց հանրապետականների պատասխան քայլերի։ Վերջինների վերահսկողության ներքո եղած ոչ մի շրջան չխուսափեց հեղափոխականների ու հակակղերականների բռնություններից՝ չնայած Բասկերի Երկրում բռնությունը համեմատաբար քիչ էր[4] Ահաբեկչության հետևանքով սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ (այդ թվում՝ 6 832[5] կաթոլիկ եկեղեցու սպասավոր, ընդ որում, նրանց գերակշիռ մասը սպանվել է 1936 թվականին, երբ դեռ նոր էր սկսել ռազմական գործողությունները)։ Հարձակումներ էին իրականացվում խոշոր հողատերերի, արդյունաբերողների, քաղաքական գործիչների նկատմամբ։ Վանական համալիրներն ու եկեղեցիները հաճախ ենթարկվում էին վանդալիզմի և հրդեհման[5]։

Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակ երկրում արագ տեմպերով տեղի էր ունենում քաղաքական բևեռացման գործընթաց. քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները դառնում էին առավել կատաղի։ Քաղաքական մեծ նշանակություն ուներ նաև կրոնական ինքնության հարցը։ Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին սատարում էր աջերին, ովքեր հանդես էին գալիս ընդդեմ սոցիալական փոփոխությունների[6]։

1936 թվականին տապալված պրոնունիսմենտոն հրահրեց դաժան հետաապնդում նրանց նկատմամբ, ովքեր հանրապետական իշխանությունները համարում էին իրենց թշնամիներ։ Որտեղ հեղաշրջումը հաջողություն չի ունեցել, այնտեղ դրանից հետո մի քանի ամիս դեռ բավարար էր լինել քահանա, կրոնական կամ մարտնչող քրիստոնեա, առաքելական կամ բարեպաշտական որևէ կազմակերպությանանդամ, որպեսզի առանց դատարանի ու դատական գործընթացի ենթարկվեին մահապատժի[7]։

21-րդ դարի սկզբին կաթոլիկ եկեղեցին կարմիր ահաբեկչության հարյուրավոր զոհերի բեատիֆիկացրել է։ 2007 թվականի հոկտեմբերի 28-ին եկեղեցական արարողության ժամանակ 498 մարդ բեատիֆիկացվեցին։ Այն դարձավ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենամեծ բեատիֆֆիկացումը[8]։

Կարմիր ահաբեկչության հետևանքով սպանվածների թվաքանակը տատանվում է 38000-ից[9] մինչև 72344 մարդ[10]։ Պոլ Պրեստոնը, 2012 թվականին իր «The Spanish Holocaust» գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունենալով, հայտարարեց, որ այդ թիվը կազմում է 50000-ից փոքր-ինչ պակաս։

Պատմիչ Խուլիո դե լա Կեոան գրել է, որ «չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին... հանրապետականների կողմից ենթարկվեց դաժան հետապնդումների», այդ իրադարձությունները մինչ օրս մեկնաբանվում են ոչ միայն որպես եկեղեցական գիտնականների անամոթ կողմնակալություն, այլ նաև հանդիպում են արդարացնող կարծիքներ[5]։ Այնպիսի վերլուծաբաններ, ինչպիսին է Խալեն Գրեմ, փոխադարձ կապ են նկատել կարմիր և սպիտակ ահաբեկչությունների միջև՝ մատնանշելով այն, որ հենց հուլիսի 17-ից 18-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը բռնության մթնոլորտի ձևավորման պատճառ դարձավ։ Գրեմը գրել է այն մասին, որ «... հեղաշրջման ժամանակ բռնության առաջին արարքը եղել է այն, որ այն քաղաքական զարգացման այլ մեթոդների կիրառման որևէ հնարավորություն չի թողել»[11]։ Այլ հետազոտողներ, ընդհակառակը, մատնանշում են այն հանգամանքը, որ հեղաշրջմանը նախորդել են հետապնդումներ ու բռնություններ, ինչպես նաև ընդգծում են հանրապետականների արմատական ու հակաժողովրդավարական հակակղերականությունն ու նրանց կողմից ընդունված Սահմանադրությունը։ Մասնավորապես, 1932 թվականին տեղի ունեցավ ճիզվիտների օրդենի լուծարում, 1933 թվականին եկեղեցական գրեթե ամբողջ գույքի ազգայնականացում, դպրոցներում կրոնի դասավանդման արգելում, եկեղեցական կրթության արգելում, ինչպես նաև 1934 թվականի սկզբներին եկեղեցական սպասավորների դաժան հետապնդումներ, որոնց գործընթացում Աստուրիայում սպանվեց 37 քահանա, միանձնուհիներ և սեմինարիստներ, իսկ 58 եկեղեցիների հրդեհվեցին[12]։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին հեղափոխության հետևանքով հռչակվեց Երկրորդ հանրապետությունը, իսկ 1931 թվականի սահմանադրությունը պարունակում էր մի շարք հակակղերական դրույթներ[13]։ Աշխարհիկ հանրապետական իշխանությունների և սահմանադրությունից դժգոհ կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերությունները հենց սկզբից լարված էին։ Իսպանիայի գահերեց արքեպիսկոպոս կարդինալ Պեդրո Սեգուրան կոչ արեց կաթոլիկներին ընտրություններում քվեարկել հանրապետականների դեմ, ովքեր, նրա կարծիքով, ցանկանում էին արմատախիլ անել կրոնը[14]։ Այն քաղաքական ուժերը, որոնք ձգտում էին պաշտպանել «շարքային հավատացյալներին», պնդում էին, որպեսզի կաթոլիկներն ունենան միայն մեկ ընտրություն, այն է՝ քվեարկել Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիան (CEDA): Վերջինի օգտին քվեարկելը ներկայացվում էր որպես հասարակ պարտականություն. «բարի կաթոլիկները պետք է գնային կիրակնօրյա ժամերգության և այնուհետև այցելեն ընտրատեղամաս և քվերկեն աջերի օգտին»[15]։

Սահմանադրությունն ընդհանուր առմամբ ժողովրդավարական էր, հատկապես քաղաքացիական ազատության և ժողովրդական ներկայացվածությամբ։ Սակայն ակնհայտ բացառություն էր կաթոլիկների իրավունքների վերաբերյալ հարցը։ Այդ խնդիրն այն բացթողումն էր, որը խանգարում էր ընդարձակ հանրային ժողովրդավարական ամրապնդմանը[16]։ Սահմանադրության 26 և 27 վիճելի հոդվածներով սահմանվում էին խիստ վերահսկողություն եկեղեցական ունեցվածքի և կրոնական օրդենների կողմից ժողովրդական կրթությանը մասնակցելու արգելք[17]։ Ինչպես և կրոնական գործիչները, այնպես էլ պետությունից եկեղեցու անջատման կողմնակիցները սահմանադրությանը վերաբերում էին բավականին թշնամաբար։ Եկեղեցական գույքի բռնագրավման կողմնակից, փիլիսոփա Խոսե Գասետը հայտարարեց, որ «այն հոդվածը, որով սահմանադրությունը եկեղեցական գործունեության նկատմամբ վերահսկողություն է սահմանում, համարում եմ անմիտ»[18]։ 1933 թվականին Հռոմի պապ Պիոս XI-ը կաթոլիկներին քաղաքացիական ազատություններից զրկելու համար իր «Dilectissima Nobis» (Իսանիայում եկեղեցու հալածանքների մասին) էնցիկլիկայում քննադատության ենթարկեց իսպանական կառավարությանը[19]։

Պատմաբան Վինսենտ Կառսել Օրտին պնդում էր, որ կառավարության կողմից հակաեկեղեցական ակտերի ընդունման գործընթացում մեծ դեր են կատարել հակակղերական տրամադրություններ ունեցող մասոնները, ովքեր զբաղեցնում էին պետական առանցքային պաշտոններ։ Մասնավորապես, նրանց շարքում կային նվազագույն Կորտեսների 183 պատգամավոր[12]։ Դեռևս 1933 թվականի մարտին Աբիլիա Արոյո դե Ռոմանը, ելույթ ունենալով, Մակոտերայում տեղի ունեցած հանրահավաքում, հայտարարեց, որ Իսպանիան կառավարվում է մասոնական օթյակների անդամների կողմից, ովքեր մտադրված են երկիրը «կաթոլիկաթափ» անել։ Միևնույն ժամանակ կաթոլիկ խոշոր պարբերականներից մեկը համարվող «Gaceta Regional»-ում հրապարակվում էին քննադատական նյութեր կոնգրեգացիայի մասին օրենքի դեմ, որն իբր ընդունվել էր «թաքնված ուժերի» կողմից, որոնք արմատավորվել են Իսպանիայում իրենց փորձնական գործողությունները։

Ձախերը կտրականապես հրաժարվու էին փոխել Սահմանադրության հակակղերականության դրույթները։ Այդ պատճառով, ինչպես նշել է պատմաբան Սթենլի Պեյնը, «Հանրապետությունը, ինչպես և ժողովրդական սահմանադրական վարչակարգը դատապարտված էր հենց սկզբից»[16]։ Եկեղեցու և պետության փոխհարաբերություններին առնչվող խնդիրների նկատմամբ թշնամական վերաբերմունքը դարձավ ժողովրդավարության խափանման և քաղաքացիական պատերազմի պատճառ[20]։ Իրավաբան փորձագետները այս առնչությամբ ուղիղ կերպով ասում էին հետևյալը՝ «մինչև 1978 թվականը երկրում վերջին ժողովրդավարական սահմանադրություն համարվող 1931 թվականի սահմանադրության ամենալուրջ բացթողումը եղել է կաթոլիկ եկեղեցու նկատմամբ թշնամական վերաբերմունքը»[21]։

1936 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից հետո Իսպանիայում շարունակվեցին թեժանալ քաղաքական հակասությունները։ Կառավարության և Ժողովրդական ճակատի կողմնակիցների, որոնց ղեկավարությունը ակնհայտորեն շարժվում էր դեպի ձախ քաղաքական հայացքներ (հրաժարվելով սահմանադրական հանրապետականացումից ի շահ սոցիալիստական հեղափոխության[22]), և նրանց ընդդիմության միջև բախումները սաստկացան, ինչի գագաթնակետը դարձավ պահպանողական տրամադրություններ ունեցող գեներալների ռազմական խռովությունը, որը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին։ Տարվա ամբողջ ընթացքում շարունակվեցին հետապնդումները ինչպես ազգայնականների, այնպես էլ հանրապետականների կողմից։ Վերջինները կազմակերպում էին հարձակումների եկեղեցիների վրա, վերաբաժանման նպատակով սեփականազրկում էին հողերը և իրականացնում ազգայնականների առաջնորդների նկատմամբ մահափորձեր։

1933 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում Կորտեսում Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիան ստացավ ամենաշատ թվով տեղերը։ Սակայն այդ հաջողությու նը բավարար չէր, որպեսզի ձևավորեր խորհրդարանական մեծամասնություն։ Չնայած ընտրույթունների արդյունքների՝ Իսպանիայի նախագահ Նիսետո Ալկալա Սամորան հրաժարվեց Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիայի ղեկավար Խոսե Ռոբլեսին առաջարկել ձևավորել կառավարություն։ Դրա փոխարեն այդպիսի քայլի իրականացումը լիազորեց Արմատական հանրապետական կուսակցության ղեկավար Ալեխանդրո Լեռոուքսին։ Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիան սատարեց Լեռոուքսի ձևավորած նախարարների կաբինետը՝ հետագայում պահանջելով և 1934 թվականի հոկտեմբերի 1-ին ստանալով երեք նախարարական պորտֆելներ։ Ձախերի և աջերի միջև թշնամանքը սաստկացավ կառավարության ձևավորումից հետո։ Երկրում պարբերաբար իրականացվում էին համընդհանուր գործադուլներ և տեղի էին ունենում փողոցային բախումներ։ Հատկապես լայնամասշտաբ էին հանքագործների գործադուլներն ու Մադրիդի անկարգությունները։ Գրեթե բոլոր խռովություններն ու ապստամբությունները ճնշվում էին կառավարության կողմից, ինչից հետո տեղի էին ունենում ձերբակալություններ։

Աջերի հետ Լեռոուքսի կողմից կնքված դաշինքը, 1934 թվականին նրա կողմից խռովությունների դաժան ճնշումը, ինչպես նաև խաղային բիզնեսում «Ստրապերլո» ռուլետկայի հետ կապված սկանդալը նշանակալի կերպով նվազեցրին անձամբ նրա և նրա ղեկավարած կուսակցության հեղինակությունը 1936 թվականի ընտրություններում, որի հետևանքով Լեռոուսը խորհրդարանում կորցրեց իր աթոռը։

1934 թվականին Աստուրիայում քահանաների և մենանձնուհիների սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստուրիայում ձախակողմյան քաղաքական հայացքներ կրող ակտիվիստների կողմից 37 քահանաների, եղբայրության անդամների ու սեմինարիստների սպանությունը որոշ ուսումնասիրողներ դիտարկում են որպես Կարմիր ահաբեկչության սկիզբ[12]։ 1934 թվականի հոկտեմբերին Աստուրիայում սկսված հանքագործների գործադուլը ուներ հակակղերական բնութագիր և ուղեկցվում էր քահանաների ու վանականների նկատմամբ բռնություններով։ Այդ գործողությունների ընթացքում ոչնչացվեցին 58 եկեղեցիներ (մինչև այդ նմանատիպ միջադեպեր բավականին հազվադեպ էին լինում)[23]։

Տուրոնի ծխական համայնքը, որը հանքագործական ապստամբության շրջաններից մեկն էր, հանդիսանում էր հակակառավարական և հակակղերական քարոզչության կենտրոններից մեկը[24]։ Քրիստոնեական դպրոցների եղբայրները,ովքեր ղեկավարում էին տեղական ուսումնական հաստատությունները, իրենց կրոնական պատկանելիության ու կրոնական կրթության մասին սահմանադրական արգելքը խախտելու պատճառով դժգոհություն էին առաջացրել տեղացի ձախ հայացքներ ունեցող ակտիվիստնեին[24]։ 1934 թվականի հոկտեմբերի 5-ին տեղական ապստամբական կառավարության գործակալները ներխուժեցին վանական համալիր այն պատրվակով, որ իբր վերջիններս վանքում զենք են թաքցնում[24][24]։ Քահանա հայր Ինոսենսիոն (պատկանում էր պասիոնիստների միաբանությանը, սրբադասվել է 1999 թվականին), հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամանելով վանական համալիր, պատրաստվում էր կատարել երեկոյան ժամերգություն[24]։ Նա և եղբայրության անդամները առանց դատարանի որոշման ձերբակալվեցին, իսկ այնուհետև կեսգիշերին գերեզմանատանը գնդակահարվեցին[24]։

Ժողովրդական ճակատի հաղթանակը 1936 թվականի ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի 1936 թվականի խորհրդարանական ընտրություններում ոչ մեծ առավելությամբ հաղթանակ գրանցեց սոցիալիստների (Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցություն), լիբերալների (Հանրապետական ձախեր,Հանրապետական միություն), կոմունիստների ու մի շարք շրջանային ազգայնական կուսակցությունների նոր դաշինքը։ Ձայների 34%ճը ստացավ «Ժողովրդական ճակատը», 33%-ը՝ Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիան։ Ընտրությունների արդյունքները ինչպես նաև կառավարություն ձևավորելու գործընթացին մասնակցելուն սոցիալիստների հրաժարվելը իսպանական հասարակության մեջ առաջացրեցին նոր հեղափոխության մտավախություն։ Այդ մտավախությունը ուժեղացավ այն բանից հետո, երբ Ֆրանցիսկո Կաբալերոն (ում Պրավդա թերթում նկարագրում էին որպես «իսպանական Լենին») ուղիղ կերպով հայտարարեց, որ երկիրը կանգնած է նոր հեղափոխության շեմին։

Կարմիր ահաբեկչությունը պատերազմի սկսվելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնամաշտաբ քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո մեկնարկեց բռնությունների նոր, առավել դաժան ալիք, ընդ որում, այն իրականացվում էր ինչպես հանրապետականների, այնպես էլ ազգայնականների կողմից։ Քաղաքացիական պատերազմի սկզբում՝ գեներալների խռովությունից անմիջապես հետո երկրի հիմնական մասը մնաց լոյալիստների վերահսկողության ներքո։ Հենց այդ տարածքում էլ ծավալվեց արյունալի գործողությունները, որոնց հետևանքով սպանվեցին բազմաթիվ քահանաներ[25]։ Ահաբեկչությունը այն կատարողների կողմից արդարացվում էր այն հանգամանքով, որ մինչև հեղափոխությունը կրոնավորները իսպանական հասարակության մեջ բավականին ազդեցիկ դիրք էին զբաղեցնում[26]։ Պատմաբան Էնտոնի Բիվորի կարծիքով «հանրապետականների կողմից դաժան բռնությունները հիմնականում կրում էին հանկարծակի բնույթ և հանդիսանում էին իրենց թշնամիների նկատմամբ վախի հետևանք, և միևնույն ժամանակ խորանում էր նախկինի համար վրեժխնդրության ցանկությունը»։ Դրա հետ համեմատած, «այն տարածքներում, որոնք վերահսկվում էին ազգայնականների կողմից, կատարվեցին «կարմիրների ու աթեիստների» անխտիր զտումներ»[27]։ 1936 թվականի հուլիսի 17-18-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո հուլիսյան հետագա օրերին հանրապետականների կողմից սպանվեցին 861 եկեղեցական սպասավորներ, որոնցից 95-ը սպանվեցին հուլիսի 25-ին, այսինքն այն օրը, երբ նշվում էր Իսպանիայի հովանավոր Սանտյագո Մատամորոսի հիշատակի օրը։ Օգոստոսին կարմիր ահաբեկչության զոհ դարձան 2077 եկեղեցական սպասավոր։ Քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու ամիս անց ընդհանուր հաշվով սպանվել էին 3400 քահանաներ, վանականներ ու միանձնուհիներ[28]։

Վերջին ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ հանրապետական մահվան էսկադրոնները համալրված էին ԽՍՀՄՆերքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցներով։ Պատմաբան Դոնալդ Ռեյֆիլդի խոսքերով «Ստալինը, Եժովն ու Բերիան չէին վստահում Իսպանիայի պատերազմում խորհրդային մասնակիցներին։ Ռազմական խորհրդականները, ինչպիսին էր Վլադիմիր Օվսեենկոն, ինչպես նաև այնպիսի լրագրողներ, ինչպիսին է Կոլցովը, ենթարկվել են մոլորության, հատկապես տրոցկիզմի, որը տարածված էր հանրապետության կողմնակիցների շրջանում։ Իսպանիա ուղարկված ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալները առավել լրջորեն էին զբաղվում հակաստալինյան կողմնորոշում ունեցող հանրապետական ղեկավարների ինտերբրիգադի հրամանատարների առևանգմամբ ու սպանությամբ, քան թե Ֆրանցիսկո Ֆրանկոյի համախոհների դեմ պայքարով։ Հանրապետության պարտությունը ստալինյան աշխարհահայացքով դիտարկվում էր ոչ թե որպես ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի դիվերևսիոն գործողությունների, այլ մոլորյալների դավաճանության հետևանք»[29]։

Հանրապետական մահվան էսկադրոնների առավել հայտնի մարտիկներից էր Էրիխ Միլկեն, ով հետագայում դարձավ արևելագերմանական Պետական անվտանգության նախարարության ղեկավար[30]։

Պատմաբան Սթենլի Պայնի պնդմամբ «մարտերի առաջին ամիսների ընթացքում զոհերի մեծ մասը սպանվել է ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում քաղաքական պատճառներով պայմանավորված մահապատիժներից։ Կարմիր ահաբեկչությանը մասնակցում էին հանրապետական գրեթե բոլոր խմբավորումները, բացառությամբ բասկյան ազգայնականներից, ովքեր հիմնականում կաթոլիկ էին»[2]։ Պայնը նաև նշում էր, որ ի տարբերություն աջերի կողմից իրականացվող բռնաճնշումների, որոնք ուղղված էին ընդդիմադիր ամենավտանգավոր տարրերի դեմ, հանրապետականների ահաբեկչությունն առավել իռացիոնալ էր. սպանվում էին միանգամայն անմեղ մարդիկ այն ժամանակ, երբ հանրապետականների ոխերիմ հակառակորդներին ազատություն էր տրվում։ Բացի այդ, կարմիր ահաբեկչության գլխավոր զոհերից մեկը հանդիսանում էին եկեղեցական ծառայողները, որոնց գերակշիռ մասը չէին որդեգրել ընդդիմադիր դիրք[31]։ Կարմիր ահաբեկչությունը նկարագրելիս Սթենլի Պայնը հայտարարել է, որ ինքը «սկսել է ուսումնասիրել որոշ խռովարարների սպանություններից, որոնք փորձում էին հանձնվեն այն բանից հետո, երբ իրենց ապստամբությունը մի քանի առանցքային քաղաքներում անհաջողության մատնվեց։ Այնուհետև հաջորդեցին մասսայական ձերբակալություններ, իսկ երբեմն էլ հողատերերի և արդյունաբերողների, ինչպես նաև աջակողմյան խմբավորումների կամ կաթոլիկ եկեղեցու հետ կապված անձանց անմիջապես մահապատիժներ»[32]։ Կարմիր ահաբեկչությունը եղել է «մարդկանց ատելության անկառավարելի զեղում իրենց «ճնշողների» նկատմամբ, որի կազմակերպչական գործողություններն իրականացվել են գրեթե բոլոր ձախ խմբավորումների կողմից»[33]։

Պայնին հակադարձում են այլ պատմաբաններ, ինչպիսիք են Խալեն Գրեմը[34], Պոլ Պրեստոնը[35], Էնտոնի Բիվորան[9], Գաբրիել Ջեկսոնը[36],Հյու Թոմասը և Իեն Գիբսոնը[37]։ Նրանք հայտնում են, որթիկունքում ազգայնականների նկատմամբ իրականացված մասսայական գնդակահարությունները կազմակերպվել են խռովարարների իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ հանրապետական տարածքներում գնդակահարությունները հանդիսանում էին պետության անկման հետևանք, որը զուգորդվել էր անարխիայով։ Այդ հայտարարության հետ համամիտ էր Մադրիդի Գերագույն դատարանի դատախազ Ֆրանցիսկո Պարտալոն և նրա ընկեր Կեյպո դե Լյանոն, ով բռնաճնշումների մասին տեղյակ էէր երկու կողմից եկող տեղեկատվությունից[38]։

Երբ Հանրապետության ենթադրյալ թշնամիների նկատմամբ կատարվել էին մասսայական անկարգություններ ու բռնություններ, ավերվել բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ ու կրոնական դպրոցներ, եկեղեցին իսպանական հասարակության շրջանում դիտարկվում էր որպես աջակողմյան ավտորիտարիզմի կողմնակիցների դաշնակից։ Ակադեմիկ Մերի Վինսենտը այդ կապակցությամբ գրել է հետևյալը. - «կասկած չկա, որ եկեղեցին կդասվի ապստամբների հետ նույն շարքին։ Սալամանկա քաղաքի ճիզվիտները առաջին կամավորների շարքում էին, ովքեր մեկնեցին միանալու ազգայնականներին... Երկրորդ հանրապետության դժբախտությունը կայանում էր նրանում, որ այն ինքը հրահրեց իր սեփական անկումը։ Եկեղեցու դժբախտությունը կայանում էր նրանում, որ այն սկսեց սերտորեն կապվել իր ինքնակոչ պաշտպանների հետ»[39]։ Պատերազմի ժամանակ ազգայնականները հայտարարեցին, որ 20000 եկեղեցական սպասավորներ սպանվել են։ Ժամանակակից ուսումնասիրողները հայտնում են այլ թվեր։ Մասնավորապես, նրանց կարծիքով սպանվել են 4184 քահանաներ, 2365 կրոնական այլ ինստիտուտների ներկայացուցիչներ և 283 միանձնուհի, ընդ որում, սպանվածների գերակշիռ մասը սպանվել են 1936 թվականի ամռանը[40]։

Պատմաբան Սթենլի Պայնը ահաբեկչությունը անվանել է «Արևմտյան պատմության ընթացքում կաթոլիկության նկատմամբ ամենամասշտաբային և դաժան հետապնդումները, որոնք որոշակի առումով ավելի կատաղի էին, քան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ»։ Այդպիսով, կաթոլիկներին թողել էին գործնականում առանց որևէ տեսակի այլընտրանք բացի ազգայնականների պաշտպանությունից[41]։

Զոհերի թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ահաբեկչության զոհերի թվաքանակը տատանվում է 38000-ից մինչև 110000 մարդ։ Բիվորի տվյալներով սպանվել է 38000 մարդ[42]։ Համաձայն Խուլիո դե լա Կուևայի ուսումնասիրությունների՝ զոհերի թվաքանակը կազմում է 72344 մարդ[10]։ Հյու Թոմասն ու Պոլ Պրեստոնը պնդում են, որ այդ թիվը գնահատվում է շուրջ 55000</ref>[35]: Իսպանացի պատմաբան Յուլիան ազանովան նշել է, որ զոհվել է ավելի քան 600000 մարդ[43]։

Պայնը պնդում է, որ և՛ կարմիր, և՛ սպիտակ ահաբեկչությունների զոհերի հստակ թվաքանակը անհնար է պարզել։ Պատերազմի սկզբնական ամիսներին ձախերը վերացնում էին անցանկալի անձանց, իսկ ազգայնականների կողմից բռնաճնշումները, հավանաբար, հասել է իր գագաթնակետին միայն այն բանից հետո, երբ պատերազմն ավարտվեց։ Այդ ժամանակ ազգայնականների կողմից արդեն հստակ լուծվել էր իրենց հակառակորդներին պատժելու հարցը և նրանց վրեժխնդրությունը ամբողջ ուժգնությամբ բախվեց մնացյալ պարտություն կրածներին։ Պատերազմի ժամանակ սպիտակ ահաբեկչության հետևանքով սպանվել էր 50000 մարդ կամ, հնարավոր է, փոքր-ինչ պակաս։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարությունը կարմիր ահաբեկչության զոհերի թվաքանակը գնահատում էր 61000[44]։

Լրագրող և պատմաբան Սեսեր Վիդալն իր «Checas de Madrid» պարբերականում գալիս է այն եզրակացության, որ հանրապետական բռնաճնշումների թվաքանակը 110 965 է։ Նրա արծիքով միայն Մադրիդում սպանվել է 11705 մարդ[45]։ Պատմաբան Սանտոս Խուլիան իր «Víctimas de la guerra civil» աշխատության մեջ ներկայացնում է մոտավոր թվեր՝ հանրապետական բռնաճնշումների շուրջ 50000 և ֆրանկիստական բռնաճնշումների շուրջ 100000 զոհեր, իսկ պատերազմից հետո շուրջ 40000[46]։

Հոգևորականության շրջանում գրանցված զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգևորական զոհերի թվաքանակի գնահատականները խիստ տարբերվում են միմյանցից։ Համաձայն կարծիքներից մեկի՝ 136 թվականին Իսպանիայում բնակվող 30000 քահանաներից ու վանականներից սպանվել են սպիտակ հոգևորականներից 13%-ը և սև հոգևորականներից 23%-ը, ինչը նշանակում է, որ 6800 մարդ ընդհանուր հաշվով սպանվել է[5][47]։ Թվերը բաշխվում են հետևյալ կերպ՝ 283 վանական սպանվել է, ընդ որում, նրանցից շատերը ենթարկվել են դաժան կտտանքների[48], 13 եպիսկոպոս սպանվել է Սիգուենսա Լլեյդայի, Կուենկայի, Բարբաստրոյի, Սեգորբեյի, Խաենի, Սիուդադ Ռեալի, Ալմերիայի, Գուադիսի, Բարսելոնայի, Տերուելի թեմերից, ինչպես նաև ауксилиарий Տառագոնայի աուքսելար եպիսկոպոսը[48]։ Իմանալով իրենց սպասվող վտանգի մասին՝ նրանք բոլորը որոշեցին մնալ իրենց քաղաքներում։ Կուենկայի եպիսկոպոսը հայտարարեց, որ «Ինչ էլ որ պատահի, ես չեմ կարող հեռանալ. այդպիսին է իմ պարտքը տեղացի մարդկանց նկատմամբ»[48]։ Ի լրացում այս ամենին՝ զոհ դարձան 4172 թեմական քահանա, ինչպես նաև 2364 վանական (այդ թվում՝ 259 կլարետացիներ, 226 ֆրանցիսկանցիներ, 204 պիարիստներ, 176 Մարիի եղբայրներ, 165 քրիստոնեական եղբայրներ, 155 ավգուստինյաններ, 132 դոմինիկյանցիներ և 114 ճիզվիտներ)[49]։ Որոշ թեմերում սպիտակ հոգևորականության շրջանում զոհերի թվաքանակն առավել մեծ էր։ Ստորև ներկայացվում է սպիտակ հոգևորականության շրջանում գրանցված զոհերի թվաքանակն ըստ թեմերի.

2008 թվականի հոկտեմբերին իսպանական «Լա Ռազոն» թերթում տպագրվեց հոգևորականության և աշխարահականների էքզեկուցիայի մասին հոդված[52], որտեղ ներկայացվել են հանրապետական բռնաճնշումների մասին նոր մանրամասներ՝

  • 1931 թվականի մայիս - այրվել է եկեղեցական հարյուր շինություն, իսկ հրշեջները հրաժարվել են հանգցնել կրակը,
  • 1932 թվական - 3000 ճիզվիտներ արտաքսվեցին, քաղաքներում եկեղեցական 7 շինություններ հրդեհվեցին, իսկ հրդեհողները չպատժվեցին,
  • 1934 թվական - 33 քահանաներ սպանվեցին Աստուրիայում կազմակերպված հանքագործների խռովության ժամանակ,
  • 1936 թվական - պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ մեկ օրում սպանվեցին 17 քահանաներ,
  • 1936 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 1 - երկու շաբաթվա ընթացքում սպանվեցին 861 քահանա,
  • 1936 թվականի օգոստոս - սպանվեց 2077 հոգևոր սպասավոր (օրական 70 մարդ)։ Նրանցից 10-ը եպիսկոպոսներ էին,
  • 1936 թվականի սեպտեմբերի 14 - պատերազմի առաջին փուլում սպանվեցին 3400 հոգևոր սպասավոր։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետականների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետականների կողմից «կարմիր ահաբեկչության» մասին վերաբերմունքը տարաբնույթ էր։ Նախագահ Մանուել Ասանյան տվել է հետևյալ մեկնաբանությունը, որը մեծ հրապարակայնություն է ստացել. նրա կարծիքով Մադրիդի բոլոր վանքերը մեկ հանրապետականի կյանքի արժեք չունեն[53]։ Սակայն այդ մեկնաբանությունն այնքան հաճախ է մեջբերվում, որ օրինակ 1936 թվականի օգոստոսի 9-ին մադրիդյան ռադիոյի եթերում սոցիալիստների առաջնորդ Ինդալեսիո Պրիետոն իր ելույթում հանրապետական ոստիկանությանը կոչ արեց «չընդորինակել» զինվորական խռովարարներին, ովքեր իրականացրել են սպանություններ[54]։

Միևնույն ժամանակ Յուլիուս Ռուիզը նշել է, որ ժամանակին «Էլ Սոսիալիստ» պարբերականում հրապարակվում էին Ատադելյա բրիգադի գործունեության հաշվետվությունը (այն իրենից ներկայացնում էր հանրապետական գործակալների խումբ, որը մասնակցել է շուրջ 800 ազգայնականների ձերբակալություններին, երբեմն նաև սպանություններին)։ 1936 թվականի սեպտեմբերի 27-ին բրիգադայի մասին հոդվածում հատուկ նշված էր, որ աշխատանքը ոչ միայն արդյունավետ էր, այլ նաև անհրաժեշտ և կյանքի համար կարևոր։ Նմանատիպ կերպով մադրիդյան մեկ այլ օրաթերթում՝ «Informaciones»-ում ներկայացվում էին 1936 թվականի ամռանը բրիգադի կատարած գործողությունների մասին բազմաթիվ տվյալներ[54]։

Ազգայնականների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ դասակարգերը կարծում էին, որ բռնությունը, որն ուղղված է ընդդեմ եկեղեցու, եղել է քաղաքացիական պատերազմի շեմին հստակ մշակված պլանի արդյունք։ Եկեղեցու դեմ կանոնակարգված հետապնդումները մշակվել էին մինչև վերջին դետալը[55]:Խոսե Սոտելոն 1936 թվականի ապրիլին իսպանական խորհրդարանում հանդես եկավ զեկույցով և նշեց, որ 1936 թվականի փետրվարի 15-ից մինչև ապրիլի 2-ը, այսինքն՝ Ժողովրդական ճակատի ղեկավարման վեց շաբաթների ընթացքում իրականացվել է 199 ահաբեկչական գործողություն, որոնցից 36-ն իրականացվել են եկեղեցիներում։ Նա նշեց նաև 136 հրդեհի ու պայթյունի մասին, որոնց հետևանքով տուժել է 136 եկեղեցի։ Դրանցից 56-ն ավերվել են։ Նա հաստատեց, որ այդ գործողությունների հետևանքով զոհվել է 74 մարդ և վիրավորվել 345-ը[56][57]։

Կաթոլիկ հոգևորականության վերաբերմունքը հանրապետական կառավարության նկատմամբ և պատերազմի հանդեպ արտացոլվել է 1937 թվականի հուլիսի 1-ի եպիսկոպոսական նամակում։ Նամակն ուղղված է եղել աշխարհի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին[58]։ Ինչպես հայտարարում էին եպիսկոպոսները, Իսպանիան բաժանվել է երկու թշնամական ճամբարների, որոնցից մի կողմը վարում է հակաիսպանական և հակակրոնական ահաբեկչություն, իսկ երկրորդ կողմը պահպանում է կրոնի հանդեպ հարգանքն ու ձգտում հաստատել ազգային կարգեր։ Եկեղեցին կենտրոնանում է իր համայնքի շուրջ և չի ցանկանում վաճառել իր ազատությունը քաղաքական գործիչներին։ Սակայն տվյալ իրավիճակում այն չունի ոչ մի ընտրություն բացի հանդես գալ այն ուժերի օգտին, որոնք սկսեցին պաշտպանել նրանց ազատությունն ու գոյության իրավունքը[58]։

Ազգայնականների տարածքում ժողովրդական տրամաբրությունները կարելի է բնութագրել որպես վախ, հույս և հոգևոր վերածնունդ։ Հաղթանակը տոնվում էր եկեղեցական ժամերգություններով։ Հակակղերական օրենքներն արգելվեցին, և կրոնական կրթությունը կրկին օրինականացվեց։ Կապելաները կրկին վերադարձան բանակ։ Եկեղեցու հանդեպ վերաբերմունքը չընդունվելուց դեպի հպարտություն[59]։

Սպանությունների դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 6832 քահանաների ու վանականների, ինչպես նաև հազարավոր աշխարհականների սպանություն[5],
  • Приходской священник из города Նավալմորալ քաղաքի ծխական քահանան անցավ Հիսուս Քրիստոսի խաչելության պարոդիայի միջով։ Նրա տանջանքների վերջում ոստիկանության մարտիկները սկսեցին վիճել այն մասին, թե արդյո՞ք կարիք կա նրան խաչել, թե պարզապես գնդակահարել։ Արդյունքում ընտրվեց վերջին տարբերակը[60]։
  • Խաենի եպիսկոպոսը և նրա քույրը Լա Պեկոսա մականունը կրող կին դահճի կողմից սպանվեցին երկու հազար ցնծացող հանդիսատեսի առջև[61]։
  • Չնայած հազվադեպ, բայց հայտարարվում էր, որ որոշ միանձնուհիներ, նախքան գնդակահարվելը, բռնաբարվում էին ոստիկանության մարտիկների կողմից[60]։ Սակայն Էնտոնի Բիվորի կարծիքով, 1946 թվականի ֆրանկիստական կառավարության մեղադրական եզրակացությունը չի պարունակում որևէ նման միջադեպի ապացույց[62]։
  • Սիեմպոսուելոսի քահանան փակվել էր ցլերի պահման վայր, որտեղ նրան տրորեցին մինչև հայտնվեց անգիտակից վիճակում։ Այնուհետև նրա մեկ ականջը կտրեցին[63]։
  • В Սիուդադ ռեալում քահանան Կրտման է ենթարկվում, ինչից հետո նրա սեռական օրգանները մտցվեցին նրա բերանը[63]։
  • Առկա են վկայություններ այն մասին, որ մարդկանց, ովքեր կապ ունեին կաթոլիկ եկեղեցու հետ, ստիպել են կուլ տալ բեղերն ու նետել հանքահորը, իսկ քահանաներին ստիպում էին փորել սեփական գերեզմանը նախքան կենդանի թաղվելը[64]։
  • Հանցագործությունների վկա Կրիստինա դե Արտեագան, ով պատրաստվում էր դառնալ միանձնուհի, հայտնել է հետևյալը. «հարձակվում էին սալեզիանցիների, վանականների վրա, ովքեր ամբողջությամբ իրենց նվիրել էին աղքատների նկատմամբ հոգատարությանը։ Իբր եղել էին լուրեր, թե միանձնուհիները երեխաներին բաժանել են թունավորված քաղցրավենիք։ Փողոցում որոշ միանձնուհիների մազերից էին բռնում։ Նրանցից մեկի մազերն ամբողջությամբ պոկեցին... »[53]:
  • 1936 թվականի հուլիսի 19-ի գիշերը հրդեհվեցին 50 եկեղեցիներ[65]։ Բարսելոնայում գտնվող 58 եկեղեցիներից փրկվեց միայն Մայր տաճարը, և նմանատիպ գործողություններ կատարվում էին հանրապետության ամբողջ տարածքում[66]։
  • Հանրապետականների վերահսկողության տարածքում գտնվող բոլոր կաթոլիկ եկեղեցիները փակվեցին։ Հարձակման թիրախ էին ոչ միայն կաթոլիկ եկեղեցիները. սինագոգները նույնպես թալանվեցին ու փակվեցին։ Փրկվեցին ընդամենը մի քանի բողոքական եկեղեցիներ[67]։
  • Епископ Ալմերիայի եպիսկոպոսը սպանվեց Տոլեդոյի պատմությունը գրելու աշխատանքների ժամանակ։ Նրա քարտարանը ոչնչացվեց[61]։
  • Մադրիդում միանձնուհին սպանվեց այն բանի համար, որ նա հրաժարվել էր ամուսնանալ ոստիկանության մարտիկի հետ, ով մասնակցում էր վանքի գրոհին[60]։

Ահաբեկչության ավարտն ու հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմում հանրապետականների նկատմամբ ազգայնականների հաղթանակից հետո դադարեց կարմիր ահաբեկչությունը՝ չնայած առանձին ահաբեկչական գործողություններ երբեմն առ երբեմն իրականացվում էին։ Դրանք իրականացվում էին մնացած կոմունիստների ու սոցիալիստների կողմից, ովքեր թաքնվում էին ֆրանսիական սահմանի մոտ։ Այդպիսի գործողությունները մեծ հաջողություններ չէին ունենում։ Ամբողջ երկրում կաթոլիկ եկեղեցին իրականացրեց Te Deum աղոթքներ, որպեսզի շնորհակալություն հայտնեն Աստծուն պատերազմի այդպիսի ավարտի համար։ Բազմաթիվ ձախակողմյան հայացքներ ունեցող գործիչներ դատապարտվեցին կարմիր ահաբեկչությանը մասնակցություն ունենալու համար։ Որոշները փախան Խորհրդային Միություն, որտեղ նրանցից շատերը «անհետացան» ստալինյան գուլագներում։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակին հաջորդեցին հազարավոր մահապատիժներ (համաձայն Պատմական հիշողության պահպանման ասոցիացիայի՝ 35000 մարդու ոսկորներ մինչ օրս մնում են եղբայրական գերեզմաններում)[68] և բանտարկություններ։ Բազմաթիվ մեղավորներ որպես պատիժ ուղարկվում էին հարկադիր աշխատանքների՝ երկաթգծերի շինարարություն, ճահիճների չորացում, ջրանցքների փորում (Գվադալկիվիրի ջրանցք), Նահատակների հովտի հուշարձան և այլն։ 1940 թվականին տեղի ունեցած Կատալոնիայի կառավարության ղեկավար Լուիս Կոմպանիսի մահապատիժը դարձավ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնաճնշումների ամենասկզբնական քայլերից մեկը։ Մահապատժի հիմնական օբյեկտներ էին ձախ արմատականները, իսպանական մտավորականության ներկայացուցիչները, աթեիստները, զինվորական և պետական գործիչներ, ովքեր քաղաքացիական պատերազմի ընթացքում մնացել էին մադրիդյան կառավարությանը հավատարիմ։ Եղել են նաև այլ բնույթի բռնաճնշումներ։

Հռոմի նոր պապը՝ Պիոս XII-ը 1939 թվականի ապրիլի 16-ին ռադիոուղերձով շնորհավորեց իսպանական կառավարությանը, հոգևորականությանը և ժողովրդին։ Նա համաձայնվեցի իր նախորդ Պիոս XI պապի քննադատության հետ, ով նկարագրում էր անցյալի սարսափները և հանդես գալիս Աստծո ու կրոնի իրավունքների պաշտպանության և վերականգնման օգտին և հայտնել, որ ահաբեկչության զոհերը մահացել են հանուն Հիսուս Քրիստոսի։ Նա խաղաղություն և վերածնունդ ամբողջ իսպանական ժողովրդին՝ կոչ անելով պատժել հանցագործներին, բայց նաև կոչ անելով մյուս կողմում եղած շատ իսպանացիների նկատմամբ բարեհոգություն ցուցաբերել[69]։ Նա խնդրեց հնարավորություն տալ մասնակցել հասարակական կյանքին[70]։ 2007 թվականին Վատիկանի կողմից սրբադասվեցին 498 քահանաներ, ովքեր քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանվել էին հանրապետականների կողմից։ Կրոնական հանրապետականների հարազատները խնդրեցին նմանատիպ ճանաչում նաև իրենց համար՝ քննադատելով իրենց կարծիքով միակողմանի կոչը[71]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unearthing Franco's Legacy, Julian Casanova, pp. 105-106, University of Notre Dame Press, 2010 ISBN 0-268-03268-8
  2. 2,0 2,1 Payne, Stanley G. A History of Spain and Portugal, Vol. 2, Ch. 26, p. 650 (Print Edition: University of Wisconsin Press, 1973) (Library of Iberian Resources Online, Accessed May 15, 2007)
  3. Beevor, Antony (2006), The Battle For Spain; The Spanish Civil War 1936-1939, p. 81 Weidenfeld and Nicholson
  4. Mary Vincent, The Splintering of Spain, pp. 70-71
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 de la Cueva 1998, p. 355
  6. Hilari Raguer, Gunpowder and Incense, p. 115
  7. Raguer, p. 126
  8. «498 Spanish Civil War martyrs beatified at Vatican City - Catholic Online». 2007 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. 9,0 9,1 Beevor, Antony.
  10. 10,0 10,1 de la Cueva, Julio, "Religious Persecution", Journal of Contemporary History, 3, 198, pp. 355-369.
  11. Unearthing Franco's Legacy, University of Notre Dame Press, ISBN 0-268-03268-8 p. 7
  12. 12,0 12,1 12,2 Redzioch, Wlodzimierz (interviewing historian Vicente Carcel Orti) The Martyrs of Spain's Civil War, Catholic Culture
  13. Anticlericalism Britannica Online Encyclopedia
  14. A. Beevor, Battle for Spain p.23
  15. Mary Vincent, Catholicism in the Spanish Second Republic, p. 1
  16. 16,0 16,1 Payne, Stanley G. A History of Spain and Portugal, Vol. 2, Ch. 25, p. 632 (Print Edition: University of Wisconsin Press, 1973) (LIBRARY OF IBERIAN RESOURCES ONLINE Accessed May 30, 2007)
  17. Smith, Angel, Historical Dictionary of Spain, p. 195, Rowman & Littlefield 2008
  18. Paz, Jose Antonio Souto Perspectives on religious freedom in Spain Brigham Young University Law Review Jan. 1, 2001
  19. Dilectissima Nobis, 2
  20. Stepan, Alfred, Arguing Comparative Politics, p. 221, Oxford University Press
  21. Martinez-Torron, Javier Freedom of religion in the case law of the Spanish Constitutional court Brigham Young University Law Review 2001
  22. Payne p. 646–647.
  23. Coverdale, John F., Uncommon faith: the early years of Opus Dei, 1928-1943, p. 148, Scepter 2002
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Martyrs of Turon(չաշխատող հղում)
  25. Beevor 2006, pp. 83–86
  26. Beevor 2006, p. 83
  27. Beevor, p. 91
  28. The Splintering of Spain, p. 68
  29. Donald Rayfield, Stalin and his Hangmen: The Tyrant and Those Who Killed for Him, Random House, 2004. pp. 362–363.
  30. John Koehler, "The Stasi", p. 48.
  31. Payne p. 650
  32. Payne p. 649
  33. Payne p. 649.
  34. Graham, Helen.
  35. 35,0 35,1 Preston, Paul.
  36. Jackson, Gabriel.
  37. Gibson, Ian.
  38. "Cuadernos de historia (Santiago), LA REPRESIÓN: EL ADN DEL FRANQUISMO ESPAÑOL" (in Spanish).
  39. Mary Vincent, Catholicism in the Second Spanish Republic, pp. 248, 258
  40. Callahan, La Iglesia catolica en Espana, p. 282
  41. Payne, Stanley Franco and Hitler: Spain, Germany, and World, p. 13, 2008 Yale University Press
  42. "Men of La Mancha".
  43. Casanova, Julian.
  44. Payne p. 650.
  45. International justice begins at home Արխիվացված 2020-01-16 Wayback Machine by Carlos Alberto Montaner, Miami Herald, August 4, 2003
  46. "Apéndice.
  47. Gabriel Jackson (2012) [1965].
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 48,6 Jedin 617
  49. Beevor 2006, pp. 
  50. «New Evangelization with the Saints, L'Osservatore Romano 28 November 2001, p. 3(Weekly English Edition)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  51. «Tucson priests one step away from sainthood Arizona Star 06.12.2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  52. http://www.larazon.es/3/seccion/Espa%F1a Արխիվացված 2008-03-27 Wayback Machine (bad link)
  53. 53,0 53,1 Mitchell 1983, p. 17
  54. 54,0 54,1 Ruiz 2007, p. 100
  55. Montero, 52
  56. Jedin 616
  57. Thomas 1976, p. 206–208.
  58. 58,0 58,1 Granados, 348
  59. Jedin 618
  60. 60,0 60,1 60,2 Thomas 1961, p. 173
  61. 61,0 61,1 Thomas 1961, p. 174
  62. Beevor 2006, pp. 83
  63. 63,0 63,1 Thomas, p. 173.
  64. Thomas 1961, p. 272
  65. Mitchell 1983, p. 45
  66. Mitchell 1983, p. 46
  67. Payne p. 215
  68. The estimate of 35,000 by the Association for the Recovery of Historical Memory is based on recent searches conducted with parallel excavations of mass graves in Spain.
  69. Schmidlin, 222
  70. Discorsi e Radiomessaggi di sua Santita, Primo Anno di Pontificato, Tipografia Poliglotta, Roma 1940, p. 54
  71. La Jornada - Beatifican a 498 religiosos asesinados por republicanos en la guerra civil española

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beevor, Antony (2006), The Battle For Spain; The Spanish Civil War 1936-1939, London: Weidenfeld and Nicholson .
  • Callahan, William J. (2012) [1998], The Catholic Church in Spain, 1875-1998 (reprint ed.) 
  • de la Cueva, Julio (1998), "Religious Persecution, Anticlerical Tradition and Revolution: On Atrocities against the Clergy during the Spanish Civil War", Journal of Contemporary History, XXXIII (3), JSTOR 261121 
  • Franzen, August; Bäumer, Remigius (1988), Papstgeschichte (Papal history), Freiburg: Herder  (cit Franzen 1988)
  • Franzen, August; Bäumer, Remigius (1991), Kirchengeschichte (Church history), Freiburg: Herder (cit Franzen II 1991)
  • Granados, Anastasio (1969), El Cardinal Goma, Primado de Espana (in Spanish), Madrid: Espasa Calpe 
  • Jedin, Hubert; Repgen, Konrad; Dolan, John, eds. (1999) [1981], History of the Church: The Church in the Twentieth Century X, London & New York: Burn& Oates  (cit Jedin 1999)
  • Lannon, Frances (1987), Privilege, Persecution, and Prophecy. The Catholic Church in Spain 1875-1975, Oxford, ISBN 0-19-821923-7 
  • Seppelt, Franz; Löffler, Klemens (1933), Papstgeschichte, von den Anfängen bis zur Gegenwart (in German), Munich: Verlag Josef Kösel & Friedrich Pustet  (Papal history)
  • Moreno, Antonio Montero (1961), "Historia de la persecución religiosa en España 1936-1939", La Editorial Católica 
  • Mitchell, David (1983), The Spanish Civil War, New York: Franklin Watts, ISBN 9780531098967 .
  • Ruiz, Julius (2015), The 'Red Terror' and the Spanish Civil War: Revolutionary Violence in Madrid, Cambridge: Cambridge University Press, ISBN 978-1107682931 
  • Ruiz, Julius Ruiz (2007), "Defending the Republic: The García Atadell Brigade in Madrid, 1936" Արխիվացված 2010-01-25 Wayback Machine, Journal of Contemporary History 42 (1): 97, doi:10.1177/0022009407071625, JSTOR 30036431 .
  • Schmidlin, Josef (1939), Papstgeschichte der neuesten Zeit Vol IV, Pius XI, 1922–1939 (in German), Munich: Verlag Josef Kösel & Friedrich Pustet  (Papal history)
  • Thomas, Hugh (1961), The Spanish Civil War, ???: Touchstone, ISBN 0-671-75876-4 .
  • Thomas, Hugh (1977), The Spanish Civil War (Revised and enlarged ed.), Harper & Row, ISBN 0-06-014278-2 
  • Casanova, Julian (2010), The Spanish Republic and the civil war, New York: Cambridge University Press, ISBN 978-0-521-73780-7